Ընդունելության պահանջները
«Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագրի ընդունելությունն իրականացվում է բանավոր քննության հիման վրա: Ուսուցման ձևը՝ առկա, ուսման տևողությունը 1,5 տարի։ Տարեկան ուսման վարձի չափը կազմում է 800 000 ՀՀ դրամ։ Շնորհվող որակավորումը՝ հոգեբանության մագիստրոս, մասնագիտացումը՝ «Կառավարման հոգեբանություն»։
Ծրագրի ղեկավար՝ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Միքայելի Ավանեսյան։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել կառավարման, կազմակերպական, կիրառական և սոցիալական հոգեբանության բնագավառների հետազոտողներ և գիտագործնական գիտելիքներ ունեցող մասնագետներ, որոնք ունակ կլինեն վերլուծելու և համակարգելու պետական և ոչ պետական կառավարման ոլորտներին առնչվող հոգեբանական հիմնախնդիրները, իրականացնելու կազմակերպություններում առաջացող հոգեբանական խնդիրների կանխատեսում, գնահատում, վերլուծություն, կարգավորում և հոգեշտկողական աշխատանք, մարդկային ռեսուրսների կառավարում, ներդնելու կազմակերպությունների միջավայրում գիտահետազոտական նվաճումների արդյունքները, մասնագիտական գիտելիքները և իմացությունը, ինչպես նաև կազմակերպելու և ուղղորդելու կազմակերպության գործունեության կառավարումը հոգեբանական խորհրդատվության միջոցով։
Առավելությունները
Ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները և կարողությունները հնարավորություն են տալիս շրջանավարտներին հոգեբանական ծառայություն իրականացնելու կազմակերպությունում, վարելու թրեյնինգային ծրագրեր, վերլուծելու ոլորտում առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները:
Կարիերայի հնարավորությունները
«Կառավարման հոգեբանություն» ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու պետական և ոչ պետական հաստատություններում (ՀՀ բանկեր, ՏՏ ոլորտի ՄՌԿ բաժին, գովազդային գործակալություններ, կրթական և սոցիալական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններ, հեռուստատեսություն, առևտրային, ձեռնարկատիրական, արտադրական կազմակերպություների համապատասխան ենթակառուցվածքներ)` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
- հոգեբան-խորհրդատու,
- հասարակայնության հետ կապերի ենթակառուցվածքի հոգեբան,
- մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ,
- գիտակրթական ծրագրերի համակարգող,
- սոցիալ-հոգեբանական ծրագրերի համակարգող,
- մարքեթինգի բաժնի հոգեբան,
- ուսումնական կենտրոնի հոգեբան,
- թրեյնինգային ծրագրերի պատասխանատու:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում։
Հարցաշար
1. Հոգեբանության ուսումնասիրման օբյեկտը և առարկան, հոգեբանության խնդիրների շրջանակը
2. Հոգեբանության հիմնական բնագավառները` հիմնարար և կիրառական. հոգեբանության բնագավառների զարգացումը և ձևավորումը
3. Հոգեբանական գիտության հարացույցները. հիմնարար և կիրառական հետազոտության հարաբերակցության հիմնախնդիրը
4. Հոգու և հոգեկանի մասին պատկերացումները (պատմական ակնարկ), հոգեկանի ժամանակակից պատկերացումները
5. Հոգեբանության զարգացման պատմական պարբերացում
6. Ուսմունք հոգու մասին. 5-16-րդ դարեր
7. Հայ հոգեբանական մտքի զարգացումը 19-20-րդ դարերում
8. Հոգեբանության մեթոդաբանությունը և հոգեբանական ուսումնասիրման հիմնական մեթոդները
9. Փորձարարական հոգեբանության հիմնախնդիրները, գիտափորձը հոգեբանական հետազոտություններում
10. Հոգեդիագնոստիկան որպես հոգեբանական կիրառական բնագավառ, հոգեդիագնոստիկայի մեթոդները
11. Հոգեբանի մասնագիտական գործունեության էթիկան, չափանիշները և պահանջները
12. Հոգեբանությունը որպես գիտակցության մասին գիտություն. կառուցվածքային (Վ. Վունդ) և գործառութային (Ու. Ջեյմս) ուղղությունները
13. Ռեֆլեքսոլոգիայի ձևավորումը և դերը ժամանակակից հոգեբանության զարգացման համար (Սեչենով, Բեխտերև, Պավլով)
14. Բիհեվիորիզմի (Ուոտսոն, Տորնդայկ) և նեոբիհեվիորիզմի (Տոլմեն) զարգացումը և հիմնական դրույթները
15. Հոգեվերլուծության զարգացման նախադրյալները, անգիտակցականի մեկնաբանումը և անգիտակցականի ուսումնասիրման մեթոդները
16. Ամբողջական մոտեցումը հոգեբանության մեջ և գեշտալտ հոգեբանության ձևավորումը, գեշտալտ հոգեբանության հիմնական դրույթները (Կոֆֆկա, Կյուլպե, Վերտխայմեր)
17. Հումանիստական ուղղության զարգացումը հոգեբանության մեջ, հումանիստական ուղղության հիմնական դրույթները (Կ. Գոլդշտեյն, Կ. Ռոջերս, Ա. Մասլոու)
18. Հոգեկանի կառուցվածքը (հոգեկան գործընթացներ, հոգեկան վիճակներ, հոգեկան հատկություններ)
19. Գիտակցությունը որպես հոգեկան արտացոլման բարձրագույն մակարդակ, գիտակցության հիմնական գործառույթները, գիտակցված և չգիտակցված հոգեկան գործընթացների հարաբերակցությունը
20. Հոգեֆիզիոլոգիան որպես միջառարկայական բնագավառ, ֆիզիոլոգիական և հոգեկան գործընթացների հարաբերակցության հիմնախնդիրը
21. Զգայությունները որպես անմիջական իմացական գործընթացներ, զգայությունների ֆիզիոլոգիական հիմքերը, հիմնական հատկությունները, դասակարգումը և տեսակները
22. Ըմբռնումը որպես իմացական գործընթաց, ըմբռնման հիմնական տեսությունները, ըմբռնման տեսակները, հիմնական առանձնահատկությունները
23. Հիշողությունը որպես սինթետիկ իմացական գործընթաց, հիշողության հիմնական տեսությունները, հիշողության գործառույթները և դասակարգումը
24. Ուշադրության դերը հոգեկան ակտիվության մեջ, ուշադրության տեսակները և հիմնական առանձնահատկությունները
25. Մտածողությունը որպես բարձրագույն իմացական գործընթաց
26. Լեզու և խոսքային գործունեություն, խոսքի գործառույթները և տեսակները, խոսքի ֆիզիոլոգիական մեխանիզմները
27. Երևակայության մեխանիզմները, հնարները և տեսակները, երևակայության դերը ստեղծագործական գործունեության մեջ
28. Հույզերի բնութագիրը և հիմնական գործառույթները
29. Սթրեսի բնութագիրը, հոգեբանական և ֆիզիոլոգիական դրսևորումները
30. Կամքը հոգեկանի կառուցվածքում, կամային գործողության կառուցվածքը
31. Խառնվածքը որպես անհատական առանձնահատկություն, հոգեդինամիկ հատկությունների բնութագրերը
32. Բնավորության տարբեր մեկնաբանություններ. բնավորությունը որպես հարաբերությունների համակարգ, բնավորությունը որպես անհատական կյանքի ոճ
33. Անձի հոգեբանության առարկան և զարգացման փուլերը
34. Անձի հոգեբանության հիմնախնդիրները և ուսումնասիրման սկզբունքները
35. Գործունեությունը որպես անձի ձևավորման հիմք (Ա. Լեոնտև). դրդապատճառային ոլորտի կարևորությունը, անձնային իմաստների համակարգի դերը անձի ձևավորման մեջ
36. Անձի զարգացման պարբերականության հիմքերը և սկզբունքները
37. Անձի զարգացման էպիգենետիկական կոնցեպցիան, զարգացման էպիգենետիկական սկզբունքը (Է. Էրիքսոն)
38. Ճգնաժամերի դերը անձի զարգացման գործընթացում. անձնային և տարիքային ճգնաժամեր
39. Հոգեկան առողջություն և անձնային հասունություն. սուբյեկտիվ բարեկեցությունը որպես անձի ուսումնասիրման նոր բնագավառ
40. Անձի սոցիալ-մշակութային տիպականության հիմնախնդիրը
Գրականություն
- Արզումանյան Ս. Ջ. և հ/հ, Կիրառական հոգեբանության պրակտիկում, Երևան, 2002:
- Ավանեսյան Հ. Մ., Հովհաննիսյան Ս. Վ., Հովհաննիսյան Հ. Ռ., Ասրիյան Է. Վ., Հոգեբանություն (դեմքեր, փաստեր): Ուսումնամեթոդական ձեռնարկ, ԵՊՀ հրատ., Երևան, 2010:
- Նալչաջյան Ա., Հոգեբանության հիմունքներ, Երևան, 1998:
- Տարիքային և մանկավարժական հոգեբանություն, պրոֆ. Ա. Վ. Պետրովսկու խմբագրությամբ. թարգմանիչ՝ Ա. Ա. Նալչաջյան, Երևան, «Լույս» հրատարակչություն, 1977:
- Գրիգորյան Վ. Հ., Հոգեֆիզիոլոգիա, ուս.ձեռնարկ, Եր., ԵՊՀ:
- Асмолов А. Г., Психология личности, Учебник. – М.: Изд-во МГУ, 1990.
- Естественнонаучные основы психологии. Под ред. А. А. Смирнова, А. Р. Лурия, В. Д. Небылицина, М.: Педагогика, 1978.
- Годфруа Ш., Что такое психология. Учебник в 2-х т. – М.: Мир, 1996.
- Климов Е. А., Психология как профессия. М.: МГУ, 2009.
- Маклаков А. Г., Общая психология, СПб. : Питер, 2006, 583 с.
- Психология, Учебник, Под ред. А. А. Крылова. – М.: ПБОЮЛ, 2000.
- Психология личности, Хрестоматия в 2-х т. Под. Ред. Д. Я. Райгородского, Самара: «Бахрар-М», 2002.
- Столяренко Л. Д., Основы психологии: Учебное пособи, Ростов н/Д: Феникс, 2003.
- Introduction to Psychology
- Handbook of Psychology, Volume 4: Experimental Psychology
- http://www.ysu.am/faculties/hy/Philosophy-and-Psychology
- http://www.koob.ru/
- http://publishing.ysu.am/hy/publications/sec/44080/page/3