Mathematical and Software development of Computing Machines, complexes, Systems and Networks
Master's programme
«Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում» կրթական ծրագիր
Մասնագիտություն՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Ուսուցման ձևը՝ առկա
- Տևողությունը՝ 2 տարի
- Ուսման վարձի չափը՝ 800.000 ՀՀ դրամ
- Շնորհվող որակավորումը՝ Ինֆորմատիկայի մագիստրոս
Ծրագրի նպատակն է նախապատրաստել գիտահետազոտական ոլորտում և արդյունաբերության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ:
Ծրագրի հաջող ավարտին շրջանավարտը ունակ կլինի՝
- օգտագործելու ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները, ծրագրավորման լեզուները և համակարգերը կիրառական ոլորտի խնդիրների լուծման համար,
- մասնակցելու ժամանակակից ծրագրավորման համակարգերի ստեղծմանը,
- զարգացնելու տեսությունները, որոնց վրա հիմնված են ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները և ծրագրավորման համակարգերը։
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մագիստրոսները կարող են ուսումը շարունակել ասպիրանտուրայում:
Ծրագիրն ընդգրկում է ընդհանուր և մասնագիտական դասընթացներ (պարտադիր և կամընտրական):
Պրակտիկան նախատեսվում է անցկացնել՝
- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններում` «Հայկական ծրագրեր», «Սինոփսիս» և այլն,
- ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում,
- բանկային համակարգում:
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր։