Basic and Applied Physiology
Master's programme
«Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա» մագիստրոսական ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները ախտաբանական ֆիզիոլոգիայի, ախտաբանական անատոմիայի հյուսվածքաբանության, իմունոլոգիայի, հոգեֆիզիոլոգիայի, նյարդաֆիզիոլոգիայի, արյունաբանության, մարդու սաղմնաբանության, բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի բնագավառներում՝ հետազոտական և լաբորատոր աշխատանքներ կատարելու համար:
«Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա» ծրագրի շրջանակում փոխկապակցվում են տեսական և գործնական բաղադրիչները՝ մասնագիտական ոլորտում շրջանավարտների գործունեություն ծավալելու պատրաստվածությունն ապահովելու նպատակով: Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն հետագայում մասնագիտական գործունեություն ծավալելու բժշկական ախտորոշիչ լաբորատորիաներում, գիտահետազոտական ինստիտուտներում, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում, շարունակելու իրենց ուսումը բարձրագույն կրթության երրորդ մակարդակում՝ կենսաբանության և բժշկակենսաբանության բնագավառում:
Ծրագրի մի շարք առարկաների դասավանդումն իրականացվում է բժշկական կենտրոններում։ Այդ առարկաներից են՝ «Վերարտադրողական տեխնոլոգիաներ» («Աստղիկ» բժշկական կենտրոն), «Մասնավոր հյուսվածքաբանություն» («Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոն), «Արյունաբանություն» (Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն), «Կլինիկական իմունոլոգիա» («Արաբկիր» բժշկական համալիր):