ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժինը):
1-ին փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 1-ից հունիսի 28-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընդունելության 1-ին փուլի քննություններն անցկացվելու են ս.թ․ հուլիսի 2-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2024/2025 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս․թ․ հուլիսի 18-ը ներառյալ։
Ընդունելության 1-ին փուլում անվճար համակարգով ընդունված դիմորդների ցանկը կտեղադրվի ԵՊՀ կայքէջում։
2-րդ փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 16-ը՝ ժամը 18:00-ն:
Ընդունելության 2-րդ փուլի քննություններն անցկացվելու են ս․թ․ օգոստոսի 22-ին և 23-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2024/2025 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. օգոստոսի 30-ը ներառյալ:
Պահանջվող փաստաթղթեր
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)․
ա. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),
բ. լուսանկար (3X4 չափսի),
գ. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
դ. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
ե. ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Եթե փոխանցումը կատարված է առցանց տարբերակով, և անդորրագրի վրա չեն երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա անհրաժեշտ է դրանք ձեռագիր ավելացնել և սքանավորել։
*2024 թ. ԵՊՀ շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի՝ 2024 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված ու ստորագրված:
*Դիմորդի կողմից ներկայացված դիպլոմի իսկությունը պարզելու նպատակով հանձնաժողովն իրավասու է ըստ անհրաժեշտության դիմորդից պահանջելու «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի իսկության մասին:
Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
Քննության հարցաշար
- Անվանական և իրական ՀՆԱ: Գների ինդեքսները, դրանց տեսակները
- Առաջարկ և պահանջարկ․ առաջարկի և պահանջարկի ոչ գնային գործոնները, առաձգականությունը
- Խնայողությունների, ներդրումների և ընթացիկ հաշվի ֆորմալ վերլուծությունը: Ընթացիկ հաշիվը և միջազգային առևտուրը: Առևտրային հաշվեկշիռ
- Փողի տեսակները և ֆունկցիաները: Փողի առաջարկը: Փողի բազա և զանգված
- Ինֆլյացիա. էությունը, տեսակները, հետևանքները
- Ֆինանսական համակարգ և ֆինանսական միջնորդներ
- Արժեթղթերի շուկայի էությունը, տեսակները և ֆունկցիաները
- Արժեթղթերի շուկայի անհատական և ինստիտուցիոնալ մասնակիցները
- Ֆոնդային բորսա. խնդիրները, մասնակիցները և գործունեության մեխանիզմը
- Արժույթի շուկա. ֆունկցիաները և գործարքները շուկայում
- Փոխարժեքի ձևավորման վրա ազդող հիմնական գործոնները
- Արժեթղթի հասկացությունը, տեսակները և տիպերը
- Արժեթղթերի արժեքի և եկամտաբերության գնահատումը
- Բաժնետոմսի և պարտատոմսի արժեքի գնահատման հիմնական մոտեցումները
- Ապահովագրական համակարգ. էությունը, դերը տնտեսական համակարգում
- Ներդրումային և կենսաթոշակային ֆոնդեր. գործունեության մեխանիզմները
- Հարկաբյուջետային քաղաքականություն․ գործիքները
- ՀՀ հարկման համակարգերը և հարկերի տեսակները, դրույքաչափեր
- Ֆինանսական հաշվարկների իրականացում, տոկոսադրույքներ, զեղչադրույքներ
- Անվերջ և ժամկետային անուիտետներ․ անուիտետի աճած և բերված արժեքներ
- Անվանական և իրական տոկոսադրույքներ, Ֆիշերի բանաձև
- Ֆինանսական վերլուծության նպատակը և հիմնական տեսակները
- Ֆինանսական վերլուծություն․ կարճաժամկետ իրացվելիության և ակտիվների կառավարման գործակիցներ
- Ֆինանսական վերլուծություն․ պարտքի կառավարման (կապիտալի) և շահութաբերության գործակիցներ
- Կապիտալ բյուջետավորման էությունը և մեթոդները
- Ռիսկի գնահատման հավանական պարամետրերը և պորտֆելային ռիսկի հաշվարկ
- Ֆինանսական հաշվետվությունների էությունը և ձևերը
- Հիմնական ֆինանսական հաշվետվությունների կառուցվածքը
- Աուդիտի էությունը և հիմնարար սկզբունքները
- Բանկային համակարգ. կառուցվածքը, ֆունկցիաները, գործունեության և կարգավորման առանձնահատկությունները
- Դրամավարկային քաղաքականություն, նպատակները, գործիքները և փոխանցումային մեխանիզմը
- Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների համադրումը
- ՀՀ մաքսային համակարգը․ մաքսատուրքեր և մաքսավճարներ
Գրականության ցանկ
- Մենքյու Գ., Մակրոտնտեսագիտություն, Երևան, 1997։
- Մնացականյան Հ., Սահակյան Գ., Ֆինանսների կառավարման հիմունքներ, Երևան, 2016։
- Սարգսյան Ա. Զ. և ուրիշներ, Հաշվապահական հաշվառում, ուս. ձեռն., Երևան, «Տնտեսագետ», 2007։
- Ասատրյան Բ. և ուրիշներ, «Բանկային գործ», ուս. ձեռն., Երևան, 2004։
- Թորոսյան Թ., Միջազգային տնտեսագիտություն. առևտուր և ֆինանսներ, Երևան, 2005։
- Макконел К. П., Брю С. Л., Макроэкономика (ցանկացած հրատ․)․
- Сакс Дж., Ларрен Ф., Макроэкономика: глобальный подход, Москва, 1996.
- Тарасевич Л. С., Гребенников П. И., Леусский А. И., Макроэкономика (ցանկացած հրատ․)․
- Халл Вариан, Микроэкономика. Промежуточный уровень. Современный подход․
- Ломакин В. К., Мировая экономика, М., 2007.
- Роуз П., Банковский менеджмент., М., ''Дело'', 1997.
- Стояновой Е. С., Финансовый менеджмент (теория и практика) под ред., М., 2003.
- Брейли Ф., Майерс С., Принципы корпоративных финансов, М., ''Олимп Бизнес'' (ցանկացած հրատ.).
- Мескон М. Х. и др., Основы менеджмента. Пер. с англ., М., “Дело”, 1994.
- Котлер Ф., Управление маркетингом, М., 1989.
- Девид Дж. Речмен, Майкл Х. Мексон и др., Современный бизнес в 2-х томах. Изд. ''Республика", М., 1995.
- Экономика предприятия. Под ред. Волкова, М., 2003.
- Стиглиц Дж., Экономика государственного сектора. М., 1997.