Criminal Justice and Advocacy
Master's programme
«Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական ծրագրում մրցութային կարգով կարող են ընդգրկվել ՀՀ պետական և հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ իրավագիտության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Ուսման ձևը` առկա, տևողությունը` 3 կիսամյակ, ուսման վարձը` յուրաքանչյուր կիսամյակ 500000 դրամ:
Շնորհվող որակավորումը` իրավագիտության մագիստրոս:
Ծրագրի նպատակն է՝
- ուսանողին տրամադրել խոր, համակարգված և համակողմանի գիտելիքներ քրեական, քրեական դատավարության, քրեակատարողական ոլորտների օրենսդրության, ինստիտուցիոնալ համակարգի, դատական պրակտիկայի, այլ երկրների օրենսդրությունների և իրավական համակարգերի վերաբերյալ,
- զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունը և դրա կիրառման պրակտիկան վերլուծելու և մեկնաբանելու, քրեաիրավական, քրեակատարողական և քրեադատավարական ոլորտներում ինքնուրույն ուսումնասիրություններ և հետազոտական աշխատանքներ կատարելու, գործնական բարդ խնդիրներ լուծելու, ոլորտին առնչվող փաստաթղթեր կազմելու նպատակով։