Finances, Circulation and Credit
Master's programme
«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել տնտեսության ֆինանսների ոլորտի հիմնարար գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետներ, որոնք ունակ կլինեն վերլուծելու և համակարգելու տնտեսական ոլորտին առնչվող ֆինանսական խնդիրները, կատարելու համապատասխան կանխատեսումներ, որոշումներ կայացնելու բանկային, ոչ բանկային, հարկային, մաքսային և ֆինանսական բաժնին առնչվող տարբեր ոլորտներում:
Ուսումնառության ընթացքում ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից ֆինանսական ոլորտի գլոբալ և լոկալ հիմնախնդիրները, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի կազմման և վերլուծության ժամանակակից մոտեցումները, բանկային մենեջմենթի և մարքեթինգի մեթոդները, բանկային, մաքսային գործունեության և վարչարարության հիմնարար սկզբունքները։
«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» կրթական ծրագիրն ապահովում է համապատասխան ակադեմիական բազա այն ուսանողների համար, որոնք մտադիր են իրենց ապագա կարիերան կառուցել բիզնեսի, բանկային հատվածի, կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հանրային կառավարման ոլորտներում:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու տնտեսության տարբեր ոլորտների ձեռնարկություններում, առևտրային բանկերում, խորհրդատվական ընկերություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Հնարավոր աշխատավայրերն են.
- ՀՀ նախարարությունները,
- ՀՀ կենտրոնական բանկը,
- բուհերը,
- առևտրային բանկերը,
- ապահովագրական կազմակերպությունները,
- մասնավոր կազմակերպությունները: