Armenian literature
Master's programme
«Հայ գրականություն» մագիստրոսական ծրագիրն իրականացնում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնը:
Ծրագիրը նպատակ ունի.
- կազմակերպելու հայ բազմադարյան գրականության ուսումնասիրություն,
- մերձեցնելու հայ նորագույն գրականության երկու թևերի՝ խորհրդահայ գրականության և սփյուռքահայ գրականության գիտական հետազոտությունը և դասավանդումը,
- ուղղորդելու դասընթացները դեպի ժամանակակից գրական ընթացք,
- համադրելու տեսական գիտելիքները մագիստրոսական ծրագիրն անցնողների գործնական հմտությունների հետ (ձեռագրագիտական, մատենագիտական և խմբագրական աշխատանք, աշխատակցություն գրական և գրականագիտական հանդեսներին և կայքերին):
Մասնագիտություն՝ Հայոց լեզու և գրականություն
Ուսուցման ձևը՝ առկա
Ուսուցման տևողությունը՝ 1,5 տարի
Ուսման վարձը՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ
Շնորհվող որակավորումը՝ բանասիրության մագիստրոս
Ծրագրի հիմնական նպատակներն են.
- պատրաստել մասնագետներ, որոնք կտիրապետեն հայ գրականության պատմության, գրականագիտական հիմնական ուղղությունների տեսական և մեթոդաբանական սկզբունքներին.
- պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան կիրառել այդ գիտելիքները գրականագիտական ուսումնասիրությունների ոլորտում.
- պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան կիրառել այդ գիտելիքները կրթական, պետական և մասնավոր հիմնարկներում։
Կրթական վերջնարդյունքները
Ա. Մասնագիտական գիտելիք և իմացություն
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
1. ներկայացնելու գրականագիտական տեսական դրույթները,
2. պարզաբանելու գրականության տեսության արդի հիմնախնդիրները,
3. ներկայացնելու գրական տեքստերի մասնագիտական ընթերցման սկզբունքները,
4. պարզաբանելու գրական երկերի վերլուծության հիմնական սկզբունքները,
5. ներկայացնելու արևելահայ, արևմտահայ և սփյուռքահայ գրականության հիմնախնդիրները,
6. լուսաբանելու արդի հայ պոեզիայի և արձակի ընթացքն ու յուրահատկությունները։
Բ. Գործնական մասնագիտական կարողություններ
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
1. կիրառելու գրականագիտության ոլորտում ստացած գիտելիքները գրական քննադատության բնագավառում և կրթական ոլորտում,
2. բացահայտելու գրականագիտական առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ պայմանները,
3. վերլուծելու և գնահատելու հայ գրականության պատմության իրողությունները,
4. վերլուծելու և գնահատելու նոր լույս տեսած գրական երկերը,
5. գրական մամուլում իրականացնելու գրական-քննադատական աշխատանքներ,
6. խմբագրելու գրական ստեղծագործություններ և դրանք պատրաստելու հրատարակության,
7. ծանոթագրելու գրական տեքստեր։
Գ. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
1. օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (արխիվներ, ձեռագրեր, համացանց, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ),
2. պատրաստելու գրականագիտական զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր,
3. պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը։
Կրթությունը շարունակելու հնարավորությունները
«Հայ գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ասպիրանտուրայում։
Ծրագրի ընդհանուր կառուցվածքը և բովանդակությունը
Ընդհանուր դասընթացներ |
||||||||||||
Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում |
||||||||||||
Հետազոտության պլանավորում և մեթոդներ |
||||||||||||
|
||||||||||||
Մասնագիտական դասընթացներ (պարտադիր) |
||||||||||||
Մասնագիտության արդի հիմնախնդրիները |
||||||||||||
Գեղարվեստական տեքստի կառուցվածքաբանական վերլուծություն
|
||||||||||||
Պարտադիր Ընթերցման և արդի քննադատության տեսություն |
||||||||||||
Կերպարակերտումը 5-րդ դարի հայ պատմագրության մեջ Հայ նորագույն գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում |
||||||||||||
Անկախության շրջանի հայ գրականությունը |
||||||||||||
Հայ երգիծաբանություն
|
20-րդ դարի գրական-գեղարվեստական ուղղությունները
Հետազոտական կառուցամաս |
Գիտական սեմինար |
Մասնագիտական պրակտիկա |
Մագիստրոսական թեզ |
Պրակտիկա
Անցկացվում է ամբիոնում կամ համապատասխան հաստատություններում (տուն-թանգարաններ, Մատենադարան, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, հրատարակչություններ և այլն):
Ընդունելության քննություն՝ բանավոր:
Ընդունելության հարցաշարը տեղադրված է կայքի Ընդունելություն բաժնում: