Type:
Master
Speciality:
042101.14.7 - Իրավագիտություն
Specialisation:
042101.14.7 - Քրեական արդարադատություն և փաստաբանություն
Qualification awarded:
իրավագիտության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
General educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1904 | Տեղեկատվական տեխնոլոգիաները իրավագիտական հետազոտություններում | 3 |
1-ին կիսամյակ
գործ.- 30 ժամ
շաբաթական 2 ժամ
MANDATORY
2301/Մ01
1. Purpose of the Course
ուսանողները ձեռք բերեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտություններ և կարողանան կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. քննարկել էլեկտրոնային արդարադատության համակարգի կիրառման համար անհրաժեշտ մեխանիզմները, 2. ներկայացնել գիտական հետազոտության թեմային առնչվող իրավական տեղեկատվական համակարգերի ընտրության մեթոդները, դրանցից օգտվելու եղանակները, բ. գործնական մասնագիտական կարողությունները. 3.կատարել տվյալների հավաքագրման աշխատանքներ, 4. վերլուծել և մշակել հավաքագրված տվյալները, կազմել հաշվետվություններ, գ. ընդհանրական կարողություններ 5. օգտվել տեղեկատվական մասնագիտական համակարգերից: 3. Description
ուսանողները ձեռք բերեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտություններ և կարողանան կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
4. Teaching and Learning Styles and Methods
1. Դասերն անցկացվում են համակարգչի միջոցով:
2. Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլեկտրոնային տեսքով: 3. Ընթացիկ և եզրափակիչ ստուգումները անցկացվում են համակարգչի միջոցով: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքն անցկացվում է ընթացիկ ստուգումների արդյունքների հիման վրա՝ 8 միավոր առավելագույն արժեքով, դասընթացին մասնակցության հիման վրա` 2 միավոր առավելագույն արժեքով և եզրափակիչ աշխատանքի հիման վրա` 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 13 միավոր 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բաժին 1. Իրավական տեղեկատվական համակարգերի և համացանցային ռեսուրսներից օգտվելու հմտություններ, տվյալների հավաքագրում :
Բաժին 2. Խմբագրիչներ. դրանց կիրառումը իրավական գրագրությունում և էլեկտրոնային կառավարման ընթացքում: Բաժին 3. Ծանոթություն տվյալների հենքերի ստեղծմանը և կառավարմանը, դրանց կիրառումը էլեկտրոնային արդարադատության համակարգում: |
||
1901 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին կիսամյակ
դաս. ՝15ժամ, գործ.՝ 15 ժամ
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1901/Մ15
1. Purpose of the Course
ձևավորել իմացություն գիտության, գիտական հետազոտության, գիտական գործունեության մասին, սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները, հաղորդել գիտելիքներ և հմտություններ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն.
1. նկարագրել գիտությունը որպես ճանաչողության ոլորտ, գիտական գործունեության իրավական կարգավորման հիմունքները և հետազոտության անցկացման փուլերը, գիտական աշխատանքի ձևավորման, լեզվի և ոճի առանձնահատկությունները. 2. բացատրել գիտական հետազոտության մեթոդները, դրանց տեսակները, մասնագիտական ոլորտի մեթոդաբանական առանձնահատկությունները. 3. քննարկել գիտական հետազոտության թեմայի ընտրության, հետազոտության պլանավորման և իրականացման փուլերը, դրանց առանձնահատկությունները. բ. բուն մասնագիտական կարողություններ. 4. կատարել ինքնուրույն գիտական հետազոտություն, վերլուծել ստացված աղբյուրները և մշակել խորհրդատվություն իրավական ինստիտուտի կատարելագործման համար, 5. ընտրել գիտական անհրաժեշտ մեթոդներ` ելնելով հետազոտության առարկայից. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. դրսևորելու վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար 3. Description
ձևավորել իմացություն գիտության, գիտական հետազոտության, գիտական գործունեության մասին, սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները, հաղորդել գիտելիքներ և հմտություններ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ.
2. ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3. սոցիալական նախագծեր, ինտերակտիվ ելույթ, որոշումների ծառ, ուղեղային գրոհ, ունեցի՛ր դիրքորոշում համառոտ ելույթ. 4. բանավեճ և քննարկում, դերային խաղեր. 5. ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատումն իրականացվում է առավելագույնը 20 միավոր արժեքով՝ հետևյալ բաղադրիչներով.
1. Ինքնուրույն աշխատանք. Առաջադրվում է գիտագործնական խնդիր։ Խնդիրը լուծելու համար սովորողին թույլատրվում է օգտվել միայն անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերից։ Սովորողը խնդիրը լուծելիս կարող է օգտվել տեսական գրականությունից, գիտագործնական նյութերից, դատական պրակտիկայից։ Սովորողը գնահատվում է 8 միավոր առավելագույն արժեքով, հետևյալ սկզբունքով՝ - փաստերի համադրում - 1 միավոր, - անհրաժեշտ նորմերի վկայակոչում - 2 միավոր, - պատճառաբանություն (խնդրի լուծման համար անհրաժեշտ մեթոդների/մեթոդաբանության ընտրություն, իրավանորմերի վերլուծություն մեթոդի/ մեթոդաբանության համատեքստում, փաստերի նկատմամբ իրավանորմերի կիրառման գործընթաց) - 3 միավոր, - խնդրի լուծման վերաբերյալ սեփական եզրահանգումը - 2 միավոր; 2. Մասնակցություն. Գնահատվում է առավելագույնը 3 միավոր։ 3. Եզրափակիչ քննություն. Անցկացվում է բանավոր։ Յուրաքանչյուր հարցատոմս ներառելու է 3 հարց։ Գնահատվում է առավելագույնը 9 միավոր։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Իրավագիտության մեթոդաբանությունը:
2. Իրավական հետազոտությունների կառուցվածքը և կազմակերպումը; 3. էմպիրիկ իրավական հետազոտությունների մեթոդաբանությունը; 4. Տեսական և մետատեսական իրավական հետազոտությունների մեթոդաբանությունը; |
Professional educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1904 | Համեմատական քրեական իրավունք | 6 |
1-ին կիսամյակ
Դաս.՝ 40 ժամ, գործ.՝ 20 ժամ
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1904/Մ04
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել արտասահմանյան մի շարք երկրների՝ ԱՄՆ-ի, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի, մուսուլմանական իրավունքի ավանդույթներ ունեցող երկրների քրեաիրավական համակարգերին, համեմատական վերլուծության միջոցով անդրադառնալ տարբեր երկրներում քրեաիրավական առանձին ինստիտուտների առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրներին, պատժի համակարգերի կառուցման, պատժի կիրառման, առանձին հանցագործությունների համար քրեական պատասխանատվության սահմանման առանձնահատկություններին, ուսանողներին գիտելիքներ տալ միջազգային կոնվենցիաներին ՀՀ քրեական օրենսդրության համապատասխանության վերաբերյալ:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն 1. ներկայացնել քրեաիրավական առանձին ինստիտուտների ՀՀ-ում և արտասահմանյան մի շարք երկրներում դրսևորած առանձնահատկությունները, 2. լուսաբանել արտասահմանյան մի շարք երկրներում արարքների քրեականացման և դրանց պատժելիության հարցերը, բ. բուն մասնագիտական կարողություններ 3. ընդհանուր գծերով մեկնաբանել տարբեր երկրների քրեական օրենսդրության դրույթները, 4. մեկնաբանել միջազգային կոնվենցիաներում նախատեսված և ՀՀ քրեական օրենսդրության մեջ արտացոլում ստացած դրույթները, 5. համեմատել ՀՀ-ի և արտասահմանյան մի շարք երկրների քրեաիրավական համակարգերն ու ինստիտուտները, գ.ընդհանրական կարողություններ 6. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ: 3. Description
ուսանողներին ծանոթացնել արտասահմանյան մի շարք երկրների՝ ԱՄՆ-ի, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի, մուսուլմանական իրավունքի ավանդույթներ ունեցող երկրների քրեաիրավական համակարգերին, համեմատական վերլուծության միջոցով անդրադառնալ տարբեր երկրներում քրեաիրավական առանձին ինստիտուտների առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրներին, պատժի համակարգերի կառուցման, պատժի կիրառման, առանձին հանցագործությունների համար քրեական պատասխանատվության սահմանման առանձնահատկություններին, ուսանողներին գիտելիքներ տալ միջազգային կոնվենցիաներին ՀՀ քրեական օրենսդրության համապատասխանության վերաբերյալ:
4. Teaching and Learning Styles and Methods
1. բանավեճեր, քննարկումներ, խմբային աշխատանք,
2. գրականության միջոցով ուսանողների ինքնուրույն աշխատանքներ, 3. դերային խաղեր, 4. կոնկրետ իրավիճակների վերլուծություն: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացի գնահատումն իրականացվում է 20 միավոր առավելագույն արժեքով։
Երկու ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույնը 4 միավոր: Ստուգման ձևերն են./ՀԲ/ 1-ին ընթացիկ քննություն. Գրավոր առաջադրանք: Ուսանողներին տրվում է խնդիր-առաջադրանք՝ առավելագույնը 4 միավոր արժեքով: Միավորների քայլը 0,5 է: 2-րդ ընթացիկ քննությունը գիտահետազոտական աշխատանքի պաշտպանությամբ է՝ առավելագույնը 4 միավոր արժեքով: Ինքնուրույն աշխատանք. ուսանողը ներկայացնում է ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 3 միավոր արժեքով: Միավորների քայլը 0,5 է: Եզրափակիչ քննություն. քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց՝ յուրաքանչյուրը առավելագույնը 3 միավոր, միավորների քայլը՝ 0.5: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Համեմատական քրեական իրավունքի հասկացությունը: Քրեական օրենքի կիրառման սկզբունքները: Միջազգային կոնվենցիաները և ՀՀ քրեական օրենսդրությունը, դրանց փոխհարաբերակցությունը: Կոնվենցիոնալ նորմերի ուղղակի կիրառում, արարքների քրեականացում և պատժելիության սահմանում: Հանցագործությունը և դրա դասակարգումը` ՀՀ-ում և արտասահմանյան մի շարք երկրներում: Հանցագործության սուբյեկտի հիմնախնդիրը: Հանցագործության կատարման փուլերի, հանցակցության առանձնահատկությունները տարբեր իրավական համակարգերում: Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ: Պատժի նպատակները և տեսակները ՀՀ-ում և արտասահմանյան մի շարք երկրներում: Պատիժ նշանակելու և պատժից ազատելու, հարկադրանքի միջոցների առանձնահատկությունները տարբեր քրեաիրավական համակարգերում և միջազգային կոնվենցիոնալ դրույթներում: Անձի կյանքի դեմ ուղղված հանցագործություններ: Անձի առողջության դեմ ուղղված հանցագործություններ: Անձի սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ: Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ: Կոռուպցիոն հանցագործություններ:
|
||
1902 | Փաստաբանական գործունեությունը քրեական դատավարությունում | 6 |
1-ին կիսամյակ
դաս. 40ժամ, գործ.20ժամ
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1902/Մ13
1. Purpose of the Course
ուսանողների մոտ զարգացնել համակողմանի տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ քրեական վարույթներով որպես փաստաբան-պաշտպան, փաստաբան-ներկայացուցիչ իրավաբանական օգնություն ցույց տալու համար:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. ներկայացնել քրեական գործերով պաշտպանություն և ներկայացուցչություն իրականացնելու պահը, պայմանները և կարգը, 2. ներկայացնել փաստաբան-պաշտպանի, փաստաբան-ներկայացուցչի իրավունքները քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալիս, ինչպես նաև ներկայացնել փաստաբանի իրավունքները վկայի ներկայացուցչություն իրականացնելիս, բ. բուն մասնագիտական կարողություններ. 3. քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալիս՝ գրավոր և բանավոր խոսքը կառուցել փաստարկված և պարզ, 4. քրեական գործով վարույթի ընթացքում ճիշտ որակել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, կազմել իրավաբանական բնույթի փաստաթղթեր գ. ընդհանրական կարողություններ 5. վերլուծել օրենսդրությունը, դատական նախադեպերը և դատական պրակտիկան, 6. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, 3. Description
ուսանողների մոտ զարգացնել համակողմանի տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ քրեական վարույթներով որպես փաստաբան-պաշտպան, փաստաբան-ներկայացուցիչ իրավաբանական օգնություն ցույց տալու համար:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, դատական ճառերի պատրաստում, դիրքորոշումների ձևավորում, 3. նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատումն իրականացվում է 20 առավելագույն միավորով հետևյալ կերպ,
Երկու ընթացիկ քննությունները գրավոր են՝ յուրաքանչյուրն առավելագույնը 4 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 7 միավոր առավելագույն արժեքով (hարցատոմսը պարունակում է 2 տեսական հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր, և մեկ գործնական խնդիր՝ 3 միավոր, միավորների քայլը 0.5 է: Ընթացիկ ստուգումների համար առավելագույնը տրվելու է 5 միավոր, որոնք բաշխվելու են հանձնարարված առաջադրանքներին համամասնորեն: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Փաստաբանական գործունեությունը որպես իրավապաշտպան գործունեություն։ Փաստաբանական գործունեության սկզբունքները։ Փաստաբանական էթիկա։ Փաստաբանի իրավական վիճակը։ Փաստաբանական տակտիկայի հիմնահարցերը։ Փաստաբանի մասնակցությունը մինչդատական վարույթում։ Փաստաբանի մասնակցությունը դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելիս։ Փաստաբանի մասնակցությունը առաջին ատյանի դատարանում։ Փաստաբանի ճառ։ Փաստաբանի մասնակցությունը վերաքննիչ ատյանում։ Փաստաբանի մասնակցությունը վճռաբեկ դատարանում։ Փաստաբանի մասնակցությունը դատական ակտերի կատարման փուլում:
|
||
1904 | Պատիժ նշանակելու հիմնախնդիրները | 3 |
1-ին կիսամյակ
Դաս. -30ժամ
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1904/Մ26
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել պատիժ նշանակելու քրեաիրավական հիմքերին Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանյան երկրներում, ինչպես նաև առանձին կատեգորիայի անձանց նկատմամբ պատիժ նշանակելու առանձնահատկություններին։
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. տարբերակել ՀՀ-ում և արտասահմանյան երկրներում պատիժ նշանակելու ինստիտուտի առանձնահատկությունները, վեր հանել պատիժ նշանակելու իրավակիրառական պրակտիկայի առավելությունները և թերությունները, համեմատական վերլուծություն կատարել ՀՀ գործող և նոր քրեական օրենսգրքերում պատիժ նշանակելուն վերաբերող կարգավորումների տարբերությունը և դրանց նպատակը, բ. բուն մասնագիտական կարողություններ 2. վերարտադրել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներն ու կանոնները, ներկայացնել հանցագործությունների առանձին տեսակների որակման կանոնները: գործնական մասնագիտական կարողություններ) 3. բացահայտել պատիժ նշանակելու ընթացքում թույլ տրվող սխալներն ու դրանց պատճառները, 4. վերլուծել իրավակիրառ պրակտիկան, գ. ընդհանրական կարողություններ 5. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ։ 3. Description
ուսանողներին ծանոթացնել պատիժ նշանակելու քրեաիրավական հիմքերին Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանյան երկրներում, ինչպես նաև առանձին կատեգորիայի անձանց նկատմամբ պատիժ նշանակելու առանձնահատկություններին։
4. Teaching and Learning Styles and Methods
1. Դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. որոշ հարցերի վերաբերյալ դատական պրակտիկայում առկա մոտեցումների ուսումնասիրություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն։ 5. Evaluation Methods and Criteria
Գնահատումն իրականացվում է 20 միավոր առավելագույն արժեքով։
Նախատեսված է 2 ընթացիկ քննություն: 1-ին ընթացիկ քննությունը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, 2-րդ ընթացիկ քննությունը՝ առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանքը առավելագույնը 8 միավոր, մասնակցությունը 3 միավոր առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Պատժի հասկացությունը, համակարգը և նպատակները, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը, պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը, պատիժը պայմանականորեն չկիրառելը, չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելու սկզբունքները և կանոնները,հանցագործության նախապատրաստության համար պատիժ նշանակելու առանձնահատկությունները, հանցափորձի համար պատիժ նշանակելու առանձնահատկությունները, չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հանցավորի գործողությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները հաշվի առնելը, որոնց հետևանքով հանցագործությունը ավարտին չի հասցվել, պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ, պատիժ նշանակելը դատավճիռների համակցությամբ, պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում, պատիժ նշանակելը անչափահաս հանցագործի նկատմամբ, պատիժ նշանակելը կին հանցագործի նկատմամբ, պատիժ նշանակելը հանցանքը հանցակցությամբ կատարած անձի նկատմամբ, պատիժ նշանակելը հանցանքը խմբի կազմում կատարած անձի նկատմամբ:
|
||
1902 | Նախաքննության հիմնահարցերը քրեական դատավարությունում | 6 |
1-ին կիսամյակ
դաս. 60ժամ
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1902/Մ02
1. Purpose of the Course
ուսանողին ծանոթացնել մինչդատական վարույթի առանձնահատկություններին, հանցագործությունների բացահայտման, անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման տեսական և գործնական հիմնախնդիրներին։
2. Educational Outcomes
ա.Գիտելիք և իմացություն
1. նկարագրել մինչդատական վարույթի իրավական հիմքերը և խնդիրները, ներկայացնել սկզբունքերի իրացման առանձնահատկությունները, 2. նկարագրել մինչդատական վարույթում քրեական դատավարության սուբյեկտների իրավական վիճակը, նրանց կողմից իրականացվող գործառույթները, 3. նկարագրել քննիչի աշխատանքի գիտական կազմակերպման հիմունքները, բ. բուն մասնագիտական կարողություններ 4. վերլուծել մինչդատական վարույթում քրեական դատավարության սկզբունքների կիրառման առանձնահատկությունները, 5. կիրառել մինչդատական վարույթի հանրային մասնակիցների լիազորությունները սահմանող նորմերը, կազմել համապատասխան դատավարական փաստաթղթեր: գ.ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. իրականացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք: 3. Description
ուսանողին ծանոթացնել մինչդատական վարույթի առանձնահատկություններին, հանցագործությունների բացահայտման, անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման տեսական և գործնական հիմնախնդիրներին։
4. Teaching and Learning Styles and Methods
1. բանավեճեր, քննարկումներ, խմբային աշխատանք,
2. ուսանողների ինքնուրույն աշխատանքներ, 3. դերային խաղեր, 4. կոնկրետ իրավիճակների վերլուծություն, 5.փաստաթղթերի կազմում: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատումն իրականացվում է առավելագույնը 20 միավոր արժեքով: Երկու ընթացիկ քննությունների հանրագումարային առավելագույն արժեքը 9 միավորն է:/ ՀԲ/ Ընթացիկ քննություններից առաջինը բանավոր է՝4 միավոր արժեքով, իսկ, երկրորդ ընթացիկ քննությունը հետազոտական աշխատանքի պաշտպանությամբ՝ 5 միավոր արժեքով: Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր,
Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մինչդատական վարույթի իրավական հիմքերը և խնդիրները: Մինչդատական վարույթի սկզբունքները: Հետաքննության հասկացությունը և խնդիրները: Նախաքննություն կատարելու ընդհանուր պայմանները: Մինչդատական վարույթում հանրային և մասնավոր մասնակիցների իրավական վիճակը: Ապացուցողական գործողություններ: Գաղտնի քննչական գործողություններ։ Քրեական հետապնդման կասեցումը և նախաքննության ավարտումը: Նախաքննության առանձնահատկությունները բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վերաբերյալ գործերով: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական երաշխիքները: Օպերատիվ-հետախուզական գործողության տեղը և դերը քրեական դատավարությունում: Քննիչի աշխատանքի գիտական կազմակերպումը:
|
||
1904 | Անչափահասների արդարադատություն | 3 |
2-րդ կիսամյակ
Դաս.-30 ժամ
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1904/Մ13
1. Purpose of the Course
ուսանողին ծանոթացնել անչափահասների արդարադատության համակարգին, դրա առանձնահատկություններին, անչափահասների գործերով վարույթի առանձնահատկություններին, նրանց նկատմամբ կիրառվող պատժի համակարգին և վերասոցիալականացման միջոցներին:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. ներկայացնել անչափահասների քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները, մեխանիզմները, 2. քննարկել անչափահասների շեղվող վարքագծի դրսևորման դեպքում ոստիկանության, իրավապահ, դատական մարմինների գործունեության առանձնահատկությունները, 3. ներկայացնել անչափահասների հանցավորության վրա ընտանիքի, ԶԼՄ-ների, ռեֆերենտային խմբերի, դպրոցի ազդեցությունները: բ. բուն մասնագիտական կարողություններ 4. վերլուծել տարբեր երկրներում անչափահասների կողմից կատարված հանցավոր արարքների քրեականացման չափանիշները, 5. գնահատել անչափահասների արդարադատության համակարգի նշանակությունը անչափահասների հանցավորության կանխարգելման առումով և վերլուծել այն գործոնները, որոնք դետերմինացնում են անչափահասների հանցավոր վարքագիծը, գ.ընդհանրական կարողություններ 6. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ: 3. Description
ուսանողին ծանոթացնել անչափահասների արդարադատության համակարգին, դրա առանձնահատկություններին, անչափահասների գործերով վարույթի առանձնահատկություններին, նրանց նկատմամբ կիրառվող պատժի համակարգին և վերասոցիալականացման միջոցներին:
4. Teaching and Learning Styles and Methods
1.Դասախոսություններ,
2. բանավեճեր, քննարկումներ, 3. կոնկրետ իրավիճակների վերլուծություն, 4. ռեֆերատներ, պրեզենտացիաներ, 5. խմբային աշխատանք։ 5. Evaluation Methods and Criteria
Գնահատումն իրականացվում է 20 միավոր առավելագույն արժեքով։
Նախատեսված է 2 ընթացիկ քննություն: 1-ին ընթացիկ քննությունը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, 2-րդ ընթացիկ քննությունը՝ առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանքը առավելագույնը 8 միավոր, ընթացիկ ստուգում ՝առավելագույնը 3 միավոր արժեքով։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Անչափահասների հանցավորություն. դրա ընկալումն ու իրական պատկերը: Քրեական պատասխանատվության տարիքը: Անչափահասների հանցավորությունն ու ընտանիքը, դպրոցը, ռեֆերենտային խմբերը, ԶԼՄ-ները, միկրոմիջավայրը: Անչափահասների շեղվող վարքագծի հանցավորությունն ու պատժելիությունը, գործնականում կիրառվող մեխանիզմներ: Անչափահասների արդարադատություն. ոստիկանություն, իրավապահ այլ մարմիններ, դատարան, քրեակատարողական ծառայություն, պրոբացիոն ծառայություն: Անչափահասների նկատմամբ կիրառվող վերականգնողական բնույթի միջոցներ: Անչափահասների արդարադատության զարգացման հեռանկարները:
|
||
1902 | Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշները ՀՀ քրեական դատավարությունում | 6 |
2-րդ կիսամյակ
դաս.-40ժամ, գործ.՝ 20ժամ
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1902/Մ04
1. Purpose of the Course
ուսանողին ծանոթացնել մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին և ՀՀ քրեական դատավարությունում դրանց կիրառության առանձնահատկություններին:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. նկարագրել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի պահանջները, 2. պարզաբանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան, մեկնաբանել ՀՀ քրեական դատավարությունում դրանց կիրառության առանձնահատկությունները: բ. բուն մասնագիտական կարողություններ 3. վերլուծել Եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև Եվրոպական դատարանի դատական ակտերի դերը ՀՀ իրավական համակարգում, ընդհանրապես, և ՀՀ քրեական դատավարությունում՝ մասնավորապես, 4. բացահայտել Եվրոպական դատարանի իրավական չափանիշների համակարգը, Եվրոպական դատարանի կողմից օգտագործվող ինքնավար իրավական հասկացությունները և դրանց նշանակությունը, 5. գնահատել ՀՀ քրեադատավարական օրենսդրության համապատասխանությունը մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին գ. ընդհանրական կարողություններ 6. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային): 3. Description
ուսանողին ծանոթացնել մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին և ՀՀ քրեական դատավարությունում դրանց կիրառության առանձնահատկություններին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. բանավեճեր, քննարկումներ, խմբային աշխատանք,
2. գրականության միջոցով ուսանողների ինքնուրույն աշխատանքներ, 3. դերային խաղեր, 4. կոնկրետ իրավիճակների վերլուծություն: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատումն իրականացվում է առավելագույնը 20 միավոր արժեքով հետևյալ կերպ.
Առաջին ընթացիկ քննությունը բանավոր է՝ առավելագույնը 4 միավոր, Երկրորդ ընթացիկ քննությունը բանավոր է՝ առավելագույնը 5 միավոր: Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է առավելագույնը 8 միավոր: Մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան ՀՀ քրեական դատավարության համակարգում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և դրա նախադեպերը որպես ՀՀ քրեական դատավարության իրավունքի աղբյուր: Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի եվրոպական չափանիշները: Արդար դատաքննության իրավունքի եվրոպական չափանիշները: Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի եվրոպական չափանիշները: Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի եվրոպական չափանիշները: Քրեական գործերով գանգատարկման, դատական սխալի դեպքում փոխհատուցման և կրկին անգամ չդատվելու ու չպատժվելու իրավունքների եվրոպական չափանիշները:
|
||
1902 | Դատական վերանայման հիմնախնդիրները քրեական դատավարությունում | 6 |
2-րդ կիսամյակ
դաս.–40 ժամ, գործ. 20 ժամ
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1902/Մ06
1. Purpose of the Course
ուսանողների համակողմանի պատկերացում տալ դատական վերանայման քրեադատավարական համակարգի` որպես ամբողջական իրավական կառուցակարգի, ինչպես նաև դրա առանձին տարրերի (վերաքննություն, վճռաբեկություն, բացառիկ վերանայում) մասին:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. բացահայտել դատական վերանայման համակարգի ինստիտուցիոնալ առումով կատարելագործման հիմնական ուղղությունները՝ պատմաիրավական, իրավահամեմատական, իրավամշակութային, իրավակիրառական և իրավապաշտպանական համատեքստերում, 2. նկարագրել վճռաբեկ դատարանի դատական ակտերի մշակման հիմնական պահանջները, բ. բուն մասնագիտական կարողություններ 3. կազմել դատական վերանայման բողոքներ, կազմել վերաքննիչ, վճռաբեկ դատարանի դատական ակտերի նախագծեր, 4. համեմատել դատական վերանայման ոլորտում ՀՀ և արտասահմանյան օրենսդրությունը, դրա հիման վրա դատական վերանայման առավել արդյունավետ մոդելներ, գ. ընդհանրական կարողություններ 5. ստեղծագործաբար կիրառել ու զարգացնել ունեցած գիտելիքները, 6. իրականացնել ինքնուրույն ուսումնասիրություններ և հետազոտական աշխատանք, ինչպես նաև իրականացնել թիմային աշխատանք: 3. Description
ուսանողների համակողմանի պատկերացում տալ դատական վերանայման քրեադատավարական համակարգի` որպես ամբողջական իրավական կառուցակարգի, ինչպես նաև դրա առանձին տարրերի (վերաքննություն, վճռաբեկություն, բացառիկ վերանայում) մասին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ
2. քննարկումներ, բանավեճեր, 3. իրավական ակտերի նախագծերի և նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացի՝ առավելագույն 20 միավորով գնահատումն իրականացվում է գնահատման հետևյալ չափանիշներով.
Ընթացիկ ստուգում՝ առավելագույնը 8 միավոր. Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր. Եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 8 միավոր։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Դատական վերանայման իրավական ինստիտուտի էությունը, ծագումը և զարգացումը: Դատական վերանայման տեսություն: Վերաքննությունը: Վճռաբեկությունը: Դատական վերանայման հատուկ ձևերը:
|
Chair code | Name of the elective course | Credits |
---|---|---|
1902 | Դատական փորձաքննության հիմնահարցերը | 6 |
2-րդ կիսամյակ
դաս.-40 ժամ, գործ.-20 ժամ
Շաբաթական 4 ժամ
OPTIONAL
1902/Մ07
1. Purpose of the Course
ուսանողին ծանոթացնել հատուկ գիտելիքների հասկացությանը, շրջանակին, դրանց կիրառման ձևերին, ինչպես նաև կրիմինալիստիկական և մյուս տեսակի փորձաքննությունների ժամանակակից հնարավորություններին:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. բացատրել դատական փորձաքննությունների ընդհանուր կանոնները, հիմքերը և պայմանները, 2. ներկայացնել առանձին տեսակի փորձաքննությունների հնարավորություններն ու առանձնահատկությունները: բ. բուն մասնագիտական կարողություններ 3. բացահայտել դատական փորձաքննությունների կատարման ընթացքում թույլ տրվող սխալներն ու բացթողումները, 4. քննարկել փորձագիտական հնարավորությունների արդի վիճակը ՀՀ-ում, ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, 5. ընտրել փորձագետի կարգավիճակի և փորձագիտական հետազոտության արդյունքների արդյունավետ փոխհարաբերակցության որոշակի եղանակը՝ ապացույցների ստուգման և գնահատման համատեքստում: գ. ընդհանրական կարողություններ 6. վերլուծել գործի առանձին փաստեր, կատարել հետևություններ; 3. Description
ուսանողին ծանոթացնել հատուկ գիտելիքների հասկացությանը, շրջանակին, դրանց կիրառման ձևերին, ինչպես նաև կրիմինալիստիկական և մյուս տեսակի փորձաքննությունների ժամանակակից հնարավորություններին:
4. Teaching and Learning Styles and Methods
1.բանավեճեր, քննարկումներ, խմբային աշխատանք,
2. գրականության և պրակտիկ նյութերի միջոցով ուսանողների ինքնուրույն աշխատանքներ, 3. դերային խաղեր, 4. իրավիճակների վերլուծություն: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացի՝ առավելագույն 20 միավորով գնահատումն իրականացվում է գնահատման հետևյալ չափանիշներով.
Երկու ընթացիկ քննությունները անցկացվում են բանավոր՝ առաջինը` առավելագույնը 4 միավոր, երկրորդը` 5 միավոր առավելագույն արժեքով հետազոտական աշխատանքի պաշտպանության արդյունքում: Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր: Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Հատուկ գիտելիքների կիրառումը հանցագործությունների քննության ընթացքում: Դատական փորձաքննությունների տեսական և գիտական հիմքերը, փորձագիտական հետազոտման մեթոդիկան: Դատական փորձաքննություն կատարող սուբյեկտները և փորձագիտական հիմնարկների համակարգը Հայաստանի Հանրապետությունում: Դատական փորձաքննությունների նախապատրաստությունը և կատարումը: Դատական փորձաքննությունների դասակարգումը: Փորձագիտական հետազոտման առանձին օբյեկտները և լուծվող հարցերը: Առանձին տեսակի հանցագործությունների քննության ընթացքում նշանակվող փորձաքննությունները:
|
||
1902 | Քրեական վարույթներով նախադեպային իրավունքի կիրառման հիմնախնդիրները | 6 |
2-րդ կիսամյակ
դաս.-40ժամ, գործ.-20ժամ
Շաբաթական 4 ժամ
OPTIONAL
1902/Մ11
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումներին, դրանցում առկա նախադեպային դիրքորոշումներին: Ծանոթացումից բացի, դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողների սովորեցնել վերլուծել և կիրառել քրեական արդարադատության բարձրագույն դատական ատյանի որոշումները:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. նկարագրել քրեական գործերով նախադեպային իրավունքի` որպես իրավունքի աղբյուրի առանձնահատկությունները իրավահամեմատական, մասնավորապես անգլոսաքսոնական և ռոմանագերմանական իրավական համակարգերի համեմատական վերլուծության համատեքստերում, 2. բացատրել քրեական գործերով նախադեպային իրավունքի կիրառման օրենսդրական և գործնական հիմնախնդիները, ներկայացնել նախադեպային իրավունքի կիրառման մեթադաբանական խնդիրները, բ. բուն մասնագիտական կարողություններ 3. կազմել բողոքներ` հիմնված նախադեպային իրավունքի կիրառման մեթոդաբանության վրա, 4. քննադատական վերլուծության ենթարկել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների կայացման ընթացակարգը և որոշումների բովանդակությունը վերլուծել նախադեպային իրավունքի տեղն ու դերը քրեական արդարադատության ոլորտում գ. ընդհանրական կարողություններ 5. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ, 6. պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր, հիմնավորել իր տեսակետները: 3. Description
ուսանողներին ծանոթացնել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումներին, դրանցում առկա նախադեպային դիրքորոշումներին: Ծանոթացումից բացի, դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողների սովորեցնել վերլուծել և կիրառել քրեական արդարադատության բարձրագույն դատական ատյանի որոշումները:
4. Teaching and Learning Styles and Methods
1. Դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատումը իրականացվում է առավելագույնը 20 միավոր արժեքով հետևյալ կերպ.
նախատեսված երկու ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է 4-ական միավոր, ընդհանուրը՝ 8 միավոր, առաջինը գրավոր է, իսկ երկրորդը՝ հետազոտական աշխատանքի պաշտպանությամբ: Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 6 միավոր, մասնակցություն՝առավելագույնը 3 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 3 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Դատական նախադեպի հասկացությունը, ծագումը, զարգացումը և առանձնահատկությունները, ՀՀ վճռաբեկ դատարանի կարգավիճակի առանձնահատկությունները, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կիրառվող իրավամեկնաբանական հնարքները, Անձի ազատության իրավունքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, Անձի հիմնարար իրավունքներ, Մեղադրանքի և արդար դատական քննության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության ինստիտուտի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի ինստիտուտի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը:
|
||
1902 | Իրավաբանի մասնագիտական հմտություններ (քր.) | 3 |
2-րդ կիսամյակ
դաս.-30 ժամ
Շաբաթական 2 ժամ
OPTIONAL
1902/Մ12
1. Purpose of the Course
ուսանողների մոտ ձևավորել իրավաբանի գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են դատավարական փաստաթղթեր կազմելու, քրեական վարույթի տարբեր փուլերում պաշտպանի, քննիչի, դատախազի, դատարանի գործառույթների արդյունավետ իրականացման համար:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. պատկերացում կազմել փաստաբանի, քննիչի, դատախազի մասնագիտական հմտությունների վերաբերյալ, 2. լուսաբանել քննիչի, դատախազի, փաստաբանի աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, բ. բուն մասնագիտական կարողություններ 3. կիրառել փաստաբանի, քննիչի, դատախազի և դատավորի մասնագիտական հմտությունները, 4. կազմել դատավարական փաստաթղթեր, 5. կատարել հղումներ ՀՀ վճռաբեկ դատարանի վերաբերելի որոշումներին և ՄԻԵԴ վերաբերելի վճիռներին և որոշումներին: գ. ընդհանրական կարողություններ 6. ստեղծագործաբար կիրառել ու զարգացնել ունեցած գիտելիքները: 3. Description
ուսանողների մոտ ձևավորել իրավաբանի գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են դատավարական փաստաթղթեր կազմելու, քրեական վարույթի տարբեր փուլերում պաշտպանի, քննիչի, դատախազի, դատարանի գործառույթների արդյունավետ իրականացման համար:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ
2. քննարկումներ, բանավեճեր, 3. նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն 5. Evaluation Methods and Criteria
Դսաընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով հետևյալ կերպ.
Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր, Ընթացիկ ստուգումներ - առավելագույնը 8 միավոր, Եզրափակիչ քննություն - գրավոր՝առավելագույնը 9 միավոր արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Իրավաբանի գործնական հմտությունների ընդհանուր բնութագիրը, պաշտպանը քրեական դատավարությունում, պաշտպանական տակտիկայի ընտրություն, քրեական գործով վարույթի ընթացքում կազմվող փաստաթղթերի ընդհանուր դատավարական նկարագիրը, քրեական գործի հարուցման մասին որոշում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, դատավարական այլ փաստաթղթեր կազմելու տեխնիկա, գործն ըստ էության լուծող դատավարական փաստաթղթերի կազմման առանձնահատկությունները և դրանց բողոքարկումը:
|
||
1906 | Կոնֆլիկտները մարդու իրավունքում | 3 |
2-րդ կիսամյակ
դաս. 30 ժամ
շաբաթական 2 ժամ
OPTIONAL
1906/Մ14
1. Purpose of the Course
1. ուսանողներին տալ գիտելիքներ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) և դրան կից արձանագրություններով երաշխավորված մարդու իրավունքների և ազատությունների մասին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, Դատարանի զարգացրած նախադեպային իրավունքի, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների օրենսդրական կարգավորումների մասին։
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1.նկարագրել մարդու իրավունքների և ազատությունների կոնվենցիոն համակարգը, 2. բացատրել այդ իրավունքների և ազատությունների սահմանափակման շրջանակները, 3. լուսաբանել Կոնվենցիոն իրավունքների և ազատությունների միջև մրցակցությունները և բախումները բ.բուն մասնագիտական կարողություններ 4. վերլուծել Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների էությունը և դրանց բովանդակության ծավալները՝ գնահատել հնարավոր մրցակցությունները և կոնֆլիտները այդ իրավունքների և ազատությունների միջև, 5. համեմատել քննարկվող մրցակցությունների և կոնֆլիկտների առնչությամբ ԵԽ անդամ պետությունների և ՀՀ օրենսդրության կարգավորումները, գ. ընդհանրական կարողություններ 6. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից և վարել գիտական բանավեճեր՝ վերլուծելով փաստեր: 3. Description
1. ուսանողներին տալ գիտելիքներ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) և դրան կից արձանագրություններով երաշխավորված մարդու իրավունքների և ազատությունների մասին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, Դատարանի զարգացրած նախադեպային իրավունքի, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների օրենսդրական կարգավորումների մասին։
4. Teaching and Learning Styles and Methods
1. Պրեզենտացիաներով և ինտերակտիվ մեթոդներով (ֆիլմեր, մուլտիմեդիա) դասախոսություններ,
2. ինքնուրույն հետազոտությունների կատարում, 3. գիտական բանավեճեր, քննարկումներ, 4. կոնկրետ իրավիճակների վերլուծություն, խնդիրների լուծում: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատումն իրականացվում է 20 միավոր առավելագույն արժեքով: Ուսանողի գնահատականը ձևավորվում է հետևյալ բաղադրիչներից՝ 3 միավորը ձևավորվում է ուսանողի մասնակցությունից, 8 միավորը ձևավորվում է ինքնուրույն աշխատանքի արդյունքում, իսկ 9 միավորը՝ եզրափակիչ բանավոր քննությունից։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների ընդհանուր ներկայացում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը կոնվենցիան մեկնաբանելիս, Կոնվենցիան մեկնաբանելիս դատարանի կողմից կիրառվող մեթոդները, կյանքի իրավունքի պաշտպանության ոլորտում առաջացող կոնֆլիկտները, խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի համատեքստում առաջացող կոնֆլիկտները, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման համատեքստում առաջացող կոնֆլիկտները, արդար դատաքննության իրավունքի բովանդակային ծավալները և հնարավոր կոնֆլիկտները այդ իրավունքի իրացման համատեքստում, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի իրացման ոլորտում առաջացող կոնֆլիկտները, մտքի, խղճի և դավանանքի ազատությունը և դրա մրցակցությունը հանրային այլ շահերի հետ, արտահայտվելու ազատությունը և կոնֆլիկտները դրա սահմանափակման համատեքստում, կոնֆլիկտները հավաքների և միավորման ազատության իրացման համատեքստում, սեփականության պաշտպանությունը և կոնֆլիկտները դրանից անարգել օգտվելու սահմանափակման համատեքստում, կոնֆլիկտները իրավունքներից և ազատություններից հավասար օգտվելու համատեքստում։
|
||
1904 | Կոռուպցիայի կանխարգելման քրեաիրավական հիմնախնդիրները | 3 |
2-րդ կիսամյակ
Դաս.-30 ժամ
Շաբաթական 2 ժամ
OPTIONAL
1904/Մ20
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել կոռուպցիայի կանխարգելման արդի քրեաիրավական հիմնախնդիրներին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային իրավական փաստաթղթերին և ներպետական օրենսդրությանը, վերջիններիս կիրառման ընթացքում առկա խոչընդոտներին և հաղթահարման ուղիներին:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. ճանաչել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված միջազգային իրավական և ներպետական փաստաթղթերը, 2. ներկայացնել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում միջազգային զարգացումները, նկարագրել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված մեխանիզմները, 3. սահմանել կոռուպցիոն հանցագործությունները և դրանց հատկանիշները, բ. բուն մասնագիտական կարողություններ 4.վերլուծել տարբեր երկրներում կոռուպցիոն արարքների քրեականացման չափանիշները, նաև այն գործոնները, որոնք դետերմինացնում են կոռուպցիոն հանցավոր վարքագիծը, 5. համեմատել տարբեր երկրներում կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը և հատկանիշները, գ. ընդհանրական կարողություններ 6. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, ստեղծագործաբար կիրառել ու զարգացնել ունեցած գիտելիքները: 3. Description
ուսանողներին ծանոթացնել կոռուպցիայի կանխարգելման արդի քրեաիրավական հիմնախնդիրներին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային իրավական փաստաթղթերին և ներպետական օրենսդրությանը, վերջիններիս կիրառման ընթացքում առկա խոչընդոտներին և հաղթահարման ուղիներին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. բանավեճեր, քննարկումներ, խմբային աշխատանք,
2. գրականության և պրակտիկ նյութերի միջոցով ուսանողների ինքնուրույն աշխատանքներ, 3. ռեֆերատներ, 4. իրավիճակների վերլուծություն: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացի գնահատումն իրականացվում է 20 միավոր առավելագույն արժեքով։
1. ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 4 միավոր, 2. ինքնուրույն աշխատանքի գնահատում՝ առավելագույնը 5 միավոր, 3. մասնակցություն՝ 2 միավոր 4. եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 9 միավոր։ Վերջինս անցկացվում է բանավոր, հարցատոմսի միջոցով, որը պարունակում է 3 տեսական հարց։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Կոռուպցիայի ընդհանուր բնութագիրը, դրա դեմ պայքարի ուղղությունները, կոռուպցիայի դեմ պայքարի ներպետական օրենսդրությունը, Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կառույցները (GRECO, OECD,), դրանց ՀՀ անդամակցությունը և ստանձնած պարտավորությունները, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կառույցների իրավակարգավորումները, նշանակությունը և ազդեցությունը ՀՀ հակակոռուպցիոն օրենսդրության զարգացման վրա, կոռուպցիոն հանցագործությունների ընդհանուր բնութագիրը, կոռուպցիոն հանցագործությունների դասակարգումը, ՀՀ քրեական օրենսդրությամբ կոռուպցիոն բնույթի նոր հանցագործությունների նախատեսումը և այլ զարգացումները, կոռուպցիոն բնույթի հանցակազմերի առկա խնդիրները, ՀՀ նոր քրեական օրենսգրքով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկի վերլուծություն, նորույթը նոր օրենսգրքում։
|
||
1902 | Քրեադատավարական էթիկա | 3 |
2-րդ կիսամյակ
դաս.՝ 30 ժամ
Շաբաթական 2 ժամ
OPTIONAL
1902/Մ10
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել քրեադատավարական գործունեության բարոյական հիմքերին, դատարանի և քրեական վարույթի մասնակիցների գործունեությանը ներկայացվող էթիկական պահանջներին, քրեադատավարական կուլտուրայի և էթիկետի կանոններին:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. Կներկայացնի քրեական դատավարությունում ձևավորվող բարոյական հարաբերությունների բովանդակությունը 2. Կբացատրի քրեադատավարական ապացուցման էթիկական հիմքերը, 3. Կներկայացնի քրեական արդարադատության իրականացման էթիկական պահանջները: բ. բուն մասնագիտական կարողություններ 4. քննարկումներ և բանավեճեր անցկացնել քրեական վարույթի ընթացքում իրավական և բարոյական հարաբերությունների կանոնակարգման շուրջ, 5.գնահատել դատարանի և քրեական վարույթի մասնակիցների գործունեության էթիկական նշանակությունը: գ. ընդհանրական կարողություններ 6. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ), վերլուծել փաստեր, կատարել հետևություններ, 3. Description
ուսանողներին ծանոթացնել քրեադատավարական գործունեության բարոյական հիմքերին, դատարանի և քրեական վարույթի մասնակիցների գործունեությանը ներկայացվող էթիկական պահանջներին, քրեադատավարական կուլտուրայի և էթիկետի կանոններին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ
2. քննարկումներ, բանավեճեր 3. համացանցից օգտվելով անհատական հանձնարարությունների կատարում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացի ավարտին ուսանողը գնահատվում է 20 միավոր առավելագույն արժեքով: 20 միավորը ձևավորվում է ըստ գնահատման հետևյալ բաղադրիչների՝
Եզրափակիչ քննությունը՝ բանավոր, առավելագույնը 9 միավոր: Ինքնուրույն աշխատանքների գնահատում՝առավելագույնը 8 միավոր: Մասնակցություն՝առավելագույնը 3 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բարոյականություն և էթիկա; Էթիկայի հիմնական կատեգորիաները (բաղադրիչները):
Իրավաբանական էթիկան՝ որպես պրոֆեսիոնալ (մասնագիտական) էթիկայի տեսակ: Քրեադատավարական օրենսդրության բարոյական հիմքերը: Քրեական արդարադատության իրականացման էթիկական հիմքերը: Քրեադատավարական ապացուցման էթիկական հիմքերը: Վարույթի հանրային մասնակիցների դատավարական գործունեության էթիկական հիմքերը: Փաստաբանի քրեադատավարական գործունեության էթիկական հիմքերը; Քրեադատավարական գործունեության կուլտուրան (մշակույթը): |
||
1902 | Ապացուցման հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում | 3 |
3-րդ կիսամյակ
դաս.-30 ժամ
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1902/Մ09
1. Purpose of the Course
ՀՀ քրեական դատավարությունում ապացուցողական իրավունքի, դրա առանձին ինստիտուտների, դրանց տեսական և մեթոդաբանական հիմքերի և ապացուցման գործընթացին վերաբերող տեսական և գործնական գիտելիքների հաղորդումն է։
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. ներկայացնել ապացուցողական իրավունքի հիմքերը, օրենսդրության հիմքում ընկած հայեցակարգը, դրա հիման վրա կառուցված նորմերը և դրանց կիրառման պրակտիկայի զարգացման օրինաչափությունները 2. բացատրել օրինականության պահանջները իրագործող ապացուցողական իրավունքի համապատասխան նորմերի ճիշտ կիրառման ուղու առանձնահատկությունները բ. բուն մասնագիտական կարողություններ 3. գնահատել ապացուցողական իրավունքի հիմքերը, դրանց վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ առկա մոտեցումները, 4. գնահատել ապացույցի հասկացության և ապացուցման նպատակի վերաբերյալ իրավաբանական գրականության մեջ առկա մոտեցումները, ապացուցման էությունը, հասկացությունը, տարրերը և նպատակը, ինչպես նաև բացահայտել ապացույցի հիմնական հատկանիշները, ապացույցի թույլատրելիությանը ներկայացվող պահանջները, գնահատման առանձնահատկությունները, 5. առաջարկներ անել ապացուցման գործընթացում դատարանի դերի, դատավարության առանձին փուլերում ապացուցման առանձնահատկությունների, ապացույցների առանձին տեսակներին ներկայացվող պահանջների վերաբերյալ: գ. ընդհանրական կարողություններ 6. ստեղծագործաբար կիրառել ու զարգացնել ունեցած գիտելիքները: 3. Description
ՀՀ քրեական դատավարությունում ապացուցողական իրավունքի, դրա առանձին ինստիտուտների, դրանց տեսական և մեթոդաբանական հիմքերի և ապացուցման գործընթացին վերաբերող տեսական և գործնական գիտելիքների հաղորդումն է։
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. համացանցից օգտվելով անհատական հանձնարարությունների կատարում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացի ավարտին ուսանողը գնահատվում է 20 միավոր առավելագույն արժեքով՝ ըստ գնահատման հետևյալ բաղադրիչների՝
1. մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր, 2. ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր, 3. եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 9 միավոր։ Վերջինս անցկացվում է բանավոր՝ 3 տեսական հարցով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ապացուցումը՝ որպես քրեական դատավարության առանցքային ինստիտուտ: Ապացուցման առարկան և սահմանները: Ապացուցման դատավարական բաղադրիչները: Ապացուցման սուբյեկտները: Ապացույցի հասկացությունը։ Ապացույցների դասակարգումը: Ապացույցների թույլատրելիության հասկացությունը և պայմանները: Ապացույցների վերաբերելիություն, արժանահավատություն և բավարարություն: Կասկածյալի, մեղադրյալի, դատապարտյալի, մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները: Վկայի և տուժողի ցուցմունքները: Փորձագետի եզրակացությունը: Իրեղեն ապացույցներ: Քննչական և դատավարական գործողությունների արձանագրությունները և այլ փաստաթղթերը:
|
||
1904 | Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը | 3 |
3-րդ կիսամյակ
Դաս.– 30 ժամ
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1904/Մ22
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հիմնախնդիրներին, գործընթացին, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ոլորտի ՀՀ օրենսդրությանը և միջազգային կանոնակարգումներին, պրակտիկայում ծագող խնդիրներին:
2. Educational Outcomes
ա. գիտելիք և իմացություն
▪ նկարագրել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, ▪ ներկայացնել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ոլորտի օրենսդրությունը, ▪ լուսաբանել արտասահմանյան մի շարք երկրներում իրավաբանական անձի քրեական պատասխանատվության և պատժելիության հարցերը, բ.(բուն մասնագիտական կարողություններ) ▪ մեկնաբանել միջազգային կոնվենցիաներում նախատեսված և ՀՀ քրեական օրենսդրության մեջ արտացոլում ստացած դրույթները՝ իրավաբանական անձի քրեական պատասխանատվության համատեքստում, ▪ համեմատել ՀՀ-ի և արտասահմանյան մի շարք երկրներում իրավաբանական անձի քրեական պատասխանատվության կանոնակարգումները, ▪ բացահայտել իրավաբանական անձի քրեական պատասխանատվության ինստիտուտի կիրառման ժամանակ ՀՀ քրեաիրավական օրենսդրության մեջ առկա խնդիրները, ▪ գնահատել միջազգային կոնվենցիաներում տեղ գտած դրույթների՝ ՀՀ օրենսդրության մեջ արտացոլելու կարևորությունը, ▪ գնահատել պատժի առանձին տեսակների կիրառման հիմունքները, գ.(ընդհանրական կարողություններ) ▪ օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ։ 3. Description
ուսանողներին ծանոթացնել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հիմնախնդիրներին, գործընթացին, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ոլորտի ՀՀ օրենսդրությանը և միջազգային կանոնակարգումներին, պրակտիկայում ծագող խնդիրներին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. բանավեճեր, քննարկումներ, խմբային աշխատանք,
2. գրականության միջոցով ուսանողների ինքնուրույն աշխատանքներ, 3. կոնկրետ իրավիճակների վերլուծություն: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատումն իրականացվում է 20 միավոր առավելագույն արժեքով։
Ինքնուրույն աշխատանք. ուսանողներին տրվում է հետազոտական աշխատանք՝ առավելագույնը 3 միավոր արժեքով: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումներ` առավելագույնը 8 միավոր: Ուսանողներին երկու անգամ տրվում են ընթացիկ գրավոր ստուգումներ՝ խնդիր - առաջադրանքներ՝ (յուրաքանչյուր խնդիր- առաջադրանքը գնահատվում է առավելագույնը 4 միավոր): Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց՝ յուրաքանչյուրը առավելագույնը 3 միավոր, միավորների քայլը՝ 0.5: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը: Քրեական իրավունքի սկզբունքները և իրավաբանական անձի քրեական պատասխանատվության հիմնախնդիրը: Քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձանց շրջանակը: Քրեական օրենքով արգելված արարքի կատարումը իրավաբանական անձի կողմից: Քրեական օրենքով արգելված արարք կատարած իրավաբանական անձի նկատմամբ կիրառման ենթակա պետական արձագանքման միջոցները: Իրավաբանական անձին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
|
||
1902 | Հանրային մեղադրանքի պաշտպանության քրեադատավարական և կրիմինալիստիկական հիմնահարցերը | 3 |
3-րդ կիսամյակ
դաս.՝ 20 ժամ, գործ.՝10 ժամ
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1902/Մ08
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ուսանողներին համակողմանի և խորը գիտելիքներ տալ հանրային մեղադրանքի պաշտպանության դատավարական, տակտիկական ու էթիկական հարցերի վերաբերյալ, նրանց մոտ ձևավորել հանրային մեղադրանքի պաշտպանության գործնական հմտություններ ու կարողություններ:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. ներկայացնել մեղադրանքի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու ռազմավարությունները, 2. բացատրել մեղադրանքի պաշտպանության տակտիկական առանձնահատկությունները, բ. բուն մասնագիտական կարողություններ 3. մեկնաբանել քրեական դատավարության ոլորտում մեղադրանքի պաշտպանության ինստիտուտի օրենսդրական դրույթները, մեղադրանքի պաշտպանության էությունը, տակտիկական առանձնահատկությունները, 4. տիրապետել հանրային մեղադրանքի պաշտպանության գործնական հմտություններին, 5. ինքնուրույն իրականացնել ուսումնասիրություններ և հետազոտական աշխատանք, գ. ընդհանրական կարողություններ 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Description
Դասընթացի նպատակն է ուսանողներին համակողմանի և խորը գիտելիքներ տալ հանրային մեղադրանքի պաշտպանության դատավարական, տակտիկական ու էթիկական հարցերի վերաբերյալ, նրանց մոտ ձևավորել հանրային մեղադրանքի պաշտպանության գործնական հմտություններ ու կարողություններ:
4. Teaching and Learning Styles and Methods
1 դասախոսություններ և սեմինար պարապմունքներ
2. քննարկումներ, բանավեճեր 3. համացանցից օգտվելով անհատական հանձնարարությունների կատարում: 5. Evaluation Methods and Criteria
20 միավոր ընդհանուր արժեքով գնահատականը ձևավորվում է հետևյալ բաղադրիչներից՝
Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր արժեքով: Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր: Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է առավելագույնը 8 միավոր; 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մեղադրանքի պաշտպանության ընդհանուր բնութագիրը։ Հանրային մեղադրանքի պաշտպանության հիմունքները։ Հանրային մեղադրանքի պաշտպանության տակտիկայի ընդհանուր դրույթները։ Հանրային մեղադրանքի պաշտպանության նախապատրաստության հիմնահարցերը։ Հանրային մեղադրանքի պաշտպանության գործնական իրավական հիմնախնդիրները։ Հանրային մեղադրանքի պաշտպանության տակտիկական առանձնահատկությունները դատաքննության ընթացքում։ Հանրային մեղադրանքի պաշտպանության եզրափակիչ փուլի դատավարական և կրիմինալիստիկական հիմնահարցերը։ Առանձին տեսակի վարույթներում հանրային քրեական մեղադրանքի պաշտպանության քրեադատավարական և կրիմինալիստիկատակտիկական հիմնահարցերը։ Դատախազը դատական վերանայման վարույթներում։
|
||
1904 | Վերականգնողական արդարադատությունը քրեական իրավունքում | 3 |
3-րդ կիսամյակ
Դաս.-20 ժամ, գործ.-10 ժամ
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1904/Մ21
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել վերականգնողական արդարադատության հասկացությանը, էությանը, գործընթացին, արդյունքներին, վերականգնողական արդարադատության ոլորտում ՀՀ օրենսդրությանը և միջազգային կանոնակարգումներին ու գործիքակազմին:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. բնութագրել վերականգնողական արդարադատությունը, բացատրել վերականգնողական արդարադատության էությունը և գործընթացը 2. ներկայացնել Մեդիացիայի ինստիտուտը բ. բուն մասնագիտական կարողություններ 3. ներկայացնել վերականգնողական արդարադատությունը միջազգային մակարդակում 4. բացահայտել վերականգնողական արդարադատության վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ առկա դրույթները և վերլուծել բացերը, 5. գնահատել միջազգային կոնվենցիաներում տեղ գտած դրույթները վերակագնողական արդարադատության վերաբերյալ, գ. ընդհանրական կարողություններ 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ։ 3. Description
ուսանողներին ծանոթացնել վերականգնողական արդարադատության հասկացությանը, էությանը, գործընթացին, արդյունքներին, վերականգնողական արդարադատության ոլորտում ՀՀ օրենսդրությանը և միջազգային կանոնակարգումներին ու գործիքակազմին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. բանավեճեր, քննարկումներ, խմբային աշխատանք,
2. գրականության միջոցով ուսանողների ինքնուրույն աշխատանքներ, 3. դերային խաղեր, 4. կոնկրետ իրավիճակների վերլուծություն։ 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացի գնահատումն իրականացվում է 20 միավոր առավելագույն արժեքով։
Ինքնուրույն աշխատանք. ուսանողներին տրվում է հետազոտական աշխատանք՝ առավելագույնը 3 միավոր արժեքով: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումներ` առավելագույնը 8 միավոր: Ուսանողներին երկու անգամ տրվում են ընթացիկ գրավոր ստուգումներ՝ խնդիր առաջադրանքներ՝ (յուրաքանչյուր խնդիր առաջադրանքը գնահատվում է առավելագույնը 4 միավոր): Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց՝ յուրաքանչյուրը առավելագույնը 3 միավոր, միավորների քայլը՝ 0.5: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Վերականգնողական արդարադատության էությունը, գործընթացը և արդյունքները, Վերականգնողական և պատժողական արդարադատություն: Մեդիացիայի ինստիտուտը, Կողմերի հաշտեցումը: Համագործակցության, համաձայնեցման վարույթները: Անչափահասների գործերով վերականգնողական արդարադատության առանձնահատկությունները: Պրոբացիոն ծառայության դերակատարումը վերականգնողական արդարադատության ոլորտում: Պրոբացիոն ծառայողների գործառույթները.
|
||
1904 | Տեղեկատվական տեխնոլոգիաները և քրեական իրավունքը | 3 |
3-րդ կիսամյակ
դաս.– 20 ժամ, գործ. 10ժամ
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1904/Մ23
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել ինչպես համակարգչային տվյալների անվտանգության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործություններին, այնպես էլ ՏՏ ոլորտում նոր ձեռքբերումների ազդեցությանը քրեական պատասխանատվության և պատժի սահմանման վրա:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. նկարագրել համակարգչային տվյալների անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, 2. պարզաբանել միջազգային կոնվենցիաների և ՀՀ օրենսդրության հարաբերակցության առանձնահատկությունները համակարգչային տվյալների անվտանգության ոլորտում կատարվող արարքների քրեականացման գործընթացում, 3. լուսաբանել արհեստական ինտելեկտի կիրառմամբ հանցավոր արարքների պարագայում քրեական պատասխանատվության և պատժելիության հարցերը, բ. բուն մասնագիտական կարողություններ 4. մեկնաբանել միջազգային կոնվենցիաներում նախատեսված և ՀՀ քրեական օրենսդրության մեջ արտացոլում ստացած դրույթները՝ համակարգչային տվյալների անվտանգության ոլորտում կատարվող ոտնձգությունների կտրվածքով, 5. համեմատել ՀՀ-ի և արտասահմանյան մի շարք երկրներում ՏՏ տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցավոր արարքների համար քրեական պատասխանատվության կանոնակարգումները, բացահայտել համակարգչային տվյալների անվտանգության դեմ ուղղված կամ ՏՏ տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցավոր արարքների համար պատասխանատվության առումով ՀՀ քրեաիրավական օրենսդրության մեջ առկա խնդիրները, գ. ընդհանրական կարողություններ 6. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ: 3. Description
ուսանողներին ծանոթացնել ինչպես համակարգչային տվյալների անվտանգության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործություններին, այնպես էլ ՏՏ ոլորտում նոր ձեռքբերումների ազդեցությանը քրեական պատասխանատվության և պատժի սահմանման վրա:
4. Teaching and Learning Styles and Methods
1. բանավեճեր, քննարկումներ, խմբային աշխատանք,
2. գրականության միջոցով ուսանողների ինքնուրույն աշխատանքներ, 3. կոնկրետ իրավիճակների վերլուծություն: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացի գնահատումն իրականացվում է 20 միավոր առավելագույն արժեքով։
Ինքնուրույն աշխատանք. Ուսանողներին տրվում է հետազոտական աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր արժեքով: Միավորների քայլը 0,5 է: Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր: Ընթացիկ ստուգումներ. Ուսումնական գործընթացում ուսանողներին 4 անգամ տրվում են մասնագիտական հարցադրումներ/քվիզեր՝ 4 միավոր առավելագույն արժեքով (յուրաքանչյուրը ստուգումը 1 միավոր): Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց՝ յուրաքանչյուրը առավելագույնը 3 միավոր, միավորների քայլը՝ 0.5: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործություններ: Համակարգչային հափշտակություն: Հանցանքի կատարման վայրի որոշումը համակարգչային տվյալների անվտանգության դեմ ուղղված կամ ՏՏ տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցավոր ոտնձգությունների պարագայում: Արհեստական բանականության քրեական պատասխանատվության հիմնախնդիրը: Արհեստական բանականության դերը արդարադատության իրականացման գործընթացում:
|
||
1904 | Քրեակատարողական ընթացակարգի կատարելագործման հիմնախնդիրները | 3 |
3-րդ կիսամյակ
Դաս.-30 ժամ
Շաբաթական 6 ժամ
OPTIONAL
1904/Մ17
1. Purpose of the Course
ուսանողին ծանոթացնել տարբեր երկրների քրեակատարողական վարույթներին, ոլորտում տեղի ունեցող համաշխարհային փոփոխություններին, ինչպես ազատազրկման վայրերում դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կատարվող, այնպես էլ ազատազրկման հետ չկապված պատժատեսակի դատապարտված անձանց կողմից կատարվող հանցագործությունների կրիմինապենոլոգիական բնութագրին, այդ հանցագործությունների ներքին պատճառներին և արտաքին պայմաններին, հանցագործություն կատարած դատապարտյալ-անձին, այդ հանցագործությունների կանխարգելման միջոցառումներին:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1.նկարագրել տարբեր երկրների քրեակատարողական վարույթները և համակարգերը, բացատրել համաշխարհային պրակտիկայում քրեակատարողական ոլորտում կատարվող փոփոխությունները և լուսաբանել դրանց հետևանքները, ծանոթանալ քրեակատարողական ոլորտ ներմուծվող նորությունները /օրինակ՝ մասնավոր քրեակատարողական հիմնարկներ/ 2. սահմանել ինչպես ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կատարված, այնպես էլ ազատազրկման հետ չկապված պատժատեսակների դատապարտված անձանց կողմից կատարված հանցագործությունների կրիմինապենոլոգիական բնութագիրը 3. որոշել ազատազրկան վայրերում կատարվող հանցագործությունների ներքին պատճառները և արտաքին պայմանները, բացատրել պատժի կրման ընթացքում հանցագործություն կատարած դատապարտյալի հանցավոր վարքագծի առանձնահատկությունները 4.. մատնանշել ազատազրկման վայրերում հանցավորության դեմ պայքարի մեխանիզմները և միջոցները բ. գործնական մասնագիտական կարողություններ 5.վերլուծել տարբեր երկրների քրեակատարողական համակարգերը, համեմատել ՀՀ-ի և արտասահմանյան մի շարք երկրների քրեակատարողական համակարգերը գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ). 3. Description
ուսանողին ծանոթացնել տարբեր երկրների քրեակատարողական վարույթներին, ոլորտում տեղի ունեցող համաշխարհային փոփոխություններին, ինչպես ազատազրկման վայրերում դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կատարվող, այնպես էլ ազատազրկման հետ չկապված պատժատեսակի դատապարտված անձանց կողմից կատարվող հանցագործությունների կրիմինապենոլոգիական բնութագրին, այդ հանցագործությունների ներքին պատճառներին և արտաքին պայմաններին, հանցագործություն կատարած դատապարտյալ-անձին, այդ հանցագործությունների կանխարգելման միջոցառումներին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. գործնական այցեր ՀՀ քրեակատարողական հիմնարկներ,
2. բանավեճեր, քննարկումներ, խմբային աշխատանք, 3. կոնկրետ իրավիճակների և դեպքերի վերլուծություն, 4. գրականության միջոցով և կատարված գործնական այցերի հիման վրա ուսանողների ինքնուրույն աշխատանքներ: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացի գնահատումն իրականացվում է 20 միավոր առավելագույն արժեքով:
Անցկացվում է ընթացիկ ստուգում՝ առավելագույնը 8 միավոր արժեքով՝ բանավոր հարցման միջոցով: Մասնակցությունը դասընթացին գնահատվելու է առավելագունը 3 միավոր արժեքով: Եզրափակիչ քննությունը կգնահատվի առավելագույնը 9 միավոր արժեքով: Վերջինս կանցկացվի բանավոր՝ հարցատոմսի հիման վրա: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Քրեակատարողական ընթացակարգի կատարելագործման հիմնախնդիրներ առարկայի հասկացությունը և խնդիրները: Քրեակատարողական համակարգի հասկացությունն արտասահմանյան մի շարք երկրներում, կամավորականության ինստիտուտի հասկացությունը և խնդիրները, ազատազրկման հետ կապված պատժատեսակների իրականացման առանձնահատկությունները տարբեր երկրներում: Ազատազրկման հետ չկապված պատժատեսակների իրականացման առանձնահատկությունները տարբեր երկրներում, դատապարտյալների հիմնական իրավունքներն ու պարտականություններն արտասահմանյան մի շարք երկրներում: Դատապարտյալների ուղղման և ուղղման պլանի հասկացությունը, վերասոցիալականացման հասկացությունը և խնդիրները: Անչափահասների, կանանց, ինչպես նաև հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց կողմից ազատազրկում պատժատեսակի կրման առանձնահատկությունները տարբեր երկրներում, քրեակատարողական հիմնարկների մասնավորեցման հասկացությունը: «Պենիտենցիար» հանցավորության հասկացությունը, պատճառները, կանխարգելումը, պատժի կրման ընթացքում հանցավոր վարքագծի դրսևորման մոտիվացիայի ձևավորումը: Պատժի կրման ընթացքում հանցավոր վարքագծի դրսևորման պատճառները և պայմանները, արգելված իրերը քրեակատարողական հիմնարկներում, բռնի, շահադիտական-բռնի, շահադիտական հանցավորության դետերմինանտները քրեակատարողական հիմնարկներում, քրեակատարողական հիմնարկներում հանցավորության կանխարգելման միջոցառումները:
|
Other educational modules
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1902 | Գիտական սեմինար | 2 |
1-ին, 2-րդ, 3-րդ կիսամյակներ
30 ժամ սեմինար
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1902/1904/Մ00
1. Purpose of the Course
մագիստրոսներին ներկայացնել քրեական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաների ընտրության հարցում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկուցումներ ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. ներկայացնել քրեական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները, բ. բուն մասնագիտական կարողություններ 3. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 4. ներկայացնել գիտական հաղորդումներ և և զեկույցներ. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Description
մագիստրոսներին ներկայացնել քրեական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաների ընտրության հարցում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկուցումներ ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
4. Teaching and Learning Styles and Methods
Դիդակտիկ նյութերի պատրաստում,
Գիտական հաղորդումներ և զեկույցներ, Քննարկում և բանավեճ: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատվում է ստուգարքի ձևաչափով: Դրական ստանում են այն ուսանողները, ովքեր հանդես են գալիս մագիստրոսական թեզի շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ հակիրճ զեկուցումներով՝ ներկայացնելով իրենց հետազոտության պլանը, մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը,/առաջընթացը/ և արդյունքներն՝ ըստ տվյալ կիսամյակի համար ԵՊՀ-ում սահմանված չափանիշների:
6. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
0000 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
6 ժամ օրական
3 շաբաթ
MANDATORY
1902/1906/Մ13
1. Purpose of the Course
ուսանողին մասնակից դարձնել իրավապահ, դատական մարմինների և այլ պետական գերատեսչությունների գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտությունները քրեական արդարադատության ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել քրեական, քրեական դատավարության, քրեակատարողական ոլորտների օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը, դատական պրակտիկան, 2. նկարագրել մասնագիտական ոլորտի օրենսդրության կիրառման պրակտիկ հիմնախնդիրները, բ. բուն մասնագիտական կարողություններ 3. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 4. իրավական գնահատական տալ խնդրահարույց իրավիճակներին 5. իրականացնել իրավախորհրդատվություն, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կազմել դատավարական փաստաթղթեր, համապատասխան միջնորդություններ և բողոքներ, 7. ուսումնասիրել և գտնել իրավիճակներին համապատասխան նախադեպային որոշումներ, կիրառել նախադեպային որոշումները։ 3. Description
ուսանողին մասնակից դարձնել իրավապահ, դատական մարմինների և այլ պետական գերատեսչությունների գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտությունները քրեական արդարադատության ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 4. Teaching and Learning Styles and Methods
Պրակտիկան կազմակերպվում է գիտական ղեկավարի հետ համատեղ կազմված և հաստատված ծրագրով։
Իրականացվում է ԵՊՀ-ից դուրս՝ ՀՀ դատական համակարգում, ՀՀ դատախազության համակարգում, ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ փաստաբանական պալատում, Նոտարական պալատում, պետական և մասնավոր հիմնարկություններում և այլն: 5. Evaluation Methods and Criteria
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան գնահատվում է դրական այն դեպքում, երբ մագիստրոսը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, ներկայացրել հաշվետվությունները և պրակտիկայի վայրից՝ դրական բնութագիրը։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին։
Կատարելիք աշխատանքի հստակ ձևակերպում։ Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում։ Ըստ ժամանակացույցի՝ անհրաժեշտ աշխատանքների կատարում: |
||
0000 | Մագիստրոսական թեզ | 18 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ 540 ժամ
MANDATORY
1902/1904/Մ00
1. Purpose of the Course
արտացոլել "Իրավագիտություն" մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, քրեական արդարադատության ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
2. Educational Outcomes
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. նկարագրել քրեական արդարադատության ոլորտի մասնագիտական առանձնահատկությունները, 2. բացահայտել քրեական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 5. իրականացնել գիտահետազոտական աշխատանք։ 3. Description
արտացոլել "Իրավագիտություն" մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, քրեական արդարադատության ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
4. Evaluation Methods and Criteria
Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունն իրականացվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1282-Ն
հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման» կարգի: 5. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
1902 | Գիտական սեմինար | 2 |
1-ին, 2-րդ, 3-րդ կիսամյակներ
30 ժամ սեմինար
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1902/1904/Մ00
1. Purpose of the Course
մագիստրոսներին ներկայացնել քրեական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաների ընտրության հարցում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկուցումներ ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
2. Educational Outcomes
ա. Գիտելիք և իմացություն
1. ներկայացնել քրեական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 4. ներկայացնել գիտական հաղորդումներ և զեկուցումներ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Description
մագիստրոսներին ներկայացնել քրեական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաների ընտրության հարցում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկուցումներ ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
4. Teaching and Learning Styles and Methods
Դիդակտիկ նյութերի պատրաստում։
Գիտական հաղորդումներ և զեկույցներ։ Քննարկում և բանավեճ։ 5. Evaluation Methods and Criteria
Գնահատվում է ստուգարքի ձևաչափով։ Դրական ստանում են այն մագիստրոսները, ովքեր հանդես են գալիս մագիստրոսական ատենախոսության շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ հակիրճ զեկուցումներով՝ ներկայացնելով իրենց հետազոտության պլանը, մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը/առաջընթացը և արդյունքներն ըստ տվյալ կիսամյակի համար ԵՊՀ-ում սահմանված չափանիշների:
6. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |