Ծրագրի ավարտին ուսանողը ունակ կլինի.
- վերլուծել և մեկնաբանել հայոց պատմության վիճահարույց իրադարձությունները և կատարել ինքնուրույն եզրահանգումներ,
- զարգացնել մասնագիտական կարողություններ և հմտություններ հայոց պատմության ոլորտում հետազոտություններ կատարելու նպատակով,
- կիրառել միջգիտակարգային մոտեցման մեթոդաբանական առանձնահատկությունները, ինչը հնարավորություն կտա հայագիտության համակարգի մասնավոր գիտակարգերի հենքային գիտելիքներից անցում կատարելու համակարգային գիտելիքների ասպարեզ: