Type:
Master
Speciality:
031301.05.7 - Հոգեբանություն
Specialisation:
031301.05.7 - Կառավարման հոգեբանություն
Qualification awarded:
Հոգեբանության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
«Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական ծրագրի դեպքում Հոգեբանություն մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է առանց
քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են համապատասխան մասնագիտական քննություն:
քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են համապատասխան մասնագիտական քննություն:
2. Programme Objectives
·պատրաստել կառավարման, կազմակերպական և կիրառական սոցիալական հոգեբանության բնագավառների հետազոտողներ և գիտագործնական գիտելիքներով զինված մասնագետներ, ովքեր կկարողանան իրականացնել կազմակերպություններում առաջացող հոգեբանական խնդիրների կանխատեսում, գնահատում, վերլուծություն, կարգավորում և հոգեշտկողական աշխատանք, մարդկային ռեսուրսների կառավարում, ինչպես նաև կազմակերպել կազմակերպության գործունեության կառավարումը հոգեբանական խորհրդատվության միջոցով:
3. Educational outcomes of the programme
- Ներկայացնելու կառավարման, կիրառական և սոցիալական հոգեբանության տեսական հիմունքները և մեթոդաբանական սկզբունքները։
- Ներկայացնելու կառավարման հոգեբանության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացման սկզբունքներին։
- Ներկայացնելու հոգեբանական գնահատման, հոգեբանական խորհրդատվության, հոգեշտկման իրականացման մոտեցումները
- Նկարագրելու աշխատակազմի ընտրության, մարքեթինգի, գովազդի ներկայացման, իմիջի դրսևորման և վարքի կառավարման հոգեբանական մեթոդները:
- Ընտրելու հոգեկարգավորման, հոգեշտկման, հոգեբանական ներազդման ուսուցողական տեխնիկաներ:
- Տարբերակելու կառավարման ոլորտում առաջացող հիմնախնդիրների բացահայտման և լուծման ռազմավարությունը:
- Բացատրելու կառավարման ոլորտին առնչվող հարակից գիտակարգերը և կիրառական մոտեցումները:
- Գործածելու և վերլուծելու կազմակերպական խորհրդատվության հոգեբանական մեթոդները:
- Կազմակերպելու և իրականացնելու թրենինգներ, ինչպես նաև հոգեբանական ծառայություն կազմակերպությունում։
- Կիրառելու մասնագիտական կողմնորոշումը, աշխատակազմի ընտրությունը և համալրումը, աշխատակազմի մոտիվացիայի կառավարումը, գովազդի և հասարակայնության հետ կապերը ապահովող հոգեբանական տեխնոլոգիաները։
- Գնահատելու տվյալ անձի սոցիալ-տնտեսական միջավայրում վարքի կարգավորման և կառավարման մոտեցումները։
- Ստեղծելու նախապայմաններ անձի և խմբի, խմբի անդամների միջև հարաբերությունների և գործունեության ներդաշնակ զարգացման համար։
- Օգտվելու տեղեկատվական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ):
- Քննադատորեն վերլուծելու առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները:
- Համագործակցելու հարակից ոլորտների այլ մասնագետների հետ ստանձնելով պատասխանատվություն։
- Պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր:
- Պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման, ստուգարքային։ Դասընթացի գնահատման բաղադրիչներն են.
• ընթացիկ գրավոր քննություններ (ենթադրում են ամփոփ վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ առաջադրանքների գրավոր կատարում (հետազոտական աշխատանք, հոգեախտորոշիչ մեթոդիկայի կիրառում և այլն), և/կամ ընթացիկ բանավոր քննությունները (ենթադրում են ծավալուն վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ էսսեների պատրաստում, ինքնուրույն և խմբային աշխատանքների կատարում և բանավոր ներկայացում), որը կարող է իրենից ներկայացնել «Հետազոտական բաղադրիչը»։
• ընթացիկ ստուգումներ (ենթադրում է սեմինարների ընթացքում ուսանողի կողմից հանձնարարությունների կատարում և նյութի ներկայացում),
• ինքնուրույն աշխատանք (ենթադրում է հանձնարարված թեմայով գրավոր կամ բանավոր վերլուծական աշխատանքի իրականացում և հանրային ներկայացում)
• մասնակցություն (ենթադրում է ֆիզիկական ներկայություն, դասախոսություններին և սեմինարներին հարց-պատասխանի ու քննարկումների ակտիվ մասնակցություն),
• եզրափակիչ բանավոր քննությունները (ենթադրում է հստակ, տրամաբանված, հիմնավորված և ամբողջական պատասխաններ քննական տոմսի հարցերին)։ Կիսամյակի առաջին երկու շաբաթվա ընթացքում դասախոսը ուսանողներին տեղեկացնում է գիտելիքների ստուգման ձևերի, հարցաշարերի և ժամկետների, ինչպես նաև գնահատման մեթոդների ու չափանիշների մասին։
ԵՊՀ-ում ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում է 20- միավորանոց սանդղակը։

5. Graduates future career opportunities
«Կառավարման հոգեբանություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել պետական և ոչ պետական ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
հոգեբան-խորհրդատու,
հասարակայնության հետ կապերի ենթակառուցվածքի հոգեբան,
մարդկային ռեսուրսների կառավարման մենեջեր,
գիտակրթական ծրագրերի համակարգող,
սոցիալ-հոգեբանական ծրագրերի համակարգող,
մարքեթինգի բաժնի հոգեբան, ուսումնական կենտրոնի հոգեբան,
թրենինգային ծրագրերի պատասխանատու,
սոց.-հոգեբանական թիմի ղեկավար:
Հնարավոր աշխատավայրերն են. ՀՀ բանկային համակարգ, գովազդային գործակա- լություններ, կրթական և սոցիալական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններ, հեռուստատեսություն, առևտրային, ձեռնարկատիրական,
արտադրական կազմակերպություների համապատասխան ենթակառուցվածքներ:

6. Resources and forms to support learning
Սույն ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ համալսարանական միջոցներով և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ձեռքբերված ժամանակակից մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գորմաներեն), էլեկտրոնային գրադարան, քանակական հետազոտությունների համար նախատեսված համակարգչային ծրագրեր, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դասախոսություններ իրականացնելուն հարմարեցված լսարաններ, հոգեբանական գործնական աշխատանքների համար նախատեսված և կահավորված թրեյնինգների սենյակներ։ Ծրագրի իրականացման համար գիտահետազոտական և ուսումնական բազա են հանդիսանում ֆակուլտետում
Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն, Հոգեբանական աջակցության ուսումնագործնական լաբորատորիա և Կիրառական հոգեբանության կենտրոնը։
Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն, Հոգեբանական աջակցության ուսումնագործնական լաբորատորիա և Կիրառական հոգեբանության կենտրոնը։
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Տվյալ կրթական ծրագիրը մշակվել է ՀՀ բարձրագույն կրթության ՈԱՇ-ի նկարագրիչներին համաձայն։ Կրթական ծրագրի մշակման համար հիմք են ծառայել միջազգային ծրագրային կողմնորոշիչները և չափորոշիչները, մասնավորապես, Միացյալ թագավորության որակի ապահովման գործակալության «Հոգեբանական խարհրդատվություն և հոգեթերապիայի ծրագրային կողմնորոշիչները (Counselling and Psychiotherapy, Subject Benchmark Statement, UK’s Quality Assurance Agency) և ԱՀԱ Խորհրդատվական հոգեբանության միության ծրագրային կողմնորոշիչները (Council of Counseling Psychology Training Programs, Counseling Psychology Core Competencies): Ծրագրում հաշվի են առնվել առաջատար բուհերի և հավատարմագրված կրթական ծրագրերը. Կանադայի՝ The University of British Columbia (MA in Counseling Psychology), ԱՄՆ-ի՝ University of Minnesota (MA in Counseling Psychology), Ռուսաստանի՝ НИУ ВШЭ (մագիստրոսական ծրագիր՝ Консультативная психология.), Санкт-Петербургский государственный университет (մագիստրոսական ծրագրեր՝ Психология личности և МПГУ (մագիստրոսական ծրագիր՝ Психологическое консультирование):
8. Requirements for the academic staff
Դասավանդման/մանկավարժական
·դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
·դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաներ ընտրելու և օգտագործելու հմտություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների (zoom, bbb, quize, googl meet և այլն) կիրառման կարողություն,
·պրակտիկ մոտեցումների` case-study-ներ, թեստեր, վարժանքներ, թրենինգներ, խնդիրներ և այլն, կիրառության հմտություն,
·խմբային ուսուցման պլանի մշակման ունակություն և իրականացման կարողություն:
Հետազոտական
·գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
·հոգեբանական, սոցիալ-հոգեբանական հետազոտությունների, գիտափորձերի կազմակերպման և իրականացման հմտություն,
·գործնական հոգեբանության ոլորտում նորարար մասնագիտական առաջադրանքներ դնելու պատրաստակամություն /ներառյալ միջառարկայական նախագծերը/ և հետազոտության նոր մեթոդների մշակման կարողություն
Հաղորդակցման
·լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
·միջանձնային կառուցողական շփման հմտություն,
·հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր շարադրելու և ներկայացնելու կարողություն,
ՏՀՏ կիրառություն
·բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
·ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
·լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
·բարոյաէթիկական պահանջների, մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` հոգեբանական աջակցության ոլորտում),
·անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
·ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն,
·օտար լեզվի իմացութուն:
Գիտական աստիճան
·գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
·վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
·վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
·մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
·վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
·առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
Այլ պահանջներ
·դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
·ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Additional information about the programme
Արտասահմանյան համալսարանների ուսումնական ծրագրերի էլեկտրոնային ռեսուրսներ:
www.tc.columbia.edu/organization.../social-organizational-psychology https://w ww.g radschools.com/programs/psychology/organiz. www.londoninternational.ac.uk › Courses www.psychology.illinois.edu/people/divisions/industrial/
https://w ww.a lliant.edu › ... › Programs