Type:
Bachelor
Speciality:
031501.01.6 - Մշակութաբանություն
Specialisation:
031501.01.6 - Մշակութաբանություն
Qualification awarded:
Մշակութաբանության բակալավր
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը կատարվում է համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի»։
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քննություններով՝
1․ Հայոց լեզու և գրականություն (գրավոր)
2․ Օտար լեզու (գրավոր) կամ Հայոց պատմություն (գրավոր)։
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քննություններով՝
1․ Հայոց լեզու և գրականություն (գրավոր)
2․ Օտար լեզու (գրավոր) կամ Հայոց պատմություն (գրավոր)։
2. Programme Objectives
· Պատրաստել «Մշակութաբանություն» մասնագիտությամբ հիմնարար գիտելիքներ, տեսական բարձր պատրաստվածություն, գիտահետազոտական աշխատանք կատարելու ունակություն և հմտություններ ունեցող, մշակույթի և մշակութային քաղաքականության ասպարեզում վարչաքաղաքական գործունեության իրականացմանը կողմնորոշված մասնագետներ։
· Ուսանողներին զինել մշակույթն ուսումնասիրող գիտակարգերի տեսական, մեթոդական և կիրառական գիտելիքներով, մշակութաբանական վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարելու հմտություններով։
· Ուսանողներին զինել մշակույթն ուսումնասիրող գիտակարգերի տեսական, մեթոդական և կիրառական գիտելիքներով, մշակութաբանական վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարելու հմտություններով։
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնելու մշակույթն ուսումնասիրող գիտակարգերը, մշակույթի տեսության և պատմության հիմնահարցերը։
- Ներկայացնելու մշակույթի ուսումնասիրման ոլորտում գիտական մտքի զարգացման ընթացքը։
- Մեկնաբանելու մշակույթի և հարակից ոլորտների փոխկապակցվածությունը և փոխազդեցությունները:
- Սահմանելու մշակութային գործընթացների ուսումնասիրման սկզբունքները, հիմնաձևերը և գործիքակազմը, բնութագրելու մշակույթի կառավարման սկզբունքները և պրակտիկաները:
- Ներկայացնելու մշակույթի առանձին ոլորտների զարգացման պատմությունը և ընթացքը։
- Բնութագրելու տարածաշրջանային և հայ մշակույթների պատմության, Հայաստանի հարևան երկրներում ընթացող ժամանակակից մշակութային գործընթացները։
- Ներկայացնելու հայ մշակույթի պատմության և ժամանակակից հայ մշակույթի զարգացման միտումները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Հանրահռչակելու հայոց և համաշխարհային մշակույթի պատմությանը և մշակութային ժառանգությանը վերաբերող գիտական, պրակտիկ ու քաղաքական հնչեղություն ունեցող հարցերը։
- Գնահատելու և վերլուծելու ժամանակակից մշակութային գործընթացները, փոխազդեցությունները, հայ մշակութային ժառանգության դրսևորումները։
- Մշակութային քաղաքականության համատեքստում առաջարկելու մշակութային ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանն առնչվող խնդիրների լուծումներ։
- Մասնագիտական գիտելիքները կիրառելու աշխատանքային տարբեր բնագավառներում և հասարակական դիսկուրսներում։
- Վերլուծելու հայ և համաշխարհային մշակույթների պատմական զարգացումների օրինաչափությունները։
- Իրականացնելու հետազոտական աշխատանք, կազմելու հարցարաններ, անցկացնելու հարցազրույցներ, վերծանելու և վերլուծելու հավաքագրած նյութերը, աշխատելու հետազոտություններ իրականացնող թիմում։
- Հավաքագրելու, մշակելու, վերլուծելու և մեկնաբանելու մասնագիտական ոլորտին առնչվող քանակական և որակական տվյալներ ՝ հիմնավորված դատողություններ անելու համար։
- Մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը ներկայացնելու և բացատրելու մշակութաբանությանն առնչվող տեղեկատվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվելու մշակույթին վերաբերող տարատեսակ աղբյուրներից (համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական աշխատանքներ և այլն)։
- Պատրաստելու և ներկայացնելու գիտաուսումնական և գիտական տեքստեր, վարելու բանավեճեր՝ պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները:
- Հաղորդակցվելու, ձևակերպելու ու ներկայացնելու մայրենի և օտար լեզուներով բանավոր ու գրավոր տրամաբանված խոսք:
- Ընթերցելու, մեկնաբանելու ու թարգմանելու օտար լեզուներով գրված մասնագիտական տեքստեր:
- Կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին բուժօգնություն:
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
ա) եզրափակիչ գնահատումով,
բ) առանց եզրափակիչ գնահատման,
գ) առանց ընթացիկ քննությունների գնահատման,
դ) ստուգարքային
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։ Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում։ Ծրագրի ավարտին ուսանողները պաշտպանության են ներկայացնում ավարտական աշխատանք։

5. Graduates future career opportunities
Մշակութաբանության ամբիոնի շրջանավարտները որակավորվում են որպես մշակույթի տեսաբաններ և մշակույթի պատմության հետազոտողներ, մշակութային մենեջերներ, ներկա մշակութային գործընթացների փորձագետներ, ինչը հնարավորություն է տալիս նրանց աշխատանքի անցնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, գիտահետազոտական հիմնարկներում, ՀՀ քաղաքացիական ծառայության ոլորտում, ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան բաժիններում, մարզային մշակութային կենտրոններում, Հայաստանի տարբեր թանգարաններում, զբոսաշրջային կազմակերպություններում, սոցիալական հետազոտություններ իրականացնող հասարակական կազմակերպություններում, ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական, մշակութային և հասարակական ծրագրեր իրականացնող միջազգային կառույցներում:
6. Resources and forms to support learning
Դասախոսությունները կազմակերպվում են համակարգչային ներկայացումների միջոցով, տրամադրվում են տպագիր և էլեկտրոնային նյութեր, դասընթացներին առնչվող նյութերը ներբեռնվում են համալսարանական համապատասխան հարթակներում, կազմակերպվում են դասախոսություններ և գործնական պարապմունքներ թանգարաններում, երևանյան և երևանամերձ մշակութային տարածքներում և հուշարձաններում:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 6-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից պատրաստված «ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց»-ը և այլ նյութեր, ինչպես նաև օտարերկրյա բուհերի բակալավրիատի համանման կրթական ծրագրերը։
8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի վերջնարդյունքների, նպատակների և խնդիրների հստակ ձևակերպման կարողություն
· Ուսանողների հետ ինտերակտիվ դասընթացների կազմակերպման հմտություն
· Տեսական և պրակտիկ գիտելիքի փոխանցման մանկավարժական մեթոդների տիրապետում
Հետազոտական
· Հետազոտական աշխատանքներ կատարելու և այդ փորձն ուսանողներին փոխանցելու կարողություն
· Ուսանողների մոտ վերլուծական մտածողություն ձևավորելու, տեսական գրականության հետ աշխատելու, դաշտային նյութեր հավաքելու, վերլուծելու, եզրահանգումներ կատարելու հմտությունների ձևավորման կարողություն
· Դասավանդման, հետազոտությունների իրականացման ուսումնասիրության մեթոդների ճիշտ ընտրության և կիրառման հմտություն
· Գիտական նոր մոտեցումներին ու մարտահրավերներին համապատասխան հետազոտական աշխատանքի մղելու փորձառություն
· Այլ երկրների գիտնականների հետ ընդհանուր հետազոտական նախագծեր մշակելու և իրականացնելու կարողություն
Հաղորդակցման
· Ուսանողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման հմտւթյուն
· Ուսանողների հետ անհատական աշխատանք կատարելու կարողություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Համացանցի զանազան աղբյուրներից, moodle ծրագրից օգտվելու կարողություն
Մասնագիտական կարողություններ
· Դասավանդվող առարկայի շրջանակում տեսական և մեթոդաբանական համապարփակ գիտելիքի առկայություն
· Հետազոտական հմտությունների, հետազտություն նախագծելու, իրականացնելու, մեթոդաբանական լուծումներ գտնելու հմտություն
· Ուսանողներին ժամանակակից գիտական նվաճումներին, մշակութային գործընթացներին հաղորդակից դարձնելու կարողություն
· Պետական ու հանրային կյանքում ծագող խնդիրների մշակութային ասպեկտներն ու հնարավոր լուծումները, մշակութային խնդիրների շուրջ արդյունավետ հաղորդակցվելու մեխանիզմների տիրապետում։
Ընդհանուր պահանջներ, գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում
Մանկավարժական փորձ
· խիստ ցանկալի է դասավանդման փորձը
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների

9. Additional information about the programme
--