Type:
Master
Speciality:
042101.11.7 - Իրավագիտություն
Specialisation:
042101.11.7 - Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ
Qualification awarded:
իրավագիտության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
General educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1904 | Տեղեկատվական տեխնոլոգիաները իրավագիտական հետազոտություններում | 3 |
1-ին աշնանային կիսամյակ
գործ.- 30 ժամ
շաբաթական 2 ժամ
MANDATORY
1904/Մ01
1. Purpose of the Course
ուսանողները ձեռք բերեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտություններ և կարողանան կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. քննարկել էլեկտրոնային արդարադատության համակարգի կիրառման համար անհրաժեշտ մեխանիզմները. 2. ներկայացնել գիտական հետազոտության թեմային առնչվող իրավական տեղեկատվական համակարգերի ընտրության մեթոդները, դրանցից օգտվելու եղանակները. բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. կատարել տվյալների հավաքագրման աշխատանքներ, 4. վերլուծել և մշակել հավաքագրված տվյալները, կազմել հաշվետվություններ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 5. օգտվելու տեղեկատվական մասնագիտական համակարգերից։ 3. Description
ուսանողները ձեռք բերեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտություններ և կարողանան կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
4. Teaching and Learning Styles and Methods
1. Դասերն անցկացվում են համակարգչի միջոցով:
2. Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլեկտրոնային տեսքով: 3. Ընթացիկ և եզրափակիչ ստուգումները անցկացվում են համակարգչի միջոցով: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքն անցկացվում է ընթացիկ ստուգումների արդյունքների հիման վրա՝ 8 միավոր առավելագույն արժեքով, դասընթացին մասնակցության հիման վրա` 2 միավոր առավելագույն արժեքով և եզրափակիչ աշխատանքի հիման վրա` 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 13 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բաժին 1. Իրավական տեղեկատվական համակարգերի և համացանցային ռեսուրսներից օգտվելու հմտություններ, տվյալների հավաքագրում:
Բաժին 2. Խմբագրիչներ. դրանց կիրառումը իրավական գրագրությունում և էլեկտրոնային կառավարման ընթացքում: Բաժին 3. Ծանոթություն տվյալների հենքերի ստեղծմանը և կառավարմանը, դրանց կիրառումը էլեկտրոնային արդարադատության համակարգում: |
||
1901 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին կիսամյակ
դաս. ՝15 ժամ, գործ.՝ 15 ժամ
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1901/Մ15
1. Purpose of the Course
ձևավորել իմացություն գիտության, գիտական հետազոտության, գիտական գործունեության մասին, սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները, հաղորդել գիտելիքներ և հմտություններ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. նկարագրել գիտությունը որպես ճանաչողության ոլորտ, գիտական գործունեության իրավական կարգավորման հիմունքները և հետազոտության անցկացման փուլերը, գիտական աշխատանքի ձևավորման, լեզվի և ոճի առանձնահատկությունները. 2. բացատրել գիտական հետազոտության մեթոդները, դրանց տեսակները, մասնագիտական ոլորտի մեթոդաբանական առանձնահատկությունները. 3. քննարկել գիտական հետազոտության թեմայի ընտրության, հետազոտության պլանավորման և իրականացման փուլերը, դրանց առանձնահատկությունները. բ. գործնական մասնագիտական կարողություններ. 4. կատարել ինքնուրույն գիտական հետազոտություն, վերլուծել ստացված աղբյուրները և մշակել խորհրդատվություն իրավական ինստիտուտի կատարելագործման համար, 5. ընտրել գիտական անհրաժեշտ մեթոդներ` ելնելով հետազոտության առարկայից. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 6. դրսևորելու վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար 3. Description
ձևավորել իմացություն գիտության, գիտական հետազոտության, գիտական գործունեության մասին, սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները, հաղորդել գիտելիքներ և հմտություններ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ.
2. ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3. սոցիալական նախագծեր, ինտերակտիվ ելույթ, որոշումների ծառ, ուղեղային գրոհ, ունեցի՛ր դիրքորոշում համառոտ ելույթ. 4. բանավեճ և քննարկում, դերային խաղեր. 5. ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
1. Ինքնուրույն աշխատանք. Առաջադրվում է գիտագործնական խնդիր։ Խնդիրը լուծելու համար սովորողին թույլատրվում է օգտվել միայն անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերից։ Սովորողը խնդիրը լուծելիս կարող օգտվել տեսական գրականությունից, գիտագործնական նյութերից, դատական պրակտիկայից։ Սովորողը գնահատվում է 8 միավոր առավելագույն արժեքով, հետևյալ սկզբունքով՝
- փաստերի համադրում - 1 միավոր - անհրաժեշտ նորմերի վկայակոչում - 2 միավոր - պատճառաբանություն (խնդրի լուծման համար անհրաժեշտ մեթոդների/մեթոդաբանության ընտրություն, իրավանորմերի վերլուծություն մեթոդի/ մեթոդաբանության համատեքստում, փաստերի նկատմամբ իրավանորմերի կիրառման գործընթաց) - 3 միավոր - խնդրի լուծման վերաբերյալ սեփական եզրահագումը - 2 միավոր 2. Մասնակցություն. Գնահատվում է առավելագույնը 3 միավորով։ Եզրափակիչ քննություն. Անցկացվում է բանավոր։ Յուրաքանչյուր հարցատոմս ներառելու է 3 հարց։ ։ Գնահատվում է առավելագույնը 9 միավոր։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. իրավագիտության մեթոդաբանությունը.
2. իրավական հետազոտությունների կառուցվածքը և կազմակերպումը. 3. էմպիրիկ իրավական հետազոտությունների մեթոդաբանությունը. 4. տեսական և մետատեսական իրավական հետազոտությունների մեթոդաբանությունը. |
Professional educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1907 | Միջազգային էկոլոգիական իրավունք/տնտեսական հարաբերությունների կարգավորման նորմատիվներ/ | 6 |
1-ին աշնանային կիսամյակ
դաս. – 60
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1907/Մ55
1. Purpose of the Course
ուսանողին տրամադրել համակարգված և համակողմանի գիտելիքներ միջազգային էկոլոգիական անվտանգության, բնապահպանական հիմնական կոնվենցիաների և համաձայնագրերի, դրանց իմպլեմենտացիայի, պրակտիկ կիրառման, էկոլոգիական իրավունքների միջազգային պաշտպանության ընթացակարգերի վերաբերյալ, տնտեսության վրա բնական ռեսուրսների օգտագործման ազդեցությունների, կլիմայական քաղաքականության ուղղությունների ու ոլորտում գործող միջազգային ինստիտուտների ու մեխանիզմների, կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտում կիրառելի իրավական ինստիտուտների մասին, միջազգային կլիմայական իրավունքի շրջանակներում ընթացող գործընթացների ներքո ազգային քաղաքականությանը և իրավական զարգացումներին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել միջազգային հիմնական բնապահպանական կոնվենցիաները, ոլորտի միջազգային փաստաթղթերը ու դրանց իրավակարգավորումները, 2. նկարագրել միջազգային էկոլոգիական անվտանգության ապահովման հիմնական մեխանիզմները, դրանց առանձնահատկություները, 3. նկարագրել կլիմայական քաղաքականության և իրավունքի հիմնական ինստիտուտները և դրանց գործառման միջազգային մեխանիզմները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ. 1. ներկայացնել միջազգային բնապահպանական կոնվենցիաներով, ոլորտի միջազգային փաստաթղթերով նախատեսված գործնական հնարավորությունները, 2. վերլուծել ՀՀ-ում բնական ռեսուրսների օգտագործման ներքո տնտեսության, արտադրողականության և էկոհամակարգային մոտեցման հիմնախնդիրները, 3. վերլուծել կլիմայի մեղմման ու հարմարվողականության ոլորտի միջազգային իրավական ակտերի ու համապատասխան գործընթացների համատեքստում ազգային կլիմայական քաղաքականության ու օրենսդրության զարգացման հիմնախնդիրները և ուղղությունները։ գ. ընդհանրական կարողություններ 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ) քրեական գործի նյութերից, վերլուծել փաստեր, համադրել դրանք և կայացնել իրավիճակից բխող գործնական որոշումներ: 3. Description
ուսանողին տրամադրել համակարգված և համակողմանի գիտելիքներ միջազգային էկոլոգիական անվտանգության, բնապահպանական հիմնական կոնվենցիաների և համաձայնագրերի, դրանց իմպլեմենտացիայի, պրակտիկ կիրառման, էկոլոգիական իրավունքների միջազգային պաշտպանության ընթացակարգերի վերաբերյալ, տնտեսության վրա բնական ռեսուրսների օգտագործման ազդեցությունների, կլիմայական քաղաքականության ուղղությունների ու ոլորտում գործող միջազգային ինստիտուտների ու մեխանիզմների, կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտում կիրառելի իրավական ինստիտուտների մասին, միջազգային կլիմայական իրավունքի շրջանակներում ընթացող գործընթացների ներքո ազգային քաղաքականությանը և իրավական զարգացումներին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություն
2. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ, 3. անհատական և խմբային աշխատանք, 4. ինքնուրույն աշխատանք, 5. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 6. իրավիճակների քննարկում, 7. դասախոսություն հրավիրյալ մասնագետի կողմից, 8. ուսումնական այցեր: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր և ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Միջազգային էկոլոգիական իրավունքի ձևավորման նախապայմանները, պետությունների ինքնիշխանությունը բնական ռեսուրսների սեփականության համատեքստում, տնտեական հարաբերություններ բնօգտագործում ու բնապահպանություն, ռազմավարական և էկոլոգիական անվտանգություն, միջազգային հիմնական բնապահպանական կոնվենցիաներ, էկոլոգիական իրավունքների միջազգային պաշտպանության ընթացակարգեր, կլիմայական քաղաքականության և իրավունքի հասկացությունը, կլիմայի կառավարումը, կլիմայի փոփոխությունը և մարդու իրավունքները, կլիմայական քաղաքականությունը և իրավունքը տարբեր ոլորտներում, ներառյալ՝ բնական ռեսուրսների կառավարումը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, ենթակառուցվածքները, աղետների ռիսկի կառավարումը, կլիմայական հաշվետվողականության մեխանիզմները։
|
||
1903 | Գործարարական իրավունք | 3 |
1-ին աշնանային կիսամյակ
դաս. – 30,
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1903/Մ53
1. Purpose of the Course
ուսանողներին ներկայացնել գործարարական հարաբերությունների էությունը, ՀՀ-ում գործարարական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը, գործարարական հարաբերությունների մասնակիցների կարգավիճակը, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, գործարարական հարաբերությունների իրավական կարգավորման, գործարարական գործունեության պետական կառավարման հիմնահարցերը, գործարարների միջև և նրանց մասնակցությամբ առաջացող պայմանագրային հարաբերությունների առանձնահատկությունները:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. պարզաբանել գործարարական հարաբերությունները կարգավորող հիմնական ինստիտուտները, 2. բացատրել գործարարական հարաբերությունների մասնակիցների և նրանց գույքի կարգավիճակի առանձնահատկությունները, 3. թվարկել գործարարական գործունեության պետական կառավարման մեթոդները և պարզաբանել դրանց էությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնական խնդրի լուծման նպատակով վերլուծել գործարարական հարաբերությունների մասնակիցների վարքագիծը կանոնակարգող իրավական ակտերը, 2. լուծել գործարարական հարաբերություններին վերաբերող բարդ գործնական խնդիրներ, 3. վերլուծել դատական և գործարարական պրակտիկայի նյութերը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտագործել իրավական տեղեկատվության տարատեսակ աղբյուրները (օրենսդրական բազա, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ), 2. վարել գիտական բանավեճեր: 3. Description
ուսանողներին ներկայացնել գործարարական հարաբերությունների էությունը, ՀՀ-ում գործարարական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը, գործարարական հարաբերությունների մասնակիցների կարգավիճակը, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, գործարարական հարաբերությունների իրավական կարգավորման, գործարարական գործունեության պետական կառավարման հիմնահարցերը, գործարարների միջև և նրանց մասնակցությամբ առաջացող պայմանագրային հարաբերությունների առանձնահատկությունները:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ և բանավեճեր, 3. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 4. տեսական գրականության, օրենսդրության և դատական պրակտիկայի ինքնուրույն ուսումնասիրություն: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. երկու ընթացիկ քննություն, առաջինը գրավոր է` գնահատվում է առավելագույնը 5 միավոր, երկրորդը՝ բանավոր` առավելագույնը ՝ 4 միավոր, ընթացիկ ստուգում՝ առավելագույնը 8 միավոր, հանձնարարության արդյունքի գնահատման հիման վրա, մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Գործարարական իրավունքի դերը շուկայական հարաբերություններում: Գործարարական իրավունքի սուբյեկտների ընդհանուր բնութագիրը: Գործարարական իրավունքի հատուկ սուբյեկտները: Գործարարական գործունեություն իրականացնող սուբյեկտների գույքի կարգավիճակը: Գործարարական գործունեության պետական կառավարումը: Պայմանագրի դերը գործարարական հարաբերությունների կարգավորման գործում։
|
||
1907 | Միջազգային արբիտրաժ | 6 |
1-ին գարնանային կիսամյակ
դաս.- 60,
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1907/Մ54
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության արբիտրաժային ձևին, դրա ինստիտուցիոնալ և գործառութային հիմնական առանձնահատկություններին, արբիտրաժային կարգով վեճերի լուծման, ինչպես նաև վճիռներրի ճանաչման և կատարման, այդ թվում՝ նաև վիճարկման կարգին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել իրավունքների պաշտպանության արբիտրաժային ձևի էության, արբիտրաժի հիմնական ինստիտուցիոնալ առանձնահատկությունները, 2. բացատրել արբիտրաժային ակտերի դասակարգման առանձնահատկությունները, 3. լուսաբանել արբիտրաժային վճռի ճանաչման և կատարման, ինչպես նաև վիչարկման կարգը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կազմել արբիտրաժային քննությանը միջնորդավորող դիմումներ, համաձայնություններ, վճիռներ և որոշումներ և այլ փաստաթղթեր, 2. մշակել արբիտրաժային համաձայնությունների և գործերի քննության ընթացակարգային կանոնների օրինակելի ձևեր, 3. լուծել ոլորտին վերաբերող բարդ գործնական խնդիրներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գիտական աշխատություններ, հոդվածներ և հաշվետվություններ, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, դատական պրակտիկայի նյութեր), 2. վարել բանավեճեր: 3. Description
ուսանողներին ծանոթացնել սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության արբիտրաժային ձևին, դրա ինստիտուցիոնալ և գործառութային հիմնական առանձնահատկություններին, արբիտրաժային կարգով վեճերի լուծման, ինչպես նաև վճիռներրի ճանաչման և կատարման, այդ թվում՝ նաև վիճարկման կարգին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. արբիտրաժային գործերի վերլուծություն, 4. արբիտրաժային վարույթը միջնորդավորող փաստաթղթերի կազմում, 5. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 6. գրականության և պրակտիկ նյութերի ինքնուրույն ուսումնասիրություն, 7. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր և ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Իրավունքների պաշտպանության արբիտրաժային ձևի իրավական բնութագիրը: Արբիտրաժի սկզբունքները: Արբիտրաժային իրավահարաբերությունների տարրերը: Արբիտրաժային համաձայնության հասկացությունը և տեսակները: Արբիտրաժային որոշումներ: Արբիտրաժային որոշումների կատարումը:
|
||
1903 | Արհեստական բանականություն և իրավունք | 3 |
2-րդ Գարնանային կիսամյակ
30ժ. լսարանային, 60 ժ. ինքնուրույն
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
Մ-
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ուսանողներին զինել գիտելիքներով և զարգացնել հմտությունները, որոնք անհրաժեշտ են հասկանալու արհեստական ինտելեկտի (ԱԻ) ազդեցությունն ու դրա հետևանքները իրավունքի և իրավական համակարգերի ու ինստիտուտների վրա, արձագանքելու պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ԱԻ և իրավունքի փոխգործակցության դրսևորումներին և կիրառելու համապատասխան քաղաքականություններ և ռազմավարություններ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Ունենալ խոր և համապարփակ գիտելիքներ, այդ թվում՝ տեխնիկական՝ ԱԻ տեխնոլոգիաների և համակարգերի, դրանց արագ զարգացման միտումների և ապագա առաջընթացի կանխատեսուների վերաբերյալ: 2. Տիրապետել խոր գիտելիքների՝ ԱԻ համակարգերի և ալգորիթմների՝ սոցիալական և իրավական հետևանքների և մարտահրավերների վերաբերյալ: 3. Ունենալ ԱԻ տեխնոլոգիաները կարգավորող սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ խոր և համապարփակ գիտելիքներ: 4. Տիրապետել ԱԻ գլոբալ իրավակարգավորումերի, առաջատար երկրների ռազմավարությունների և իրավակարգավորման քաղաքականությունների, այդ գործընթացների մարտահրավերների և լուծումների վերաբերյալ համապարփակ գտելիքների: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. Համեմատել ԱԻ ոլորտում ձևավորվող գլոբալ իրավակարգավորման շրջանակները և վերլուծել դրանց ազդեցությունն ու հետևանքները ինովացիայի զարգացման և հանրաին շահի պաշտպանության տեսանկյունից: 2. Կիրառել գործող օրենսդրությունը ԱԻ-ի համակարգերի հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ, օրինակ, ԱԻ-ի կողմից նոր արդյունքի ստեղծման դեպքում, ԱԻ- համակարգի կողմից վնաս պատճառելու, խտրականության դրսևորումնեի և այլ դեպքերում և գնահատել դրանց արդյունավետությունը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. Զարգացնել միջառարկայական թիմերում համագործակցելու կարողություն: Խթանել հարմարվողականությունը՝ զարգացնելով շարունակական ուսուցման շուրջ կենտրոնացած մտածելակերպ՝ ապահովելով արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի և իրավական շրջանակների արագ առաջընթացին հետևելու կարողությունը 3. Description
Դասընթացի նպատակն է ուսանողներին զինել գիտելիքներով և զարգացնել հմտությունները, որոնք անհրաժեշտ են հասկանալու արհեստական ինտելեկտի (ԱԻ) ազդեցությունն ու դրա հետևանքները իրավունքի և իրավական համակարգերի ու ինստիտուտների վրա, արձագանքելու պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ԱԻ և իրավունքի փոխգործակցության դրսևորումներին և կիրառելու համապատասխան քաղաքականություններ և ռազմավարություններ:
4. Teaching and Learning Styles and Methods
1. Դասախոսություններ
2. Դտական գործերի ուսումնասիրություն 3. Խմբային քննարկումներ 4. Հրավիրյալ բանախոսի դասախոսություններ, զրույցներ 5. Հետազոտական նախագծեր 6. Սիմուլացիաներ և դերախաղ 7. Բանավեճեր. 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
2 ընթացիկ քննություն. 1-ին ընթացիկը՝ 5 միավոր (առաջադրանքների ձևով), 2-րդ ընթացիկը՝ 4 միավոր (դատախաղի ձևով), ինքնուրույն աշխատանք (8 միավոր) և մասնակցություն (3 միավոր): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Դաս 1. Ալգորիթմների, մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի ներածություն
Դաս 2. Գեներատիվ ԱԻ/Մեծ լեզվալան մոդելներ: Արագ ճարտարագիտություն և մոդելի ճշգրտում Դաս 3. Ալգորիթմ և մարդու իրավունքներ. կողմնակալություն և խտրականություն Դաս 4. ԱԻ և խոսքի ազատություն. Մեծ լեզվական մոդելներ և զրպարտության, այլ վնասներ Դաս 5. ԱԻ, գաղտնիություն և տվյալների պաշտպանություն Դաս 6. Համաշխարհային ԱԻ կանոնակարգերի համեմատություն: ԵՄ Արհեստական բանականութան ակտը: Դաս 7. ԱԻ-ի ազդեցությունը հեղինակային իրավունքի վրա: Գեներատիվ ԱԻ-ի իրավական հետևանքները Դաս 8. ԱԻ-ի հետևանքները արտոնագրային իրավունքի վրա: ԱԻ-ի ազդեցությունը ապրանքային նշանների մասին օրենքի վրա Դաս 9. Դելիկտներ, սխալ, պատասխանատվություն և արտադրանքի անվտանգություն. ո՞վ է պատասխանատու, երբ ինքնակառավարվող մեքենաները բախվում են: |
||
1907 | Բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության իրավական կարգավորումը | 6 |
2-րդ գարնանային կիսամյակ
դաս. – 60
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1907/Մ50
1. Purpose of the Course
ուսանողներին ներկայացնել բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքները, բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտի ՀՀ օրենսդրությունը՝ հատկապես շեշտադրելով օգտակար հանածոների արդյունահանման և էներգետիկայի ոլորտի առանձնահատկությունները, բնական ռեսուրսների օգտագործման թույլտվություններ ստանալու ընթացակարգերը, թույլտվությունների հիմնական պայմանները, թոյլտվություն տրամադրող պետական մարմինների և թույլտվություն ստացող սուբյեկտների մասնակցությամբ հասարակական հարաբերությունների և այդ հարաբերություններից բխող իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն 1. պարզաբանել բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության հարաբերությունները կարգավորող հիմնական ինստիտուտները, 2. ներկայացնել բնական ռեսուրսների օգտագործման թույտվությունների տրամադրման ընթացակարգերը և թույլտվությունների հիմնական պայմանները, 3. բացատրել տնտեսության տարբեր ճյուղերում, հատկապես՝ հաքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտում բնական ռեսուրսների օգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունների առանձնահատկությունները, 4. պարզաբանել բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության հարաբերությունների մասնակիցների իրավունքների պաշտպանության եղանակները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնական խնդրի լուծման նպատակով վերլուծել բնական ռեսուրսի օգտագործման թույլտվություն տրամադրող պետական մարմնի և թույլտվություն ստացող սուբյեկտի վարքագիծը կանոնակարգող իրավական ակտերը, 2. լուծել բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության վերաբերող բարդ գործնական խնդիրներ, գ. ընդհանրական կարողություններ 1. պատրաստել զեկուցումներ, վարել գիտական բանավեճեր: 3. Description
ուսանողներին ներկայացնել բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքները, բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտի ՀՀ օրենսդրությունը՝ հատկապես շեշտադրելով օգտակար հանածոների արդյունահանման և էներգետիկայի ոլորտի առանձնահատկությունները, բնական ռեսուրսների օգտագործման թույլտվություններ ստանալու ընթացակարգերը, թույլտվությունների հիմնական պայմանները, թոյլտվություն տրամադրող պետական մարմինների և թույլտվություն ստացող սուբյեկտների մասնակցությամբ հասարակական հարաբերությունների և այդ հարաբերություններից բխող իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ և բանավեճեր, 3. ընթացիկ ստուգումներ 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. տեսական գրականության, օրենսդրության և դատական պրակտիկայի ինքնուրույն ուսումնասիրություն: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. երկու ընթացիկ քննություն, որոնցից յուրաքանչյուրը անցկացվում է ուսանողին տրված գրավոր առաջադրանքի գնահատման հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով, եզրափակիչ քննություն, որը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով (հարցատոմսը պարունակում է 4 հարց (առաջադրանք), որոնցից յուրաքանչյուրի առավելագույն արժեքը 2 միավոր է), ընթացիկ ստուգում՝ 2 միավոր առավելագույն արժեքով, մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության ինստիտուտի դերը շուկայական հարաբերություններում: Բնական ռեսուրսների օգտագործման թույլտվությունները տնտեսության տարբեր ճյուղերում: Բնական ռեսուրսների օգտագործման և հարակից այլ թույլտվություններ ստանալու ընթացակարգը: Բնական ռեսուրսների օգտագործման թույլտվությունների պայմանները և դրանցից ծագող իրավունքների և պարտականությունների ծավալը: Բնական ռեսուրսների օգտագործման թույլտվություններից ծագող և հարակից իրավունքների պաշտպանությունը:
|
||
1903 | Միջազգային առևտրական իրավունք | 6 |
2-րդ գարնանային կիսամյակ
դաս. - 60,
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1903/Մ57
1. Purpose of the Course
ուսանողներին ներկայացնել միջազգային առևտրական իրավունքի առաջացման և զարգացման նախադրյալները, միջազգային առևտրական հարաբերությունների ունիֆիկացիոն իրավական կարգավորման պատմական և ժամանակակից ասպեկտները և ապագա զարգացումները, ծանոթացնելմիջազգային առևտրական հարաբերությունների կոլիզիոն-իրավական և նյութաիրավական կարգավորման համադրումներին, միջազգային առևտրական հարաբերությունների ունիվերսալ և տարածաշրջանային ունիֆիկացիոն իրավական կարգավորման գործընթացներին, միջազգային առուվաճառքի շրջանառության ունիվերսալ իրավական կարգավորումներին, այդ ոլորտում օտարերկրյա և արբիտրաժային դատական պրակտիկային, միջազգային առևտրական սովորույթներին, միջազգային առևտրական շրջանառության հետ սերտորեն առնչվող մյուս ոլորտների՝ միջազգային հաշվարկային, միջազգային վարկային, միջազգային բեռնափոխադրման իրավական կարգավորումներին:
2. Educational Outcomes
ա .մասնագիտական գիտելիք և իմացություն. 1. ներկայացնել ժամանակակից միջազգային առևտրական հարաբերությունների ունիֆիկացիոն իրավական կարգավորման բնույթը, զարգացման հիմնական միտումները, 2. քննարկել միջազգային առևտրական հարաբերությունների կոլիզիոն իրավական և նյութական իրավական կարգավորման աղբյուներն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ունիվերսալ հարթություններում, 3. լուսաբանել միջազգային առուվաճառքի շրջանառության իրավական կարգավորման սկզբունքները և հիմնական ասպեկտները, 4. բացատրել միջազգային առուվաճառքի շրջանառության հետ սերտորեն կապված մյուս ոլորտների՝ միջազգային հաշվարկային, միջազգային վարկայաին, միջազգային փոխադրումների առանձնահատկությունները, 5. լուսաբանել միջազգային առևտրական սովորութային համակարգերը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. համեմատել միջազգային, օտարեկրյա և ներպետական առևտրական հարաբերությունների ոլորտում ինստիտուտները 2. տեղայնացնել առաջավոր օտարերկրյա և միջազգային իրավական փորձը. 3. վերլուծել միջազգային և ներպետական առևտրական հարաբերությունների ոլորտում առկա խնդիրները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գիտական աշխատություններ, հոդվածներ և հաշվետվություններ, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, դատական պրակտիկայի նյութեր), 2. քննադատական մոտեցում դրսևորել մատուցվող տեղեկատվությանը, 3. գնահատել ոլորտում առկա խնդիրների դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, 4. ներկայացնել զեկուցումներ, հետազոտությունների արդյունքներ, տրամաբանորեն հիմնավորել իր տեսակետները՝ այդ թվում՝ գիտական բանավեճերի ընթացքում: 3. Description
ուսանողներին ներկայացնել միջազգային առևտրական իրավունքի առաջացման և զարգացման նախադրյալները, միջազգային առևտրական հարաբերությունների ունիֆիկացիոն իրավական կարգավորման պատմական և ժամանակակից ասպեկտները և ապագա զարգացումները, ծանոթացնելմիջազգային առևտրական հարաբերությունների կոլիզիոն-իրավական և նյութաիրավական կարգավորման համադրումներին, միջազգային առևտրական հարաբերությունների ունիվերսալ և տարածաշրջանային ունիֆիկացիոն իրավական կարգավորման գործընթացներին, միջազգային առուվաճառքի շրջանառության ունիվերսալ իրավական կարգավորումներին, այդ ոլորտում օտարերկրյա և արբիտրաժային դատական պրակտիկային, միջազգային առևտրական սովորույթներին, միջազգային առևտրական շրջանառության հետ սերտորեն առնչվող մյուս ոլորտների՝ միջազգային հաշվարկային, միջազգային վարկային, միջազգային բեռնափոխադրման իրավական կարգավորումներին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. երկու ընթացիկ քննություն, յուրաքանչյուրը՝ 3 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր առավելագույն արժեքով, եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Միջազգային առևտրական իրավունքի հասկացությունը, կարգավորման առարկան և մեթոդները: Միջազգային առևտրական իրավունքի կարգավորման աղբյուրները: Միջազգային առևտրական հարաբերությունների իրավական կարգավորման մեթոդոլոգիական հիմնախնդիրները: Նյութական նորմերի մասնավոր-իրավական ունիֆիկացիան: Միջազգային առևտրական պայմանագրային իրավունքի սկզբունքները: Միջազգային առևտրային տերմիններ (INCOTERMS): Միջազգային հաշվարկային սովորույթներ: Միջազգային վարկային հարաբերություններ: Soft law:
|
||
1907 | Վեճերի լուծման արտադատական կարգը | 6 |
First semester
60 hours of lecture.
4 hours/weekly.
MANDATORY
1907/Մ58
1. Purpose of the Course
The aim of the course
The course is aimed to explaining various dispute resolution methods and techniques in situations where parties to the dispute are unable to reach an agreement without resorting to litigation, which is a lengthy and time-consuming process. 2. Educational Outcomes
9. By the end of the course the students will be able:
a. Knowledge and understanding 1. To present general scope of ADR, 2. To present the development of the ADR 3. To present the means of enforcement of the ADR clauses b. Practical professional skills 4. To analyze the benefits of ADR, 5. To differentiate the mediation from conciliation 6. To draft mediation clauses c. General skills (if any) To negotiate effectively 3. Description
The aim of the course
The course is aimed to explaining various dispute resolution methods and techniques in situations where parties to the dispute are unable to reach an agreement without resorting to litigation, which is a lengthy and time-consuming process. 4. Teaching and Learning Styles and Methods
1. lectures,
2. discussions and debates 3. individual and group works, presentations by the students 5. Evaluation Methods and Criteria
12. Assessment methods and criteria The individual project will be evaluated 8 points, the presence 3 points, the final oral exam 9 points.
6. Basic Bibliography
7. Main sections of the course
13. The course consists of the following main sections.
ADR, an overview, distinguishing between mediation and conciliation, Վեճերի լուծման General Principles of ADR, ADR and Civil Procedure, Enforceability of the Agreements, Costs and Sanctions, Accreditation of mediators |
Chair code | Name of the elective course | Credits |
---|---|---|
1903 | Արտապայմանագրային պարտավորություններ | 3 |
2-րդ կիսամյակ
դաս. – 30,
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1903/Մ51
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել արտապայմանագրային պարտավորությունները կարգավորող ՀՀ օրենսդրության հիմնարար սկզբունքներին, օրենսդրության առանձնահատկություներին, վնաս պատճառելուց առաջացող պարտավորությունների ծագման հիմքերին, վնասի հատուցման առանձնահատկութուններին, պատասխանատվության սուբյեկտներին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել արտապայմանագրային և պայմանագրային պարտավորությունների տարբերությունը, 2. ներկայացնել արտապայմանագրային պարտավորությունները կարգավորող օրենսդրության առանձին ինստիտուտները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. լուծել արտապայմանագրային պարտավորություններին վերաբերող բարդ գործնական խնդիրներ, 2. կազմել պատճառված վնասի հատուցմանն ուղղված հարաբերություններին առնչվող փաստաթղթեր, իրավական ակտերի նախագծեր, 3. տալու լուծումներ օրենսդրության մեջ առկա և իրավակիրառ պրակտիկայում ծագող խնդիրներին, 4. վերլուծել իրավակիրառ պրակտիկայից բերված գործերի կապակցությամբ դատարանների կողմից ընդունված ակտերը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. վերլուծել ոլորտում առկա խնդիրները, 2. հիմնավորել իր տեսակետները՝ այդ թվում՝ գիտական բանավեճերի ընթացքում: 3. Description
ուսանողներին ծանոթացնել արտապայմանագրային պարտավորությունները կարգավորող ՀՀ օրենսդրության հիմնարար սկզբունքներին, օրենսդրության առանձնահատկություներին, վնաս պատճառելուց առաջացող պարտավորությունների ծագման հիմքերին, վնասի հատուցման առանձնահատկութուններին, պատասխանատվության սուբյեկտներին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. քննարկումներ, բանավեճեր,
2. իրավական ակտերի նախագծերի և նախադեպային ակտերի վերլուծություն, 3. իրավական բարդ խնդիրների լուծում, 4. պրակտիկ գործերի ուսումնասիրություն, 5. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 6. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 7. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. եզրափակիչ քննություն, որն անցկացվում է բանավոր (հանձնարարությունների պաշտպանությամբ)`առավելագույնը՝ 9 միավոր, ընթացիկ ստուգում՝ առավելագույնը՝ 8 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Վնաս պատճառելուց բխող պարտավորությունների հասկացությունը և նշանակությունը: Վնաս պատճառելուց բխող պարտավորությունների սուբյեկտները: Պատասխանատվությունը շրջապատի համար առավել վտանգ ստեղծող գործունեությամբ պատճառված վնասի համար: Վնասի հատուցման չափը որոշելը: Քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումը: Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները: Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասի հատուցումը: Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններ:
|
||
1903 | Բանկային իրավունք | 3 |
3-րդ աշնանային կիսամյակ
դաս.- 30
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1903/Մ52
1. Purpose of the Course
ուսանողներին ներկայացնել ՀՀ բանկային համակարգը, բանկային իրավունքի տեսության և օրենսդրության հիմնախնդիրները, իրավակիրառ պրակտիկան, այդ թվում՝ բանկային համակարգում հաճախակի կիրառվող գործարքների առանձնահատկությունները:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն 1. խորությամբ հասկանալ ՀՀ բանկային օրենսդրությունը և ձևավորել դրա, ինչպես նաև առաջարկվող նոր օրենսդրության նկատմամբ քննադատական մոտեցում, 2. ունենալ տեսական և կոնցեպտուալ գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի, բանկային գործունեության կարգավորման և վերահսկողության և բանկային գործառնությունների իրավակարգավորման վերաբերյալ, 3. ծանոթ լինել բանկային գործունեության ժամանակ սովորաբար կնքվող գործարքներին և գործարար շրջանառության սովորույթում ձևավորված լավագույն փորձին: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. բանկերին և դրանց հաճախորդներին տալ որակյալ խորհրդատվություն բանկային գործունեության, բանկային գործունեության կարգավորման և վերահսկողության, ինչպես նաև բանկային գործառնությունների վերաբերյալ, 2. կազմել բանկային ծառայությունների մատուցման գործարքներ՝ հաշվի առնելով օրենսդրության և իրավակիրառ պրակտիկային պահանջները, կողմերի շահերը և բանկերի տեխնիկական պահանջները: 3. քննադատաբար վերլուծել դատական պրակտիկայի նյութերը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. վերլուծել ոլորտում առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, քննադատաբար վերլուծել դատական պրակտիկայի նյութերը: 3. Description
ուսանողներին ներկայացնել ՀՀ բանկային համակարգը, բանկային իրավունքի տեսության և օրենսդրության հիմնախնդիրները, իրավակիրառ պրակտիկան, այդ թվում՝ բանկային համակարգում հաճախակի կիրառվող գործարքների առանձնահատկությունները:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. արբիտրաժային գործերի վերլուծություն, 4. արբիտրաժային վարույթը միջնորդավորող փաստաթղթերի կազմում, 5. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 6. գրականության և պրակտիկ նյութերի ինքնուրույն ուսումնասիրություն, 7. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 7 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 7 միավոր, ընթացիկ ստուգում՝ առավելագույնը՝ 3 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ընդհանուր դրույթներ Բանկային իրավունքի մասին: Բանկերը, բանկային գործունեությունը և բանկերի ֆինանսական գործառնությունները: ՀՀ բանկային համակարգի կառուցվածքը: Բանկային գործունեության վերահսկողությունը և կարգավորումը: Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը: Ավանդային գործառնությունները: Բանկային հաշիվները: Հաշվարկային գործառնությունները: Վարկավորումը: Ֆինանսավորման այլ գործիքները: Բանկային երաշխիքներ: Բանկի հանդեպ պարտավորության ապահովման միջոցները: Բանկերի այլ գործառնությունները:
|
||
1907 | Ստրատեգիական որոշումների կայացումը իրավաբանների համար | 3 |
6. 3-րդ աշնանային կիսամյակ
դաս.- 30
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1907/Մ59
1. Purpose of the Course
զարգացնել ուսանողների վերլուծական և որոշումներ կայացնելու կարողությունները, ծանոթացնել նրանց որոշումների ընդունման անհատական և կոլեկտիվ քննարկման մեթոդների (Ուղեղային գրոհի, Դելֆիի, Երկփուլանի անկետավորման, Գործոնային վերլուծության, Բազմաչափ սանդղակավորման, 6 մտածող գլխարկների, Հետևանքների վերլուծության մեթոդների) և դրանք կիրառելու տեխնիկային, խաղերի տեսության մոդելի, ինչպես նաև ռազմավարական ուղղություններ ծրագրելու և դրանք կազմելու հմտություններին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. վերլուծել ստրատեգիական որոշումների կայացման տեսությունները, 2. ներկայացնել իրավաբանների`վերլուծական մտածողության ուղղությունները, 3. նկարագրել անորոշության և ռիսկային պայմաններում որոշումներ կայացնելու և եզրահանգումներ կատարելու եղանակները, 4. ներկայացնել ռազմավարություն կազմելու եղանակը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գծել «որոշումների ծառ» և վերլուծել այն, 2. տարբերակել ստրատեգիական որոշումների կայացման մեթոդները, 3. վարել արդյունավետ բանակցություն, նկատել ռիսկի գործոնները և որոշում կայացնել, 4. պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա բիզնես որոշումներ կայացնել, 5. մշակել որևէ պետական/մասնավոր մարմնի ռազմավարություն: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. արդյունավետ օգտվել տեղեկատվության տարատեսակ, այդ թվում՝ օտարալեզու աղբյուրներից (էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային), 2. վերլուծել փաստեր, համադրել դրանք և կայացնել իրավիճակից բխող գործնական որոշումներ: 3. Description
զարգացնել ուսանողների վերլուծական և որոշումներ կայացնելու կարողությունները, ծանոթացնել նրանց որոշումների ընդունման անհատական և կոլեկտիվ քննարկման մեթոդների (Ուղեղային գրոհի, Դելֆիի, Երկփուլանի անկետավորման, Գործոնային վերլուծության, Բազմաչափ սանդղակավորման, 6 մտածող գլխարկների, Հետևանքների վերլուծության մեթոդների) և դրանք կիրառելու տեխնիկային, խաղերի տեսության մոդելի, ինչպես նաև ռազմավարական ուղղություններ ծրագրելու և դրանք կազմելու հմտություններին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, իրավիճակների ուսումնասիրություններ, սիմուլացիոն խաղեր, 3. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 4. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր և ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ստրատեգիական որոշման էությունը, դերը և նշանակությունը: Գիտական մեթոդների և մոտեցումների կիրառումը որոշումների կայացման ժամանակ: Որոշումների ընդունման մեթոդները: Մոդելավորումը՝ կառավարչական որոշումների ընդունման գործընթացում։ Մոդելների տեսակները/խաղերի տեսություն: Ստրատեգիական որոշումների ընդունման գործընթացի հիմնական մեթոդները` որոշման ծառ: Ռազմավարություններ, դրանք մշակելու հմտություններ: Արհեստական բանականության կիրառությունը որոշումների կայացման գործընթացում: Ճանաչողական կողմնակալությունները (շեղումները) (Cognitive Biases) որոշումների ընդունման ժամանակ:
|
||
1907 | Ֆինանսական համակարգի հաշտարարությունը ՀՀ-ում | 3 |
3-րդ աշնանային կիսամյակ
դաս. – 30
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1907/Մ60
1. Purpose of the Course
ուսանողին տրամադրել համակարգված և համակողմանի գիտելիքներ իրավունքների պաշտպանության արտադատական ընթացակարգերի վերաբերյալ, այդ թվում՝ ուսանողին ծանոթացնել քաղաքացիաիրավական վեճերի լուծման այլընտրանքային եղանակներից՝ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ դիմելու և քննության կարգին, դրանց առանձնահատկություններին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն 1. ներկայացնել քաղաքացիաիրավական վեճերի լուծման արտադատական եղանակները, դրանց առանձին տեսակները, 2. նկարագրել քաղաքացիաիրավական վեճերի լուծման նպատակով ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ դիմելու և քննության կարգը, վերջիններիս արդիականությունը և առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ. 1. ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարության գործնական հնարավորությունները, վերլուծել քաղաքացիաիրավական վեճերի լուծման նպատակով ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում քննության առանձնահատկությունները, վեր հանել քննության ընթացքում առաջացող խնդիրները, առաջարկել դրանց լուծման այլընտրանքային եղանակներ. 2. կազմել և ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ դիմելու և քննության համար անհրաժեշտ փաստաթղթեր. գ. ընդհանրական կարողություններ 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ), վերլուծել փաստեր, համադրել դրանք և կայացնել իրավիճակից բխող գործնական որոշումներ: 3. Description
ուսանողին տրամադրել համակարգված և համակողմանի գիտելիքներ իրավունքների պաշտպանության արտադատական ընթացակարգերի վերաբերյալ, այդ թվում՝ ուսանողին ծանոթացնել քաղաքացիաիրավական վեճերի լուծման այլընտրանքային եղանակներից՝ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ դիմելու և քննության կարգին, դրանց առանձնահատկություններին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. ինքնուրույն աշխատանք, 4. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 5. իրադրությունների քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր և ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Քաղաքացիաիրավական վեճերի լուծման այլընտրանքային եղանակների առանձին տեսակները, դրանցից յուրաքանչյուրի հասկացությունը, կիրառման հնարավորությունները, առանձնահատկությունները և դրանց տարբերակման չափանիշները: Քաղաքացիաիրավական վեճերի լուծման այլընտրանքային եղանակներից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի էությունն ու հասկացությունը: Քաղաքացիաիրավական վեճերի լուծման այլընտրանքային եղանակներից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի իրավական կարգավորման առանձնահատկությունները: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կառուցվածքը։ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների գրասենյակին քննության ենթակա պահանջների շրջանակները։
|
||
1903 | Արտասահմանյան երկրների առևտրային և քաղաքացիական իրավունք | 6 |
2-րդ գարնանային կիսամյակ
դաս. – 30
Շաբաթական 4 ժամ
OPTIONAL
1903/Մ68
1. Purpose of the Course
ուսանողներին ներկայացնել արտասահմանյան երկրների քաղաքացիական և առևտրային իրավունքի աղբյուրները, սեփականության իրավունքի, պարտավորական իրավունքի առանձնահատկությունները, պայմանագրային և արտապայմանագրային պատասխանատվության հիմնահարցերը, սպառողների շահերի պաշտպանության արդի հիմնախնդիրները, ժառանգման իրավունքի առանձնահատկությունները: Դասընթացը նպաստելու է ուսանողների իրավական մտահորիզոնի ընդլայնմանը և հետագա ուսումնառության, ինչպես նաև պրակտիկ գործունեության ընթացքում իրավահամեմատական մեթոդի կիրառմամբ համապարփակ հետազոտությունների, վերլուծությունների իրականացմանը:
2. Educational Outcomes
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն. 1. ներկայացնել արտասահմանյան երկրների քաղաքացիական և առևտրային իրավունքի աղբյուրները, 2. վերլուծել սեփականության իրավունքի, պարտավորական իրավունքի առանձնահատկությունները, պայմանագրային և արտապայմանագրային պատասխանատվության հիմնահարցերը, սպառողների շահերի պաշտպանության արդի հիմնախնդիրները, ժառանգման իրավունքի առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. շահագրգռված անձանց մատուցել անհրաժեշտ իրավական օգնություն արտասահմանյան երկրների քաղաքացիաիրավական կարգավորումների, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ, 2. կատարել տարբեր իրավական համակարգերի քաղաքացիական և առևտրային իրավունքի առանցքային ինստիտուտների համեմատական վերլուծություն, 3. վերհանել ներպետական օրենսդրական բացերը, ներկայացնել օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գիտական աշխատություններ, հոդվածներ և հաշվետվություններ, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ), 2. գնահատել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, ներկայացնել զեկույցներ, հետազոտություններ և հիմնավորել իր տեսակետները: 3. Description
ուսանողներին ներկայացնել արտասահմանյան երկրների քաղաքացիական և առևտրային իրավունքի աղբյուրները, սեփականության իրավունքի, պարտավորական իրավունքի առանձնահատկությունները, պայմանագրային և արտապայմանագրային պատասխանատվության հիմնահարցերը, սպառողների շահերի պաշտպանության արդի հիմնախնդիրները, ժառանգման իրավունքի առանձնահատկությունները: Դասընթացը նպաստելու է ուսանողների իրավական մտահորիզոնի ընդլայնմանը և հետագա ուսումնառության, ինչպես նաև պրակտիկ գործունեության ընթացքում իրավահամեմատական մեթոդի կիրառմամբ համապարփակ հետազոտությունների, վերլուծությունների իրականացմանը:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 4. գրականության և առանձին գործերի ինքնուրույն ուսումնասիրություն, 5. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 9 միավոր, ընթացիկ ստուգում՝ առավելագույնը 4 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Արտասահմանյան երկրների քաղաքացիական և առևտրային իրավունքի ընդհանուր բնութագիրը: Արտասահմանյան երկրների քաղաքացիական և առևտրային իրավունքի աղբյուրները: Իրային իրավունքները արտասահմանյան երկրներում: Պարտավորական իրավունքը արտասահմանյան երկրներում: Պայմանագրային իրավունքը արտասահմանյան երկրներում: Վնաս պատճառելուց բխող պարտավորությունները արտասահմանյան երկրների իրավական համակարգում: Սպառողների շահերի պաշտպանությունը արտասահմանյան երկրներում: Ժառանգման իրավունքը արտասահմանյան երկրներում
|
||
1907 | Ֆիսկալ իրավունք | 6 |
2-րդ գարնանայրն կիսամյակ
դաս 30
Շաբաթական 4 ժամ
OPTIONAL
1907/Մ67
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել ՀՀ հարկային և մաքսային օրենսդրության հիմունքներին, հարկային և մաքսային իրավունքի հիմնական ինստիտուտներին։
2. Educational Outcomes
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել հարկային իրավունքի հիմնական հասկացությունները, 2. ներկայացնել հարկային հարաբերությունների մասնակիցներին, նրանց իրավունքների և պարտականությունների շրջանակը, 3. թվարկել հարկման համակարգերը և հարկատեսակները: բ. գործնական մասնագիտական կարողություններ. 1. ունենալ գիտելիքներ և գործնական պատկերացումներ հարկային հսկողության վերաբերյալ, 2. իրականացնել մասնավոր ընկերությունների հարկային խորհրդատվություն, 3. ներկայացնել հարկային հաշվարկներ: գ.ընդհանրական կարողություններ. 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գիտական աշխատություններ, հոդվածներ և հաշվետվություններ, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, դատական պրակտիկայի նյութեր), 2. գնահատել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները,ներկայացնել զեկույցներ, հետազոտությունների արդյունքներ և հիմնավորել իր տեսակետները 3. Description
ուսանողներին ծանոթացնել ՀՀ հարկային և մաքսային օրենսդրության հիմունքներին, հարկային և մաքսային իրավունքի հիմնական ինստիտուտներին։
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. սեմինարներ, 3. նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր և ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Հարկային իրավունքը որպես իրավունքի ինքնուրույն ճյուղ: Հարկային իրավունքի սկզբունքները: Հարկային իրավունքի սուբյեկտները: Հարկային պարտավորություններ: Հաշվարկային փաստաթղթեր: Հարկման համակարգեր: Հարկատեսակներ: Անուղղակի հարկեր: Տեղական հարկեր: Հարկային վարչարարություն: Հարկային օրենսգրքով նախատեսված հարկատեսակներ: Հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ: Հարկային իրավախախտումներ: Տնտեսական հանցագործություններ:
|
||
1907 | Անդրազգային սնանկություն | 3 |
3-րդ աշնանային կիսամյակ
դաս. –30
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1907/Մ61
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել օտարերկրյա տարրով սնանկության իրավահարաբերություններին, դրանց հասկացությանը, միջազգային պրակտիկայում անդրազգային սնանկության հիմնական տեսություններին և սկզբունքներին, կիրառելի իրավունքը որոշելու հիմնախնդիրներին, ընթացակարգային այլ առանձնահատկություններին, դատական ակտերի ճանաչման և կատարման հիմնահարցերին, միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացրած փաստաթղթերում առաջարկվող լուծումներին և ինստիտուտի զարգացման հիմնական միտումներին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել անդրազգային սնանկության իրավական բնույթը և սահմանազատման չափանիշները, 2. որոշել անդրազգային սնանկության առանձին ընթացակարգային հարցեր: բ. գործնական մասնագիտական կարողություններ. 1. վերլուծել օրենսդրական կարգավորումները՝ բացահայտելով առկա բացերն ու թերությունները, 2. առաջարկություններ ներկայացնել օրենսդրական բացերը լրացնելուն ուղղված, 3. կիրառել ձեռքբերված տեսական և օրենսդրական գիտելիքները պրակտիկայում: գ. ընդհանրական կարողություններ 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ), վերլուծել փաստեր, համադրել դրանք և կայացնել իրավիճակից բխող գործնական որոշումներ: 3. Description
ուսանողներին ծանոթացնել օտարերկրյա տարրով սնանկության իրավահարաբերություններին, դրանց հասկացությանը, միջազգային պրակտիկայում անդրազգային սնանկության հիմնական տեսություններին և սկզբունքներին, կիրառելի իրավունքը որոշելու հիմնախնդիրներին, ընթացակարգային այլ առանձնահատկություններին, դատական ակտերի ճանաչման և կատարման հիմնահարցերին, միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացրած փաստաթղթերում առաջարկվող լուծումներին և ինստիտուտի զարգացման հիմնական միտումներին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. ինքնուրույն աշխատանք, 4. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 5. իրադրությունների քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր և ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Անդրազգային սնանկության ընդհանուր իրավական բնութագիրը, անդրազգային սնանկության սկզբունքները, անդրազգային սնանկության հիմնախնդիրները ՀՀ օրենսդրությամբ, կիրառելի իրավունքի որոշման հիմնախնդիրներ, սնանկության վարույթի անդրսահմանային ազդեցությունը, անդրազգային սնանկության ոլորտում հայտնի միջազգային իրավական փաստաթղթերը (Յունսիտրալ և ԵՄ կանոնակարգ):
|
||
1903 | Գործարար էթիկայի հիմունքներ | 3 |
3-րդ աշնանային կիսամյակ
դաս. – 30
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1903/Մ62
1. Purpose of the Course
ուսանողներին ներկայացնել գործարար էթիկայի էությունը, դրա դերը և նշանակությունը գործարար կայուն հարաբերություններ հաստատելու և դրանց շրջանակը հետագայում ընդլայնելու գործընթացում, ներկայացնել գործարար հանդիպումները պլանավորելու, նախապատրաստելու, դրանք վարելու հիմնական կանոնները, ծանոթացնել այն գործոններին, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ գործարար հարաբերություններ հաստատելու վրա, ներկայացնել գրավոր ձևով գործարար հաղորդակցության առանձնահատկությունները, անդրադարձ կատարել գործարար բանավոր շփման հիմնական նորմերին և շփման ժամանակ հաճախակի թույլ տրվող սխալներին, ծանոթացնել գործարար հագուստի էթիկետին, ներկայացնել գործարար հռետորիկայի կանոնները, անդրադարձ կատարել ղեկավարի էթիկայի առանձնահատկություններին:
2. Educational Outcomes
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել գործարար էթիկայի դերը և նշանակությունը գործարար հարաբերությունների հաստատման, դրանց հետագա զարգացման բնագավառում. 2. լուսաբանել գործարար հանդիպումներ պլանավորելու, նախապատրաստելու, վարելու հիմնական կանոնները. 3. վերլուծել գործարար շփման, գրավոր հաղորդակցման հիմնական կանոնները և բացահայտել այդ փուլերում թույլ տրվող հնարավոր սխալները, 4. ներկայացնել ղեկավարման բնագավառի էթիկական ասպեկտները բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. հաստատել արդյունավետ գործարար կապեր. 2. արդյունավետորեն պլանավորել, նախապատրաստել և վարել գործնական հանդիպումներ. 3. գրավոր հաղորդակցվել և շփվել գործարար հարաբերությունների շրջանակում` պահպանելով գործարար էթիկայի բոլոր կանոնները. 4. ճիշտ կառավարել և ղեկավարել կոլեկտիվը` ապահովելով գործարար բնագավառում նախանշված արդյունքի նվաճումը. 5. տիրապետել գործարար հռետորիկայի, գործարար հագուստի էթիկետի հիմնական նորմերին գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գիտական աշխատություններ, հոդվածներ և հաշվետվություններ, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ), 2. գնահատել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, ներկայացնել զեկույցներ, հետազոտություններ և հիմնավորել իր տեսակետները: 3. Description
ուսանողներին ներկայացնել գործարար էթիկայի էությունը, դրա դերը և նշանակությունը գործարար կայուն հարաբերություններ հաստատելու և դրանց շրջանակը հետագայում ընդլայնելու գործընթացում, ներկայացնել գործարար հանդիպումները պլանավորելու, նախապատրաստելու, դրանք վարելու հիմնական կանոնները, ծանոթացնել այն գործոններին, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ գործարար հարաբերություններ հաստատելու վրա, ներկայացնել գրավոր ձևով գործարար հաղորդակցության առանձնահատկությունները, անդրադարձ կատարել գործարար բանավոր շփման հիմնական նորմերին և շփման ժամանակ հաճախակի թույլ տրվող սխալներին, ծանոթացնել գործարար հագուստի էթիկետին, ներկայացնել գործարար հռետորիկայի կանոնները, անդրադարձ կատարել ղեկավարի էթիկայի առանձնահատկություններին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 4. գրականության և առանձին գործերի ինքնուրույն ուսումնասիրություն, 5. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. ընթացիկ ստուգում առավելագույն միավորը 4, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույն միավորը ՝4, մասնակցությունը՝ 3 միավոր, եզրափակիչ գնահատումը՝ առավելագույնը՝ 9 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Գործարար էթիկայի դերը և նշանակությունը: Գործարար հանդիպումների պլանավորում, նախապատրաստում: Գործարար հանդիպումների վարում, հիմնական քայլեր և սկզբունքներ: Գործարար բանակցությունների հնարավոր խոչընդոտներ: Գրավոր ձևով գործարար հաղորդակցության էթիկա: Գործարար հագուստի էթիկետ: Գործարար բանավոր շփման էթիկա: Գործարար հռետորիկա: Ղեկավարի էթիկա:
|
||
1903 | Իրավունքների պաշտպանության անդրազգային մոդելներ | 3 |
3-րդ աշնանային կիսամյակ
դաս-30 ժամ
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1. 1907/Մ63
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ուսանողին ծանոթացնել իրավունքների պաշտպանության անդրազգային մոդելներին, դրանց առանձնահատկություններին, այդ մոդելներից օգտվելու գործնական հնարքներին և հմտություներին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել իրավունքների պաշտպանության անդրազգային մոդելները, դրանց առանձնահատկությունները, 2. ներկայացնել իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի և «Եվրասիական տնտեսական միության պայմանագրի» շրջանակներում։ բ. գործնական մասնագիտական կարողություններ. 1. կազմել և ներկայացնել անհատական գանգատի, միջպետական գանգատի, խորհրդատվական կարծիքի և միջանկյալ միջոցի հայցման դիմումի նախագծեր՝ հասցեագրված Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2. կազմել և ներկայացնել դիմումի նախագիծ՝ հասցեագրված Եվրասիական տնտեսական միության դատարան, 3. կազմել և ներկայացնել դիրքորոշումներ, այլ անհրաժեշտ դատավարական փաստաթղթեր՝ հասցեագրված վերը նշված դատարաններ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ), վերլուծել փաստեր, համադրել դրանք և կայացնել իրավիճակից բխող գործնական որոշումներ, ստեղծագործաբար կիրառել ու կատարելագործել ունեցած գիտելիքները: 3. Description
Դասընթացի նպատակն է ուսանողին ծանոթացնել իրավունքների պաշտպանության անդրազգային մոդելներին, դրանց առանձնահատկություններին, այդ մոդելներից օգտվելու գործնական հնարքներին և հմտություներին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 4. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր և ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Իրավունքների անդրազգային պաշտպանության ունիվերսալ և տարածաշրջանային մոդելները, իրավունքների անդրազգային պաշտպանության մարմինները, իրավունքների պաշտպանությունը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի և «Եվրասիական տնտեսական միության պայմանագրի» շրջանակներում։
|
||
1903 | ՀՀ մրցակցային իրավունք | 3 |
3-րդ աշնանայինկիսամյակ
դաս. – 30
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1907/Մ64
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել տնտեսության զարգացման գործում տնտեսական մրցակցության նշանակությանը և իրավական կարգավորման անհրաժեշտությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության հարաբերությունների բնույթին, կարգավորման հիմնարար սկզբունքներին, սուբյեկտների կարգավիճակին, տնտեսական մրցակցության պաշտպանության եղանակներին, տնտեսական մրցակցության խախտումների բացահայտման և վերահսկման կառուցակարգերի առանձնահատկություններին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել տնտեսական մրցակցության պաշտպանության հարաբերությունների իրավական կարգավորման հիմնական սկզբունքները և առանձնահատկությունները, 2. նկարագրել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահանջների խախտումները, 3. քննարկել տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված վարչական և դատական ընթացակարգերը, 4. թվարկել ոլորտի իրավասու պետական մարմինների գործունեության ուղղությունները. 5. պարզաբանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահանջները խախտելու համար նախատեսված պատասխանատվության տեսակները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. մեկնաբանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությամբ նախատեսված կառուցակարգերը, 2. վերլուծել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում առկա իրավական խնդիրները՝ դրանց լուծման համար անհրաժեշտ ուղիները վեր հանելով, 3. լուծել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտին առնչվող բարդ գործնական խնդիրներ, 4. համեմատել ՀՀ-ի և արտասահմանյան երկրների տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության առանձին ինստիտուտները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն): 3. Description
ուսանողներին ծանոթացնել տնտեսության զարգացման գործում տնտեսական մրցակցության նշանակությանը և իրավական կարգավորման անհրաժեշտությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության հարաբերությունների բնույթին, կարգավորման հիմնարար սկզբունքներին, սուբյեկտների կարգավիճակին, տնտեսական մրցակցության պաշտպանության եղանակներին, տնտեսական մրցակցության խախտումների բացահայտման և վերահսկման կառուցակարգերի առանձնահատկություններին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. առանձին գործերի և նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. ընթացիկ ստուգում առավելագույն միավորը 4, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույն միավորը ՝4, մասնակցությունը՝ 3 միավոր, եզրափակիչ գնահատումը՝ առավելագույնը՝ 9 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
ՀՀ մրցակցային իրավունքի ընդհանուր բնութագիրը: Տնտեսական մրցակցության ընդհանուր բնութագիրը: Հակամրցակցային համաձայնություններ: Գերիշխող դիրքի չարաշահում: Համակենտրոնացումների իրավական կարգավորումը: Անբարեխիղճ մրցակցություն: Պետական մարմինների հակամրցակցային գործողություններ: Մրցակցային օրենսդրության կիրարկման պետական մարմինների համակարգը: Մրցակցային օրենսդրության խախտումների համար կիրառվող պատասխանատվությունը: Արտասահմանյան երկրների մրցակցային իրավունքը:
|
||
1903 | Պայմանագրային բանակցություններ, պայմանագրի կնքումը և դադարումը | 3 |
3-րդ աշնանային կիսամյակ
դաս. – 30
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1903/Մ65
1. Purpose of the Course
ուսանողներին ներկայացնել տեսական գիտելիքներ պայմանագրային բանակցություններ վարելու վերաբերյալ, սովորեցնել այն կանոնները և սկզբունքները, որոնք կիրառվում են բանակցություններ վարելու և պայմանագրեր կնքելու ժամանակ, ձևավորել գործնական հմտություններ, որոնք հնարավորություն կտան արդյունավետորեն անցկացնել պայմանագրային բանակցությունները, վերլուծել առաջարկվող պայմանագրերը, գտնել լավագույն այլընտրանքային լուծումները, կոնտրագենտի հետ կառուցել հուսալի և վստահելի փոխհարաբերություններ, կարողանալ լսել և ընկալել բանակցության կողմերի փաստարկները, մշակել և գրագետ եղանակով ներկայացնել հակափաստարկներ և/կամ հանդիպակաց առաջարկներ։
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. յուրացնել պայմանագրային բանակցությունների հասկացությունն ու էությունը 2. տիրապետել պայմանագրային բանակցությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերին և հիմնական ռազմավարական մեթոդներին 3. տիրապետել կոնտրագենտի կողմից ստացված մերժման հետ աշխատելու տեխնիկաներին, ինչպես նաև արդյունավետ բանակցային գործիքակազմի 4. տարանջատել բանակցությունների՝ անձամբ, հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով անցկացնելու առավելությունները, թերությունները և առանձնահատկությունները բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կարողանալ կիրառել պայմանագրային բանակցությունների անցկացման հիմնական սկզբունքները, տիրապետել բանակցությունների համար անհրաժեշտ բանավոր խոսքին բնորոշ յուրահատկությունները 2. կարողանալ ընտրել և կիրառել բանակցային պրոցեսի համար առավել արդյունավետ զգայական և իրատեսական ազդեցությունների տեսակները 3. նախապես պատկերացնել պայմանագրային բանակցությունների ընթացքի տարբեր ուղղություններ և իրավիճակներ, նախատեսել դրանց համար հնարավոր ռազմավարական քայլեր: 4. կարողանալ հակադարձել և աշխատել մերժման հետ, դիմակայել կոնտրագենտի կողմից կիրառվող մանիպուլյացիոն տեխնոլոգիաներին գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. պատրաստել զեկուցումներ, վարել գիտական բանավեճեր: 3. Description
ուսանողներին ներկայացնել տեսական գիտելիքներ պայմանագրային բանակցություններ վարելու վերաբերյալ, սովորեցնել այն կանոնները և սկզբունքները, որոնք կիրառվում են բանակցություններ վարելու և պայմանագրեր կնքելու ժամանակ, ձևավորել գործնական հմտություններ, որոնք հնարավորություն կտան արդյունավետորեն անցկացնել պայմանագրային բանակցությունները, վերլուծել առաջարկվող պայմանագրերը, գտնել լավագույն այլընտրանքային լուծումները, կոնտրագենտի հետ կառուցել հուսալի և վստահելի փոխհարաբերություններ, կարողանալ լսել և ընկալել բանակցության կողմերի փաստարկները, մշակել և գրագետ եղանակով ներկայացնել հակափաստարկներ և/կամ հանդիպակաց առաջարկներ։
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսութուններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. իրավիճակային բանակցությունների կազմակերպում և անցկացում, արդյունքների քննարկում և վերլուծություն, 4. պայմանագրային բակացությունների իրավական կարգավորումների, մենեջմենթի և հոգեբանության վերաբերյալ գրականության ուսումնասիրություն, 5. զեկուցումների ներկայացում և խմբային աշխատանքներ: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. ընթացիկ ստուգում առավելագույն միավորը 4, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույն միավորը ՝4, մասնակցությունը՝ առավլագույնը 3 միավոր, եզրափակիչ քննություն՝ առավելագույնը՝ 9 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Պայմանագրային բանակցությունների անցկացման հիմնական սկզբունքները։ Պայմանագրային բանակցությունների ստրատեգիան և տակտիկան։ Պայմանագրային բանակցությունների հոգեբանական պատրաստվածությունը։ Հարցերի կառավարումը. հարցադրումների դերն ու նշանակությունը պայմանագրային բանակցությունների վարման ընթացքում։ Մերժման և/կամ անհամաձայնության հետ աշխատանքը։ Վեճերն ու մանիպուլյացիաները պայմանագրային բանակցությունների ընթացքում. դրանց հակազդեցությունը և կիրառությունը։
|
||
1903 | Քաղաքացիական իրավունքի տնտեսական վերլուծություն | 3 |
3-րդ գարնանային կիսամյակ
դաս. – 30
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1903/Մ66
1. Purpose of the Course
ուսանողին ծանոթացնել իրավունքի տնտեսական վերլուծությանը, քաղաքացիական իրավունքի ուսումնասիրության տնտեսական մեթոդին, ինչպես նաև այն գործիքակազմերին, որոնք հնարավորություն են տալիս գտնել քաղաքացիական, տնտեսական հարաբերությունների կարգավորման օպտիմալ լուծումները:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել քաղաքացիական իրավունքի տնտեսական վերլուծության մեթոդները, 2. պարզաբանել տնտեսական հարաբերությունների իրավական կարգավորման մոտեցումները, 3. ներկայացնել իրավունքի տնտեսական վերլուծության նորմատիվ ուղղությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ. 1. պարզաբանել տնտեսական հարաբերությունների իրավական կարգավորման ծախս-արդյունք սկզբունքը, 2. վերլուծել առկա կարգավորումները` հաշվի առնելով մարդկանց վարքաբանությունը, գ. ընդհանրական կարողություններ 1. առաջարկել տնտեսական հարաբերությունների կարգավորման լավագույն լուծումներ: 3. Description
ուսանողին ծանոթացնել իրավունքի տնտեսական վերլուծությանը, քաղաքացիական իրավունքի ուսումնասիրության տնտեսական մեթոդին, ինչպես նաև այն գործիքակազմերին, որոնք հնարավորություն են տալիս գտնել քաղաքացիական, տնտեսական հարաբերությունների կարգավորման օպտիմալ լուծումները:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. սեմինարներ, 3. նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն:. 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. ընթացիկ ստուգում՝ առավելագույն միավորը՝ 4, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույն միավորը ՝4, մասնակցությունը՝ 3 միավոր, եզրափակիչ գնահատումը՝ առավելագույնը՝ 9 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն: Հանրայինի և մասնավորի հարաբերակցությունը քաղաքացիական իրավունքում: Իրավունքի տնտեսական վերլուծության մեթոդների ընդհանուր բնութագիրը: Տնտեսական կարգավորիչների ազդեցությունը մարդկանց վարքի վրա: Տնտեսական հարաբերությունների իրավական կարգավորման բաշխիչ կոմպոնենտը: Տնտեսական մրցակցության իրավական կարգավորման վերլուծություն: Հասարակական հարաբերությունների ոչ ֆորմալ կարգավորիչներ: Կոռուպցիայի տնտեսական վերլուծություն: Սեփականության իրավունքի տնտեսական վերլուծություն: Պայմանագրերի տնտեսական վերլուծությունը: Բանկեր, վարկավորում, սնանկացում: Մտավոր սեփականության տնտեսական վերլուծություն: Վնասների հատուցման տնտեսական վերլուծություն:
|
Other educational modules
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1907 | Գիտական սեմինար | 2 |
1,2,3 կիսամյակ
30
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1907/1903 Մ03
1. Purpose of the Course
մագիստրոսներին ներկայացնել ‹‹Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ›› ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել ‹‹Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ››-ի ոլորտային հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 4. ներկայացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Description
մագիստրոսներին ներկայացնել ‹‹Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ›› ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
4. Teaching and Learning Styles and Methods
Դիդակտիկ նյութերի պատրաստում։
Գիտական հաղորդումներ և զեկույցներ։ Քննարկում և բանավեճ։ Գիտագործնական խնդիրների լուծում: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատվում է ստուգարքի ձևաչափով։ Դրական ստանում են այն մագիստրոսները, ովքեր հանդես են գալիս մագիստրոսական ատենախոսության շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ հակիրճ զեկույցներով՝ ներկայացնելով իրենց հետազոտության պլանը, մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը/առաջընթացը և արդյունքներն ըստ տվյալ կիսամյակի համար ԵՊՀ-ում սահմանված չափանիշների:
6. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
1907 | Գիտական սեմինար | 2 |
1,2,3 կիսամյակ
30
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1907/1903 Մ03
1. Purpose of the Course
մագիստրոսներին ներկայացնել բիզնես իրավունքի և միջազգային արբիտրաժի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել ‹‹Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ››-ի ոլորտոյին հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 2. ներկայացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 2. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Description
մագիստրոսներին ներկայացնել բիզնես իրավունքի և միջազգային արբիտրաժի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դիդակտիկ նյութերի պատրաստում,
2. գիտական հաղորդումներ և զեկույցներ, 3. քննարկում և բանավեճ, 4. գիտագործնական խնդիրների լուծում: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատվում է ստուգարքի ձևաչափով։ Դրական ստանում են այն մագիստրոսները, ովքեր հանդես են գալիս մագիստրոսական ատենախոսության շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ հակիրճ զեկույցներով՝ ներկայացնելով իրենց հետազոտության պլանը, մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը/առաջընթացը և արդյունքներն ըստ տվյալ կիսամյակի համար ԵՊՀ-ում սահմանված չափանիշների:
6. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
0000 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
3-րդ աշնանային կիսամյակ
6 ժամ օրական
3շաբաթ
MANDATORY
1903/1907 Մ-15
1. Purpose of the Course
ուսանողին մասնակից դարձնել դատական մարմինների և միջազգային արբիտրաժի գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտությունները քաղաքացիական դատավարության և միջազգային արբիտրաժի ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել բիզնես իրավունքի և արբիտրաժային ոլորտային օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը, դատական պրակտիկան, 2. նկարագրել մասնագիտական ոլորտի օրենսդրության կիրառման պրակտիկ հիմնախնդիրները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 4. իրավական գնահատական տալ խնդրահարույց իրավիճակներին, 5. իրականացնել իրավախորհրդատվություն, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կազմել դատավարական փաստաթղթեր, համապատասխան միջնորդություններ և բողոքներ, 7. ուսումնասիրել և գտնել իրավիճակներին համապատասխան նախադեպային որոշումներ, կիրառել նախադեպային որոշումները։ 3. Description
ուսանողին մասնակից դարձնել դատական մարմինների և միջազգային արբիտրաժի գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտությունները քաղաքացիական դատավարության և միջազգային արբիտրաժի ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 4. Teaching and Learning Styles and Methods
Պրակտիկան կազմակերպվում է գիտական ղեկավարի հետ համատեղ կազմված և հաստատված ծրագրով։
Իրականացվում է ԵՊՀ-ից դուրս՝ ՀՀ դատական համակարգում, արբիտրաժում, ՀՀ փաստաբանական պալատում, Նոտարական պալատում, պետական և մասնավոր հիմնարկություններում և այլն: 5. Evaluation Methods and Criteria
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան գնահատվում է դրական այն դեպքում, երբ մագիստրոսը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, ներկայացրել հաշվետվությունները և պրակտիկայի վայրից՝ դրական բնութագիրը։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին։
Կատարելիք աշխատանքի հստակ ձևակերպում։ Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում։ Ըստ ժամանակացույցի անհրաժեշտ աշխատանքների կատարում: |
||
0000 | Մագիստրոսական թեզ | 18 |
3-րդ աշնանային կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
MANDATORY
1907/1903
1. Purpose of the Course
արտացոլել ‹‹Իրավագիտություն›› մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, բիզնես և արբիտրաժ ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
2. Educational Outcomes
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. նկարագրել բիզնես իրավունքի և արբիտրաժի ոլորտային մասնագիտական առանձնահատկությունները, 2. բացահայտել բիզնես իրավունքի և արբիտրաժի ոլորտային հիմնախնդիրները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 5. իրականացնել գիտահետազոտական աշխատանք: 3. Description
արտացոլել ‹‹Իրավագիտություն›› մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, բիզնես և արբիտրաժ ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
4. Evaluation Methods and Criteria
Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունն իրականացվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1282-Ն
հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման» կարգի: 5. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |