Type:
Master
Speciality:
042101.11.7 - Իրավագիտություն
Specialisation:
042101.11.7 - Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ
Qualification awarded:
իրավագիտության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից 2022 թ.-ի մայիսի 26-ի թիվ 9/2 որոշմամբ հաստատված՝ «Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի» համաձայն։
2. Programme Objectives
· ուսանողին տրամադրել խորը, համակարգված և համակողմանի գիտելիքներ՝ բիզնեսի և գործարար միջավայրի օրենսդրության և պրակտիկայի, միջազգային առևտրային և ներդրումային արբիտրաժային վարույթների վերաբերյալ,
· ուսանողին սովորեցնել վերլուծել և մեկնաբանել բիզնեսի և միջազգային արբիտրաժի ոլորտների օրենսդրությունը, դրա կիրառման պրակտիկան, օրինաչափություններն ու բացառությունները,
· զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները բիզնես իրավունքի և միջազգային արբիտրաժի ոլորտում հետազոտություններ իրականացնելու, իրավախորհրդատվական գործունեություն ծավալելու, բարդ գործնական խնդիրներ լուծելու, ոլորտին առնչվող փաստաթղթեր կազմելու համար:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- պարզաբանել միջազգային իրավունքի աղբյուրների և ներքին օրենսդրության միջև փոխհարաբերությունները, պետություն-ներդրող արբիտրաժի վերաբերյալ հիմնական քաղաքականությունն ու պրակտիկան, այդ թվում՝ ազգային անվտանգության կտրվածքով,
- ներկայացնել և մեկնաբանել ընկերությունների մասին, ինչպես նաև հակամրցակցային ոլորտի օրենսդրության, մտավոր սեփականության և նոր տեխնոլոգիաների փոխազդման ասպեկտների, սնանկության ոլորտի իրավակարգավորումները և իրավակիրառ պրակտիկայի զարգացման հեռանկարները,
- ներկայացնել և պարզաբանել ընդերքօգտագործման, բնական պաշարների և շրջակա միջավայրի ոլորտի օրենսդրության խնդիրները, ներպետական և անդրազգային սնանկության ոլորտի օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կարգավորումները,
- նկարագրելու մասնավոր իրավունքի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության առանձին ընթացակարգերի հետազոտությունների իրականացման մեթոդները, պետաիրավական երևույթների ընդհանուր օրինաչափությունները, իրավագիտության մեթոդաբանական, փիլիսոփայական, հիմունքները, պետաիրավական երևույթների նկատմամբ սոցոլոգիական մոտեցումները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- կազմել հայցադիմումներ, բողոքներ, առարկություններ, պահանջներ, ծանուցումներ, պայմանագրեր, այդ թվում՝ ստանդարտ և ոչ ստանդարտ, խառը պայմանագրեր, օտարերկրյա տարրի մասնակցությամբ պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական փաստաթղթերի նախագծեր բիզնես ոլորտի իրավական սպասարկման և ապահովման գործընթացում,
- պատրաստել ընկերությունների կանոնադրություն և այլ հիմնադիր փաստաթղթեր, բաժնետերերի համաձայնագրեր, ընկերության տնօրենների խորհրդի/բաժնետերերի ժողովի որոշումների և արձանագրությունների նախագծեր, իրականացնել ընկերությունների գրանցում
- կիրառել քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, բնապահպանության և բնօգտագործման, հակամրցակցային, միջազգային մասնավոր իրավունքի, ոլորտներում իրականացվող հետազոտության մեթոդները,
- տրամադրել վարկավորման գործընթացի իրավաբանական ապահովում՝ վարկային գործերի ուսումնասիրություն և իրավաբանական եզրակացությունների տրամադրում, պայմանագրերում անհրաժեշտ փոփոխությունների կատարում, բանկային գործառնությունների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն,
- աջակցել նախարարություններին և համապատասխան գերատեսչություններին բիզնես ոլորտի (այդ թվում՝ ընկերությունների, միջազգային առևտրային իրավունքի, բանկային իրավունքի, հարկային իրավունքի, ապահովագրական իրավունքի, սնանկության, մտավոր սեփականության, հակամրցակցային, շրջակա միջավայրի, ընդերքօգտագործման, էներգետիկ իրավունքի ոլորտների) պետական քաղաքականության և ռազմավարության մշակման և իրացման գործում,
- աջակցել միջազգային համապատասխան կազմակերպություններին բիզնեսի ոլորտի ՀՀ օրենսդրության և միջազգային լավագույն փորձի համեմատական վերլուծության, շուկայի ուսումանսիրության և բիզնես միջավայրի բարելավան նոր հայեցակարգերի մշակման և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել գործում, միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված իրավական խորհրդատվության ծրագրերի համակարգման և իրականացման գործում։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային),
- արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում, այդ թվում՝ բազմամշակութային միջավայրում, գործունեություն ծավալելիս,
- ներկայացնել զեկուցումներ, հետազոտությունների արդյունքներ, մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը համակողմանիորեն և փաստարկված կերպով ներկայացնել, բացատրել, ինչպես նաև՝ ստանալ իրավագիտության ոլորտին առնչվող տեղեկատվություն, գաղափարներ, տրամաբանորեն հիմնավորելու իր տեսակետները, այդ թվում՝ գիտական բանավեճերի ընթացքում,
- պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները:
4. Assessment methods
· Առանց եզրափակիչ գնահատմամբ դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն` 7-9 բալ, որոնք կարող են անցկացվել գրավոր կամ բանավոր ձևով: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Եզրափակիչ գնահատումով դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն՝6-8 բալ և եզրափակիչ քննություն՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվազն մեկը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-6 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-6 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Առանց ընթացիկ քննությունով ավարտվող դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչն է եզրափակիչ քննությունը՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Միայն եզրափակիչ ստուգարքով գնահատվում են ընդհանուր դասընթացները:
Ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական ատենախոսության պաշտպանության արդյունքում։

5. Graduates future career opportunities
Ծրագրի շրջանավարտները կարող են փաստաբանական գործունեություն իրականացնել, աշխատել դատարաններում, պետական կառավարման համակարգի մարմիններում, մասնավոր ընկերություններում, խորհրդատվական ընկերություններում, միջազգային կառույցներում և կազմակերպություններում, գիտահետազոտական կենտրոններում, հասարակական կազմակերպություններում։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
· էլեկտրոնային ռեսուրսներ:
· համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
· էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
· ՀՀ Որակավորումների ազգային շրջանակ,
· Համբուրգի, Մանհայմի, Հայդելբերգի, Ուտրեխտի, Սանկտ Պետրբուրգի և Մոսկվայի պետական համալսարաններում նմանատիպ մագիստրոսական ծրագրին ներկայացվող պահանջները և ուղենիշերը:
· Համբուրգի, Մանհայմի, Հայդելբերգի, Ուտրեխտի, Սանկտ Պետրբուրգի և Մոսկվայի պետական համալսարաններում նմանատիպ մագիստրոսական ծրագրին ներկայացվող պահանջները և ուղենիշերը:
8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, դրանց կիրառման հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point,A moodle ) հմտություններ,
Այլ կարողություններ
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· բիզնեսի և գործարար ոլորտի իրավահարաբերությունները, միջազգային առևտրային և ներդրումային արբիտրաժի գործունեությունը կարգավորող օրենսդրությանը տիրապետելու կարողություն,
· հարկային, ներդրումային, ապահովագրական, էկոլոգիական իրավունքի տեսության դրույթները մեկնաբանելու կարողություն,
· ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի բովանդակությունն ու էությունը բացահայտելու կարողություն,
· ՀՀ սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի և եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեկնաբանելու կարողություն,
· օրենսդրության մեջ և պրակտիկայում առկա բացերը, թերություններն ու առավելությունները բացահայտելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում իրավագիտության ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և /կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ իրավապահպան, փաստաբանական կամ դատական համակարգում` քննիչ, դատախազ, փաստաբան, դատավոր, իրավախորհրդատու։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Additional information about the programme
Ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի միջին բնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից։