Type:
Master
Speciality:
061105.02.7 - Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Specialisation:
061105.02.7 - Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում
Qualification awarded:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մագիստրոս
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում.
· տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցույթային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա,
· այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցույթային հիմունքներով՝ տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրերին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա:
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն:

2. Programme Objectives
· ուսանողին հաղորդել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ծրագրավորման լեզուների և համակարգերի (բնագիտական խնդիրների լուծման) վերաբերյալ գիտելիքներ,
· փոխանցել ժամանակակից ծրագրավորման համակարգերի ստեղծման հմտություններ,
· ծանոթացնել տեսություններին, որոնց վրա հիմնված են ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները և ծրագրավորման համակարգերը,
· զարգացնել ուսանողների ընդհանրական մտավոր կարողությունները՝ վերլուծելու, գնահատելու և սինթեզելու:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- մասնագիտական ոլորտում լուսաբանել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները
- պլանավորել և կատարել գիտական հետազոտություններ
- ձևակերպել և ընտրել կիրառական խնդիրների լուծման սկզբունքները և եղանակները
- նկարագրել և հիմնավորել ալգորիթմները ծրագրավորման խնդիրների լուծման համար
- գիտակցել, թե որ տեսությունների վրա են հիմնված ժամանակակից ծրագրավորման համակարգերը և ինֆորմացիոն տեխնոլոգիաները
- ընտրել ծրագրավորման լեզու, ծրագրավորման համակարգ, օպերացիոն համակարգ տրված խնդրի լուծման համար
- Գործնական մասնագիտական կարողություններ
- զարգացնել տեսությունները, որոնց վրա հիմնված են ժամանակակից ծրագրավորման համակարգերը և ինֆորմացիոն տեխնոլոգիաները
- օգտագործել ժամանակակից ծրագրավորման տեխնոլոգիաներ, ծրագրավորման լեզուներ և համակարգեր
- մասնակցել նոր ծրագրավորման համակարգերի ստեղծմանը
- օգտագործել նախագծման մեթոդները` ալգորիթմների և ծրագրային համակարգերի համար
- կիրառել ուսումնասիրված մեթոդները ծրագրային համակարգերի տեստավորման համար
- օգտագործել տեղեկատվության պահպանման և կառավարման տեխնոլոգիաները
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- մշակել և իրականացնել ձեռք բերված տեսական գիտելիքների գործնական կիրառում
- վերլուծել առկա խնդիրները և առաջարկել դրանց լուծման եղանակներ
- օգտվել մայրենի և օտար լեզուներով գիտական գրականությունից
- իրականացնել մայրենի և օտար լեզուներով զեկուցումների պատրաստում, աշխատանքի արդյունքների ներկայացում
4. Assessment methods
Դասավանդվող առարկաներից անցկացվում են.
· ընթացիկ քննություններ,
· ընթացիկ ստուգումներ,
· եզրափակիչ քննություններ,
· ինքնուրույն աշխատանքներ,
· ստուգարքներ:
Ծրագիրն ավարտվում է մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:

5. Graduates future career opportunities
Ստացված որակյալ և համակողմանի գիտելիքների շնորհիվ մագիստրոսական ծրագրով ուսանած շրջանավարտները կարող են աշխատանքի ընդունվել
· ՀՀ բուհերում,
· գիտական կազմակերպություններում և ձեռնարկություններում,
· բանկային և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտներում (մասնավորապես`ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում, «Հայկական ծրագրեր», «Սինոփսիս», «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերություններում):

6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային լսարաններ:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
· «Ինֆորմատիկա (Համակարգչային գիտություն)» մասնագիտության պետական կրթական չափորոշիչ:
· ՀՀ կրթական որակավորումների ազգային շրջանակ:
· Եվրոպական կրթական տարածքի որակավորումների շրջանակի մակարդակների նկարագրիչները, որոնք հիմք են հանդիսացել կրթական վերջնարդյունքները սահմանելիս:

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
• դասընթացի աշխատանքային ծրագիր (աշխատանքային պլան) կազմելու հմտություն,
• դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն,
• բազմաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու կարողություն,
• ինֆորմատիկայի ոլորտում գիտահետազոտական աշխատանք իրականացնելու հմտություն,
• Ուսանողական գիտահետազոտական աշխատանքները ղեկավարելու կարողություն,
• լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
• հետազոտության արդյունքները գրավոր ճշգրիտ ձևակերպելու կարողություն,
• Անգլերեն լեզվի իմացություն (առնվազն B1 մակարդակին համապատասխան),
• համակարգչային հմտություններ (MS Office փաթեթի ազատ տիրապետում ),
• ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու կարողություն,
• լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություն,
• դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման արդյունավետ եղանակներ ընտրելու փորձառություն և գիտելիքներ,
• մասնագիտական բարձր մակարդակով դասընթացի նյութերը կազմելու կարողություն (տեղեկագրեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ, մենագրություններ և այլն), ուսանողների հետաքրքրվածությունն ու գործուն ներգրավվածությունը ապահովելու կարողություն,
• դասաժամանակի պլանավորման, ռացիոնալ բաշխման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողությունները գիտելիքները ըստ ոլորտների
• ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի հիմնական դրույթների և զարգացման արդի միտումների վերաբերյալ գիտելիքներ,
• մաթեմատիկական մոդելավորման հիմունքների իմացություն, գիտելիքներ դիսկրետ և անընդհատ մոդելների վերաբերյալ,
• դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի հիմնադրույթները պարունակող բուլյան ֆունկցիաների, ալգորիթմների տեսության, մաթեմատիկական տրամաբանության, գրաֆների տեսության, կոմբինատոր ալգորիթմների, գործողությունների հետազոտման առարկաների հիմունքների իմացություն և պատկերացում դրանց արդի զարգացումների վերաբերյալ,
• տեղեկացվածություն ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում զարգացման միտումների վերաբերյալ, ալգորիթմական որոշ լեզուների ,էհմ ճարտարապետության, տվյալների կառուցվածքների, տվյալների հենքերի, տեղեկատվական անվտանգության հիմունքներ տիրապետում:
3. Ընդհանուր պահանջներ
• գիտական աստիճան կամ կոչում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում,
• վերջին 5 տարում առնվազն 3 գիտական կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
• վերջին 5 տարում առնվազն 2 մասնակցություն գիտաժողովների կամ աշխատաժողովների,
• վերջին 5 տարում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստման, որակավորման բարձրացման դասընթացների,
• ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը պետք է լինի առնվազն 4.0 միավոր: