Ծրագիրն ընդգրկում է ընդհանուր և մասնագիտական դասընթացներ (պարտադիր և կամընտրական):
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր։ Հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի տևողությունը և ուսման վարձավճարը
Կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է։ Ուսման վարձավճարը 2024-2025 ուստարվա համար կազմում է 900․000 ՀՀ դրամ։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է նախապատրաստել գիտահետազոտական ոլորտում և արդյունաբերության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ:
Առավելությունները
Ծրագրի հաջող ավարտին շրջանավարտն ունակ կլինի օգտագործելու ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները, ծրագրավորման լեզուները և համակարգերը կիրառական ոլորտի խնդիրների լուծման համար, մասնակցելու ժամանակակից ծրագրավորման համակարգերի ստեղծմանը, զարգացնելու տեսությունները, որոնց վրա հիմնված են ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները և ծրագրավորման համակարգերը։
Պրակտիկան նախատեսվում է անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններում` «Հայկական ծրագրեր», «Սինոփսիս» և այլն, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում, բանկային համակարգում:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մագիստրոսները կարող են ուսումը շարունակել ասպիրանտուրայում:
Հետադարձ կապ
Հեռ․՝ 060 710 056
Էլհասցե՝ informatics.dekanat@ysu.am
Ընդունելության քննության հարցաշար
- Ֆունկցիաները C++ լեզվում․ շաբլոն ֆունկցիաներ, ֆունկցիաների վերաբեռնում
- Դասերը C++ լեզվում․ օբյեկտներին կողմնորոշված ծրագրավորման սկզբունքները
- Պահունակներ և հերթեր․ պահունակների և հերթերի իրացման եղանակները
- Տվյալների ներկայացումը և նրանց մշակման հրամանները Intel X86 պրոցեսորներում
- Պրոցեդուրայի կանչի, ընդհատումների իրականացումը Intel X86 պրոցեսորներում
- Աջագծային քերականություններ, լեզուներ և վերջավոր ավտոմատներ
- Կոնտեքստից ազատ քերականություններ, լեզուներ և պահունակային հիշողությամբ ավտոմատներ
- Կոմպիլյացիայի հիմնական փուլերը․ շարահյուսական վերլուծություն
- Տվյալների հենքերի ռելացիոն մոդելը, ֆունկցիոնալ կախվածություններ, նորմալ ձևեր
- Տվյալների հենքերի հարցումների SQL լեզու, ռելացիոն հանրահաշվի գործողությունների իրականացումը SQL լեզվում
- Ֆունկցիոնալ ծրագրի գաղափարը: Թեորեմ սեմանտիկայի մասին
- Բարձր կարգի արտապատկերումների ծրագրավորում: Օրինակներ Lisp լեզվով
- Պրոցեսներ և հոսքեր: Միջպրոցեսային փոխգործակցություն
- Վիրտուալ հիշողություն: Էջերի փոխանակման ալգորիթմները
- Կոմպյուտերային ցանցեր, բազմամակարդակ մոտեցում (OSI մոդելի մակարդակներ), արձանագրություններ
Գրականության ցանկ
- Նիգիյան Ս., Խաչոյան Լ., Հակոբյան Վ., Սարգսյան Լ. Թարգմանության տեսության դասընթացի խնդիրների լուծման մեթոդական ցուցումներ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2007:
- Խաչոյան Լ. Օ., Անդրեասյան Ա. Ս., Առաքելյան Ա. Հ., Զաքարյան Վ. Ա., Մանուկյան Ա. Գ., Նազարյան Զ. Ա., Ծրագրավորում С++ լեզվով (խնդիրների ժողովածու), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2019։
- Սարգսյան Ս. Գ., Հովակիմյան Ա. Ս., Դարբինյան Կ. Ս., Ավետիսյան Ս. Ա.,Իսպիրյան Ն. Հ. Տվյալների կառուցվածքներ․ ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2010, 187 էջ:
- Дейтел Х. М., Дейтел П. Дж., Как программировать на С++, 5-е издание, Бином, 2010.
- Страуструп Б., Язык программирования С++, Бином, 2015.
- Топп У., Форд У., Структуры данных в С ++, М., Бином, 2000 г.
- Зубков С. В., Assembler-язык неограниченных возможностей, 1999.
- Intel 64 and IA-32 Architectures-Software Developer’s Manual, 2017.
Հետադարձ կապի համար՝
էլհասցե՝ informatics.dekanat@ysu.am
Հեռ․՝ +374 60 710 056