Type:
Master
Speciality:
023101.08.7 - Հայոց լեզու և գրականություն
Specialisation:
023101.08.7 - Հայ գրականություն
Qualification awarded:
Բանասիրության մագիստրոս
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
General educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
1-ին կիսամյակ
2
գործնական 2 ժամ
MANDATORY
0309/Մ20
1. Purpose of the Course
· ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտությունները,
· սովորեցնել իրենց մասնագիտական ոլորտում համակարգչային տեխնիկայի օգտագործման հմտությունները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու տեքստի, գրաֆիկական օբյեկտների, աղյուսակների հետ աշխատելու սկզբունքները, 2. ներկայացնելու հոդվածները, գիտական աշխատությունները և այլ փաստաթղթերը կառուցելու ձևերը, 3. ընտրելու էլեկտրոնային աղյուսակներ կազմելու առավել արդյունավետ տարբերակները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. օգտագործելու դիագրամներ և գրաֆիկներ կազմելու, հաշվարկներ կատարելու նորագույն մեթոդները, 2. հաշվարկելու և համադրելու նախագծեր և տվյալների բազաներ ստեղծելու հնարավորությունները, 3. կատարելու հարցումներ, ի մի բերել կատարվաշ հաշվետվությունները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. առաջարկել ներկայացումներ ստեղծելու, օբյեկտների վրա անիմացիոն և ձայնային էֆեկտներ կիրառելու նոր միջոցներ, 2. նախագծելու պարզագույն web-կայքեր՝ օգտագործելով նշագրման լեզուներ: 3. Description
· ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտությունները,
· սովորեցնել իրենց մասնագիտական ոլորտում համակարգչային տեխնիկայի օգտագործման հմտությունները: 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասերն անցկացվում են համակարգչի միջոցով,
2. ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլէկտրոնային տեսքով: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքն անցկացվում է ընթացիկ ստուգումների արդյունքների հիման վրա՝ 10 միավոր առավելագույն արժեքով, և եզրափակիչ աշխատանքի հիման վրա` 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 13 միավոր: (Ընթացիկ և եզրափակիչ ստուգումները անցկացվում են համակարգչի միջոցով):
6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. փաստաթղթերի ստեղծման և մշակման տեխնոլոգիաներ,
2. տվյալների վերլուծության տեխնոլոգիաներ - տվյալների տիպեր, հասցեներ, ֆունկցիաներ, աղյուսակներ, դիագրամներ, գրաֆիկներ, 3. տվյալների բազաներ - տվյալների բազաների նախագծում և ստեղծում, հարցումներ, հաշվետվություններ, 4. ներկայացման մուլտիմեդիա տեխնոլոգիաներ - ստեղծում և ցուցադրում, 5. Web-տեխնոլոգիաներ - նշագրման լեզուներ, պարզագույն web-կայքերի ստեղծում: |
||
1401 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ
դասախոսություն 1 ժամ, գործնական 1 ժամ
MANDATORY
1401/Մ65
1. Purpose of the Course
· սովորողներին ծանոթացնել աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, ուսումնասիրման մեթոդներին բանասիրական հետազոտություններ կատարելիս,
· ներկայացնել հետազոտական աշխատանքի փուլերը, ծանոթացնել գիտական հետազոտության էթիկային։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ընտրելու բանասիրական հետազոտություն կատարելու հիմնական մեթոդները, 2. բացատրելու կիրառած մեթոդի առավելություններն ու թերությունները, 3. նկարագրելու կատարած հետազոտության վերջնարդյունքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. օգտագործելու տարբեր միջոցներ հետազոտություն իրականացնելու համար, 2. լուսաբանել հավաքված ու վերլուծված նյութը, 3. ընդհանրացնել կատարած հետազոտության արդյունքները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. ցուցաբերելու մասնագիտական կողմնորոշում գիտական աշխատանքներ կատարելիս, գործնականում իրականացնելու տարբեր հետազոտություններ։ 3. Description
· սովորողներին ծանոթացնել աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, ուսումնասիրման մեթոդներին բանասիրական հետազոտություններ կատարելիս,
· ներկայացնել հետազոտական աշխատանքի փուլերը, ծանոթացնել գիտական հետազոտության էթիկային։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություն՝ լուսապատկերների ուղեկցությամբ,
2. քննարկումներ և վերլուծություններ, գործնական աշխատանքներ՝ տարբեր միջոցների ու մեթոդների կիրառմամբ: 5. Evaluation Methods and Criteria
1. ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր,
2. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 3. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Գիտության սահմանումը, առարկան, նպատակները, խնդիրները։ Գիտությունների ընդհանուր դասակարգումը։ Հետազոտության էմպիրիկ և տեսական մակարդակները։ Մտահանգման ձևերը՝ դեդուկցիա, ինդուկցիա և տրադուկցիա (արտածում, մակածում և համաբանություն)։ Գիտական գիտելիքի հիմնական առանձնահատկությունները։ «Գիտական հետազոտություն» հասկացությունը։ «Մեթոդ», «Մեթոդիկա», «Մեթոդաբանություն» հասկացությունները։ Գիտական հետազոտության ընդհանուր մեթոդների կիրառությունը բանասիրական ուսումնասիրություններում։ Հումանիտար գիտությունների մեթոդների առանձնահատկությունները. բանասիրության մեթոդների առանձնահատկությունները։ Գրական-քննադատական մեթոդներ։ Լեզվաբանական մեթոդներ։ Հիպոթեզ, վարկած, կանխադրույթ։ Պատմական վարկածի առանձնահատկությունները։ Ստեղծագործություն, հայտնագործություն, գյուտ: Գիտական հետազոտության կազմակերպման գործընթացը. գիտական հետազոտության հիմնական փուլերը։ Գիտական հետազոտության օբյեկտը և առարկան։ Գիտահետազոտական աշխատանքի աշխատանքային ծրագրի կազմումը: Գիտական տեղեկատվության հիմնական աղբյուրները։ Բանասիրական ուսումնասիրման աղբյուրների առանձնահատկությունները։ Հետազոտական աշխատանքի կառուցվածքը։ Գիտահետազոտական աշխատանքը շարադրելու հիմնական սկզբունքները։ Գիտական աշխատանքի շարադրման լեզուն և ոճը։ Հղումներ. հղումներին ներկայացվող հիմնական պահանջները։ Մեջբերումներ, հղումներ և ծանոթագրություններ կատարելու ձևերը։ Օգտագործված գրականության և աղբյուրների ցանկերը կազմելու ընդհանուր սկզբունքները։ Գիտահետազոտական աշխատանքի ներկայացման ձևերը։ Գիտահետազոտական աշխատանքները ուսումնական գործընթացում։ Գիտահետազոտական աշխատանքների ձևավորումը։ Գիտական էթիկայի նորմերը։ Գիտական էթիկան և գրագողությունը։ Գիտական հետազոտության գնահատման չափանիշները։
|
Professional educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1403 | Գեղարվեստական տեսքստի կառուցվածքաբանական վերլուծություն (ռուսերեն) | 6 |
1-ին կիսամյակ
4 ժամ
դասախոսություն 2 ժամ, գործնական 2 ժամ
MANDATORY
1403/Մ85
1. Purpose of the Course
· ուսանողներին համապարփակ գիտելիքներ հաղորդել գեղարվեստական տեքստի կառուցվածքաբանական վերլուծության մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ,
· ներկայացնել ռուսական, ֆրանսիական և անգլոամերիկյան կառուցվածքաբանական և նարատոլոգիական վերլուծության տարբեր եղանակներ, գեղարվեստական տեքստի վերլուծության սկզբունքները կիրառել արձակ և չափածո երկերի քննության ընթացքում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու գեղարվեստական տեքստերի կառուցվածքաբանական վերլուծության սկզբունքները, 2. ներկայացնելու կառուցվածքաբանության և նարատոլոգիայի հիմնական հասկացությունները և եզրութաբանությունը, 3. բացատրելու քնարական և պատմողական երկերի վերլուծական սկզբունքների տարբերությունները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. համադրելու / հակադրելու ռուս, ֆրանսիական և անգլոամերիկյան կառուցվածքաբանական վերլուծության մեթոդաբանական տարբեր սկզբունքներն ու եղանակները, 5. կիրառելու ստրուկտուրալ վերլուծության սկզբունքները ժամանակակից և դասական գրական նյութի քննության ընթացքում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. կիրառելու ձեռք բերված գիտելիքները զեկուցումներ պատրաստելու, գիտահետազոտական աշխատանքներ ներկայացնելու, բանավեճեր վարելու ընթացքում: 3. Description
· ուսանողներին համապարփակ գիտելիքներ հաղորդել գեղարվեստական տեքստի կառուցվածքաբանական վերլուծության մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ,
· ներկայացնել ռուսական, ֆրանսիական և անգլոամերիկյան կառուցվածքաբանական և նարատոլոգիական վերլուծության տարբեր եղանակներ, գեղարվեստական տեքստի վերլուծության սկզբունքները կիրառել արձակ և չափածո երկերի քննության ընթացքում։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. թեմայի վերաբերյալ տեսական գրականության հանձնարարում, 3. գրականագիտական տեքստերի թարգմանություն, մեկնաբանում, 4. գիտահետազոտական աշախտանքների, ռեֆերատների ընթերցում: 5. Evaluation Methods and Criteria
1. 1-ին ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ առավելագույնը 4 միավոր,
2. 2-րդ ընթացիկ քննություն. գիտահետազոտական աշխատանքի ստուգում և գնահատում՝ առավելագույնը 4 միավոր, 3. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 4. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. գեղարվեստական տեքստի կառուցվածքաբանական վերլուծության առաջացման հիմքերը և նախադրյալները,
2. գեղարվեստական տեքստերի կառուցվածաբանական վերլուծության մեթոդաբանական սկզբունքները, 3. նարատոլոգիայի (պատումի կառուցվածքաբանական վերլուծության) հիմնական սկզբունքները և հասկացությունները: 4. կառուցվածաբանության հիմնական եզրութաբանությունը և հիմնարար հասկացությունները (սյուժե- ֆաբուլա, պատմություն-դիսկուրս, հեղինակ-ընթերցող և այլն), 5. հեղինակիև ընթերցողի խնդիրը կառուցվածաբանության մեջ, 6. տեսանկյան՝ իբրև կառուցվածաբանության հիմնական հասկացության տարբեր պլանները: |
||
1403 | Հայ պատմավեպի պոետիկան | 6 |
1-ին կիսամյակ
4 ժամ
դասախոսություն 2 ժամ, գործնական 2 ժամ
MANDATORY
1403/Մ86
1. Purpose of the Course
· ուսանողներին ներկայացնել հայ պատմավեպերը, դրանց առանձնահատկություններն ու տարատեսակները,
· ուսանողներին ծանոթացնել հայ պատմավեպի հին և նոր դրսևորումներին, · վերաիմաստավորել տեքստը՝ ըստ ժանրային կանոնների, · զարգացնել վերլուծական հմտություններ։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. քննարկելու հայ պատմավեպը` ըստ ժամանակաշրջանի, 2. լուսաբանելու տեքստը` ըստ ժանրային կանոնի, 3. մատնանշելու գրականագիտական դիտանկյուն: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. տարբերակելու պատմավեպը գրական մյուս ժանրերից, 5. գործնականում իրականացնելու տեքստի վերլուծություն, 6. գնահատելու նյութը` ըստ էության: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 7. օժանդակելու ուսումնասիրությանը՝ ընդգրկելով գրական համապատկերը, 8. համադրելու պատմավեպի ներժանրային առանձնահատկությունները: 3. Description
· ուսանողներին ներկայացնել հայ պատմավեպերը, դրանց առանձնահատկություններն ու տարատեսակները,
· ուսանողներին ծանոթացնել հայ պատմավեպի հին և նոր դրսևորումներին, · վերաիմաստավորել տեքստը՝ ըստ ժանրային կանոնների, · զարգացնել վերլուծական հմտություններ։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություն,
2. քննարկում/բանավեճ, 3. ընթերցում (close reading)։ 5. Evaluation Methods and Criteria
1. 1-ին ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ առավելագույնը 4 միավոր,
2. 2-րդ ընթացիկ քննություն. գիտահետազոտական աշխատանքի ստուգում և գնահատում՝ առավելագույնը 4 միավոր, 3. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 4. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. պատմական իրադարձությունները և հայ ժողովրդի ճակատագիրը,
2. պատերազմական իրադարձությունների ազդեցությունը հայ գրականության վրա, 3. նոր և նորագույն շրջանների պատմավեպերի առանձնահատկությունները, 4. պատմավեպը և հայ դասական գրականության ավանդները։ |
||
1403 | Ակնարկներ գեղագիտական մտքի պատմության | 3 |
2-րդ կիսամյակ
2 ժամ
ասախոսություն 2 ժամ
MANDATORY
1403/Մ96
1. Purpose of the Course
· ուսանողներին գիտելիքներ հաղորդել համաշխարհային գեղագիտության և մշակութաբանական փուլերի, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ,
· ներկայացնել նշանավոր փիլիսոփաների, գրողների կատարած դերը գեղագիտական մտքի զարգացման մեջ, · ներկայացնել գեղագիտական մտքի պատմության մեջ առանցքային նշանակություն ունեցող փիլիսոփայական և գեղագիտական երկերը, . ցույց տալ այն նախադրյալները, որոնք հանգեցրել են արվեստի և գրականության տարբեր փուլերի (օր՝ բարոկկոյի, կլասիցիզմի, լուսավորության, ռոմանտիզմի և այլնի) կամ գեղարվեստական ուղղությունների (օր.՝ իմպրեսիոնիզմի, էքսպրեսիոնիզմի, էկզիստենցիալիզմի, սյուրռեալիզմի և այլնի) ձևավորմանը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու գեղագիտական մտքի զարգացման հիմնական փուլերը, դրանց առանձնահատկությունները, 2. մատնանշելու մշակութաբանական տարբեր փուլերում կարևորագույն դեր խաղացած գործիչների, փիլիսոփաների, գրողների երկերը, 3. հիմնավորելու այս կամ այն գեղագիտական ուղղության առաջացման նախադրյալները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գնահատելու գեղագիտական հիմնական ուղղությունների առանձնահատկությունները, 2. վերլուծելու փիլիսոփայական կամ գեղագիտական նշանավոր երկերի հիմնական դրույթները, 3. հակադրելու /համադրելու հայ և համաշխարհային գրականության մեջ տարբեր ուսմունքների ազդեցությունները և դրսևորման ձևերը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. օգտագործելու ձեռք բերված գիտելիքները գիտական հոդվածներ, զեկուցումներ պատրաստելիս, ընտրելու գրական երկերի վերլուծության նոր եղանակներ: 3. Description
· ուսանողներին գիտելիքներ հաղորդել համաշխարհային գեղագիտության և մշակութաբանական փուլերի, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ,
· ներկայացնել նշանավոր փիլիսոփաների, գրողների կատարած դերը գեղագիտական մտքի զարգացման մեջ, · ներկայացնել գեղագիտական մտքի պատմության մեջ առանցքային նշանակություն ունեցող փիլիսոփայական և գեղագիտական երկերը, . ցույց տալ այն նախադրյալները, որոնք հանգեցրել են արվեստի և գրականության տարբեր փուլերի (օր՝ բարոկկոյի, կլասիցիզմի, լուսավորության, ռոմանտիզմի և այլնի) կամ գեղարվեստական ուղղությունների (օր.՝ իմպրեսիոնիզմի, էքսպրեսիոնիզմի, էկզիստենցիալիզմի, սյուրռեալիզմի և այլնի) ձևավորմանը: 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. տեսական գրականության հանձնարարում, 3. ռեֆերատների քննարկումներ, 4. գործնական պարապմունքներ: 5. Evaluation Methods and Criteria
1. ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր,
2. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 3. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Անտիկ և միջնադարյան գեղագիտության հիմնական հայեցակարգը։
2. Բարոկկոյի և Վերածննդի ձևավորման գեղագիտական հիմնական նախադրյալները: 3. Կլասիցիստական արվեստի փիլիսոփայական և քաղաքական նախադրյալները։ 4. Լուսավորական գեղագիտության առանձնահատկությունները (Վոլտեր, Ռուսսո, Գյոթե, Շիլլեր): 5. Գոյաբանական փիլիսոփայությունն ընդդեմ դասական գեղագիտության (Կիերկեգոր, Շոպենհաուեր, Նիցշե): 6. Էկզիստենցիալիստական փիլիսոփայության առանձնահատկությունները (Հայդեգեր, Յասպերս): 7. Էկզիստենցիալիզմը՝ իբրև փիլիսոփայական գրականություն (Սարտր, Կամյու): 8. Աբսուրդի թատրոնի գեղագիտությունը։ 9. Ֆրանսիական «նոր վեպի» գեղագիտությունն ու փիլիսոփայությունը։ |
||
1404 | Հայ նորագույն գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ
դասախոսություն 2 ժամ
MANDATORY
1404/ Մ62
1. Purpose of the Course
· հայ նորագույն գրականության զարգացման միտումների հետազոտություն,
· խորհրդահայ և սփյուռքահայ գրականության հիմնական շրջանների, հոսանքների, ժանրերի և ոճերի դասակարգում՝ համեմատությամբ . .համաշխարհային գրականության համապատասխան երևույթների, .ժամանակակից հայ գրականության տիպաբանական և ծագումնաբանական կապերի քննություն 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու նորագույն շրջանի հայ գրականության առանձնահատկությունները, 2. սահմանելու հայ նորագույն գրականության զարգացման հիմնական միտումները՝ դրանք համադրելով ռուս, եվրոպացի և ամերիկացի հեղինակների երկերի հետ, 3. մատնանշելու նորագույն շրջանի հայ բանաստեղծների և արձակագիրների անհատականությունը նրանց գրական առնչությունների համատեքստում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. վերլուծելու և գնահատելու խորհրդահայ և սփյուռքահայ գրականության ակունքները և պոետիկան, 2. համեմատելու հայ և համաշխարհային դասական գրականությունը արդի հայ գրականության հետ, 3. լուսաբանելու հայ գրողներիների գործերը նրանց ընթերցողական և թարգմանչական հետաքրքրությունների տիրույթում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. տարբերակելու հայ և համաշխարհային նորագույն գրականության զարգացման միտումները, 2, գործնականում իրականացնելու գրողի ստեղծագործական առնչությունների ուսումնասիրություն: 3. Description
· հայ նորագույն գրականության զարգացման միտումների հետազոտություն,
· խորհրդահայ և սփյուռքահայ գրականության հիմնական շրջանների, հոսանքների, ժանրերի և ոճերի դասակարգում՝ համեմատությամբ . .համաշխարհային գրականության համապատասխան երևույթների, .ժամանակակից հայ գրականության տիպաբանական և ծագումնաբանական կապերի քննություն 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություն,
2. բնագրերի ընթերցում և քննարկում, 3. տնային հետազոտական աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
1. ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր,
2. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 3. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Եղիշե Չարենցը և համաշխարհային գրականությունը:
2. Հայ նորագույն արձակի առնչությունները ռուս, եվրոպական և ամերիկյան արձակի հետ։ 3. Ֆրանսահայ գրականությունը և ֆրանսիական գրականությունը: 4. 20-րդ դարի երկրորդ կեսի հայ պոեզիան և աշխարհի բանաստեղծությունը: 5. Հրանտ Մաթևոսյանը և համաշխարհային գրականությունը: |
||
1404 | Ընթերցման և արդի քննադատության տեսություն | 6 |
1-ին կիսամյակ
4 ժամ
դասախոսություն 2 ժամ, սեմինար 2 ժամ
MANDATORY
1404/Մ61
1. Purpose of the Course
· ուսանողներին ներկայացնել արդի հայ և համաշխարհային քննադատական ուղղություններն ու դպրոցները,
. ներկայացնել և գործնականում կիրառել տեքստի ընթերցման մի քանի տեխնոլոգիաներ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ճանաչելու արդի քննադատական ուղղությունները, 2. մատնանշելու և բացատրելու ընթերցման տեսության հիմնախնդիրները և սկզբունքները, 3. լուսաբանելու «արդի քննադատություն» կոնցեպտը, 4. սահմանելու որոշակի աշխարհայացքային դիրքորոշմամբ տեքստ վերլուծելու սկզբունքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կիրառելու վերլուծություններ՝ կիրառելով արդի քննադատության մեթոդները, 2. ցուցաբերելու տեքստը ճանաչելու և տարբերակելու հմտություններ, 3. ցուցադրելու տեքստ ընթերցելու գործնական կարողություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. արժևորելու ժամանակակից աշխարհում սեփական դիրքորոշմամբ քննադատական որոշակի ունակություններ կիրառելու կարևորությունը, 2. համադրելու դասընթացից ձեռք բերած հմտությունները մասնագիտական այլ կարողությունների հետ: 3. Description
· ուսանողներին ներկայացնել արդի հայ և համաշխարհային քննադատական ուղղություններն ու դպրոցները,
. ներկայացնել և գործնականում կիրառել տեքստի ընթերցման մի քանի տեխնոլոգիաներ: 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություն,
2. գեղարվեստական տեքստի վերլուծություն, 3. ռեֆերատ: 5. Evaluation Methods and Criteria
1. 1-ին ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ 4 միավոր առավելագույն գնահատմամբ,
2. 2-րդ ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ 4 միավոր առավելագույն գնահատմամբ, 3. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 4. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. դասական քննադատություն և արդի քննադատություն,
2. ծանոթություն 20-րդ դարի եվրոպական քննադատական դպրոցների մոտեցումների և սկզբունքների հետ. հոգեվերլուծություն, միֆաքննադատություն, անգլոամերիկյան «նոր քննադատություն», Ֆերդինանդ դը Սոսյուրը նշանագիտության և կառուցվածքաբանության ակունքներում. ստրուկտուրալիզմ, քրոնոտոպի տեսություն, կառուցվածքային-նշանագիտական վերլուծություն, վերլուծություն ըստ սեռի և ժանրի, նեոֆրոյդիստական հոգեվերլուծություն, hետստրուկտուրալիզմ, դեկոնստրուկտիվիզմ, ֆեմինիզմ, 3. ընթերցման տեսություն. Տեքստ. ա) ինտերտեքստ հասկացությունը, բ) մետատեքստ հասկացությունը: Լեզու և պատում. ա) մետալեզու, բ) պատում և բնագիր, գ) պատում և պատմություն: Դիսկուրս. ա) լեզուն իբրև դիսկուրս« բ) պատմությունն իբրև դիսկուրս, գ) բնագիրն իբրև դիսկուրս: |
||
1404 | Անկախության շրջանի հայ գրականությունը | 6 |
2-րդ կիսամյակ
4 ժամ
ասախոսություն 2 ժամ, սեմինար 2 ժամ
MANDATORY
1404/Մ07
1. Purpose of the Course
· ուսանողների մոտ ձևավորել համապարփակ պատկերացում անկախության շրջանի հայ գրականության, տեսական հիմնահարցերի վերաբերյալ,
· լուսաբանել 1990-2020-ական թթ. հայ գրականության զարգացման միտումները, հիմնական հոսանքների և ոճերի դասակարգման սկզբունքները, · ներկայացնել անկախության շրջանի հայ գրականության գլխավոր ներկայացուցիչների կարևորագույն ստեղծագործությունները։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. մատնանշելու անկախության շրջանի հայ գրականության առանձնահատկությունները, 2. դասակարգելու գրականության հիմնական հոսանքները և ոճերը, 3. Ճանաչելու ժամանակակից հայ գրողների գրական անհատականությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. համեմատելու հայ և համաշխարհային նորագույն գրականության զարգացումը, 2. համադրելու արդի հայ գրականության և հասարակական կյանքի զարգացման օրինաչափությունները, 3. համադրելու և հակադրելու գրական իրողությունները ընդհանրացումներ անելու միջոցով։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու արդի հայ գրականության ակունքները և պոետիկան, 2. համադրելու/հակադրելու հայ դասական և ժամանակակից գրականությունները, 3. գնահատելու արդի հայ գրողների գործերը: 3. Description
· ուսանողների մոտ ձևավորել համապարփակ պատկերացում անկախության շրջանի հայ գրականության, տեսական հիմնահարցերի վերաբերյալ,
· լուսաբանել 1990-2020-ական թթ. հայ գրականության զարգացման միտումները, հիմնական հոսանքների և ոճերի դասակարգման սկզբունքները, · ներկայացնել անկախության շրջանի հայ գրականության գլխավոր ներկայացուցիչների կարևորագույն ստեղծագործությունները։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություն,
2. բնագրերի ընթերցում և քննարկում, 3. տնային հետազոտական աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
1. 1-ին ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ 4 միավոր առավելագույն գնահատմամբ,
2. 2-րդ ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ 4 միավոր առավելագույն գնահատմամբ, 3. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 4. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Հայաստանի գրականությունը անկախության շրջանում:
2. Գրականության զարգացման միտումները անկախության շրջանում։ 3. Անկախության շրջանի հայ գրականության թեմատիկ ընդգրկումները, հոսանքները:: 4. Բանաստեղծական շարժման գլխավոր ներկայացուցիչները: |
||
1403 | Հայ երգիծաբանություն | 6 |
2-րդ կիսամյակ
4 ժամ
ասախոսություն 2 ժամ, սեմինար 2 ժամ
MANDATORY
1403/Մ 04
1. Purpose of the Course
· հայ գրականության՝ երգիծանքի բնագավառում ստեղծած հարուստ ավանդների ու «ծիծաղի» հասկացության մշտակա արդիականության մատուցումը համաշխարհային երգիծաբանության անհրաժեշտ իմացությամբ և աղերսների մեջ,
· ներկայացնել հայ երգիծաբանության բնականոն զարգացման ընթացքը՝ մի կողմից պայմանավորված սոցիալ-քաղաքական հեղաբեկումներով, մյուս կողմից՝ շարունակաբար փոփոխվող գեղագիտական ըմբռնումների ու արժեքաբանական համակարգով, բացահայտել երգիծանքի պոետիկան (ժանրային առանձնահատկություններ, կոմիզմի տեսակներ ու ենթատեսակներ, միջոցներ և հնարքներ և այլն)։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու երգիծաբանության տեղն ու դերը հայ գրականության պատմության մեջ, 2.. մատնանշելու երգիծական տարբեր ժանրաձևերի գաղափարագեղագիտական արժանիքները, 3. քննարկելու հայ երգիծաբանության զարգացման միտումներն ու օրինաչափությունները, ինքնօրինակությունները, առանձին ժանրերի լեզվաոճական յուրահատկությունները. 4. ճանաչելու երգիծական ստեղծագործության ներքին շերտերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնականում իրականացնելու հայ երգիծաբանության ուսումնասիրություն, բացահայտելու երգիծաբանության ճաշակավոր ու լավագույն նմուշները. 2. բացահայտելու հայ երգիծաբանության ազգային ու համամարդկային որակները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. արժևորելու երգիծաբանության ուսումնասիրման ժամանակակից մեթոդները։ 3. Description
· հայ գրականության՝ երգիծանքի բնագավառում ստեղծած հարուստ ավանդների ու «ծիծաղի» հասկացության մշտակա արդիականության մատուցումը համաշխարհային երգիծաբանության անհրաժեշտ իմացությամբ և աղերսների մեջ,
· ներկայացնել հայ երգիծաբանության բնականոն զարգացման ընթացքը՝ մի կողմից պայմանավորված սոցիալ-քաղաքական հեղաբեկումներով, մյուս կողմից՝ շարունակաբար փոփոխվող գեղագիտական ըմբռնումների ու արժեքաբանական համակարգով, բացահայտել երգիծանքի պոետիկան (ժանրային առանձնահատկություններ, կոմիզմի տեսակներ ու ենթատեսակներ, միջոցներ և հնարքներ և այլն)։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, 4. ինքնուրույն աշխատանք, 5. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում։ 5. Evaluation Methods and Criteria
1. 1-ին ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ առավելագույնը 4 միավոր,
2. 2-րդ ընթացիկ քննություն. գիտահետազոտական աշխատանքի ստուգում և գնահատում՝ առավելագույնը 4 միավոր, 3. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին)։ 4. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Կոմիզմի գեղագիտական հասկացությունը, «Հայ երգիծաբանություն» առարկան և բնորոշ առանձնահատկությունները (Բնագրի ընթերցում):
2. Երգիծանքը հայ միջնադարյան գրականության մեջ (Բնագրի ընթերցում): 3. Հակոբ Պարոնյանի ստեղծագործությունը (Բնագրի ընթերցում): 4. Երվանդ Օտյանի ստեղծագործությունը (Բնագրի ընթերցում): 5. Երգիծանքը Եղիշե Չարենցի և Ակսել Բակունցի երկերում (Բնագրի ընթերցում, սեմինարի նախապատրաստում): |