Type:
Master
Speciality:
042101.15.7 - Իրավագիտություն
Specialisation:
042101.15.7 - Մարդու իրավունքներ և սահմանադրական արդարադատություն
Qualification awarded:
իրավագիտության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
General educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
2301 | Տեղեկատվական տեխնոլոգիաները իրավագիտական հետազոտություններում | 0 |
1-ին կիսամյակ
գործ.- 30 ժամ
շաբաթական 2 ժամ
MANDATORY
2301/Մ01
1. Purpose of the Course
ուսանողները ձեռք բերեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտություններ և կարողանան կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
●աշխատել տեքստի, գրաֆիկական օբյեկտների, աղյուսակների հետ ●մշակել հոդվածները, գիտական աշխատությունները և այլ փաստաթղթերը ●աշխատել էլեկտրոնային աղյուսակների հետ ●կազմել դիագրամներ և գրաֆիկներ, կատարել հաշվարկներ իրականացնել տվյալների հավաքագրում ●նախագծել և ստեղծել տվյալների բազա ●օգտվել տեղեկատվական մասնագիտական համակարգերից, նախագծել և ստեղծել տվյալների բազա բ. գործնական մասնագիտական կարողություններ ●ստեղծել հարցումներ, ձևեր, հաշվետվություններ, ●ստեղծել ներկայացումներ, օբյեկտների վրա կիրառել անիմացիոն և ձայնային էֆեկտներ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ իրականացնել տվյալների հավաքագրում 3. Description
ուսանողները ձեռք բերեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտություններ և կարողանան կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
4. Teaching and Learning Styles and Methods
1.Դասերն անցկացվում են համակարգչի միջոցով:
2.Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլեկտրոնային տեսքով: 3.Ընթացիկ և եզրափակիչ ստուգումները անցկացվում են համակարգչի միջոցով: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքն անցկացվում է ընթացիկ ստուգումների արդյունքների հիման վրա՝ 8 միավոր առավելագույն արժեքով, դասընթացին մասնակցության հիման վրա` 2 միավոր առավելագույն արժեքով և եզրափակիչ աշխատանքի հիման վրա` 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 13 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բաժին 1. Իրավական տեղեկատվական համակարգերի և համացանցային ռեսուրսներից օգտվելու հմտություններ, տվյալների հավաքագրում :
Բաժին 2. Խմբագրիչներ. դրանց կիրառումը իրավական գրագրությունում և էլեկտրոնային կառավարման ընթացքում: Բաժին 3. Ծանոթություն տվյալների հենքերի ստեղծմանը և կառավարմանը, դրանց կիրառումը էլեկտրոնային արդարադատության համակարգում: |
||
1901 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
I կիսամյակ
15 դասախոսություն , 15 գործնական
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1901/Մ15
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ձևավորել իմացություն գիտության, գիտական հետազոտության, գիտական գործունեության մասին, սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները, հաղորդել գիտելիքներ և հմտություններ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել գիտությունը որպես ճանաչողության ոլորտ, գիտական գործունեության իրավական կարգավորման հիմունքները և հետազոտության անցկացման փուլերը, գիտական աշխատանքի ձևավորման, լեզվի և ոճի առանձնահատկությունները. 2. բացատրել գիտական հետազոտության մեթոդները, դրանց տեսակները, մասնագիտական ոլորտի մեթոդաբանական առանձնահատկությունները. 3. քննարկել գիտական հետազոտության թեմայի ընտրության, հետազոտության պլանավորման և իրականացման փուլերը, դրանց առանձնահատկությունները. բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.կատարել ինքնուրույն գիտական հետազոտություն, վերլուծել ստացված աղբյուրները և մշակել խորհրդատվություն իրավական ինստիտուտի կատարելագործման համար, 2. ընտրել գիտական անհրաժեշտ մեթոդներ` ելնելով հետազոտության առարկայից. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.դրսևորելու վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար 3. Description
Դասընթացի նպատակն է ձևավորել իմացություն գիտության, գիտական հետազոտության, գիտական գործունեության մասին, սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները, հաղորդել գիտելիքներ և հմտություններ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին
4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ.
2. ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3. սոցիալական նախագծեր, ինտերակտիվ ելույթ, որոշումների ծառ, ուղեղային գրոհ, ունեցի՛ր դիրքորոշում համառոտ ելույթ. 4. բանավեճ և քննարկում, դերային խաղեր. 5. ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք. 5. Evaluation Methods and Criteria
1.Ինքնուրույն աշխատանք. Առաջադրվում է գիտագործնական խնդիր։ Խնդիրը լուծելու համար սովորողին թույլատրվում է օգտվել միայն անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերից։ Սովորողը խնդիրը լուծելիս կարող օգտվել տեսական գրականությունից, գիտագործնական նյութերից, դատական պրակտիկայից։ Սովորողը գնահատվում է 8 միավոր առավելագույն արժեքով, հետևյալ սկզբունքով՝
- փաստերի համադրում - 1 միավոր - անհրաժեշտ նորմերի վկայակոչում - 2 միավոր - պատճառաբանություն (խնդրի լուծման համար անհրաժեշտ մեթոդների/մեթոդաբանության ընտրություն, իրավանորմերի վերլուծություն մեթոդի/ մեթոդաբանության համատեքստում, փաստերի նկատմամբ իրավանորմերի կիրառման գործընթաց) - 3 միավոր - խնդրի լուծման վերաբերյալ սեփական եզրահագումը - 2 միավոր 2.Մասնակցություն. Գնահատվում է առավելագույնը 3 միավորով։ Եզրափակիչ քննություն. Անցկացվում է բանավոր։ Եզրափակիչ քննությունը բանավոր անցկացնելը հետապնդում է նպատակ՝ հասկանալու սովորողի ակադեմիական խոսքի զարգացվածության և նյութի յուրացվածության աստիճանը։ Սովորողը պատասխանելու է 3 հարցի։ Քննությունն անցկացվելու է հարցատոմսով։ Յուրաքանչյուր հարցատոմս ներառելու է 3 հարց։ Հարցատոմսի հարցերից մեկի պատասխանն առավելագույնը գնահատվելու է 2 միավոր, իսկ մյուս երկու հարցերից յուրաքանչյուրը՝ 3 միավոր։ Գնահատվում է առավելագույնը 9 միավոր։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
իրավագիտության մեթոդաբանությունը.
2. իրավական հետազոտությունների կառուցվածքը և կազմակերպումը. 3. էմպիրիկ իրավական հետազոտությունների մեթոդաբանությունը. 4. տեսական և մետատեսական իրավական հետազոտությունների մեթոդաբանությունը. |
Professional educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1906 | Մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանություն | 6 |
1-ին կիսամյակ
դաս.- 60
ժամ/շաբ. 4
MANDATORY
1906.Մ 14
1. Purpose of the Course
1.ուսանողին ծանոթացնել մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության բովանդակությանը,
2.ուսանողին տրամադրել խորը և բազմակողմանի գիտելիքներ մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության մեխանիզմների և ինստիտուտների վերաբերյալ, 3.ուսանողին սովորեցնել մեկնաբանել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթերի դրույթները, ծանոթացնել դրանց կիրառման պրակտիկային, 4.զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները տարբեր միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքների պաշտպանության իրականացմանը ուղղված ընթացակարգերի որոլտում՝ քննարկելով դրանք, այդ թվում՝ առանձին իրավունքների համատեքստում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացահայտել մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության բովանդակությունը, 2.ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային համապարփակ և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից իրականացվող ընթացակարգերը, 3.վերլուծել մարդու իրավունքների պաշպանության միջազգային փաստաթղթերի և ներպետական օրենսդրության փոխհարաբերությունը և փոխազդեցությունը: (բուն մասնագիտական կարողություններ) 1.մեկնաբանել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթերի դրույթները, ծանոթացնել դրանց կիրառման պրակտիկային՝ լուծելով առանձին իրավունքներին առնչվող բարդ գործնական խնդիրները, 2.նախապատրաստել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող հայցադիմում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ), 2.վերլուծել փաստեր՝ կատարելով հետևություններ, 3.ստեղծագործաբար կիրառել ունեցած գիտելիքները, ներկայացնելու զեկուցումներ, հետազոտությունների արդյունքներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 3. Description
1.ուսանողին ծանոթացնել մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության բովանդակությանը,
2.ուսանողին տրամադրել խորը և բազմակողմանի գիտելիքներ մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության մեխանիզմների և ինստիտուտների վերաբերյալ, 3.ուսանողին սովորեցնել մեկնաբանել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթերի դրույթները, ծանոթացնել դրանց կիրառման պրակտիկային, 4.զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները տարբեր միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքների պաշտպանության իրականացմանը ուղղված ընթացակարգերի որոլտում՝ քննարկելով դրանք, այդ թվում՝ առանձին իրավունքների համատեքստում: 4. Teaching and Learning Styles and Methods
1.Դասախոսություններ,
2.Բանավեճեր, քննարկումներ, 3.Կոնկրետ իրավիճակների վերլուծություն 4.Ռեֆերատներ, պրեզենտացիաներ 5.Խմբային աշխատանք 5. Evaluation Methods and Criteria
Ընթացիկ քնությունները հետազոտական աշխատանքի գնահատման հիման վրա, առաջինը՝ 5, երկրորդը՝ 4 միավոր առավելագույն արժեքով, միավորների քայլը 0.5 է: Առավելագույնը 3 միավոր տրվում է մասնակցությանը, առավելագույնը 8 միավոր տրվում է ընթացիկ ստուգումներին, որը ձևավորվում է դասախոսություններին և սեմինարներին ուսանողի ակտիվությամբ՝ զեկույցներ ներկայացնելով, հարցերին պատասխանելով,
առաջադրված խնդիրները լուծելով, բանավեճերի արդյունքներով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1.Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների միջազգային-իրավական պաշտպանության հասկացությունը և բովանդակությունը,
2.Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային-իրավական փաստաթղթերը, դրանց դասակարգումը և տեսակները, 3.Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ունիվերսալ համակարգը, 4.Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմները, 5.Մարդու իրավունքների պաշտպանության տարածաշրջանային համակարգերը, 6.Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարանը որպես մարդու իրավունքների միջազգային պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմն, 7.Մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշտպանությունը միջազգային մարդասիարական իրավունքի համատեքստում, 8.Առանձին իրավունքների քննարկում մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշտպանության մեխանիզմների պրակտիկայի համատեքստում: |
||
1901 | Իրավունքի սոցիոլոգիա | 6 |
1-ին կիսամյակ
դաս.- 40, սեմ.–20
4 ժամ/շաբ.
MANDATORY
1901/Մ04.
1. Purpose of the Course
·սովորեցնել պետաիրավական ինստիտուտների դերն ու նշանակությունը սոցիալական համակարգում,
·ներկայացնել պետության և իրավունքի՝ որպես կարևրորագույն սոցիալական երևույթների իրական դերը, ·նպաստել պետաիրավական երևույթների սոցիալական դիտարկումների մեթոդաբանական հիմքերի յուրացմանը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել իրավունքի սոցոլոգիայի հիմնական կատեգորիաները, բնութագրել իրավունքի սոցոլոգիայի տեղը և դերը իրավագիտության համակարգում, 2.նկարագրել իրավունքի սոցիոլոգիայի մեթոդները, իրավունքի էմպիրիկ հետազոտման մեթոդները, իրավունքի սոցիոլոգիայի պատմությունը և հիմնական հայեցակարգերը, 3.քննարկել իրավունքի սոցիալական պայմանավորվածությունը, օրինաստեղծագործության սոցիալական նախադրյալները, 4.բացատրել իրավունքի գործողության սոցիալական կառուցակարգը, դրա փուլերը, օրենսդրության արդյունավետության սոցիալական պայմանները և գործոնները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կատարել սոցոլոգիական իրավական վելուծություն և հետազոտություն, օգտագործելով սոցիոլոգիայի գործիքային միջոցները, 2.բացահայտել իրավունքի սոցիալական պայմանավորվածության գործոնները, կատարել նորմատիվ նյութի սոցիոլոգիական գնահատում՝ կիրառելով իրավական երևույթների սոցիոլոգիական վերլուծության ու հետազոտման մեթոդները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Description
·սովորեցնել պետաիրավական ինստիտուտների դերն ու նշանակությունը սոցիալական համակարգում,
·ներկայացնել պետության և իրավունքի՝ որպես կարևրորագույն սոցիալական երևույթների իրական դերը, ·նպաստել պետաիրավական երևույթների սոցիալական դիտարկումների մեթոդաբանական հիմքերի յուրացմանը: 4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորոշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք 5. Evaluation Methods and Criteria
Ընթացիկ քննություններն անցկացվում են բանավոր, առավելագույնը 6 միավոր, յուրաքանչյուրը՝ 3 միավոր առավելագույն արժեքով։
Ընթացիկ ստուգումը գնահատվում է 0 միավոր: Ինքնուրույն աշխատանքը՝ 5 միավոր առավելագույն արժեքով: Մասնակցությունը՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ Եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր, առավելագույնը 7 միավոր, հարցատոմսով հարցման միջոցով: Հարցատոմսը պարունակում է 2 տեսական հարց, (յուրաքանչյուրը 4 միավոր, միավորների քայլը 0.5 է): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Իրավունքի սոցոլոգիան որպես ինքնուրույն իրավաբանական գիտություն: Իրավունքի սոցոլոգիայի մեթոդոլոգիան: Իրավունքի սոցիոլոգիայի էմպիրիկ մեթոդների վերլուծությունը: Իրավունքին սոցիոլոգիական մոտեցման ձևավորումը և զարգացումը: Իրավունքի սոցիալական պայմանավորվածությունը: Օրինաստեղծման սոցիոլոգիական նախաադրյալների վերլուծությունը: Իրավունքի գործունեության սոցիալական մեխանիզմը: Օրենսդրության արդյունավետությունը: Պետական իշխանությունը որպես սոցիալական իշխանության զարգացման փուլ: Իրավաբանական կոնֆլիկտոլոգիա: Իրավունքի սոցիոլոգիայի զարգացման ուղիները:
|
||
1905 | Սահմանադրական արդարադատություն | 3 |
1-ին կիսամյակ
դաս. -30 ժամ
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1905/Մ01.
1. Purpose of the Course
1.ուսանողներին սովորեցնել սահմանադրական վերահսկողությունը պետական իշխանության համակարգում, սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների համակարգը, դրանց կազմավորման և լիազորությունների իրականացման կարգն ու առանձնահատկությունները, այդ վերահսկողության ձևերը,
2.ներկայացնել սահմանադրական վերահսկողության ամերիկյան և եվրոպական համակարգերի ընդհանրությունները և տարբերությունները, դրանց զարգացման պատմական փուլերը, արտասահմանյան երկրների փորձը, այդ համատեքստում ՀՀ սահմանադրական վերահսկողության առանձնահատկությունները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրել սահմանադրական վերահսկողության ձևերը և նկարագրել սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների համակարգը, 2.քննարկել սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման և լիազորությունների իրականացման կարգն ու առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.գնահատել պետական իշխանության համակարգում սահմանադրական վերահսկողության դերը, 2.մշակել ՀՀ սահմանադրական վերահսկողության կատարելագործման առաջարկներ արտասահմանյան երկրների փորձի հիման վրա, 3.պատրաստել դիմում ուղղված ՀՀ սահմանադրական դատարանին, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Description
1.ուսանողներին սովորեցնել սահմանադրական վերահսկողությունը պետական իշխանության համակարգում, սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների համակարգը, դրանց կազմավորման և լիազորությունների իրականացման կարգն ու առանձնահատկությունները, այդ վերահսկողության ձևերը,
2.ներկայացնել սահմանադրական վերահսկողության ամերիկյան և եվրոպական համակարգերի ընդհանրությունները և տարբերությունները, դրանց զարգացման պատմական փուլերը, արտասահմանյան երկրների փորձը, այդ համատեքստում ՀՀ սահմանադրական վերահսկողության առանձնահատկությունները: 4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորոշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
Ընթացիկ քնություններից առաջինը բանավոր է, իսկ երկրորդը՝ հետազոտական աշխատանքի գնահատման հիման վրա, առաջինը՝ 5, երկրորդը՝ 4 միավոր առավելագույն արժեքով, միավորների քայլը 0.5 է: Առավելագույնը 3 միավոր տրվում է դասախոսություններին և սեմինարներին մասնակցության, առավելագույնը 8 միավոր տրվում է ընթացիկ ստուգումների համար, որը ձևավորվում է դասախոսություններին և սեմինարներին ուսանողի դրսևորած ակտիվությունից, ներկայացված զեկույցներից, առաջադրված խնդիրների լուծումից բանավեճերին մասնակցելու արդյունքներից:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Սահմանադրական վերահսկողության տեղն ու դերը պետական իշխանության համակարգում: դատական սահմանադրական վերահսկողության ձևերը: Սահմանադրական արդարադատության մարմինների համակարգը: Սահմանադրական դատարանի լիազորությունները և գործունեության կարգը: Սահմանադրական դատարանի որոշումների բնույթը: Սահմանադրական արդարադատության համակարգերի հետագա զարգացման հիմնական խնդիրները և ուղղությունները
|
||
1905 | Հարկային և մաքսային վարչարարություն | 6 |
6. 1-ին կիսամյակ
դաս.-40, գործ. 20
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1905/Մ18
1. Purpose of the Course
1.ուսանողին սովորեցնել հարկային և մաքսային վարչարարության իրավական հիմքերը կիրառելու եղանակները,
2.ներկայացնել հարկային և մաքսային վարչարարության առանձնահատկությունները, վարչարարության ընդհանուր սկզբունքների դրսևորման սահմանները, նպաստել հարկային և մաքսային վարչարարության իրավական հիմքերի ու իրավակիրառ պրակտիկայի համարժեք յուրացմանը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրել հարկային և մաքսային վարչարարության իրավական հիմքերն ու իրականացման եղանակները, այդ վարչարարության էությունն ու առանձնահատկությունները, 2.վերհիշել մաքսային վարչարարության առնչությամբ արդի միջազգային իրավական հիմքերի, հատկապես ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգրքի դրույթները, 3.բացատրել հարկային վարչարարության իրավական հիմքերի և վարչարարության ընդհանուր իրավական հիմքերի փոխհարաբերության շրջանակները, դրանց զարգացման միտումները սահմանադրական բարեփոխումների համատեքստում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.պատրաստել հարկային և մաքսային վարչական վարույթի ակտերի նախագծեր, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող վարութային փաստաթղթեր (արձանագրություններ, որոշումներ և այլն), 2.ինքնուրույն իրականացնել հարկային կամ մաքսային վարչարարություն, լուծել այդ փուլում ծագող հնարավոր իրավական խնդիրները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Description
1.ուսանողին սովորեցնել հարկային և մաքսային վարչարարության իրավական հիմքերը կիրառելու եղանակները,
2.ներկայացնել հարկային և մաքսային վարչարարության առանձնահատկությունները, վարչարարության ընդհանուր սկզբունքների դրսևորման սահմանները, նպաստել հարկային և մաքսային վարչարարության իրավական հիմքերի ու իրավակիրառ պրակտիկայի համարժեք յուրացմանը: 4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորոշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
2 ընթացիկ քննությունները գրավոր են` առաջինը 4 միավոր, 2-ը՝ 5 միավոր: Ուսանողների մասնակցությունը առավելագույնը՝ 3 միավոր, ընթացիկ ստուգումները՝ 8 միավոր: Ընթացիկ ստուգումների գնահատականը ձևավորվում է կատարված հանձնարարությունների կատարման, զեկույցներ ներկայացնելու, առաջադրված խնդիրները լուծելու արդյունքում:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Հարկային վարչարարության հասկացությունը և իրավական հիմքերը: Մաքսային վարչարարության հասկացությունը և իրավական հիմքերը (ԵԱՏՄ-ի իրավական փաստաթղթերը): Հարկային վարչարարության առանձնահատկությունները: Մաքսային վարչարարության առանձնահատկությունները: Հարկային վարչարարության փուլերը, դրանց առանձնահատկությունները: Մաքսային վարչարարության փուլերը, դրանց առանձնահատկությունները: Հարկային և մաքսային վարչարարության շրջանակներում ընդունված վարչական ակտերի, կատարված գործողությունների և թույլ տված անգործության բողոքարկման ընթացակարգերը:
|
||
1901 | Իրավունքի տեսության արդի հիմնախնդիրները | 3 |
2-րդ կիսամյակ
15 ժամ դաս., 15 ժամ սեմինար
2 ժամ/շաբ.
MANDATORY
1901/Մ15
1. Purpose of the Course
1. ուսանողին մոտ ձևավորել գիտելիքներ պետության և իրավունքի ծագման, գործողության, զարգացման հիմնախնդիրների, իրավունքի տեսության այլ բանավեճային հարցերի վերաբերալ,
2. ծանոցաթնել ուսանողներին իրավունքի տեսության նորագույն մեթոդաբանական մոտեցումներին և հայեցակարգերին, ձևավորել դրանց կիրառման հմտություններ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել պետության և իրավունքի տեսության հիմնախնդիրների շրջանակը, քննարկել իրավունքի և պետականության զարգացման արդի ուղղությունները, 2.քննարկել իրավունքի համակարգ, իրավական համակարգ, օրենսդրության համակարգ հասկացությունները, դրանց հարաբերակցության հիմնախնդիրները, 3.բացատրել իրավական պատասխանատվության տեսագործնական հիմնախնդիրները, օրինականություն և իրավական օրինականություն հասկացությունների հարաբերակցությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.համեմատել պետության և իրավունքի տեսության հիմնահարցերի վերաբերյալ տարակարծիք մոտեցումները, 2.կատարել պետաիրավական երևույթների հիմնախնդիրային վերլուծություն, 3.համեմատել պետության և իրավունքի վերաբերյալ տարատեսակ մոտեցումները՝ անել ինքնուրույն հետևություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Description
1. ուսանողին մոտ ձևավորել գիտելիքներ պետության և իրավունքի ծագման, գործողության, զարգացման հիմնախնդիրների, իրավունքի տեսության այլ բանավեճային հարցերի վերաբերալ,
2. ծանոցաթնել ուսանողներին իրավունքի տեսության նորագույն մեթոդաբանական մոտեցումներին և հայեցակարգերին, ձևավորել դրանց կիրառման հմտություններ: 4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորորշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված է 2 ընթացիկ քննություն,՝ յուրաքանչյուրը գնահատվում է 4 միավոր,
ընթացիկ ստուգում՝ 4 միավոր ինքնուրույն աշխատանք՝ 5 միավոր մասնակցություն՝ 3 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Իրավունքի տեսության հիմնախնդիրների հասկացությունը, տեսության զարգացումը և հիմնախնդիրների ձևավորումը: Իրավունքի առաջացման հիմնախնդիրները: Հասարակության, իրավունքի և պետականության միասնությունը: Իրավունքի զարգացման ուղղությունները: Պետության և իրավունքի հարաբերակցությունը: Իրավունքի էությունը, հասկացությունը, նշանակությունը: Իրավահասկացության հայեցակարգերը: Իրավունքի համակարգ, իրավական համակարգ, օրենսդրության համակարգ: Ժամանակակից հասարակության պետաիրավական զարգացման հիմնախնդիրները: Փոփոխության տեսության մեթոդը և դրա կիրառումը պետության պետական իրավական քաղաքականության խնդիրների լուծման ժամանակ։
|
||
1905 | Վարչական վարույթ և դատավարություն | 6 |
2-րդ կիսամյակ
Դաս. 40 ժամ, սեմ. 20 ժամ
4 ժամ/շաբ.
MANDATORY
1905/Մ03
1. Purpose of the Course
·ուսանողին սովորեցնել վարչական վարույթի և վարչական դատավարության դերն ու նշանակությունը հանրային իրավահարաբերություններում,
·ներկայացնել վարչական վարույթի շրջանակներում անձանց իրավունքների իրացման և արտադատական կարգով պաշտպանության իրավական հիմքերն ու գործնական եղանակները, ·նպաստել վարչական դատավարության իրավական հիմքերի ու դատական պրակտիկայի համարժեք յուրացմանը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել կոնկրետ վարչական վարույթին կամ դատավարությանն առնչվող համապատասխանաբար վարչական ակտի կամ դատական ակտի նախագծերին ներկայացվող պահանջները, 2. թվարկել վարչական վարույթի փուլերով թելադրված գործողությունները, բացատրել վարչական վարույթի առանձնահատկությունների իրավական հիմքերն ու սահմանները, 3.բացատրել վարչական դատավարության հիմնարար սկզբունքներն ու առանձնահատկությունները, քննարկել վարչական վարույթի և վարչական դատավարության զարգացման միտումները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.պատարստել վարչական վարույթի ակտերի նախագծեր, 2.մշակել վարչական դատավարության շրջանակներում ընդունվող դատական ակտերի նախագծեր, 3.ինքնուրույն իրականացնել վարչական վարույթ և վարչարարություն, կազմել անհրաժեշտ արձանագրություններ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Description
·ուսանողին սովորեցնել վարչական վարույթի և վարչական դատավարության դերն ու նշանակությունը հանրային իրավահարաբերություններում,
·ներկայացնել վարչական վարույթի շրջանակներում անձանց իրավունքների իրացման և արտադատական կարգով պաշտպանության իրավական հիմքերն ու գործնական եղանակները, ·նպաստել վարչական դատավարության իրավական հիմքերի ու դատական պրակտիկայի համարժեք յուրացմանը: 4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ, 2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորոշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
1-ին ընթացիկ քննությունն անցկացվում է հետազոտական աշխատանքի հիման վրա՝ առավելագույնը 3 միավոր, 2-րդ ընթացիկ քննությունն անցկացվում է հետազոտական աշխատանքի հիման վրա՝ առավելագույնը 3 միավոր։ Ընթացիկ ստուգումը գնահատվում է 2 միավոր առավելագույն արժեքով, մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր իսկ եզրափակիչ քննությունն անցկացվում է բանավոր՝ առավելագույնը 9 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Վարչարարության հասկացությունը և փոխհարաբերությունը վարչական վարույթի հետ: Վարչական վարույթի և վարչարարության հիմնարար սկզբունքները: Վարչական վարույթի և վարչարարության միջազգային իրավական չափանիշները: Վարչական վարույթի հիմնադրույթները: Վարչական ակտը, դրա տեսակները և ձևերը: Վարչական ծախսերը: Պատասխանատվությունը վարչարարությամբ պատճառված վնասի համար:
Վարչական դատավարության և վարչական արդարադատության ինստիտուտների հիմնադրույթները: Վարչական դատավարության կայացման նախադրյալները: Վարչական դատավարության իրավական հիմքերը: Վարչական դատավարության մասնակիցները: Ապացույցները: Գործի քննությունը և լուծումը վարչական դատարանում: Հատուկ վարույթներ: Վարչական վարույթի, վարչարարության և վարչական դատավարության վերաբերյալ միջազգային իրավունքի չափանիշները և դրանց հիմնական համակարգերը արտասահմանյան երկրներում: |
||
1901 | Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները | 6 |
2-րդ կիսամյակ
40 ժամ դասախոս. 20 սեմինար
4 ժամ/շաբ.
MANDATORY
1901/Մ14
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել կոռուպցիայի հասկացությանը և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում դրա դրսևորման ձևերի հետ, կոռուպցիայի կանխման իրավական և կազմակերպական հիմքերն, կոռուպցիայի կանխման և դրա դեմ պայքարի արտասահմանյան և հայրենական ծրագրերին, ձևավորել ընդունակություն ճանաչել և բացահայտել կոռուպցիայի դրսևորումները, ուժեղացնել ուսանողների քաղաքացիական հակակոռուպցիոն դիրքորոշումը և վարքագիծը:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրել կոռուպցիայի և դրա հետ կապված այլ կարևոր հասկացությունները, ձևակերպել կոռուպցիայի իրավական և կրիմինոլոգիական բնութագիրը, հասկանալ և քննարկել կոռուպցիայի տեսակները և ձևերը, մատնանշել դրանց առանձնահատկությունները, 2. նկարագրել կոռուպցիայի պատճառների տեսությունները, նպաստող պայմանները և գործոնները, 3. նկարագրել կոռուպցիայի ճանաչման, տարածվածության և դիագնոստիկայի առանձնահատկությունները, հայտնաբերել կոռուպցիայի դրսևորման հնարավորությունները, կարողանալ ճանաչել կոռուպցիայի դեպքերը, 4. իմանալ կոռուպցիայի մակարդակ, մասշտաբի, միտումների հետազոտման արդյունքները, 5. բացատրել կոռուպցիայի վտանգները և հետևանքները պետական, բյուջետային, շուկայական և այլ ոլորտներում, 6. քննարկել կոռուպցիայի և օրենսդրության փոխհարաբերությունները, հայեցողական լիազորությունները, 7. բացատրել հակակոռուպցիոն քաղաքականությունը, վեր հանել դրա մասերը, նկարագրել հակակոռուպցիոն օրենսդրությունը, 8. բացատրել կոռուպցիայի կանխման և դրա դեմ պայքարի իրավական միջոցները, 9. նկարագրել հակակոռուպցիոն իրավագիտակցության և իրավական մշակույթի առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.կուռուպցիայի հատկանիշների քննարկման հիամն վրա ձևակերպել կոռուպցիայի ճիշտ բնորոշումը, Բացահայտել կոռուպցիայի որպես երևույթի բարդ և բազմակողմանի բնույթը, ընդհանրացնել կոռուպցիայի զանազան բնորոշումները, առանցնացնել դրանց առավելությունները և թերությունները, 2. քննարկել վարչական, քաղաքական կոռուպցիան, կոռուպցիան մասնավոր և միջազգային ոլորտներում, 3. կատարել կոռուպցիայի պատճառների տեսությունների վերլուծություն և վեր հանել դրանց առավելությունները և թերությունները, 4. կիրառել կոռուպցիայի բացահայտման մեթոդները, վերլուխել կոռուպցիյաի դեպքերը վիճակագրական տվյալները, 5. կատարել կոռուպցիայի մակարդակ, մասշտաբի, միտումների հետազոտման արդյունքների վերլուծություն, 6. վերլուծել և քննադատել կոռուպցիայի վտանգները և հետևանքները, 7. կատարել օրենսդրական և այլ ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն, հակակոռուպցիոն պարզ քաղաքականության մշակում, առաջարկել օրենսդրական հակակոռուպցիոն նախագծեր, հակակոռուպցիոն մարմինների գործունեության գնահատում, 8. գնահատել կոռուպցիայի կանխման և դրա դեմ պայքարի իրավական միջոցները և դրանց հնարավորությւոնները, տարծել դրանք շրջապատում, 9. ունենալ և կարողանալ շրջապատում տարածել հակակոռուպցիոն իրավական դիրքորոշում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, արտասահմանյան երկրների օրենսդրություն, գիտական հոդվածներ, հաշվետվություններ) 2. դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. իրականացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք, 4. ստեղծագործաբար կիրառել ու զարգացնել ունեցած գիտելիքները: 3. Description
ուսանողներին ծանոթացնել կոռուպցիայի հասկացությանը և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում դրա դրսևորման ձևերի հետ, կոռուպցիայի կանխման իրավական և կազմակերպական հիմքերն, կոռուպցիայի կանխման և դրա դեմ պայքարի արտասահմանյան և հայրենական ծրագրերին, ձևավորել ընդունակություն ճանաչել և բացահայտել կոռուպցիայի դրսևորումները, ուժեղացնել ուսանողների քաղաքացիական հակակոռուպցիոն դիրքորոշումը և վարքագիծը:
4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորորշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
1-ին ընթացիկ քննությունն անցկացվում է հետազոտական աշխատանքի հիման վրա՝ առավելագույնը 4 միավոր, 2-րդ ընթացիկ քննությունը գրավոր՝ առավելագույնը 4 միավոր։ Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է 5 միավոր առավելագույն արժեքով, ընթացիկ ստուգումը 5, մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 2 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Կոռուպցիայի հասկացությունը: Կոռուպցիայի տեսակները և ձևերը: Կոռուպցիայի պատճառները, գործոնները և պայմանները: Կոռուպցիայի ինտեգրացված տեսությունը:
Կոռուպցիայի դրսևորումները, ճանաչումը, դիագնոստիկան, տարածվածությունը: Կոռուպցիայի վիճակը Հայաստանում և այլ երկրներում. կոռուպցիայի չափման մեթոդիկաները: Կոռուպցիայի վտանգները և հետևանքները: Կոռուպցիան և օրենքը: Իրավապահպան մարմինները և կոռուպցիան: Հակակոռուպցիոն քաղաքականության մշակումը և կենսագործումը Հայաստանում և այլ երկրներում: Կոռուպցիայի կանխման և դրա դեմ պայքարի իրավական հիմունքները: |
Chair code | Name of the elective course | Credits |
---|---|---|
1901 | Իրավունքի աղբյուրների տեսագործնական հիմնախնդիրները | 3 |
2-րդ կիսամյակ
15 ժամ դասախոս., 15 ժամ սեմինար
2 ժամ/շաբ.
OPTIONAL
1901/Մ08
1. Purpose of the Course
1.ուսանողին սովորեցնել իրավունքի աղբյուրի հասկացությունը, պատկերացնել այն որպես որպես իրավական կարգավորման կառուցակարգի տարր,
2.ներկայացնել ՀՀ իրավունքի աղբյուրների համակարգը, ստորակարգությունը, դրա զարգացման միտումները, 3.ներկայացնել ռոմանագերմանական, անգլոսաքսոնական, ավանդական և կրոնական իրավական ընտանիքների աղբյուրները, և կատարել համապատասխան նորմի ընտրությունը իրավական աղբյուրների համակարգում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.թվարկել և նկարագրել արդի իրավունքի հիմնական ձևերը, դրանց առանձնահատկությունները զանազան իրավական համակարգերում, տարբերել դատական նախադեպերի տեսակները, 2.բացատրել իրավական կարգավորման կառուցակարգը, հասկանալ դրանում իրավունքի ձևերի և իրավական կարգավորման միջոցների հարաբերակցությունը, 3.բացատրել ՀՀ-ում իրավական կարգավորման արդյունավետության վրա իրավունքի աղբյուրների ազդեցության հիմնախնդիրը, թվարկել իրավական կարգավորման արդյունավետության բարձրացման ուղիները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.քննարկել և ընդհանրացնել իրավունքի աղբյուրները, դրանց աստիճանակարգությունը, անել հետևություններ արդի աշխարհի իրավական համակարգերի մասին, 2.մեկնաբանել նորմատիվ իրավական ակտերի տեղը և դերը իրավունքի ձևերի համակարգում, ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի դրույթները, լուծել կազուսներ կառուցված այդ օրենքի դրույթների վրա, 3.իրականացնել ՀՀ-ում իրավունքի աղբյուրների ազդեցության միջոցով իրավական կարգավորման արդյունավետության բարձրացման ուղիների մշակում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, արտասահմանյան երկրների օրենսդրություն, գիտական հոդվածներ, հաշվետվություններ): 3. Description
1.ուսանողին սովորեցնել իրավունքի աղբյուրի հասկացությունը, պատկերացնել այն որպես որպես իրավական կարգավորման կառուցակարգի տարր,
2.ներկայացնել ՀՀ իրավունքի աղբյուրների համակարգը, ստորակարգությունը, դրա զարգացման միտումները, 3.ներկայացնել ռոմանագերմանական, անգլոսաքսոնական, ավանդական և կրոնական իրավական ընտանիքների աղբյուրները, և կատարել համապատասխան նորմի ընտրությունը իրավական աղբյուրների համակարգում: 4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. 1.ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորորշում. համառոտ ելույթ. 2.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 3.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
1.Ընթացիկ բանավոր կամ գրավոր ստուգում՝ 9 միավոր առավելագույն արժեքով
2.Ինքնուրույն աշխատանք՝ 4 միավոր առավելագույն արժեքով 3.Եզրափակիչ քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Իրավունքի աղբյուրի հասկացությունը: Ռոմանոգերմանական, անգլոսաքսոնական իրավունքի աղբյուրները: Ավանդական և կրոնական իրավական ընտանիքների աղբյուրները: ՀՀ իրավունքի աղբյուրների համակարգը և դրա զարգացման միտումները: Օրենքը` որպես ՀՀ իրավունքի աղբյուր: Ենթաօրենսդրական ակտերը` որպես իրավունքի աղբյուր: ՀՀ ենթաօրենսդրական ակտերը: Դատական իրավաստեղծագործության արդյունքները` որպես ՀՀ իրավունքի աղբյուր: Սովորույթը և ՀՀ իրավունքի այլ աղբյուրները: Միջազգային իրավունքը և այլ պետությունների ներպետական իրավունքը` որպես իրավունքի աղբյուր: ՀՀ-ում իրավական կարգավորման արդյունավետության վրա իրավունքի աղբյուրների ազդեցության հիմնախնդիրը: Իրավական կարգավորման արդյունավետության բարձրացման ուղիները:
|
||
1901 | Իրավական մարդաբանություն | 3 |
II կիսամյակ
30 ժամ դասախոսություն
2 ժամ/շաբ.
OPTIONAL
1901/Մ18
1. Purpose of the Course
ուսանողին ծանոթացնել մարդու իրավական կեցության ծագմանը, անհատի կարգավիճակի տարբերություններին ավանդական, կրոնական հասարակություններում, եվրոպական իրավական համակարգերում, ինչպես նաև միջազգային իրավական հարթությունում:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել իրավական մարդաբանության հիմնական կատեգորիաները, իրավական մարդաբանության դերը և գործառույթները, 2.բացատրել (բնութագրել) իրավական մարդու /էակի/ կայացման հիմնական փուլերը, դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները, 3.բացատրել համայնքային մարդու և պետական մարդու տիպային տարբերությունները, 4.քննարկել իրավական էակի տեղը տարատեսակ իրավական համակարգերում, հայկական իրավունքի մարդաբանությունը, 5.բացատրել արդի քաղաքակրթության մարտահրավերները իրավական մարդաբանության դիրքերից: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.վերլուծել և համեմատել իրավական մարդաբանության և իրավագիտության այլ ոլորտների հետազոտման առարկաները, 2.համեմատել իրավական մարդու /էակի/ պատմական և արդի տիպերը, 3.քննարկել իրավական երևույթները իրավական մարդաբանության վերլուծական դիրքերից, 4.համեմատել աշխարհի և ՀՀ իրավական համակարգերը մարդաբանական հայեցակարգերի տեսանկյունից, 5.կիրառել իրավական մարդաբանության գիտելիքները արդի քաղաքակրթության մարտահրավերներին լուծումներ առաջարկելու համար, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, արտասահմանյան երկրների օրենսդրություն, գիտական հոդվածներ, հաշվետվություններ), դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Description
ուսանողին ծանոթացնել մարդու իրավական կեցության ծագմանը, անհատի կարգավիճակի տարբերություններին ավանդական, կրոնական հասարակություններում, եվրոպական իրավական համակարգերում, ինչպես նաև միջազգային իրավական հարթությունում:
4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորորշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր. 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
Ինքնուրույն աշխատանք. Գնահատվում են 8 միավոր առավելագույն արժեքով։ Առաջադրված 2 թեմաներով ուսանողները գրում են էսսեներ (4000-5000 բառ), որոնք ներկայացնում են բանավոր ձևաչափով։ Յուրաքանչյուր էսսեն գնահատվում է 4 միավոր (իմացական, վերլուծական, մեկնաբանողական, ներկայացման հմտություններ)։
Մասնակցություն. Գնահատվում է առավելագույնը 3 միավորով։ Եզրափակիչ քննություն. Անցկացվում է գրավոր։ Ուսանողը պատրաստում է էսսե՝ առաջադրված իրավիճակային հարցերի պատասխաններով։ Գնահատվում է առավելագույնը 9 միավոր։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Իրավական մարդաբանությունը որպես իրավագիտության ոլորտ. հիմնախնդիրը, առարկան, մեթոդաբանությունը: Իրավական մարդաբանության որպես գիտության ձևավորումն ու զարգացումը: Իրավական մարդու /էակի/ կայացումը: Համայնքային մարդը և պետական մարդը: Իրավական էակը ավանդույթային և կրոնական իրավունքի համակարգերում: Եվրոպական դրական իրավունքի մարդաբանությունը: Մարդը հայկական իրավունքի համակարգում: Մարդու իրավական կեցության միջազգային իրավական հարթությունը: Իրավական մարդաբանությունը և արդի քաղաքակրթության մարտահրավերները:
|
||
1906 | Միջազգային մարդասիրական իրավունք | 3 |
2-րդ կիսամյակ
30 ժամ դաս
2 ժամ/շաբ.
OPTIONAL
1906/Մ42
1. Purpose of the Course
·ուսանողներին տալ ընդհանուր պատկերացում միջազգային հանրային իրավունքի այս կարևորագույն ճյուղի մասին
·ծանոթացնել Միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքներին և աղբյուրներին անհրաժեշտ նախադրյալներ ձևավորել խաղաղ պայմաններում ներպետական օրենսդրության մեջ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իմպլեմենտացիայի և զինված ընդհարումների ժամանակ՝ դրանց կիրարկման համար։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ներկայացնել Միջազգային մարդասիրական իրավունքի հակիրճ պատմությունն ու հիմնական աղբյուրները, 2.ներկայացնել Միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքները, 3.ուսումնասիրել Միջազգային մարդասիրական իրավունքի պատշաճ կիրարկման վրա ազդեցություն ունեցող հիմնախնդիրները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.բացահայտել Միջազգային մարդասիրական իրավունքի կիրարկման բացերը ՀՀ իրավունքի համակարգում, 2.վեր հանել պետական իշխանության բարձրագույն մարմիններից յուրաքանչյուրի առջև դրված խնդիրները Միջազգային մարդասիրական իրավունքի կիրարկման ոլորտում, 3.մշակել Միջազգային մարդասիրական իրավունքի կիրարկմանն ուղղված առաջարկներ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.քննադատաբար վերլուծել Միջազգային մարդասիրական իրավունքի պատշաճ կիրարկման վրա ազդեցություն ունեցող խնդիրները, 2.պատրաստել զեկուցումներ 3.վարել գիտական բանավեճեր 3. Description
·ուսանողներին տալ ընդհանուր պատկերացում միջազգային հանրային իրավունքի այս կարևորագույն ճյուղի մասին
·ծանոթացնել Միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքներին և աղբյուրներին անհրաժեշտ նախադրյալներ ձևավորել խաղաղ պայմաններում ներպետական օրենսդրության մեջ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իմպլեմենտացիայի և զինված ընդհարումների ժամանակ՝ դրանց կիրարկման համար։ 4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ
քննարկումներ, բանավեճեր 2. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք 3. գրականության և իրավական ակտերի ինքնուրույն ուսումնասիրում 4. զեկուցումների նախապատրաստում և ներկայացում 5. Evaluation Methods and Criteria
1.Ընթացիկ ստուգում՝ գնահատվում է առավելագույնը 4 միավոր.
2.Ինքնուրույն աշխատանք. առավելագույնը` 4 միավոր 3.Մասնակցություն. առավելագույնը 3 միավոր 4.Եզրափակիչ քննություն առավելագույնը 9 միավոր 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բռնության դեպքերի դասակարգումը և զինված հակամարտության մեջ հայտնված անձինք, Ռազմական գործողությունների անցկացում, ՄՄԻ և մարդու իրավունքներ, Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, Ազատությունից զրկված անձանց պաշտպանություն, Փախստականներ և ներքին տեղահանված անձինք, Մարդասիրական օգնություն, Ռազմական գործողություններին ուղղակի մասնակցություն, ՄՄԻ և զինված խմբեր, ՄՄԻ-ի իրականացման մեխանիզմներ։
|
||
1901 | Ազգային անվտանգության պետաիրավական հիմնահարցերը | 3 |
2-րդ կիսամյակ
30 ժամ դաս.,
2 ժամ/շաբ.
OPTIONAL
1901/Մ17
1. Purpose of the Course
·ազգային անվտանգության տեսաիրավական հիմնահարցերին և պետության՝ որպես ազգային անվտանգության ապահովման հիմնական սուբյեկտի տեղի ու դերի վերաբերյալ ազգային անվտանգության հայեցակարգային մոտեցումներին,
·ազգային անվտանգության ոլորտում պետական համակարգի, ներառյալ՝ պետական իշխանության թևերի գործառույթների տեսական և գործնական խնդիրներին, ինչպես նաև՝ պետության՝ որպես ազգային անվտանգության օբյեկտի, սուբյեկտի և սպառնալիքի աղբյուրի վերաբերյալ գործնական նշանակություն ունեցող հիմնադրույթներին: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Հայաստանի (և ընդհանրապես՝ պետության) ազգային անվտանգության համակարգի, ազգային անվտանգության ապահովման համակարգի կառուցվածքային տարրերը, պետության և պետական մարմինների (ու ոչ պետական մարմինների, համայնքների, կազմակերպությունների, քաղաքացիների) տեղը և դերը պետությունը վտանգող սպառնալիքներին կամ մարտահրավերներին դիմակայելու գործում, ինչպես նաև համապատասխան ենթահամակարգերը, 2.«անվտանգություն» եզրույթի գենեզիսը և էվոլյուցիան, «ազգային անվտանգություն» և «պետական անվտանգություն» հասկացությունների հետ դրա հարաբերակցությունը, ազգային անվտանգության մյուս բաղադրիչների՝ հատկապես ռազմական և տեղեկատվական անվտանգությունների ազդեցության գոտիները, 3.«սահմանադրություն-օրենք-ենթաօրենսդրական ակտ» իրավական շղթայի հիմունքները, բնութագիրը, դրա առավելություններն ու բացերը՝ «պետության շահ-հասարակության շահ-անհատի շահ» եռամիասնության ապահովման կարիքի տեսանկյունից, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.վերարտադրել իրավագիտության մեթոդաբանական, փիլիսոփայական հիմունքները, պետաիրավական երևույթների նկատմամբ տարբեր գիտական, այդ թվում՝ սոցիոլոգիական, մարդաբանական մոտեցումները, 2.լուսաբանել իրավական ընդհանուր քաղաքականության իրականացման ոլորտում Հայաստանի և այլ պետությունների մոտեցումները, ինչպես նաև բացատրել հայ իրավական կարգավորման համակարգը և հասարակական հարաբերությունների իրավական հիմնախնդիրները, 3.բացահայտել պետաիրավական երևույթները իրավափիլիսոփայական, մարդաբանական դիրքերից, գնահատել դրանց դերն ու նշանակությունը սոցիալական համակարգում, կատարել դրանց գիտական և սոցիոլոգիական հետազոտություն, 4.համեմատել ազգային անվտանգության մասին օրենսդրական ակտերի, իրավաքաղաքական և ռազմավարահայեցակարգային փաստաթղթերի դրույթները՝ կարևորելով կարդալ նաև դրանց տողերի արանքում հնարավոր ուղերձները, ինչպես նաև համադրել ներպետական օրենսդրության հետ միջազգային իրավական չափանիշները՝ առաջարկելով Հայաստանի օրենսդրության կատարելագործման, օրենսդիր, գործադիր և դատական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նախաձեռնություններ, 5.գործնականում իրականացնել հետազոտություն` օգտագործելով արդի իրավագիտության գործիքային միջոցները, ճիշտ ընտրել իրավական հետազոտությունների և նորմատիվ նյութի գնահատման գիտական մեթոդաբանությունը, ինչպես նաև ներկայացնել հետազոտությունների արդյունքներ, զեկուցումներ՝ գրավոր և բանավոր եղանակով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.1. անհրաժեշտ հետազոտության և վերլուծության հմտություններին, 2. ազգային անվտանգության մասին օրենսդրության նորմերի մեկնաբանման մեթոդներին, ստացված տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, ոլորտին առնչվող նոր գիտելիքներ ձեռք բերելու կարողություններին: 3. Description
·ազգային անվտանգության տեսաիրավական հիմնահարցերին և պետության՝ որպես ազգային անվտանգության ապահովման հիմնական սուբյեկտի տեղի ու դերի վերաբերյալ ազգային անվտանգության հայեցակարգային մոտեցումներին,
·ազգային անվտանգության ոլորտում պետական համակարգի, ներառյալ՝ պետական իշխանության թևերի գործառույթների տեսական և գործնական խնդիրներին, ինչպես նաև՝ պետության՝ որպես ազգային անվտանգության օբյեկտի, սուբյեկտի և սպառնալիքի աղբյուրի վերաբերյալ գործնական նշանակություն ունեցող հիմնադրույթներին: 4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, շնորհանդեսներ, 3.ստուգողական հարցեր և թեստեր, 4.աշխատանք փոքր խմբում, սոցիալական նախագծեր, ինտերակտիվ ելույթ, որոշումների ծառ, ուղեղային գրոհ, ունեցի՛ր դիրքորոշում, համառոտ ելույթ, 5.բանավեճ և քննարկում, ըստ կարիքի՝ դերային խաղեր, ինքնուրույն աշխատանք՝ ուսումնական գրականության հիման վրա: 5. Evaluation Methods and Criteria
1.Ընթացիկ ստուգում(ներ). Առավելագույնը 8 միավոր ուսանողը ստանում է պարբերաբար տրված հանձնարարականները լիարժեք կատարելով, ներառյալ՝ գրավոր աշխատանք /էսսե, շնորհանդես/պրեզենտացիա մշակելու և ներկայացնելու ձևաչափով՝ հիմնված ինքնուրույն աշխատանքի վրա,
2.Մասնակցություն. Առավելագույնը 3 միավոր ուսանողը ստանում է սահմանված կարգին համապատասխան քանակի դասերին մասնակցելու համար, Եզրափակիչ քննություն. Առավելագույնը 9 միավոր ուսանողը ստանում է բանավոր լիարժեք պատասխանելով իր վերցրած տոմսի 3 հարցերին՝ յուրաքանչյուրը 3-ական միավոր արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1.Ազգային անվտանգության տեսություն. ազգային անվտանգության տեսության զարգացումը, անվտանգությունը՝ որպես սոցիալական երևույթ, ազգային անվտանգության համակարգը, ազգային անվտանգության ապահովման հիմունքները,
2.Ազգային անվտանգության իրավական ապահովում. իրավունքի և անվտանգության հարաբերակցությունը, ազգային անվտանգության ապահովման իրավակարգավորումը, 3.Ազգային անվտանգության դոկտրին. ազգային անվտանգության ռազմավարությունը, ռազմավարական-հայեցակարգային կարևոր փաստաթղթերը, Հայաստանի համագործակցությունը տարածաշրջանում, 4.Ազգային անվտանգության ապահովման պետական համակարգ. ազգային անվտանգության ապահովման համակարգը, պետական իշխանության ղեկավար մարմինները, պետական իշխանության ոլորտային մարմինները, Ազգային անվտանգության ապահովման ոչ պետական համակարգ. համայնքները, քաղաքացիները և կազմակերպությունները, սփյուռքը և եկեղեցին, ուղեղային կենտրոնները («տանկեր»): |
||
1906 | Կոնֆլիկտները մարդու իրավունքում | 3 |
2-րդ կիսամյակ
դաս. 30
ժամ/շաբ. 2
OPTIONAL
1906.Մ 12
1. Purpose of the Course
1.ուսանողներին ծանոթացնել
ա) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) և դրան կից արձանագրություններով երաշխավորված մարդու իրավունքներին և ազատություններին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն նախադեպային որոշումներին, որոնք վերաբերել են Կոնվենցիոն իրավունքների և ազատությունների իրացման կամ պաշտպանության խնդրահարույց կամ հակասական իրավիճակներին, այդ իրավունքների և ազատությունների մրցակցությանը և դրա արդյունքում Դատարանի զարգացրած նախադեպային իրավունքին։ Քննարկվող իրավական խնդիրների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների օրենսդրական կարգավորումներին։ 2. սովորեցնել ուսանողներին կիրառել իրենց մասնագիտական գիտելիքները և կարողությունները մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
●նկարագրել մարդու իրավունքների և ազատությունների կոնվենցիոն համակարգը, ●բացատրել այդ իրավունքների և ազատությունների սահմանափակման շրջանակները, ●լուսաբանել Կոնվենցիոն իրավունքների և ազատությունների միջև մրցակցությունները և բախումները բ. գործնական մասնագիտական կարողություններ ●վերլուծել Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների էությունը և դրանց բովանդակության ծավալները, ●գնահատել հնարավոր մրցակցությունները և կոնֆլիտները այդ իրավունքների և ազատությունների միջև, ●համեմատել քննարկվող մրցակցությունների և կոնֆլիկտների առնչությամբ ԵԽ անդամ պետությունների և ՀՀ օրենսդրության կարգավորումները, ●կատարել դասընթացի շրջանակներում քննարկվող հարցերին վերաբերող ինքնուրույն հետազոտություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ●օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն), ●վարել գիտական բանավեճեր՝ վերլուծելով փաստեր: 3. Description
1.ուսանողներին ծանոթացնել
ա) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) և դրան կից արձանագրություններով երաշխավորված մարդու իրավունքներին և ազատություններին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն նախադեպային որոշումներին, որոնք վերաբերել են Կոնվենցիոն իրավունքների և ազատությունների իրացման կամ պաշտպանության խնդրահարույց կամ հակասական իրավիճակներին, այդ իրավունքների և ազատությունների մրցակցությանը և դրա արդյունքում Դատարանի զարգացրած նախադեպային իրավունքին։ Քննարկվող իրավական խնդիրների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների օրենսդրական կարգավորումներին։ 2. սովորեցնել ուսանողներին կիրառել իրենց մասնագիտական գիտելիքները և կարողությունները մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում: 4. Teaching and Learning Styles and Methods
Պրեզենտացիաներով և ինտերակտիվ մեթոդներով (ֆիլմեր, մուլտիմեդիա) դասախոսություններ,
2. ինքնուրույն հետազոտությունների կատարում, 3. գիտական բանավեճեր, քննարկումներ, 4. կոնկրետ իրավիճակների վերլուծություն, խնդիրների լուծում: 5. Evaluation Methods and Criteria
Ուսանողի գնահատականը ձևավորվում է հետևյալ բաղադրիչներից՝ 3 միավորը ձևավորվում է ուսանողի մասնակցությունից, 8 միավորը ձևավորվում է ինքնուրույն աշխատանքի արդյունքում, իսկ 9 միավորը՝ եզրափակիչ բանավոր քննությունից։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների ընդհանուր ներկայացում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը Կոնվենցիան մեկնաբանելիս, Կոնվենցիան մեկնաբանելիս դատարանի կողմից կիրառվող մեթոդները, կյանքի իրավունքի պաշտպանության ոլորտում առաջացող կոնֆլիկտները, խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի համատեքստում առաջացող կոնֆլիկտները, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման համատեքստում առաջացող կոնֆլիկտները, արդար դատաքննության իրավունքի բովանդակային ծավալները և հնարավոր կոնֆլիկտները այդ իրավունքի իրացման համատեքստում, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի իրացման ոլորտում առաջացող կոնֆլիկտները, մտքի, խղճի և դավանանքի ազատությունը և դրա մրցակցությունը հանրային այլ շահերի հետ, արտահայտվելու ազատությունը և կոնֆլիկտները դրա սահմանափակման համատեքստում, կոնֆլիկտները հավաքների և միավորման ազատության իրացման համատեքստում, սեփականության պաշտպանությունը և կոնֆլիկտները դրանից անարգել օգտվելու սահմանափակման համատեքստում, կոնֆլիկտները իրավունքներից և ազատություններից հավասար օգտվելու համատեքստում։
|
||
1901 | Հայաստանի սահմանադրական զարգացման հիմնահարցեր | 3 |
3-րդ կիսամյակ
30 ժամ դաս.
4 ժամ/շաբ.
OPTIONAL
1901/Մ20
1. Purpose of the Course
ուսանողին ծանոթացնել Հայաստանի երեք հանրապետություններում սահմանադրական կարգավորման ծագման, զարգացման օրինաչափությունները և փուլերը, օգնել հասկանալու և վեր հանելու անցյալի սահմանադրական շինարարության դրական ու բացասական կողմերը, տեսականորեն արժեքավորելու այդ փորձը և օգտագործել որպես արդի հայոց պետաիրավական համակարգի գիտական ճանաչման ու կատարելագործման նախադրյալ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել Հայաստանի սահմանադրական զարգացման փուլերը, դրանց տարբերիչ հատկանիշները, ամեն մի փուլում գործած սահմանադրությունը, 2.բացատրել սահմանադրական զարգացման ամեն մի փուլի սահմանադրության հիմնական ինստիտուտները, 3.բացատրել արդի հայկական պետության սահմանադրական զարգացման ուղղությունները, 4.կանխատեսել սահմանադրաիրավական համակարգի առաջիկա շարժընթացի օրինաչափությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ նկարագրել Հայաստանի սահմանադրական զարգացման փուլերը, դրանց տարբերիչ հատկանիշները, ամեն մի փուլում գործած սահմանադրությունը, բացատրել սահմանադրական զարգացման ամեն մի փուլի սահմանադրության հիմնական ինստիտուտները, բացատրել արդի հայկական պետության սահմանադրական զարգացման ուղղությունները, կանխատեսել սահմանադրաիրավական համակարգի առաջիկա շարժընթացի օրինաչափությունները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Description
ուսանողին ծանոթացնել Հայաստանի երեք հանրապետություններում սահմանադրական կարգավորման ծագման, զարգացման օրինաչափությունները և փուլերը, օգնել հասկանալու և վեր հանելու անցյալի սահմանադրական շինարարության դրական ու բացասական կողմերը, տեսականորեն արժեքավորելու այդ փորձը և օգտագործել որպես արդի հայոց պետաիրավական համակարգի գիտական ճանաչման ու կատարելագործման նախադրյալ:
4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. 4.Ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորորշում. համառոտ ելույթ. 5.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5. Evaluation Methods and Criteria
Ընթացիկ ստուգումը գնահատվում է 5 միավոր առավելագույն արժեքով։ Ինքնուրույն աշխատանքը և մասնակցությունը գնահատվում են առավելագույնը 3-ական միավորով։ Եզրափակիչ քննություն. Անցկացվում է բանավոր՝ առավելագույնը 9 միավոր, հարցատոմսով հարցման միջոցով: Հարցատոմսը պարունակում է 3 տեսական հարց (յուրաքանչյուրը 3 միավոր, միավորների քայլը 0.5 է):
6. Basic Bibliography
7. Main sections of the course
13. Դասընթացը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից. Հայաստանի սահմանադրական զարգացման դասընթացը և դրա ուսումնասիրության նշանակությունը: Սահմանադրաիրավական միտքը Հայաստանում: Հայաստանի առաջին Հանրապետության սահմանադրական օրենսդրության հիմնախնդիրները: ՀԽՍՀ սահմանադրական զարգացման փուլերը և դրա սահմանադրությունների ընդհանուր բնութագիրը: Երրորդ հանրապետության հռչակումը և նրա սահմանադրական բարեփոխումների ուղղությունները: Հասարակական կարգերի կամ սահմանադրական կարգի հիմունքներ սահմանադրական ինստիտուտի զարգացումը Հայաստանում: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանադրական զարգացումը Հայաստանում: Պետական իշխանության համակարգի սահմանադրական զարգացումը Հայաստանում: Ընտրական իրավունքի սահմանադրական հիմունքները Հայաստանում: Ժողովրդաիշխանության ձևերի սահմանադրական զարգացումը Հյաստանում:
|
||
1901 | Պետական կառավարման և իրավական բարեփոխումների տեսություն | 3 |
3-րդ կիսամյակ
30 ժամ դասախոս.
Շաբաթական 2 ժամ,
OPTIONAL
1901/Մ16
1. Purpose of the Course
1.սովորեցնել կառավարման տեսության հայեցակարգային հիմքերը, հիմնական հասկացությունները և կատեգորիաները,
2.արդյունավետ կառավարման արդի սկզբունքները, մեթոդները, 3.ռազմավարական և մարտավարական կառավարման պլանավորման հիմունքները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրել կառավարման տեսության հիմնական կատեգորիաները, հասկացությունները, 2.բացատրել կառավարման ներառյալ պետական կառավարման էությունը և բովանդակությունը, արդի կառավարման առանձնահատկությունները, 3.քննարկել կառավարչական խնդիրների լուծման ձևերը, մեթոդները, տեխնոլոգիաները, 4.բացատրել կառավարման կազմակերպական, կադրային, իրավական, ֆինանսական, տեխնոլոգիական հիմքերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.ինքնուրույն վերլուծել կառավարչական իրադրությունները, 2.մշակել կոնկրետ իրավիճակում կառավարչական որոշումների նախագծեր, 3.կիրառել կազմակերպական մշակույթի բարձրացման միջացառումներ, 4.առաջակել կազմակերպությունում հաղորդակցման գործընացի բարելաման ծրագրեր, 5.կիրառել կառավարման կադրային կազմակերպման մեթոդներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, արտասահմանյան երկրների օրենսդրություն, գիտական հոդվածներ, հաշվետվություններ) դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Description
1.սովորեցնել կառավարման տեսության հայեցակարգային հիմքերը, հիմնական հասկացությունները և կատեգորիաները,
2.արդյունավետ կառավարման արդի սկզբունքները, մեթոդները, 3.ռազմավարական և մարտավարական կառավարման պլանավորման հիմունքները: 4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորորշում. համառոտ ելույթ, 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր, ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
Ինքնուրույն աշխատանք. Գնահատվում են 8 միավոր առավելագույն արժեքով։ Առաջադրված 2 թեմաներով ուսանողները գրում են էսսեներ (4000-5000 բառ), որոնք ներկայացնում են բանավոր ձևաչափով։ Յուրաքանչյուր էսսեն գնահատվում է 4 միավոր (իմացական, վերլուծական, մեկնաբանողական, ներկայացման հմտություններ)։
Մասնակցություն. Գնահատվում է առավելագույնը 3 միավորով։ Եզրափակիչ քննություն. Անցկացվում է գրավոր։ Ուսանողը պատրաստում է էսսե՝ առաջադրված իրավիճակային հարցերի պատասխաններով։ Գնահատվում է առավելագույնը 9 միավոր։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Կառավարման տեսության էությունը և բովանդակությունը: Կառավարման համագիտական մեթոդները: Կառավարման մեթոդները: Կառավարումը որպես գործընթաց: Կառավարման ոճը և մշակույթը: Պետական ծառայություն, կառավարում, էթիկա: Համակարգային մոտեցում: Կառավարման համակարգերի ուսումնասիրությունը և դրա նածագծում:
|
||
1906 | Փախստականների միջազգային իրավական պաշտպանությունը | 3 |
3-րդ կիսամյակ
դաս.-30
ժամ/շաբ. 2
OPTIONAL
1906.Մ13
1. Purpose of the Course
·ուսանողներին ծանոթացնել փախստականների, ապաստան հայցողների և նրանց հետ առնչվող այլ խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված միջազգային իրավական փաստաթղթերին և ներպետական օրենսդրությանը,
ներկայացնել փախստականների, ապաստան հայցողների և նրանց հետ առնչվող այլ խոցելի խմբերի իրավական կարգավիճակի առանձնահատկությունները և նրանց պաշտպանության ոլորտում առկա միջազգային և ներպետական հիմնախնդիրները, ·սովորեցնել ուսանողներին կիրառել իրենց մասնագիտական գիտելիքները և կարողությունները փախստականների, ապաստան հայցողների և նրանց հետ առնչվող այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
●նկարագրել փախստականների միջազգային իրավական պաշտպանության ձևավորման և կայացման պատմությունը, ●բացատրել փախստականների, ապաստան հայցողների և նրանց հետ առնչվող այլ խոցելի խմբերի իրավական կարգավիճակի առանձնահատկությունները, ●լուսաբանել ապաստանի որոշման ընթացակարգը, բ. գործնական մասնագիտական կարողություններ ●վերլուծել միջազգային համընդհանուր, տարածաշրջանային և ներպետական իրավական ակտերով սահմանված փախստականի հասկացությունը, ●գնահատել փախստականներին, ապաստան հայցողներին և դրանց հետ առնչվող այլ խոցելի խմբերի վերաբերյալ միջազգային նորմերի իմպլեմենտացիան ներպետական օրենսդրությունում, ●համեմատել ապաստանի որոշման ընթացակարգերը ՀՀ-ում և արտասահմանյան մի շարք երկրներում, ●կատարել ոլորտին վերաբերող ինքնուրույն հետազոտություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ●օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն), վարել գիտական բանավեճեր՝ վերլուծելով փաստեր: 3. Description
·ուսանողներին ծանոթացնել փախստականների, ապաստան հայցողների և նրանց հետ առնչվող այլ խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված միջազգային իրավական փաստաթղթերին և ներպետական օրենսդրությանը,
ներկայացնել փախստականների, ապաստան հայցողների և նրանց հետ առնչվող այլ խոցելի խմբերի իրավական կարգավիճակի առանձնահատկությունները և նրանց պաշտպանության ոլորտում առկա միջազգային և ներպետական հիմնախնդիրները, ·սովորեցնել ուսանողներին կիրառել իրենց մասնագիտական գիտելիքները և կարողությունները փախստականների, ապաստան հայցողների և նրանց հետ առնչվող այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում: 4. Teaching and Learning Styles and Methods
Պրեզենտացիաներով և ինտերակտիվ մեթոդներով (ֆիլմեր, մուլտիմեդիա) դասախոսություններ,
2. ինքնուրույն հետազոտությունների կատարում, 3. գիտական բանավեճեր, քննարկումներ, 4. կոնկրետ իրավիճակների վերլուծություն, խնդիրների լուծում: 5. Evaluation Methods and Criteria
մեկ գրավոր ընթացիկ ստուգում՝ առավելագույնը 5 միավոր և մեկ ինքնուրույն աշխատանք՝ իրավիճակի վերլուծություն՝ առավելագույնը 5 միավոր, մասնակցություն՝ 2 միավոր, եզրափակիչ բանավոր քննություն՝ 8 միավոր, որն անցկացվելու է տոմսում առաջադրված 2 հարցի պատասխանելով՝ յուրաքանչյուրը 4-ական միավոր։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Փախստականների միջազգային իրավական պաշտպանության ձևավորումը և զարգացումը, փախստականների և ապաստան հացողների իրավական կարգավիճակն ամրագրող համընդհանուր և տարածաշրջանային միջազգային փաստաթղթերը, ապաստանի իրավունքը և չվերադարձելիության սկզբունքը, ընտանիքի միավորման սկզբունքը, փախստականի ներառման, բացառման և դադարման հիմքերը, փախստականի կարգավիճակը չեղյալ հայտարարելը, ապաստանի որոշման ընթացակարգը, փախստականների իրավունքներն ու պարտականությունները, փախստականների և ապաստանի հետ առնչվող այլ խոցելի խմբերի (տնտեսական միգրանտ,ներքին տեղահանված անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք) իրավական կարգավիճակի առանձնահատկությունները, ՄԱԿ-ի ՓԳՀ-ի դերը և գործունեությունը փախստականների և ապաստան հացողների հետ կապված հիմնախնդիրների լուծման ոլորտում, փախստականների և ապաստան հացողների իրավական կարգավիճակի ամրագրումը և նրանց պաշտպանությունը ՀՀ ներպետական օրենսդրությամբ:
|
||
1906 | Միջազգային վեճերի խաղաղ կարգավորումը. Հաշտեցման ընթացակարգեր | 3 |
3-րդ կիսամյակ
30 ժամ դաս
2 ժամ/շաբ.
OPTIONAL
1906/Մ 23
1. Purpose of the Course
ուսանողներին ներկայացնել վեճերի կարգավորման այլընտրանքային՝ հաշտեցման ընթացակարգի առանձահատկությունները, դրա առավելությունները և բացթողումները, բանակցությունների արդյունավետության չափորոշիչները, ինչպես նաև հաշտարարների ինստիտուցոնալ գործառույթները:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.պարզաբանել հաշտեցման այլընտրանքային համակարգերի կիրառման արդյունավետությունը, 2.բացատրել վեճերի հիմնական կողմերի կարգավիճակի առանձնահատկությունները, 3.ներկայացնել միջազգային վեճերի հաշտեցման կիրառման միջազգային պրակտիկան, 4.թվարկել հաշտեցման ընթացակարգերի կիրառման մեթոդները և պարզաբանել դրանց էությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.գործնական խնդրի լուծման նպատակով կազմակերպել և կիրառել միջազգային հաշտեցման այլընտրանքային ընթացակարգի պրակտիկ փորձեր, 2.լուծել միջազգային հաշտեցման գործընթացներ պարունակող բարդ գործնական խնդիրներ, 3.վերլուծել վեճերի արտադատական լուծման պրակտիկայի նյութերը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.օգտագործել իրավական տեղեկատվության տարատեսակ աղբյուրները (օրենսդրական բազա, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ), 2.պատրաստել զեկուցումներ, գիտական բանավեճեր: 3. Description
ուսանողներին ներկայացնել վեճերի կարգավորման այլընտրանքային՝ հաշտեցման ընթացակարգի առանձահատկությունները, դրա առավելությունները և բացթողումները, բանակցությունների արդյունավետության չափորոշիչները, ինչպես նաև հաշտարարների ինստիտուցոնալ գործառույթները:
4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություն
2. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ 3. անհատական և խմբային աշխատանք 4. ինքնուրույն աշխատանք 5. իրավիճակային խնդիրների քննարկում 6. բանավոր ներկայացում/պրեզենտացիա 7. գրավոր և բանավոր ստուգում/հարցում 5. Evaluation Methods and Criteria
1.Ընթացիկ ստուգում(ներ). Գնահատվում է 4 բալ.
2.Ինքնուրույն աշխատանք. Գնահատվում է 4 բալ. 3.Մասնակցություն. Գնահատվում է 3 բալ . 4.Եզրափակիչ քննություն. Անցկացվում է բանավոր, գնահատվում է առավելագույնը 9 միավոր 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Միջազգային հաշտեցման ընթացակարգերի հասկացությունը,
Միջազգային հաշտեցման ընթացակարգերի տեսակները և կիրառման առանձնահատկությունները, Այլընտրանքային հաշտեցման ընթացակարգեր, Վեճերի այլընտրանքային լուծման միջազգային փորձը, Վեճերի այլընտրանքային լուծման և արբիտրաժի համեմատական վերլուծությունը: |
||
1901 | Երկրի պաշտպանության ռազմավարության տեսաիրավական հիմունքները | 3 |
3-րդ կիսամյակ
30 դասախոս
Շաբաթական 2 ժամ
OPTIONAL
1901/Մ22
1. Purpose of the Course
·ուսանողին սովորեցնել պատերազմական իրավիճակում պետության և իրավունքի գործողության հիմնական և ընդհանուր օրինաչափությունները,
·ուսանողին հաղորդակից դարցնել ռազմական տեսության /ստրատեգիայի, օպերատիվ արվեստի և տակտիկայի/ մեթոդաբանական հիմունքներին, ·վերլուծել սահմանադրական հիմնական իրավական ինստիտուտները արտակարգ կառավարման տեսանկյունից, համադրել դրանք համաշխարհային սահմանադրական փորձի հետ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.իմանալ երկրի պաշտպանության գործառույթի բովանդակությունը և իրավական կարգավորման հիմունքները, ռազմական արվեստի՝ տեսության հիմունքները, 2.իմանալ երկրի պաշտպանության կառավարման մակարդակները, սահմանադրական հիմնական ինստիտուտները, դրանց առանձնահատկությունները, 3.նկարագրել երկրի պաշտպանության կառավարման և կարգավորման համաշխարհային սահմանադրական փորձը, ռազմական հիմնական սահմանադրական ինստիտուտները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.կատարել ինքնուրույն ռազմաիրավական գիտական հետազոտություններ և վերլուծություններ, 2.ձեռք բերել և վերլուծել ոլորտի վերաբերյալ աղբյուրները և մշակել խորհրդատվություն ռազմաիրավական սահմանադրական այս կամ այն իրավական ինստիտուտի կատարելագործման համար, 3.գնահատել ՀՀ պաշտպանության կառավարման ու սահմանադրական կարգավորման համակարգը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, արտասահմանյան երկրների օրենսդրություն, գիտական հոդվածներ, հաշվետվություններ) դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Description
·ուսանողին սովորեցնել պատերազմական իրավիճակում պետության և իրավունքի գործողության հիմնական և ընդհանուր օրինաչափությունները,
·ուսանողին հաղորդակից դարցնել ռազմական տեսության /ստրատեգիայի, օպերատիվ արվեստի և տակտիկայի/ մեթոդաբանական հիմունքներին, ·վերլուծել սահմանադրական հիմնական իրավական ինստիտուտները արտակարգ կառավարման տեսանկյունից, համադրել դրանք համաշխարհային սահմանադրական փորձի հետ: 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, բանավեճ և քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացի գնահատման պարտադիր բաղդրիչ է եզրափակիչ բանավոր քննությունը՝ 9 միավոր առավելագույն արժեքով:
Այլ բաղադրիչներից՝ ընթացիկ ստուգում՝ 8 միավոր, ձևավորվում է պատրաստած զեկուցումներից /5 բալ/ և քննարկման արդյունքներից /3 բալ/. մասնակցություն՝ 3 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Պատերազմի եվ զինված պայքարի օբյեկտիվ-բնապատմական օրենքները եվ օրինաչափությունները: Ռազմական կառավարման ռազմավարական, օպերատիվ եվ մարտավարական սկզբունքները: Երկրի պաշտպանության խնդիրը պետության գործառույթների համակարգում եվ դրա առանձնահատկությունները: Պաշտպանունակությունը որպես պետական կառուցակարգի կազմակերպման եվ գործունեության սկզբունք: Պետական կառավարման սովորական կարգերի պատերազմի ժամանակ փոխակերպման հիմնահարցը: Երկրի պաշտպանության սահմանադրական կարգավորման համաշխարհային փորձի իրավատեխնիկական եվ ինստիտուտային առանձնահատկությունները: ՀՀ պաշտպանության բարձրագույն կառավարման սովորական (խաղաղ) համակարգը եվ գլխավոր հրամանատարի ինստիտուտը: Պաշտպանության ռազմաստրատեգիական կառավարման առանձնահատկությունները պատերազմական իրավիճակում: Պատերազմական իրավիճակում արագացված օրենսդրման կառուցակարգերի այլ երկների սահմանադրական փորձը: Պաշտպանության նպատակով մարդու եվ քաղաքացու հիմնական իրավունքների սահմանափակման սահմանադրական կարգավորման հիմնախնդիրը: Երկրի պաշտպանության ոլորտում քաղաքացու սահմանադրական պարտականությունների հիմնահարցերը:
|
||
1901 | Իրավունքի փիլիսոփայություն | 6 |
2-րդ կիսամյակ
60 ժամ դասախոսություն
Շաբաթական 4 ժամ
OPTIONAL
1901/Մ02
1. Purpose of the Course
1. ներկայացնել իրավական գիտելիքների ինտեգրացված ոլորտը, որը ներառում է իրավական գենոլոգիայի, օնթոլոգիայի, աքսոլոգիայի հիմնախնդիրները, 2. սովորեցնել իրավունքի արդի փիլիսոփայական հայեցակարգերը, 3. մարզել ուսանողի իրավավերլուծական, իրավունքի բացահայտման, որոշակիացման և իմաստավորման մտածողությունը, 4. ձևավորել ուսանողի համալիր՝ միջառարկայական, փոխկապակցված և լայն մտածողություն։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
նկարագրել իրավունքի փիլիսոփայության հիմնական հայեցակարգերը, իրավունքի փիլիսոփայության դերը գործառույթները, ·բացատրել իրավահասկացության հիմնական տիպերը, դրանցից յուրաքանչյուրի առավելությունները և թերությունները, իրավունքի էությունը, կեցությունը, արժեքը, փիլիսոփայության հիմնական հայեցակարգերը 21-րդ դարում, ·լուսաբանել իրավունքի զարգացումը ժամանակի մեջ, իրավունքի ապագան համաշխարհային պատմության համատեքստում, ·քննարկել արդարության փիլիսոփայությունը և իրավունքի հետ կապը, ·քննարկել բարոյականության փիլիսոփայությունը և իրավունքի հետ կապը, ·հանրույթների քաղաքակրթական հասունացման տեսանկյունից դիտարկել իրավունքի փիլիսոփայության աստիճանական բացահայտման և դրա մեկնման մարտավարությունը հանրությանն ու նրա տարբեր անդամներին, ·դիտարկել իրավունքի մարտահրավերները արդի սոցիալական, քաղաքական, տեխնոլոգիական և այլ զարգացումների արագացման պայմաններում։ բ. գործնական մասնագիտական կարողություններ համադրել իրավահասկացողության տիպերը, իրավունքը դիտարկել աշխարհայացների և հարացույցերի տարբեր անկյուններից, ճիշտ ընտրել իրավական հետազոտությունների փիլիսոփայական մեթոդաբանությունը, ·կատարել իրավական տեքստերի վելուծություն և պարզաբանում` օգտագործելով իրավական փիլիսոփայական արժեքաբանության գործիքային միջոցները, ·ամփոփել իրավական երևույթներն արժեքաբանական-փիլիսոփայական վերլուծությամբ՝ որպես իրավական պոզիտիվիզմի, դոգմատիզմի հաղթահարման գործիք, ·համադրել արդարության փիլիսոփայությունն արդարադատության փիլիսոփայության դատավարական ընթացակարգերի հետ, ·հանադրել բարոյականության փիլիսոփայությունն արդի իրավունքի զարգացման համատեքստում, ·ընկալել և որոշակիացնել իրավունքը արագ փոփոխվող սոցիալ-քաղաքական, սոցիալ-անտրոպոլոգիական, սոցիալ-հոգեբանական միջավայրերում։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար, ·հայտնաբերել, բացահայտել և որոշակիացնել իրավունքն իրավաստեղծ, իրավակիրառ և իրավապահպան գործունեության բոլոր փուլերում: 3. Description
1. ներկայացնել իրավական գիտելիքների ինտեգրացված ոլորտը, որը ներառում է իրավական գենոլոգիայի, օնթոլոգիայի, աքսոլոգիայի հիմնախնդիրները, 2. սովորեցնել իրավունքի արդի փիլիսոփայական հայեցակարգերը, 3. մարզել ուսանողի իրավավերլուծական, իրավունքի բացահայտման, որոշակիացման և իմաստավորման մտածողությունը, 4. ձևավորել ուսանողի համալիր՝ միջառարկայական, փոխկապակցված և լայն մտածողություն։ 4. Teaching and Learning Styles and Methods
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորորշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
Ընթացիկ ստուգում(ներ). Գնահատվում են 7 միավոր առավելագույն արժեքով։ Առաջադրված թեմաներով ուսանողները գրում են էսսեներ (4000-5000 բառ), որոնք ներկայացնում են բանավեճի ձևաչափով։ Գնահատվում է գրավոր (4 միավոր) և բանավոր (3 միավոր) խոսքը (իմացական, վերլուծական, մեկնաբանողական, ներկայացման հմտություններ)։
Ինքնուրույն աշխատանք. Առաջադրված իրավիճակի մեկնաբանություն, վերլուծություն և լուծման մարտավարություն։ Գրականության ընթերցանություն, դատական գործերի ու որոշումների վերլուծություն իրավունքի առանձին հայեցակարգերի, արդարության և բարոյականության առանձին հայեցակարգերի դիտանկյունից։ Գնահատվում է առավելագույնը 4 միավոր։ Մասնակցություն. Գնահատվում է առավելագույնը 2 միավորով։ Եզրափակիչ քննություն. Անցկացվում է բանավոր։ Գնահատվում է առավելագույնը 7 միավոր։ Ուսանողը պատասխանում է երկու հարցի՝ 3 և 4 միավորներով։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Իրավունքի փիլիսոփայության հասկացությունը, առարկան, մեթոդաբանությունը:
Իրավունքի գենեզիսի և տիպաբանության հայեցակարգային հիմնախնդիրները: Իրավունքի էությունը, կեցությունը, արժեքը: Իրավունքի փիլիսոփայության պատմության խնդիրները անտիկ, միջին և նոր ժամանակներում: Իրավունքի փիլիսոփայության հիմնական հայեցակարգերը 20-21-րդ դարում: Համաշխարհային պատմական զարգացումը և իրավունքի ապագան: Հանրույթների քաղաքակրթական հասունացումը և իրավունքի փոխկապվածությունը Իրավունքի հայտնաբերման, բացահայտման, որոշակիացման և իրացման իրավափիլիսոփայական հիմնախնդիրները: Իրավունքի փիլիսոփայությունը անցման և սոցիալական քաոսի միջավայրերում Իրավունքի բացասման փիլիսոփայություններ: Արդարության փիլիսոփայություն Բարոյականության փիլիսոփայություն Առաքինություն և իրավական էակ Իրավական էակը որպես իրավունքի աղբյուր և սուբյեկտ: |
||
1901 | Իրավաստեղծագործության հիմունքներ | 6 |
2-րդ կիսամյակ
40 ժամ դասախոսություն, 20 ժամ գործնական
4 ժամ/շաբ.
OPTIONAL
1901/Մ05.
1. Purpose of the Course
·ուսանողին սովորեցնել իրավաստեղծագործության` որպես իրավական գործընթացի փուլերը, դրան նախորդող իրավակազմավորման գործընթացի վրա ազդող գործոնները, իրավաստեղծագործության տեսակները և դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները, իրավական փորձարարության կազմակերպման և անցկացման մեխանիզմները, իրավաստեղծագործական տեխնիկայի կանոները, հնարքները, միջոցները:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրել իրավաստեղծագործությունը որպես պետական գործունեության տեսակ, թվարկել դրա հատկանիշները, իրավաստեղծագործության տեսակները, 2.թվարկել և նկարագրել իրավաստեղծագործության սկզբունքները, իրավաստեղծագործության (օրինաստեղծագործության) հիմնական փուլերը, բացատրել դրանցից ամեն մեկի էությունը, 3.դասակարգել և բացատրել իրավունքի համակարգման տեսակները, թվարկել իրավաստեղծագործության տեխնիկայի և նորմատիվ իրավական ակտերի համակարգման կանոնները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.կիրառել /օգտագործել/ իրավաստեղծագործական տեխնիկայի կանոնները, հնարքները, միջոցները՝ կատարելով իրավաստեղծ աշխատանք պետական մարմիններում, կորպորատիվ կազմակերպություններում, 2.առաջարկել իրավական գործունեության կատարելագործման, նորմատիվ և կորպորատիվ ակտերի համակարգման նախաձեռնություններ, իրականացնել նորմատիվ ակտերի համակարգչային և մատյանային հաշվառում, գրանցում, պահպանում, 3.ընտրել իրավունքի համակարգման համապատասխան տեսակը` ելնելով ոլորտի իրավական կարգավորման կատարելագործման կարիքներից, իրականացնել նորմատիվ ակտերի փորձաքննություն, տալ իրավական եզրակացություններ, անցկացնել օրենքի որակի գնահատում. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Description
·ուսանողին սովորեցնել իրավաստեղծագործության` որպես իրավական գործընթացի փուլերը, դրան նախորդող իրավակազմավորման գործընթացի վրա ազդող գործոնները, իրավաստեղծագործության տեսակները և դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները, իրավական փորձարարության կազմակերպման և անցկացման մեխանիզմները, իրավաստեղծագործական տեխնիկայի կանոները, հնարքները, միջոցները:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորորշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5. Evaluation Methods and Criteria
Ընթացիկ ստուգումը՝առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանքը՝ առավելագույնը 5 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 1 միավոր, եզրափակիչ քննություն՝առավելագույնը 9 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Իրավաստեղծագործության հիմունքների առարկայական ոլորտը և դասընթացի կառուցվածքը: Իրավակազմավորում և իրավաստեղծագործություն: Իրավաստեղծագործության հասկացությունը և հատկանիշները, տեսակները, սկզբունքները և մեթոդոլոգիական հիմունքները: Իրավական ակտի նախագծի կազմումը, ներկայացումը, պաշտոնական քննարկումը, ընդունումը և հրապարակումը: Իրավաստեղծագործություն և իրավական փորձարարություն: Նորմատիվ իրավական ակտի որակը: Իրավաստեղծագործության տեխնիկա:
|
Other educational modules
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1901 | Գիտական սեմինար | 2 |
1,2,3 կիսամյակ
30
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1901/1905 Մ02
1. Purpose of the Course
մագիստրոսներին ներկայացնել մարդու իրավունքների և սահմանադրական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.մասնագիտական գիտելիք և իմացություն 1. ներկայացնել մարդու իրավունքների և սահմանադրական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 4. ներկայացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Description
մագիստրոսներին ներկայացնել մարդու իրավունքների և սահմանադրական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
4. Teaching and Learning Styles and Methods
Դիդակտիկ նյութերի պատրաստում։
Գիտական հաղորդումներ և զեկույցներ։ Քննարկում և բանավեճ։ Գիտագործնական խնդիրների լուծում: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատվում է ստուգարքի ձևաչափով։ Դրական ստանում են այն մագիստրոսները, ովքեր հանդես են գալիս մագիստրոսական ատենախոսության շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ հակիրճ զեկույցներով՝ ներկայացնելով իրենց հետազոտության պլանը, մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը/առաջընթացը և արդյունքներն ըստ տվյալ կիսամյակի համար ԵՊՀ-ում սահմանված չափանիշների:
6. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
1905 | Գիտական սեմինար | 2 |
1,2,3 կիսամյակ
30
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1901/1905 Մ02
1. Purpose of the Course
մագիստրոսներին ներկայացնել մարդու իրավունքների և սահմանադրական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.մասնագիտական գիտելիք և իմացություն 1. ներկայացնել մարդու իրավունքների և սահմանադրական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 4. ներկայացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Description
մագիստրոսներին ներկայացնել մարդու իրավունքների և սահմանադրական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
4. Teaching and Learning Styles and Methods
Դիդակտիկ նյութերի պատրաստում։
Գիտական հաղորդումներ և զեկույցներ։ Քննարկում և բանավեճ։ Գիտագործնական խնդիրների լուծում: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատվում է ստուգարքի ձևաչափով։ Դրական ստանում են այն մագիստրոսները, ովքեր հանդես են գալիս մագիստրոսական ատենախոսության շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ հակիրճ զեկույցներով՝ ներկայացնելով իրենց հետազոտության պլանը, մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը/առաջընթացը և արդյունքներն ըստ տվյալ կիսամյակի համար ԵՊՀ-ում սահմանված չափանիշների:
6. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
0000 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
3-րդ աշնանային կիսամյակ
6 ժամ օրական
3 շաբաթ
MANDATORY
1901/1905 Մ14
1. Purpose of the Course
ուսանողին մասնակից դարձնել իրավապահ, օրինաստեղծ, դատական մարմինների և այլ պետական գերատեսչությունների գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտությունները սահմանադրաիրավական ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.մասնագիտական գիտելիք և իմացություն 1. ներկայացնել սահմանադրաիրավական, վարչաիրավական օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը, դատական պրակտիկան, 2. նկարագրել մասնագիտական ոլորտի օրենսդրության կիրառման պրակտիկ հիմնախնդիրները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 4. իրավական գնահատական տալ խնդրահարույց իրավիճակներին 5. իրականացնել իրավախորհրդատվություն, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կազմել դատավարական փաստաթղթեր, համապատասխան միջնորդություններ և բողոքներ, 7. ուսումնասիրել և գտնել իրավիճակներին համապատասխան նախադեպային որոշումներ, կիրառել նախադեպային որոշումները։ 3. Description
ուսանողին մասնակից դարձնել իրավապահ, օրինաստեղծ, դատական մարմինների և այլ պետական գերատեսչությունների գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտությունները սահմանադրաիրավական ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 4. Teaching and Learning Styles and Methods
Պրակտիկան կազմակերպվում է գիտական ղեկավարի հետ համատեղ կազմված և հաստատված ծրագրով։
Իրականացվում է ԵՊՀ-ից դուրս՝ ՀՀ դատական համակարգում, ՀՀ դատախազության համակարգում, ՀՀ փաստաբանական պալատում, Նոտարական պալատում, պետական և մասնավոր հիմնարկություններում և այլն: 5. Evaluation Methods and Criteria
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան գնահատվում է դրական այն դեպքում, երբ մագիստրոսը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, ներկայացրել հաշվետվությունները և պրակտիկայի վայրից՝ դրական բնութագիրը։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին։
Կատարելիք աշխատանքի հստակ ձևակերպում։ Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում։ Ըստ ժամանակացույցի անհրաժեշտ աշխատանքների կատարում: |
||
0000 | Մագիստրոսական թեզ | 18 |
3-րդ աշնանային կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
MANDATORY
1901/1905
1. Purpose of the Course
արտացոլել "Իրավագիտություն" մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, սահմանադրաիրավական ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
2. Educational Outcomes
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. նկարագրել սահմանադրաիրավական ոլորտի մասնագիտական առանձնահատկությունները, 2. բացահայտել սահմանադրաիրավական ոլորտի հիմնախնդիրները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 5. իրականացնել գիտահետազոտական աշխատանք։ 3. Description
արտացոլել "Իրավագիտություն" մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, սահմանադրաիրավական ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
4. Evaluation Methods and Criteria
Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունն իրականացվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1282-Ն
հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման» կարգի: 5. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |