Type:
Master
Speciality:
051101.12.7 - Կենսաբանություն
Specialisation:
051101.12.7 - Բժշկական սնկաբանություն և կիրառական բուսաբանություն
Qualification awarded:
Կենսաբանության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
«Կենսաբանություն» կրթական ծրագրի վերջին երեք տարվա շրջանավարտները, որոնք ունեն 13-ից բարձր ՄՈԳ, կարող են ընդունվել առանց քննության, իսկ 13-ից ցածր ՄՈԳ ունեցող կամ այլ կրթական ծրագրերի շրջանավարտները պետք է
հանձնեն բանավոր քննություն:
հանձնեն բանավոր քննություն:
2. Programme Objectives
Ծրագրի նպատակն է.
· պատրաստելու ժամանակակից սնկաբանության և բուսաբանության ոլորտներում բարձրորակ, հիմքային գիտական բազա ունեցող մասնագետներ, որոնք կկարողանան վերլուծել և համակարգել տվյալ բնագավառներում կուտակված փորձը կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները,
· կիրառելու սնկաբանության և բուսաբանության ժամանակակից մեթոդները,
իրականացնելու դպրոցներում և բարձրագույն մասնագիտական հաստատություններում շրջանավարտների պատշաճ մանկավարժական գործունեություն:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնելու բույսերի /դեղաբույսեր, օգտակար բույսեր/ և սնկերի /դեղասնկեր/ կարգաբանության, ձևաբանության, անատոմիայի առանձնահատկությունները, բազմացման մեխանիզմները, աշխարհագրական տարածվածությանը և էկոլոգիական հարմարվողականությանը վերաբերող հարցերը: Տարբերակելու բույսերի տեսակները և դրանք ճիշտ կիրառելու լանդշաֆտային ձևավորման և քաղաքների կանաչապատման գործում,
- Տարբերակելու ֆիտոպաթոգեն, օպորտունիստական սնկերը; ծանոթանալու դրանց ծագմանը, կառուցվածքին, սնկերի և բույսերի տեր-մակաբույծ փոխհարաբերություններին վերաբերվող հարցերին: Տալու գիտելիքներ մարդու և կենդանիների, բույսերի սնկային հիվանդությունների և դրանց տարածման մասին: Ծանոթանալու բորբոսասնկերի և խմորասնկերի կարևորագույն ներկայացուցիչների հետ,
- Լուսաբանելու սնկերը որպես հիմնարար գենետիկական հետազոտությունների մոդելային օրգանիզմներ, դրանց գենոմի կառուցվածքային առանձնահատկությունների և ուսումնասիրման դասական ու մոլեկուլային մեթոդները: Կիրառելու ֆիլոգենետիկական ծառերի կառուցման սկզբունքները, տարբերակելու կարգաբանական չափանիշները, իմանալու կարգաբանական նշանակության գեները,
- Ներկայացնելու սնկերի և բույսերի տարբեր կարգաբանական և էկոլոգիական խմբերի կառուցվածքների համեմատական և զարգացման առանձնահատկությունները, նշելով կենսաբազմազանության պահպանման գործում բույսերի և սնկերի կենսատեխնոլոգիայի նշանակությունը և հեռանկարները,
- Լուսաբանելու սնկերի և բույսերի տեսակների կիրառումը կենսատեխնոլոգիայում։ Տարբերակելու սնկերի աճեցման համար սննդարար միջավայրերը, աճեցվող սնկերի ուտելի և դեղաբանական նշանակություն ունեցող տեսակները: Կիրառելու ստացված գիտելիքները ուտելի սնկերի ցանքսային միցելիումի արտադրության և պահպանման գործում: Բացատրելու ստերիլ սպորային միցելիումի ստացման մեխանիզմները,
- Գործնականորեն կիրառելու բուսական և կենդանական ծագում ունեցող սննդամթերքների էկոլոգիական ռիսկերի գնահատման էքսպրես մեթոդները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Պլանավորելու սնկաբանական և բուսաբանական դաշտային և լաբորատոր հետազոտությունների ժամանակակից մեթոդների կիրառումը մասնագիտական տարբեր բնագավառներում, օգտագործելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները բուսաբանության և սնկաբանության տարբեր բնագավառներում:
- Իրականացնելու միջոցառումներ մարդու համար վտանգավոր սնկերի տարածման, ախտորոշման և դրանց կողմից հարուցվող հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ:
- Կատարելու օգտակար բույսերի սերմերով և կտրոններով in vitro աճեցում:
- Կիրառելու կենսավնասմանը ենթարկված արդյունաբերական հումքից և արտադրանքից միկոդեստրուկտորների անջատման և աճեցման մեթոդները:
- Կիրառելու սնկերի ժամանակակից կարգաբանությունը, դասական, մոլեկուլային և կենսաինֆորմատիկայի մեթոդները, սնկերի առանձին բաժինների ժամանակակից կարգաբանական վերադասավորումները:
- Ծավալելու կազմակերպչական գործունեություն բնության պահպանության և ռացիոնալ բնօգտագործման բնագավառներում:
- Գնահատելու մարդածին ազդեցության դերը շրջակա միջավայրի վրա, ճանաչելու ՀՀ-ում տարածված և ՀՀ Կարմիր գրքում գրանցված վտանգված տեսակները, գնահատելու այդ տեսակները ըստ IUCN 3.1 չափորոշիչների:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Նախագծելու և իրականացնելու սնկերի, սնկանման օրգանիզմների, բարձրակարգ բույսերի բազմազանությունը պահպանող միջոցառումների համալիր ծրագրեր, գնահատելու միկոբիոտայի և ֆլորայի վրա անթրոպոգեն ազդեցության հետևանքները:
- Մշակելու ծրագրեր սնկերը և բույսերը կիրառելու բժշկության, դեղագործության և կանաչապատման բնագավառներում և կենսատեխնոլոգիական արդյունաբերության մեջ
- Վերլուծելու և համակարգելու սնկերի և բույսերի կարգաբանությանը և էկոլոգիական ուսումնասիրություններին առնչվող տվյալները, բազմազանության պահպանության և վերարտադրության հետ կապված առանձնահատկությունները՝ օգտվելով օտարալեզու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, տվյալների էլեկտրոնային բազա):
- Մշակելու և իրականացնելու հետազոտական աշխատանքների ծրագրեր` բժշկական սնկաբանության և կիրառական բուսաբանության ոլորտներում իրականացնելու բազմազանության պահպանմանն ուղղված միջոցառումներ, ձևակերպելու և լուծելու գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեությունում ծագած խոր մասնագիտական գիտելիքներ պահանջող հիմնախնդիրներ:
- Պատրաստելու զեկուցումներ, գիտահետազոտական հրապարակումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր, մշակելու և իրականացնելու հետազոտական ծրագիր բուսաբանական, սնկաբանական և բնապահպանական ոլորտներում:
4. Assessment methods
Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ,
3. կրթական ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում (ինքնուրույն աշխատանք),
4. կրթական ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները (արտահայտված տոկոսներով) ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դասընթացի դասավանդման, ուսումնառության ձևերից ու ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում:

5. Graduates future career opportunities
Գիտահետազոտական ինստիտուտներ
· գիտական անձնակազմի աշխատակից:
Ուսումնական հաստատություններ
· Դասախոս նախնական /արհեստագործական/, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում:
· Չափագիտության ազգային ինստիտուտի Ուսումնական Կենտրոնում որպես բուսաբան-սնկաբան մասնագետ:
· Լաբորանտ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Բնապահպանական կազմակերպություններ
· Ազգային պարկերի, արգելոցների, բուսաբանական այգիների, բնության թանգարանների, ինչպես նաև էկոտուրիզմի, քաղաքների և այլ բնակավայրերի կանաչապատման բնագավառում բուսաբան-սնկաբան մասնագետներ:
· էկոլոգիական ծառայությունների և կազմակերպությունների բուսաբան-սնկաբան մասնագետ:
· Մաքսային վերահսկման մարմիններում բուսաբան-սնկաբան մասնագետ:
· «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ-ում» բուսաբան-սնկաբան մասնագետ:
Բժշկագիտական կազմակերպություններ
Բջջաբանական, հյուսվածաբանական, կլինիկական լաբորատորիաներում, գենետիկական ախտորոշիչ կենտրոններում` մասնագետների օգնականներ, իսկ համապատասխան որակավորում անցնելուց հետո` բուժանձնակազմում, կարանտինային հսկողության ծառայություններում:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
ժամանակակից սարքավորումներով և ցուցադրական նյութերով ապահովված լաբորատորիաներ,
էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
· ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակ, հաստատված 2016 թ.-ի հուլիսի 7-ի՝ ՀՀ Կառավարության N 714-Ն որոշմամբ։
· ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 30-ի որոշումը ՀՀ որակավորումների «Կենսաբանություն» ոլորտային շրջանակը հաստատելու մասին:
· Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց, ԵՊՀ, Որակի ապահովման ուղեցույց, 2016:
ԵՊՀ առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգեր:

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· բուսաբանական և սնկաբանական տարբեր ոլորտներում ժամանակակից հետազոտությունների իրականացման հմտություն,
· ուսանողների գիտահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն ակադեմիական մակարդակով։
ՏՀՏ կիրառություն
· համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
· դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման եղանակներ ճիշտ ընտրելու գիտելիքներ,
· դասընթացի նյութերը արդյունավետ կազմելու կարողություն (դասընթացներ, տեղեկագրեր, ձեռնարկներ և այլն), ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ապահովելու ունակություն,
· ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողությունները և գիտելիքները ըստ ոլորտների
· ՀՀ կենսաբազամազնության և դրա պահպանության հիմնախնդիրների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· բույսի պաթոլոգիական պրոցեսի առանձնահատկությունների, սնկային հիվանդության ախտանիշների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· սնկային և բուսական օրգանիզմների բջջագենետիկական հիմնարար հետազոտությունների մեթոդների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· Հայաստանում տարածված դեղաբույսերի ճանաչման, որոշման և մարդու կյանքում դրանց նշանակության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ սնկերի արհեստական աճեցման պատմության և աշխարհում զարգացման, ինչպես նաև սնկաբուծության կիրառական նշանակության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· օգտակար բույսերի սիստեմատիկական դիրքի, մորֆոկենսաբանական և էկոլոգիական առանձնահատկությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մարդկանց և կենդանիների սնկային հիվանդությունների ախտորոշման մեթոդների և այդ հիվանդությունների դեմ պայքարի և բուժման միջոցների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· բուսաբանական այգիների, արգելոցների, արգելավայրերի և կարմիր գրքերի դերը հազվագյուտ և անհետացող բույսերի պահպանման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· ջրիմուռների նույնականացման սկզբունքների և ջրիմուռների դերի, բնության մեջ և մարդու կյանքում նշանակության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· սնկերի/բույսերի կարգաբանության և ֆիլոգենիայում կիրառվող մոլեկուլային, գենետիկական և կենսաինֆորմատիկայի մեթոդների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· սննդամթերքի նմուշառման, փորձարկումների նախապատրաստման և կատարման, արդյունքների և արձանագրությունների ձևակերպման պահանջների և ընթացակարգերի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կանաչ տնկարկների տեսակային բազմազանության անհրաժեշտության, գեղազարդ ծառերի, թփերի ու ծաղկաբույսերի տեսակների ճանաչման և որոշման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· ռոկարիումների ինքնուրյուն կառուցման և յուրաքանչյուրի համար բույսերը և քարերը ճիշտ ընտրման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսավնասմանը ենթարկված արդյունաբերական հումքից, արտադրանքից միկոդեստրուկտորների անջատման և աճեցման մեթոդների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսավնասում հարուցող սնկերի մորֆոլոգակուլտուրալ առանձնահատկությունների և դրանց իդենտիֆիկացիայի ենթարկելու վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· Հայաստանում տարածված թունավոր բույսերի և սնկերի ճանաչման և որոշման, ինչպես նաև մարդու կյանքում դրանց նշանակության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում կենսաբանական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման կազմակերպման և իրականացման առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բուսաբանության և սնկաբանության ոլորտում:
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։