Public Policy
Master's programme
Ծրագրի մասին
«Հանրային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագիրը ԵՊՀ-ում գործարկվում է՝ սկսած 2016 թվականից։ Այն մշակվել և ներդրվել է ԵՊՀ երկարամյա գործընկեր Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում։
Ընդունելության պահանջները
Հանրային կառավարման մասնագիտությամբ դիմորդների ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են «Հանրային կառավարում» մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննություն:
Ծրագրի նպատակը
«Հանրային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է ստեղծել հնարավորություն ապահովելու կառավարչական և քաղաքական գործընթացների՝ առավել համապարփակ և ինտեգրված կրթական վերջարդյունքների ձևավորում՝ նպաստելով հանրային քաղաքականության և կառավարման գործառույթների որակի բարձրացմանը և ընդլայնելով ապագա շրջանավարտների կարիերայի հեռանկարները։
Առավելությունները
Առաջարկվող մասնագիտական կրթական ծրագիրն ունի բազմագիտակարգային բնույթ: Այն արտացոլում է ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան իրականության մեջ կառավարման և հանրային քաղաքականության մասնագիտական ոլորտներում առկա միտումները, աշխատաշուկայի պահանջներն ու պետական կառավարման և քաղաքականության իրագործման ասպարեզներում երկարաժամկետ, տիրապետող գերակայությունները։
Մագիստրոսական ծրագրի հիմնական առավելությունը, բացի նորարարական ուսումնական ծրագրերից և վերլուծական պարտադիր բաղադրիչի առկայությունից, նաև այն է, որ դասավանդումը կամընտրական առարկաների մի մասի համար նախատեսվում է իրականացնել անգլերենով: Մագիստրոսական ծրագիրը ներառում է նաև ոչ պետական (շահույթ չհետապնդող) հատվածի մենեջմենթի և պետական կարգավորման հետ կապված մի շարք մոդուլների դասավանդում:
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
Մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հանրային (պետական) քաղաքականության մշակման և վերլուծության բնագավառում, մասնավորապես`
1. ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններում,
2.միջգերատեսչական համակարգման գործառույթներ իրականացնող պետական մարմիններում (հանձնաժողովներ, գործակալություններ),
3.կառավարության կառուցվածքային ստորաբաժանումների, նախարարությունների ոլորտային/պրոֆիլային վարչություններում (քաղաքականության կամ ծրագրերի պատրաստում, իրականացում, մշտադիտարկում, տվյալների բազաների հետ աշխատանք),
4. ոչ պետական հատվածի կարգավորման և կառավարման ոլորտներում: