International Courts and Arbitration
Master's programme
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրում մրցութային կարգով հնարավորություն ունեն ընդունվելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները, որոնք ունեն անգլերենի գերազանց իմացություն։
Ուսուցման ձևը` առկա, տևողությունը` 3 կիսամյակ, ուսման վարձը` յուրաքանչյուր կիսամյակ 500 000 ՀՀ դրամ:
Շնորհվող որակավորումը` իրավագիտության մագիստրոս:
Ծրագրի նպատակներն են.
- ուսանողներին ծանոթացնել միջազգային իրավունքի սկզբունքներին և հիմունքներին, տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ,
- ներկայացնել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումը և կատարումը,
- գնահատել ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնել գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները: