Type:
Master
Speciality:
051101.13.7 - Կենսաբանություն
Specialisation:
051101.13.7 - Կիրառական մանրէաբանություն
Qualification awarded:
Կենսաբանության մագիստրոսի
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
General educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական հետազոտություններում-2 | 3 |
1-ին
2 ժամ/ շաբ.
2 ժամ/ շաբ.
MANDATORY
0309/Մ01
1. Purpose of the Course
● Ձևավորել պատկերացում տվյալների հենքերի և WEB - կայքերի մասին
սովորեցնել աշխատել տվյալների հենքերի հետ ACCESS համակարգի օգնությամբ ● սովորեցնել աշխատել WEB - կայքերի հետ` հիպերտեքստերի նշադրման HTML լեզվի օգնությամբ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● ներկայացնելու հենքի դերը իր մասնագիտությունում ● նկարագրելու ինտերնետային կայքերի ստեղծման սկզբունքները ● ներկայացնելու տվյալների հենքերի ղեկավարման ACCESS համակարգը և հիպերտեքստերի նշադրման HTML լեզուն բ. գործնական մասնագիտական կարողություններ ● ACCESS-ով ստեղծելու և օգտագործել տվյալների հենքեր ● HTML-ով ստեղծելու ինտերնետային կայք և տեղադրել ինտերնետում գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● կատարել տվյալների վերլուծություններ ACCESS-ով ● կիրառել HTML-ով ինտերնետային կայք ստեղծելու հմտությունները 3. Description
● Ձևավորել պատկերացում տվյալների հենքերի և WEB - կայքերի մասին
սովորեցնել աշխատել տվյալների հենքերի հետ ACCESS համակարգի օգնությամբ ● սովորեցնել աշխատել WEB - կայքերի հետ` հիպերտեքստերի նշադրման HTML լեզվի օգնությամբ: 4. Teaching and Learning Styles and Methods
● Նախագծային մեթոդ
● համագործակցային ուսուցում 5. Evaluation Methods and Criteria
● 1-ին ընթացիկ ստուգում. ստուգումն անցկացվում է համակարգչով, հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը`համապատասխանաբար 3, 3, 3 միավոր:
● 2-րդ ընթացիկ ստուգում. ստուգումն անցկացվում է համակարգչով, հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը`համապատասխանաբար 3, 3, 3 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
●ACCESS համակարգ
● HTML լեզու |
||
0709 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին
2 ժամ/շաբ.
2 ժամ/ շաբ.
MANDATORY
0709/02
1. Purpose of the Course
● հետազոտական գործունեության էությանը և առանձնահատկություններին, հետազոտությունների ծրագրերին և դրանց մշակմանը, տարբեր բնույթի հետազոտությունների նպատակներին և խնդիրներին, դրանց հիմնավորմանը և ձևակերպմանը վերաբերող պատշաճ գիտելիքներ,
● հետազոտությունների դասակարգմանը և տեսակներին, ինչպես նաև մեթոդներին, արդյունքների մշակման և ներկայացման, կենսաչափման սկզբունքների, քանակական արդյունքների վիճակագրական մշակման, ալգորիթմերին և ծրագրերին, չափանիշներին, մետավերլուծութան վերաբերող մասնագիտական պատշաճ գիտելիքներ, ● հետազոտությունների արդյունքների հավաստիության, եզրահանգման և արդյունքների նշանակության, կենդանի օրգանիզմների ընտրության, դրանց պահպանման, խնամքին, կենսաբանական մոդելներին ասպեկտներին առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված պատկերացում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● նկարագրելու անհատական և խմբակային (համալիր), նախաձեռնող և պատվիրված հետազոտությունների առանձնահատկությունները, ● ներկայացնելու ռեֆերատի, թեզիսի, հոդվածի, զեկուցման, հաշվետվության և այլ տիպի գիտական տեղեկատվության մշակման եղանակները, ● լուսաբանելու հետազոտությունների առանձնահատկությունները կենսաբանության և բժշկագիտության մեջ։ բ. գործնական մասնագիտական կարողություններ ● իրականացնելու հետազոտությունների պլանավորմում՝ հիմնավորում, պատենտա-տեղեկատվական վերլուծություն, ● կիրառելու մեթոդների ընտրության, դրական և բացասական ստուգիչների, ճշգրիտ տվյալների և դրանց վերարտադրության սկզբունքները, ● օգտագործելու որակական և քանակական, վերլուծական և համեմատական մեթոդներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● համակողմանի վերլուծելու փորձնական արդյունքները և տեսական նյութը ● պատրաստելու հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ զեկուցումնր, 3. Description
● հետազոտական գործունեության էությանը և առանձնահատկություններին, հետազոտությունների ծրագրերին և դրանց մշակմանը, տարբեր բնույթի հետազոտությունների նպատակներին և խնդիրներին, դրանց հիմնավորմանը և ձևակերպմանը վերաբերող պատշաճ գիտելիքներ,
● հետազոտությունների դասակարգմանը և տեսակներին, ինչպես նաև մեթոդներին, արդյունքների մշակման և ներկայացման, կենսաչափման սկզբունքների, քանակական արդյունքների վիճակագրական մշակման, ալգորիթմերին և ծրագրերին, չափանիշներին, մետավերլուծութան վերաբերող մասնագիտական պատշաճ գիտելիքներ, ● հետազոտությունների արդյունքների հավաստիության, եզրահանգման և արդյունքների նշանակության, կենդանի օրգանիզմների ընտրության, դրանց պահպանման, խնամքին, կենսաբանական մոդելներին ասպեկտներին առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված պատկերացում։ 4. Teaching and Learning Styles and Methods
● Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
● Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, ● Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ● Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարք՝ բանավոր (հարցատոմս, թեստեր)։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն։ Հետազոտական գործունեության էությունը և առանձնահատկությունները։ Հետազոտությունների ծրագրեր և դրանց մշակում։ Հետազոտությունների տարբեր բնույթը։ Հետազոտությունների նպատակները և խնդիրները, դրանց հիմնավորումը և ձևակերպումը։ Գիտական տեղեկատվությունը (ռեֆերատ, թեզիս, հոդված, զեկուցում, մենագրություն, ձեռնարկ, ատենախոսություն, հաշվետվություն և այլն), դրա մշակման եղանակները։ Ուսանողների ինքնուրույն աշխատանքը, ձևերը և տեսակները։ Հետազոտությունների պլանավորմում՝ հիմնավորում, պատենտա-տեղեկատվական վերլուծություն, օրացուցային ծրագիր, նյութական բազա (սարքավորումներ), ֆինանսավորման ծավալ, մասնագիտական կադրային ապահովում։ Փորձերի պլանավորման համառոտ պատմությունը, տեսությունը և փուլերը։ Հետազոտությունների մեթոդներ։ Հետազոտությունների առանձնահատկությունները կենսաբանության և բժշկագիտության մեջ։ Կենդանի օրգանիզմների ընտրությունը, դրանց պահպանումը և խնամքը։ Կենսաբանական մոդելներ։
|
||
1602 | Անգլերեն լեզու- 1 | 4 |
1-ին
4 ժամ/ շաբ.
գործ. - 4 ժամ/ շաբ.
MANDATORY
1602/Մ03
1. Purpose of the Course
● ընդհանուր անգլերենի (General English) հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
● մասնագիտական անգլերենի (Professional English) հիմունքների ներմուծում, ● հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ● ներմուծում և ուսուցում, ● մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն 2. Educational Outcomes
ա . մասնագիտական գիտելիք և իմացություն.
● բացատրելու անգլերենի քերականության հիմունքները և ճիշտ կիրառել քերականական կառույցները , ներկայացնելու մասնագիտական բառային ֆոնդի հիմնական հասկացությունները, բ . գործնական մասնագիտական կարողություններ. ● կիրառելու գրավոր խոսքի հիմնական հմտությունները, ● հաղորդակցվելու ընդհանուր և մասնագիտական թեմաներով՝ կիրառելով բանավոր խոսքի հիմնական հմտությունները, գ . ընդհանրական /փոխանցելի/ կարողությունները (եթե այդպիսիք կան). ● օգտվելու մասնագիտությանն առնչվող տեղեկատվական աղբյուրներից: 3. Description
● ընդհանուր անգլերենի (General English) հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
● մասնագիտական անգլերենի (Professional English) հիմունքների ներմուծում, ● հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ● ներմուծում և ուսուցում, ● մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն 4. Teaching and Learning Styles and Methods
● գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ
● անհատական և խմբային աշխատանք ● անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք ● ինքնուրույն աշխատանք 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է գրավոր աշխատանքով և բանավոր ստուգմամբ:
● գրավոր ստուգում (թեստ անցած լեզվական նյութի հիման վերաբերյալ): ● բանավոր ստուգում (կարդալ, թարգմանել և վերատադրել մասնագիտական տեքստը): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
● անգլերենի քերականական կառույցները
● ընդհանուր բառապաշարի զարգացում ● մասնագիտական անգլերենի հիմնական բառապաշարը ● մասնագիտական անգլերեն լեզվով գրավոր և բանավոր տեքստերի տեսակների ներմուծում |
||
1604 | Գերմաներեն լեզու – 1 | 4 |
1-ին
4 ժամ/ շաբ.
գործ.-4 ժամ/ շաբ.
MANDATORY
1604/Մ03
1. Purpose of the Course
● տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում, ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար:
● հարստացնել ուսանողների բառապաշարը, զարգացնել լեզվական բոլոր հմտությունները, ● ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները, մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, ձևավորել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● կազմել մենախոսական և երկխոսական մասնագիտական և ընդհանուր հաղորդակցական տեքստեր ճիշտ հնչերանգով, ● տարբերել մայրենի և ուսումնասիրվող օտար լեզվի անհամապատասխանությունները, հասկանալ երկու լեզուներում դրանց փոխադրման միջոցները, ● ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի ժողովրդի մշակույթին բնորոշ հաղորդակցման, բարեկիրթ խոսքի կաղապարներն ու վարքի նորմերը, ● ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի բառակազմական հիմնական կաղապարների ու միջոցների գործածման ձևերը, ● ընդլայնել թեմատիկ բառապաշարը: բ. գործնական մասնագիտական կարողություններ ● ճիշտ կազմել գերմաներենին բնորոշ ձևաբանական և քերականական կաղապարները, ● համապատասխան ձևով գործադրել ձեռք բերած թեմատիկ բառապաշարը, ● կազմել երկխոսություններ, գրել փոխադրություններ, ● թարգմանել մասնագիտական տեքստեր, ● հանպատրաստից մասնակցել երկխոսության՝ իրեն հետաքրքրող տեղեկություններ ստանալու նպատակով: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ● վերլուծել գերմաներենի կառուցվածքային կաղապարներն ու հարացույցային ձևերը, ● գործնականում կիրառել թեմատիկ բառապաշարը, ● արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, ● տարանջատել օտար լեզվի իմացության կարևորությունը ուսման, ինքնակրթության ու ինքնակատարելագործման մեջ, կիրառության արդյունավետությունը առօրյա կյանքում և միջանձնային ու միջմշակութային հաղորդակցման մեջ և ձգտել հարստացնել իր իմացությունը: 3. Description
● տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում, ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար:
● հարստացնել ուսանողների բառապաշարը, զարգացնել լեզվական բոլոր հմտությունները, ● ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները, մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, ձևավորել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Teaching and Learning Styles and Methods
● գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
● անհատական և խմբային աշխատանք, ● ինքնուրույն աշխատանք, ● բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), ● գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, ● իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է ստուգարքով՝ բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
● Քերականություն. հիմնական ձևաբանական և շարահյուսական կառույցներն ու տիպերը, նրանց առանձնահատկությունները խոսքում և մասնագիտական ոլորտում:
● Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները: ● Մասնագիտական տեքստերի վերլուծությունը և դրանց իրացումը գերմաներենով /գրավոր ու բանավոր/: |
||
1705 | Ռուսերեն – 1 | 6 |
1-ին
4 ժամ/ շաբ.
գործն. 4 ժամ/ շաբ.
MANDATORY
1705/Մ03
1. Purpose of the Course
● ընդլայնել գրավոր խոսքի բառապաշարը
● զարգացնել գրավոր խոսքի հմտությունները ● ծանոթացնել խոսքի մշակույթի հիմնական դրույթներին ● ծանոթացնել հիմնական շարահյուսական կառուցվածքներին ● ծանոթացնել գիտական ոճի առանձնահատկություններին ● ապահովել մասնագիտական լեզվի հիմնական բառապաշարի և տերմինների ընկալումը ● ապահովել մասնագիտական տեքստի ընկալումը և թարգմանումը ● զարգացնել մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանության հմտությունները ● ծանոթացնել ամփոփագրեր և ռեֆերատներ կազմելու հմտություններին 2. Educational Outcomes
ա. ստանալ կայուն մասնագիտական գիտելիք
● ներկայացնել գործնական գրավոր խոսքի նորմերը ● ցուցաբերել ահրաժեշտ մասնագիտական բառապաշարի հստակ իմացություն ● մեկնաբանել մասնագիտական տերմինները ● տիրապետել պահանջվող քերականական կանոններին ● օգտվել ժամանակակից համակարգչային թարգմանչական ծրագրերից ● կրճատել/ընդլայնել թարգմանվող տեքստը բ. գործնական մասնագիտական կարողություններ ● օտար լեզվով վարել գործնական նամակագրություն ● կատարել պրոֆեսիոնալ բնույթի տեղեկատվության երկկողմանի գրավոր թարգմանություն ● աշխատել զուգահեռ տեքստերի հետ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● որոնել տվյալ թեմայով տեղեկատվություն ● վերլուծել տեղեկատվական աղբյուրներ ● կատարել թեմայի շուրջ մտքերի փոխանակում ● կիրառել բառարանների և տեղեկատվական այլ աղբյուրներ 3. Description
● ընդլայնել գրավոր խոսքի բառապաշարը
● զարգացնել գրավոր խոսքի հմտությունները ● ծանոթացնել խոսքի մշակույթի հիմնական դրույթներին ● ծանոթացնել հիմնական շարահյուսական կառուցվածքներին ● ծանոթացնել գիտական ոճի առանձնահատկություններին ● ապահովել մասնագիտական լեզվի հիմնական բառապաշարի և տերմինների ընկալումը ● ապահովել մասնագիտական տեքստի ընկալումը և թարգմանումը ● զարգացնել մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանության հմտությունները ● ծանոթացնել ամփոփագրեր և ռեֆերատներ կազմելու հմտություններին 4. Teaching and Learning Styles and Methods
● գործնական պարապմունքներ
● ինքնուրույն աշխատանք ● թիմային աշխատանք ● գրավոր ներկայացում ● գրավոր թարգմանություն ● ստուգողական աշխատանք 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացն ավարտվում է ստուգարքով:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
● քերականության հիմնական հարցեր
● խոսքի մշակույթի հիմնախնդիրներ ● շարահյուսական կառուցվածքներ ● գիտական ոճի ոճաբանական առանձնահատկություններ ● գիտական ոճի ձևաբանական առանձնահատկություններ ● մասնագիտական տերմինաբանության առանձնահատկություններ ●թարգմանչական տեխնիկա |
||
1608 | Ֆրանսերեն լեզու - 1 | 4 |
1-ին
4 ժամ/շաբ.
գործն.՝ 4 ժամ/ շաբ.
MANDATORY
1608/Մ03
1. Purpose of the Course
● ձևավորել ֆրանսերեն հնչյունները արտաբերելու և ընթերցելու հմտություններ,
● ձևավորել ծրագրով նախատեսված ձևաբանական, շարահյուսական և բառային հմտություններ, ● ձևավորել յուրացված բառային և քերականական նյութի հիման վրա հաղորդա հաղորդակցության համար անհրաժեշտ բանավոր և գրավոր խոսքի հմտություններ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● սահմանել ֆրանսերենի արտասանական կանոնները, ● ներկայացնել ֆրանսերենի քերակականական կանոնները, ● վերարտադրել պարզ տեքստեր. բ. գործնական մասնագիտական կարողություններ ● արտաբերել ֆրանսերեն հնչյունները, կարդալ պարզ տեքստեր, ● կիրառել քերականական կանոնները բանավոր խոսքում, ● ծրագրային լեզվական նյութի շրջանակներում ծավալել զրույց և արտահայտել կարծիք, ● գրավոր և բանավոր թարգմանել պարզ տեքստեր, ● գրել բացիկներ, կարճ նամակներ ու հաղորդագրություններ, ● ըմբռնել, հասկանալ բառեր և պարզ նախադասություններ, ձևակերպել պարզ հարցեր և արտահայտել պարզ մտքեր: 3. Description
● ձևավորել ֆրանսերեն հնչյունները արտաբերելու և ընթերցելու հմտություններ,
● ձևավորել ծրագրով նախատեսված ձևաբանական, շարահյուսական և բառային հմտություններ, ● ձևավորել յուրացված բառային և քերականական նյութի հիման վրա հաղորդա հաղորդակցության համար անհրաժեշտ բանավոր և գրավոր խոսքի հմտություններ: 4. Teaching and Learning Styles and Methods
Գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ:
5. Evaluation Methods and Criteria
· Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է գրավոր աշխատանքով և բանավոր ստուգմամբ.
· 1-ին ընթացիկ գրավոր ստուգում, · 2-րդ ընթացիկ բանավոր ստուգում: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
● ֆրանսերենի հնչյունական համակարգ,
● քերականություն, ● բառապաշար: |
||
1602 | Անգլերեն լեզու-2 | 4 |
2-րդ
2 ժամ/ շաբ.
գործ. - 2 ժամ/ շաբ.
MANDATORY
1602/Բ04
1. Purpose of the Course
● լեզվական իրազեկության զարգացում՝ գիտելիքներ և կարողություններ բառապաշարի, շարահյուսության, ինչպես նաև օտար լեզվի որպես համակարգի այլ առանձնահատկությունների մասին,
● հաղորդակցական գործընթացների և խոսքային գործունեության մեջ ուսանողների ներգրավման մակարդակի բարձրացում, ● մասնագիտական բառապաշարի ուսուցման կարողությունների և հմտությունների զարգացում, ● մասնագիտական տեքստերի ընկալման կարողությունների զարգացում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● ընկալել, հասկանալ, մեկնաբանել մասնագիտական տեքստերի բովանդակությունն ու կառուցվածքը, ● ներկայացնել մասնագիտական և ընդհանուր բառապաշարի հենքային շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակադրմամբ, ● ցուցաբերել մասնագիտության ոլորտում անգլերեն լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքների իմացություն բ. գործնական մասնագիտական կարողություններ ● իրականացնել գրավոր և բանավոր մասնագիտական տեքստերի ընթերցում, վերարտադրում և թարգմանություն, ● ձևավորել և ներկայացնել բանավոր կապակցված խոսք՝ ուսումնասիրվող մասնագիտական թեմաների վերաբերյալ, ● արտահայտել և հիմնավորել կարծիք՝ երկխոսության մեջ մտնելով համակուրսեցիների հետ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով 3. Description
● լեզվական իրազեկության զարգացում՝ գիտելիքներ և կարողություններ բառապաշարի, շարահյուսության, ինչպես նաև օտար լեզվի որպես համակարգի այլ առանձնահատկությունների մասին,
● հաղորդակցական գործընթացների և խոսքային գործունեության մեջ ուսանողների ներգրավման մակարդակի բարձրացում, ● մասնագիտական բառապաշարի ուսուցման կարողությունների և հմտությունների զարգացում, ● մասնագիտական տեքստերի ընկալման կարողությունների զարգացում: 4. Teaching and Learning Styles and Methods
● գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
● անհատական և խմբային աշխատանք, ● անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, ● ինքնուրույն աշխատանք 5. Evaluation Methods and Criteria
● գրավոր ստուգում (թեստ՝ անցած լեզվական նյութի հիման վերաբերյալ),
● բանավոր ստուգում (կարդալ, թարգմանել և վերատադրել մասնագիտական տեքստը): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
● մասնագիտական լեզվի բառապաշարարի առանձնահատկություններ
● անգլերենով մասնագիտական գրավոր և բանավոր տեքստերի տեսակների վերլուծություն ● դասախոսության ընթացքում նյութի կարևոր առանցքային կետերի գրառում ● տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվության առանձին մասերի համադրում և շարադրում ● գրավոր տեքստերի վերաձևակերպում մասնագիտական բառապաշարի օգտագործմամբ: |
||
1604 | Գերմաներեն լեզու-2 | 4 |
2-րդ
2 ժամ/ շաբ.
գործ.-2 ժամ/ շաբ.
MANDATORY
1604/Բ04
1. Purpose of the Course
● տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
● ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: ● հարստացնել ուսանողների բառապաշարը, ● զարգացնել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել), ● ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները: ● ձևավորել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, ● ձևավորել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● կազմել մենախոսական և երկխոսական մասնագիտական և ընդհանուր հաղորդակցական տեքստեր ճիշտ հնչերանգով, ● տարբերել մայրենի և ուսումնասիրվող օտար լեզվի անհամապատասխանությունները, հասկանալ երկու լեզուներում դրանց փոխադրման միջոցները, ● ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի ժողովրդի մշակույթին բնորոշ հաղորդակցման, բարեկիրթ խոսքի կաղապարներն ու վարքի նորմերը, ● ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի բառակազմական հիմնական կաղապարների ու միջոցների գործածման ձևերը, ● ընդլայնել թեմատիկ բառապաշարը: բ. գործնական մասնագիտական կարողություններ ● ճիշտ կազմել գերմաներենին բնորոշ ձևաբանական և քերականական կաղապարները, ● համապատասխան ձևով գործադրել ձեռք բերած թեմատիկ բառապաշարը, ● կազմել երկխոսություններ, գրել փոխադրություններ, ● թարգմանել մասնագիտական տեքստեր, ● հանպատրաստից մասնակցել երկխոսության՝ իրեն հետաքրքրող տեղեկություններ ստանալու նպատակով: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ● վերլուծել գերմաներենի կառուցվածքային կաղապարներն ու հարացույցային ձևերը, ● գործնականում կիրառել թեմատիկ բառապաշարը, ● արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, ● գիտակցել օտար լեզվի իմացության կարևորությունը ուսման, ինքնակրթության ու ինքնակատարելագործման մեջ, կիրառության արդյունավետությունը առօրյա կյանքում և միջանձնային ու միջմշակութային հաղորդակցման մեջ և ձգտի հարստացնել իր իմացությունը: 3. Description
● տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
● ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: ● հարստացնել ուսանողների բառապաշարը, ● զարգացնել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել), ● ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները: ● ձևավորել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, ● ձևավորել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Teaching and Learning Styles and Methods
● գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
● անհատական և խմբային աշխատանք, ● ինքնուրույն աշխատանք, ● բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), ● գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, ● իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է ստուգարքով՝ բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
● Քերականություն. հիմնական ձևաբանական և շարահյուսական կառույցներն ու տիպերը, նրանց առանձնահատկությունները խոսքում և մասնագիտական ոլորտում:
● Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները: ● Մասնագիտական տեքստերի վերլուծությունը և դրանց իրացումը գերմաներենով /գրավոր ու բանավոր/: |
||
1608 | Ֆրանսերեն լեզու-2 | 4 |
2-րդ
4 ժամ /շաբ.
գործն. 4 ժամ/ շաբ.
MANDATORY
1608/Մ04
1. Purpose of the Course
● խորացնել ուղղախոսական և ուղղագրական հմտությունները,
● խորացնել նախորդ կիսամյակում ձեռք բերված ձևաբանական և շարահյուսական գիտելիքները, ● ձևավորել բառային հմտություններ նոր թեմատիկային համապատասխան, ● ձևավորել բանավոր հաղորդակցական կարողություններ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● ներկայացնել ֆրանսերենի քերականական և բառային գիտելիքները, ● նկարագրել ֆրանսերեն տեքստի ընթերցանության և ուղղախոսության կանոնները, ● գործածել անցած բառապաշարը, ● վերարտադրել պարզ տեքստեր: բ. գործնական մասնագիտական կարողություններ ● օգտվել բառարանից, գտնել անծանոթ բառերը, ● վերլուծել ունկնդրման նյութի հիմնական բովանդակությունը, ● գործածել քերականական կանոնները բանավոր խոսքում, ● հաղորդակցվել ծրագրային թեմաների շուրջ, ● ընթերցել և թարգմանել գեղարվեստական պարզեցված տեքստեր, ● թարգմանել պարզ տեղեկություններ սեփական անձի վերաբերյալ, հակիրճ հաղորդագրություններ և բացիկներ, ● կարողանալ վարել հակիրճ զրույցներ համապատասխան թեմաների շուրջ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ● հաղորդակցվել գրավոր և բանավոր: 3. Description
● խորացնել ուղղախոսական և ուղղագրական հմտությունները,
● խորացնել նախորդ կիսամյակում ձեռք բերված ձևաբանական և շարահյուսական գիտելիքները, ● ձևավորել բառային հմտություններ նոր թեմատիկային համապատասխան, ● ձևավորել բանավոր հաղորդակցական կարողություններ: 4. Teaching and Learning Styles and Methods
● Գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
● ինտերակտիվ մեթոդներ: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է գրավոր աշխատանքով և բանավոր ստուգմամբ.
●1-ին ընթացիկ գրավոր ստուգում, ● 2-րդ ընթացիկ բանավոր ստուգում: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
● ֆրանսերենի հնչյունական համակարգ,
● քերականություն, ● բառապաշար: |
||
1705 | Ռուսերեն-2 | 3 |
2-րդ
2 ժամ/ շաբ.
գործն. 2 ժամ/ շաբ.
MANDATORY
1705/Մ04
1. Purpose of the Course
● ապահովել արդեն ձեռք բերված լեզվական գիտելիքների և հաղորդակցման հմտությունների կիրառումը մասնագիտական նպատակներով
● ընդլայնել մասնագիտական բառապաշարը ● ծանոթացնել մասնագիտական թարգմանության հիմունքներին և տեխնիկային ● զարգացնել մասնագիտական թարգմանության տեխնիկան ● զարգացնել բառարանից օգտվելու հմտությունները 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● սահմանել բանավոր խոսքի գործնական ոճի առանձնահատկությունները ● ցուցաբերել ոլորտի անհրաժեշտ բառապաշարի հստակ իմացություն ● ազատ թարգմանել մասնագիտական տեքստը, տերմինները ● մեկնաբանել մասնագիտական տերմինները բ. գործնական մասնագիտական կարողություններ ● կազմել երկխոսություններ մասնագիտական թեմայով ● կրճատել/ընդլայնել տեքստը ● զբաղվել մասնագիտական գործունեությամբ օտարալեզու միջավայրում ● վարել մասնագիտական ուղղվածության զրույց, բանակցություն օտար լեզվով ● կազմակերպել շնորհանդեսներ, ելույթներ մասնագիտական թեմայով գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● տվյալ թեմայով տեղեկատվության որոնում ● տեղեկատվական աղբյուրների ընդլայնում ● թեմայի շուրջ մտքերի փոխանակում 3. Description
● ապահովել արդեն ձեռք բերված լեզվական գիտելիքների և հաղորդակցման հմտությունների կիրառումը մասնագիտական նպատակներով
● ընդլայնել մասնագիտական բառապաշարը ● ծանոթացնել մասնագիտական թարգմանության հիմունքներին և տեխնիկային ● զարգացնել մասնագիտական թարգմանության տեխնիկան ● զարգացնել բառարանից օգտվելու հմտությունները 4. Teaching and Learning Styles and Methods
● գործնական պարապմունքներ
● ինքնուրույն աշխատանք ● թիմային աշխատանք ● բանավոր ներկայացում ● հարց և պատասխան ● ստուգողական աշխատանք ● ուսուցողական ֆիլմի դիտում ● բանավեճ 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է ստուգարքով
6. Basic Bibliography
7. Main sections of the course
● քերականության հիմնական հարցեր
● խոսքի մշակույթի հիմնախնդիրներ ● շարահյուսական կառուցվածքներ ● գիտական ոճի ոճաբանական առանձնահատկություններ ● գիտական ոճի ձևաբանական առանձնահատկություններ ● մասնագիտական տերմինաբանության առանձնահատկություններ ● բանավոր թարգմանության առանձնահատկություններ ● բանավոր թարգմանության տեխնիկա |
Professional educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0709 | Մանրէների կենսատեխնոլոգիա | 6 |
1-ին
4 ժամ/շաբ.
դաս. 3 ժամ/ շաբ., լաբ.-1 ժամ/ շաբ.
MANDATORY
0709/Մ05
1. Purpose of the Course
● ուսանողներին հաղորդել խորացված գիտելիքներ Մանրէների կենսատեխնոլոգիայի ժամանակակից հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ,
● ծանոթացնել մանրէների կենսատեխնոլոգիայի հիմնական մոտեցումների հետ և մանրէների աճեցման առանձնահատկությունների հետ, ● պարզաբանել արդյունաբերության տարբեր ոլորտներում մանրէների կիրառման հեռանկարները, ● ներկայացնել միջավայրի տարբեր ֆիզիկաքիմիական գործոնների ազդեցությունը կուլտուրաների աճի վրա՝ մանրէների աճի կարգավորման նպատակով: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● բնութագրելու մանրէներում նյութափոխանակային գործընթացները և դրանց նշանակությունը կենսատեխնոլոգիայում, ● ներկայացնելու մանրէների աճեցման եղանակները և մոտեցումները, ● բնութագրելու մանրէներից ստացվող հիմնական կենսատեխնոլոգիական արգասիքները և դրանց կիրառման հեռանկարները, ● պարզաբանելու միջավայրի տարբեր ֆիզիկաքիմիական գործոնների ազդեցությունը կուլտուրաների աճի վրա, բ. գործնական մասնագիտական կարողություններ ● կարգավորելու մանրէների աճը տարբեր գործոններով, ● որոշելու մանրէների աճման տեսակարար արագությունը, pH-ը և օքսիդավերականգնողական պոտենցիալը, ● լուսաբանելու կենսազանգվածի ստացման նյութաէներգետիկական հաշվեկշիռը և գնահատել մանրէների աճը ըստ ածխածնի, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● Վերլուծելու ստացված գիտելիքները և կատարել եզրակացություններ: 3. Description
● ուսանողներին հաղորդել խորացված գիտելիքներ Մանրէների կենսատեխնոլոգիայի ժամանակակից հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ,
● ծանոթացնել մանրէների կենսատեխնոլոգիայի հիմնական մոտեցումների հետ և մանրէների աճեցման առանձնահատկությունների հետ, ● պարզաբանել արդյունաբերության տարբեր ոլորտներում մանրէների կիրառման հեռանկարները, ● ներկայացնել միջավայրի տարբեր ֆիզիկաքիմիական գործոնների ազդեցությունը կուլտուրաների աճի վրա՝ մանրէների աճի կարգավորման նպատակով: 4. Teaching and Learning Styles and Methods
● Դասախոսություններ (ավանդական և ինտերակտիվ, դրվագների ցուցադրմամբ և քննարկմամբ, խնդիրների լուծում, հարցեր և պատասխաններ, զրույց)
● Ուսուցանող ձևեր և մեթոդներ (շրջված լսարան, բաց հարցերով քննարկում. ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր) ● Ինքնուրույն աշխատանքներ (գրականության մշակում, զեկուցումների պատրաստում և քննարկում) ● Անհատական խորհրդատվություն: 5. Evaluation Methods and Criteria
● 1-ին ընթացիկ քննությունը բանավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով:
● 2-րդ ընթացիկ քննություն՝ հետազոտական բաղադրիչ - բանավոր՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հետազոտական բաղադրիչի գնահատում. . հետազոտական թեմայի արդիականության հիմնավորում և կատարման ինքնուրույնություն՝ առավելագույնը 1 միավոր, . ստացված արդյունքների որակական կամ քանակական վերլուծություն՝ առավելագույնը 1 միավոր, . աշխատանքի բանավոր ներկայացում՝ 2 միավոր, . գրագողության հայտնաբերման դեպքում աշխատանքը գնահատվում է «անբավարար»։ ● Մասնակցություն՝ 3 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Դասախոսություններ. Ներածություն, մանրէների կենսատեխնոլոգիա առարկան ու խնդիրները: Մանրէների կենսատեխնոլոգիայի նվաճումները և հեռանկարները: Պրոկարիոտների բջիջների կազմակերպման և աճման առանձնահատկությունները։ Բակտերիաների և արքեյների պլազմային թաղանթների և արտաթաղանթային կառույցները: Ֆիկոբիլիսոմների և ֆիկոբիլիպրոտեինների դերը ցիանոբակտերիաների նյութափոխանակության մեջ: Կենսատեխնոլոգիական օբյեկտները, նրանց առանձնհատկությունները և ընտրության սկզբունքները: Կենսատեխնոլոգիական գործընթացը և նրա հիմնական փուլերը: Մանրէները որպես կենսատեխնոլոգիայի օբյեկտներ: Մանրէների աճը անընդհատ և պարբերական կուլտուրայում: Մանրէների աճման փուլերն և միջավայրերը: Մանրէների կենսազանգվածի ստացման նյութաէներգետիկական հաշվեկշիռը: Մանրէների աճի կարգավորումը ըստ ածխածնի և ազոտի աղբյուրների: Մակրո- և միկրոտարրերի դերը աճման գործընթացում, աճը պայմանավորող գործոնները: Միջավայրի տարբեր ֆիզիկաքիմիական գործոնների (ջերմաստիճան, pH, թթվածնի առկայություն, միջավայրի կազմ, օսմոսային ճնշում, իոնիզացնող ճառագայթներ) ազդեցությունը կուլտուրաների աճի վրա: Մանրէների կենսատեխնոլոգիայի հիմնական ուղղությունները: Կենսատեխնոլոգիական հիմնական արգասիքները և դրանց դասակարգումը: Հակաբիոտիկների կենսատեխնոլոգիա: Ֆոտոսինթեզը կենսատեխնոլոգիայում. Moorella thermoacetica-ի հիբրիդային ֆոտոսինթեզային համակարգը և նրա աշխատանքի մեխանիզմը: Բակտերիառոդոպսինային ֆոտոսինթեզը և բակտերիադոպսինի կիրառման հեռանկարները: Կենսալուսարձակման տեսակները և մեխանիզմները: Բակտերիաների կենսալուսարձակման սկզբունքները: Կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցի կենսատեխնոլոգիական ներուժը: Միկրոջրիմուռների կենսատեխնոլոգիական ներուժը և կիրառման հեռանկարները: Նանոկենսատեխնոլոգիայի նվաճումները և հեռանկարները: Միկրոջրիմուռների կիրառությունը նանոմասնիկների ստացման համար կանաչ սինթեզի եղանակով: Ամինաթթուների կենսատեխնոլոգիա. մանրէներից տարբեր ամինաթթուների ստացումը: Մանրէներում պոլիշաքարների արտադրության և կիրառման առանձնահատկությունները: Մանրէական ինսեկտիցիդների արտադրություն. Bacillus thuringiensis-ի կողմից արտադրվող տոքսինները: Կաթնաթթվային մանրէների կենսատեխնոլոգիական ներուժը: Մանրէներում տարբեր վիտամինների արտադրության կենսատեխնոլոգիական գործընթացները: Հայաստանում տարածված մանրէների կենսատեխնոլոգիական ներուժը:
|
||
0709 | Մասնագիտության արդի հիմնախնդիրները | 3 |
1-ին
2 ժամ/շաբ.
դաս.-2 ժամ/ շաբ.
MANDATORY
0709/Մ06
1. Purpose of the Course
● ծանոթացնել բնական գիտությունների համակարգում կենսաբանության տեղին և դերին, մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիայի հիմնարար ու կիրառական հիմնախնդիրներին, սննդի նոր աղբյուրների, նյութափոխանակության կարգավորման, այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, կենսատեխնոլոգիաներում Հայաստանի մանրէների կիրառման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող պատշաճ մասնագիտական գիտելիքներ,
● ներկայացնել կենսավառելիքի տեխնոլոգիաների ուղղությունները, մանրէներում հիդրոգենազների միջոցով ջրածին գազի արտադրության մեխանիզմները, արտադրություն կիրառական ասպեկտները, տալ կենսառեակտորների կատարելագործման խնդիրներին առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● լուսաբանելու մանրէների դասակարգման մասին նոր պատկերացումները և բնական ֆիլոգենետիկ դասակարգման համակարգը, ● նկարագրելու մանրէների կառուցվածքի առանձնահատկությունները և դրա ուսումնասիրման նորագույն մեթոդները, հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության հաղթահարման ուղիները, ● ներկայացնելու մանրէների և ֆերմենտների օգտագործմամբ կենսավառելիքի արտադրության տեխնոլոգիաների կիրառման առավելություները և հեռանկարայնությունը: ● նշելու նյութափոխանակության կարգավորման ուղիները, ներկայացնելու բջիջներում նյութափոխանակային ցանցերը։ ● վերլուծելու կենդանի բջիջներում կառուցվածքագործառական հնարավոր փոփոխությունների հարցը արտաքին վնասակար գործոնների ազդեցության պայմաններում: բ. գործնական մասնագիտական կարողություններ ● վերլուծելու և գնահատելու մանրէների ուսումնասիրման կենսատեխնոլոգիական մեթոդները ● վերլուծելու համընդհանուր կարգավորիչ մեխանիզմները, սպիտակուցների միջև փոխազդեցությունները, ● մշակելու կենսաքիմիական խնդրի լուծման օպտիմալ եղանակ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● օգտագործելու մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքները տարբեր հարցեր լուծելու համար, ● հետազոտությունների արդյունքների հիման վրա նախապատրաստելու և ներկայացնելու բանավոր զեկույցներ: 3. Description
● ծանոթացնել բնական գիտությունների համակարգում կենսաբանության տեղին և դերին, մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիայի հիմնարար ու կիրառական հիմնախնդիրներին, սննդի նոր աղբյուրների, նյութափոխանակության կարգավորման, այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, կենսատեխնոլոգիաներում Հայաստանի մանրէների կիրառման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող պատշաճ մասնագիտական գիտելիքներ,
● ներկայացնել կենսավառելիքի տեխնոլոգիաների ուղղությունները, մանրէներում հիդրոգենազների միջոցով ջրածին գազի արտադրության մեխանիզմները, արտադրություն կիրառական ասպեկտները, տալ կենսառեակտորների կատարելագործման խնդիրներին առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում: 4. Teaching and Learning Styles and Methods
· Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
· Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, · Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարք՝ բանավոր (հարցատոմս, թեստեր)։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն: Մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիայի համառոտ պատմությունը և դրա դասերը: Մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիայի 21-րդ դարի հիմնարար հիմնախնդիրները: Հայաստանի մանրէները: Մանրէների մասին նոր տեղեկություններ: Կենսավառելիք: Շրջական միջավայրի նոր գործոնները մանրէների կյանքում: Նյութափոխանակության կարգավորման ուղիները և նյութափոխանակային ցանցերը։ Նյութափոխանակության փոփոխությունները մարդու օրգանիզմում քաղցի ընթացքում: Իոնացնող ճառագայթների ազդեցությամբ կենսամոլեկուլների (ֆերմենտներ, սպիտակուցներ, նուկլեինաթթուներ) կառուցվածքաֆունկցիոնալ փոփոխությունները:
|
||
0709 | Մանրէների ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի սկզբունքներ | 3 |
1-ին
2 ժամ/շաբ.
դաս. 1 ժամ/ շաբ., լաբ. 1 ժամ/ շաբ.
MANDATORY
0709/Մ07
1. Purpose of the Course
● Ուսանողներին հաղորդել խորը և համակողմանի գիտելիքներ մանրէների ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի առանձնահատկությունների և հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ,
● Ստեղծել հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդների և դրանց կենսատեխնոլոգիայում կիրառման մասին: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● Նկարագրելու մանրէների ֆիզիոլոգիային և կենսաքիմիայի սկզբունքների առանձնահատկությունների ժամանակակից տեսական հիմնահարցերը։ ● Բացատրելու օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդները և կենսատեխնոլոգիայում դրանց կիրառումը, ● Որոշելու մանրէների ֆիզիոլոգիական և կենսաքիմիկան հիմնական գործընթացները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ● տարբերակելու հետազոտական մեթոդներն` առաջադրված խնդիրներն լուծելու համար ● վերլուծելու մանրէների ֆիզիոլոգիային և կենսաքիմիայի հիմնահարցերի լուծման տրամաբանությունը գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● օգտագործելու ստացած գիտելիքները մասնագիտական գործունեության ընթացքում տարբեր հարցեր լուծելու համար, ● իրականացնելու հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կենսատեխնոլոգիական, կլինիկական ոլորտներում։ 3. Description
● Ուսանողներին հաղորդել խորը և համակողմանի գիտելիքներ մանրէների ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի առանձնահատկությունների և հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ,
● Ստեղծել հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդների և դրանց կենսատեխնոլոգիայում կիրառման մասին: 4. Teaching and Learning Styles and Methods
● Դասախոսություններ
● Լաբորատոր աշխատանքներ ● Գործնական աշխատանքներ ● Սեմինարներ 5. Evaluation Methods and Criteria
● Երկու միջանկյալ քննություններ, 1-ին քննություն՝ 3 միավոր, գրավոր, 2-րդ քննություն՝ 3 միավոր, բանավոր,
● Ինքնուրույն աշխատանք (հետազոտական բաղադրիչ)` 4 միավոր, ● Մասնակցություն՝ 2 միավոր, ● Եզրափակիչ քննություն, բանավոր՝ 8 միավոր: Մասնակցության առավելագույն 2 միավորը գնահատվելու է ուսանողի ներկայությունը լաբորատոր դասերին (մինչև 60-75% ներկայությունը - 0 միավոր, 75-90% - 1 միավոր, 90-100% - 2 միավոր): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մանրէների ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի սկզբունքները առարկան և խնդիրները: Մանրէների բազմացումը, աճը բնութագրող պարամենտրեր։ Օքսիդավերականգնողական պոտենցիալ, դերը։ Մանրէների կուլտիվացում, նույնականացում։ Նյութափոխանակության հիմնական գործընթացները, էներգիայի ստացման եղանակները։ Անաբոլիզմ և կատաբոլիզմ։ Արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունը։ Մանրէների քիմիական կազմը։ Մակրոմոլեկուլների սինթեզ (սպիտակուցներ, նուկլեինաթթուներ), կարգավորումը։ Ամինաթթուների կենսասինթեզ և նյութափոխանակություն։ Բջջապատի և պլազմային թաղանթի սինթեզը։ Մանրէների գենետիկա, ռեկոմբինացիա, մուտագենեզ։ Գենի էքսպերսիայի կարգավորում։ էկզո- և էնդ- ֆերմենտներ։ Պասիվ և հեշտացված դիֆուզիա։ Ակտիվ տեղափոխություն։ Առաջնային, երկրորդային, ուղղորդված տեղափոխություն։ Պերմիազներ։ Ածխածնի աղբյուրներ, ավտոտրոֆներ, հետերոտրոֆներ։ Ֆոտոսինթեզ։ Քեմոսինթեզ։ Մանրէների թթվածնի նկատմամաբ պահանջմունքը։ Շնչառական համակարգեր։ Մանրէների ազոտի նկատմամբ պահաջմունքը, ամինաավտոտրոֆներ, ամինահետերոտրոֆներ։ Մանրէների հանքային տարրերի նկատմամբ պահանջմունքը։ Աճման գործոններ։ Մանրէների պատասխանը սթրեսին, կարգավորումը։
|
||
0709 | Հիմնարար հետազոտությունից մինչև արդյունաբերություն. պրակտիկա և հեռանկարներ | 6 |
1-ին
4 ժամ/շաբ.
դաս.- 2 ժամ/շաբ., լաբ.- 1 ժամ/շաբ., գործ. 1 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ08
1. Purpose of the Course
ձևավորել գիտելիքներ, պատկերացումներ ու համապատասխան փորձ “գիտություն- արտադրություն-իրացում” շղթայում կատարվող գործընթացների ձևավորման ու կառավարման վերաբերյալ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● նկարագրել “գիտություն-արտադրություն-իրացում” շղթայում իրականացվող գործընթացները, ● լուսաբանել գիտահետազոտական աշխատանքների և արտադրական գործընթացների կազմակերպման համար իրականացվող հիմնական գործառույթներն ու օպերացիաները, ● նկարագրել նոր արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների ներդրման տեխնիկական նախապատրաստման աշխատանքների կառավարման սկզբունքները, ● նկարագրելու նորարարական գործընթացների մշակման ու նոր արտադրանքի ներդրման մեթոդները ● նկարագրել նորարարական գործընթացի և ապրանքի կյանքի պարբերաշրջանի ձևավորման ու դրա կառուցվածքի կատարելագործման մեթոդներին: բ. գործնական մասնագիտական կարողություններ ● վերլուծել և գնահատել կազմակերպության գործունեության արդյունավետությունը և մրցունակությունը՝ կապված շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ, ● մշակել ռազմավարություններ՝ կազմակերպությունում տնտեսապես հիմնավորված նոր առաջարկի ձևավորման համար, որը պետք է համարժեք լինի շուկայում ձևավորված նոր պահանջարկին, ● ընդունել տնտեսապես հիմնավորված կառավարչական որոշումներ նոր արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների մշակման ու ներդրման վերաբերյալ, ● կառավարելու ռիսկերը կապված նորարարական նախագծերի մշակման և դրանց իրականացման գործընթացների հետ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● տիրապետել “գիտություն-արտադրություն-իրացում” շղթայում իրականացվող բոլոր գործընթացների հետ կապված տերմիններին ● տիրապետել “գիտություն-արտադրություն-իրացում” շղթայում իրականացվող գործընթացների վերաբերյալ կառավարչական որոշումների ընդունման մեթոդներին, ունենալ հմտություններ նորարարական գործընթացների կյանքի պարբերաշրջանի կառուցվածքի կատարելագործման համար: 3. Description
ձևավորել գիտելիքներ, պատկերացումներ ու համապատասխան փորձ “գիտություն- արտադրություն-իրացում” շղթայում կատարվող գործընթացների ձևավորման ու կառավարման վերաբերյալ:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. խնդիրների լուծում, 3. հիմնախնդիրների քննարկում և լուծման մեթոդների առաջարկում, 4. անհատական աշխատանքների կատարում։ 5. Evaluation Methods and Criteria
Ընթացիկ ստուգում՝ 4 միավոր,
Ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր, Մասնակցություն՝ 2 միավոր, Եզրափակիչ քննություն-՝ 8 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Գիտությունը որպես արդյունավետ ու մրցունակ տնտեսության ձևավորման հենք: Գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը: Գյուտարարական աշխատանքների կազմակերպումը: Արտադրության տեխնիկական նախապատրաստումը: Նոր արտադրանքի ներդրման մեթոդների առանձնահատկությունները և համեմատական վերլուծությունը: Համակարգային վերլուծությունը որպես որոշումների ընդունման մեթոդաբանական հիմք: Որոշումների ընդունման ռացիոնալ մեթոդ: Նոր արտադրանքի մարքեթինգ: Նոր արտադրանքի արտադրության վերաբերյալ մշակված ռազմավարությունների գնահատումը և ընտրությունը: Նոր արտադրանքի ստեղծման, յուրացման և որակի ապահովման կառավարումը: Առաջադեմ տեխնոլոգիական գործընթացներ. էությունը և կառավարման առանձնահատկությունները։ Ինովացիոն գործընթացներ. էությունը և իրականացման փուլերը: Ինովացիոն գործընթացի և ապրանքի կյանքի պարբերաշրջանի կառուցվածքի համեմատական վերլուծությունը և կառավարումը: Վենչուրային ձեռնարկատիրություն: Ինովացիոն նախագծերի ռիսկերը:
|
||
0709 | Մանրէաբանության վերլուծական մեթոդներ | 3 |
2-րդ
2 ժամ/շաբ.
դաս. – 0,67 ժամ/ շաբ., լաբ.- 1,33 ժամ/ շաբ.
MANDATORY
0709 /Մ09
1. Purpose of the Course
● ձևավորելու մանրէաբանական մեթոդների տեսական հիմքերի, արտադրություններում և բժշկությունում կիրառվող դասական և ժամանակակից մանրէաբանական մեթոդների վերաբերյալ համապարփակ գիտելիք,
● ցուցադրելու մանրէների նույնականացման մեթոդաբանությունը, ● փոխանցել ինքնուրույն աշխատանք, փորձերի պլանավորում, տվյալների վերլուծում իրականացնել հմտություն։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● նկարագրելու ուսումնասիրվող մանրէներին ֆենոտիպորեն և գենոտիպորեն ● իրականացնելու մանրէների նույնականացում օգտագործելով ժամանակակից որոշիչները ● համեմատելու դասական և արդի մոլեկուլային նույնականացման մեթոդները ● պլանավորելու աշխատանքը վերջնարդյունքին հասնելու համար: բ. գործնական մասնագիտական կարողություններ ● մեկուսացնել ջրում, հողում, սննդամթերքում և օդում առկա մանրէներին, ստանալ դրանց մաքուր կուլտուրաներ ● նույնականացնել մեկուսացված մանրէներին ձևաբանական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հատկությունների հիման վրա ● իրականացնել մանրէների նույնականացումը ժամանակակից մոլեկուլային մեթոդներով: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ● իրականացնել մանրէների տարբեր հատկություններ որոշում ● նույնականացնել մանրէներին դասական և արդի մեթոդներով ● կիրառել ստացված գիտելիքները հիվանդությունների ախտորոշման, արտադրամասի և արտադրանքի սանիտարական վերահսկողության համար՝ աշխատելով մասնագիտությամբ համապատասխան հաստատությունում: 3. Description
● ձևավորելու մանրէաբանական մեթոդների տեսական հիմքերի, արտադրություններում և բժշկությունում կիրառվող դասական և ժամանակակից մանրէաբանական մեթոդների վերաբերյալ համապարփակ գիտելիք,
● ցուցադրելու մանրէների նույնականացման մեթոդաբանությունը, ● փոխանցել ինքնուրույն աշխատանք, փորձերի պլանավորում, տվյալների վերլուծում իրականացնել հմտություն։ 4. Teaching and Learning Styles and Methods
● Ինտերակտիվ դասախոսություններ՝ հարց պատասխան մեթոդի կիրառմամբ
● Համացանցային տեղեկատվությունների բազայի օգտագործում ● Մասնագիտական ժամանակակից գրականության ընթերցում և վերլուծում ● Ինքնուրույն աշխատանքի հիման վրա պատրաստված բանավոր զեկուցում 5. Evaluation Methods and Criteria
Առանց ընթացիկ քննությունների գնահատում։ Իր մեջ ներառում է. Ինքնուրույն աշխատանք (առավելագույնը 8 միավոր), Մասնակցություն (առավելագույնը 3 միավոր), Եզրափակիչ քննություն (առավելագույնը 9 միավոր)։ Ինքնուրույն հետազոտական աշխատանք. ներկայացվում է բանավոր զեկույց։ Եզրափակիչ քննություն. բանավոր հարցում, հարցատոմսը պարունակում է 4 հարց (2+2+2+1 միավոր արժեքներով, միավորների քայլը 0.5 է):
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն՝ մանրէների նույնականացման հիմնախնդիրները և մանրէաբանությունում կիրառվող հիմնական մեթոդներ: Մանրէների սննդառության տիպերը և սննդամիջավայրերի տեսակները։ Մանրէազերծման սկզբունքները և մեթոդները։ Մաքուր կուլտուրաների ստացման առանձնահատկությունները և նշանակությունը մանրէաբանական աշխատանքների համար: Մանրէների ֆենոտիպական առանձնահատկությունների ուսումնասիրման մեթոդները։ Ժամանակակից մոլեկուլային մանրէաբանության մեթոդների տեսական հիմքերը և կիրառումը մանրէների նույնականացման համար։ Սեքվենավորման տեսակները և կիրառությունը հեռանկարները։
|
||
0709 | Կենսագործընթացների կառավարում | 3 |
2-րդ
2 ժամ/շաբ.
դաս. 1,07 ժամ/ շաբ., լաբ. 0,93 ժամ/ շաբ.
MANDATORY
0709/Մ10
1. Purpose of the Course
● ներկայացնելու բջջի կենսագործունեության կառավարման հիմնական սկզբունքների մասին, մանրէների աճման կենսաէներգետիկական և այլ ֆիզիկաքիմիական բնութագրիչների նկարագրությունը, մոդելավորումն ու դրա կիրառելիությունը կենսագործընթացների կարգավորման և կառավարման համար
● ձևավորելու միջավայրերի ընտրության, կենսառեակտորների ընտրության և ավտոմատացման վերաբերող պատշաճ մասնագիտական գիտելիքներ, ● ներկայացնելու խմորման կենսագործընթացի ծավալայնացման ու բարելավման հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● լուսաբանելու տարբեր կենսագործընթացների կառավարման և մոդելավորման հնարավորությունները արտադրական ձեռնարկություններում, ● նկարագրելու մանրէների, կենսառեակտորների և միջավայրերի ընտրության սկբզունքները և նյութափոխանակային գործընթացների կառավարման մեխանիզմները, ● ներկայացնելու մանրէների խմորման և կենդանական բջիջների օգտագործման կարևորությունը տարբեր կենսապրոդուկտների արտադրության համար։ բ. գործնական մասնագիտական կարողություններ ● գնահատելու փոքր ծավալի լաբորատոր կենսառեակտորում կենսագործընթացների կառավարման սկզբունքերը ● մոդելավորելու և բարելավելու լաբորատոր կենսառեակտորում խմորման ընթացքում տարբեր վերջնանյութերի ստացումը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● վերլուծելու փորձնական արդյունքները և տեսական նյութը, ● ներկայացնելու հետազոտությունների արդյունքները զեկուցումների տեսքով ● վարելու գիտական բանավեճեր: 3. Description
● ներկայացնելու բջջի կենսագործունեության կառավարման հիմնական սկզբունքների մասին, մանրէների աճման կենսաէներգետիկական և այլ ֆիզիկաքիմիական բնութագրիչների նկարագրությունը, մոդելավորումն ու դրա կիրառելիությունը կենսագործընթացների կարգավորման և կառավարման համար
● ձևավորելու միջավայրերի ընտրության, կենսառեակտորների ընտրության և ավտոմատացման վերաբերող պատշաճ մասնագիտական գիտելիքներ, ● ներկայացնելու խմորման կենսագործընթացի ծավալայնացման ու բարելավման հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում։ 4. Teaching and Learning Styles and Methods
● Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
● Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց ● Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ● Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ● Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
· Ընթացիկ ստուգում՝ 4 միավոր,
· Ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր, · Մասնակցություն՝ 2 միավոր, · Եզրափակիչ քննություն-՝ 8 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բջիջների աճ։ Աճման տարբեր բնութագրիչերի ընդհանրական նկարագրություն։ Միջավայրերի ընտրության սկզբունքերը։ Մանրէների աճման համար կենսառեակտորների ընտրության հիմնական հասկացությունները։ Կենսառեակտորների տեսակները և ավտոմատացումը։ Կենսագործընթացների կառավարման հնարավորությունները տարբեր մանրէաբանական արտադրություններում։ Շարունակական բջջային կուլտուրաներ։ Բջիջների աճման կինետիկայի մոդելավորումը և կիրառումը լաբորատոր կենսառեակտորներում։ Կենսագործընթացների կառավարումը որպես գործիք բարձր ելքով տարբեր կենսապրոդուկտների արտադրման համար։ Արտաքին տարբեր գործոնների կառավարումը և կիրառությունները արտադրություններում։
|
||
0709 | Օրգանական թափոնների և կեղտաջրերի մշակման տեխնոլոգիաներ | 6 |
2-րդ
4 ժամ/շաբ.
դաս. 2 ժամ/շաբ., գործ. 0,93 ժամ/շաբ., լաբ. 1,07 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ11
1. Purpose of the Course
● ձևավորելու խորը և համակողմանի գիտելիքներ օրգանական թափոնների և կեղտաջրերի մշակման տեխնոլոգիաների առանձնահատկությունների և հիմնախնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ,
● ստեղծելու հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդների և դրանց՝ կենսատեխնոլոգիայում կիրառման մասին: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● նկարագրելու օրգանական թափոնների մշակման առանձնահատկությունների ժամանակակից տեսական հիմնահարցերը, ● բացատրելու օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդները և կենսատեխնոլոգիայում դրանց կիրառումը, ● որոշելու օրգանական թափոններից նպատակային նյութերի արտադրման գործընթացները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ● տարբերակելու հետազոտական մեթոդներն` առաջադրված խնդիրներն լուծելու համար ● վերլուծելու օրգանական թափոնների և կեղտաջրերի սկզբունքների լուծման տրամաբանությունը գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● օգտագործելու ստացած գիտելիքները մասնագիտական գործունեության ընթացքում տարբեր հարցեր լուծելու համար, ● իրականացնելու հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կենսատեխնոլոգիական, կլինիկական ոլորտներում, օգտագործելու մանրէները օրգանական թափոններից և կեղտաջրերից նպատակային նյութերի ստացման նպատակով։ 3. Description
● ձևավորելու խորը և համակողմանի գիտելիքներ օրգանական թափոնների և կեղտաջրերի մշակման տեխնոլոգիաների առանձնահատկությունների և հիմնախնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ,
● ստեղծելու հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդների և դրանց՝ կենսատեխնոլոգիայում կիրառման մասին: 4. Teaching and Learning Styles and Methods
● Դասախոսություններ
● Լաբորատոր աշխատանքներ ● Գործնական աշխատանքներ ● Սեմինարներ 5. Evaluation Methods and Criteria
● Երկու միջանկյալ քննություններ, 1-ին քննություն՝ 3 միավոր, գրավոր, 2-րդ քննություն՝ 3 միավոր, բանավոր,
● Ինքնուրույն աշխատանք (հետազոտական բաղադրիչ)` 4 միավոր, ● 3.Մասնակցություն՝ 2 միավոր, ● Եզրափակիչ քննություն, բանավոր՝ 8 միավոր: Մասնակցության առավելագույն 2 միավորը գնահատվելու է ուսանողի ներկայությունը լաբորատոր դասերին (մինչև 60-75% ներկայությունը - 0 միավոր, 75-90% - 1 միավոր, 90-100% - 2 միավոր): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Օրգանական թափոնների և կեղտաջրերի մշակման տեխնոլոգիաներ առարկան և խնդիրները։ Օրգանական թափոնների դասակարգումը. Ածխաջրածնային թափոններ՝բանաջարեղենամրգային և սննդային արդյունաբերության թափոններ։ Կենդանական գոմաղբ, ցելյուլոզ պարունակող թափոններ, գլիցերոլ, կեղտաջրեր։ Թափոններից նպատակային նյութերի ստացում՝ կենսագազ, կենսավառելիք, էլեկտրականություն, օրգանական պարարտանյութեր, կենդանական սնունդ։ Թափոնների մշակման մեթոդներ։ Կենցաղային հոսքաջրեր: Կեղտաջրերի մաքրման մեխանիկական (պարզեցում, զտում), ֆիզիկաքիմիական (չեզոքացում, քլորով մշակում) և կենսաբանական (միկրոօրգանիզմներով օրգանական նյութերի օքսիդացում)։ Վերմիկոմպոստացում՝ անձրևաորդերի միջոցով թափոնի մշակում, փուլերը, դրանց հիմնական ֆերմենտները։ Կոմպոստացում և խմորում, ազդող գործոնները։ Ցանկածածկում (մուլչացում): Վերմիկոմպոստացման և կոմպոստացման համակցում։ Լիգնեցելուլոզային թափոնների մշակման, ֆիզիկական, քիմիկան և կեսաբանական մեթոդներ։ Օրգանական թափոնների անաերոբ դեգրադացում, հիմական կենսաքիմիական գործընթացները, փուլերը (հիդրոլիզ, թթվագենեզ, քացախագենեզ, մեթանագենեզ); ազդեցության գործոնները, միկրոորգանիզմները, միափուլ, բազմափուլ ռեակտորներ։ Վերմիկոմպոստացումը բիզնեսում։ Օրգանական թափոնների կառավարման հմտությունները և դրա ազդեցությունը մարդու առողջության վրա։
|
||
0709 | Կենսազանգված և կենսաէներգիա | 6 |
2-րդ
4 ժամ/շաբ.
դաս. 2 ժամ/շաբ., գործ. 0,4 ժամ/շաբ., լաբ. 1,6 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ12
1. Purpose of the Course
● ներկայացնել կենսազանգվածի և կենսաէներգիայի ստացման հիմնական մեթոդները, մանրէների կենսազանգվածի ստացման ուղիները և դրանց կիրառումը տարբեր տեսակի կենսաէներգիա ստանալու նպատակով
● ձևավորել կենսազանգվածի և կենսաէներգիայի ստացման համար անհրաժեշտ աղբյուրների ընտրության, դրանց վերամշակմանը վերաբերող պատշաճ մասնագիտական գիտելիքներ, ● ներկայացնել կենսազանգվածի և կենսաէներգիայի ստացման նյութափոխանակային ուղիների, այդ ուղիների ընտրության և բարելավման հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● լուսաբանելու կենսազանգվածի և կենսաէներգիայի ստացման եղանակները և այդ եղանակների բարելավման հնարավորությունները և կիրառությունը արտադրություններում, ● նկարագրելու նյութափոխանակային ուղիների ընտրության սկբզունքները և այդ ուղիների բարելավման մեխանիզմները, ● ներկայացնելու նյութափոխանակային և գենետիկական ճարտարագիտության դերը բարձր արդյունավետությամբ կենսազանգվածի և կենսաէներգիայի ստացման համար, ինչպես նաև վերջինիս նշնանակությունն ու դերը մարդկության կայուն զարգացման գործում։ բ. գործնական մասնագիտական կարողություններ ● գնահատելու տարբեր նյութափոխանակային գործընթացների կարգավորման մեխանիզմները, նյութափոխանակության հավասարակշռությունը ● կանխատեսելու և մոդելավորելու բարձր ելքով մանրէների կենսազանգվածի և այդ կենսազագնվածի կիրառմամբ կենսաջրածնի և կենսաբութանոլի ստացման մեխանիզմները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● վերլուծելու փորձնական արդյունքները և տեսական նյութը, ● ներկայացնելու հետազոտությունների արդյունքները զեկուցումների (սահիկաշարի) տեսքով ● վարելու գիտական բանավեճեր: 3. Description
● ներկայացնել կենսազանգվածի և կենսաէներգիայի ստացման հիմնական մեթոդները, մանրէների կենսազանգվածի ստացման ուղիները և դրանց կիրառումը տարբեր տեսակի կենսաէներգիա ստանալու նպատակով
● ձևավորել կենսազանգվածի և կենսաէներգիայի ստացման համար անհրաժեշտ աղբյուրների ընտրության, դրանց վերամշակմանը վերաբերող պատշաճ մասնագիտական գիտելիքներ, ● ներկայացնել կենսազանգվածի և կենսաէներգիայի ստացման նյութափոխանակային ուղիների, այդ ուղիների ընտրության և բարելավման հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում։ 4. Teaching and Learning Styles and Methods
● Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
● Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց ● Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ● Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ● Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
● 1-ին ընթացիկ քննություն. գրավոր հարցում, հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 1 միավոր առավելագույն արժեքով, միավորների քայլը 0.5 է:
● 2-րդ ընթացիկ քննություն կամ հետազոտական բաղադրիչ, գնահատման առավելագույն շեմը 4, հաշվի են առնվում ներկայացման որակը, թեմայի արդիականությունը, ինքնուրույնությունը: 2 ընթացիկ քննությունների միասին կշիռը կազմում է գումարային գնահատականի 35 %-ը: ● Ընթացիկ ստուգումներին հատկացվում է 2 միավոր, կշիռը կազմում է գումարային գնահատականի 10 %-ը: ● Ինքնուրույն աշխատանքին հատկացվում է 2 միավոր, կշիռը կազմում է գումարային գնահատականի 10 %-ը: ● Մասնակցությանը հատկացվում է 1 միավոր, կշիռը կազմում է գումարային գնահատականի 5 %-ը: ● Եզրափակիչ քննությանը հատկացվում է 8 միավոր, կշիռը կազմում է գումարային գնահատականի 40 %-ը: Եզրափակիչ քննություն. բանավոր հարցում, հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը 2 միավոր առավելագույն արժեքով, միավորների քայլը 0.5 է։ 8 միավոր առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Կենսազագնվածի և կենսաէներգիայի տեսակների մասին ընդհանուր ակնարկ։ Կենտրոնական նյութափոխանակության դերը կենսազագնվածի ստացման համար։ Հասկացություն երկրորդային նյութափոխանակության ու դրա կիրառման հնարավորությունների մասին կենսաէներգիայի ստացման համար։ Կենսազանգվածի օգտագործման հնարավորությունները։ Նյութափոխանակային ուղիների և շտամների ընտրությունը կենսավառելիքի կամ կենսաէներգիայի ստացման համար։ Կենսագազի արտադրություն և այդ արտադրության բարելավման մեխանիզմները։ Մանրէաբանական էլեկտրաքիմիական մարտկոցներ։ Կենսաէներգիայի ստացումը ֆոտոկենսաբանական մեթոդներով օգտագործելով տարբեր մետաղաֆերմենտներ։ Ralstonia eutropha H16-ի օրինակով կենսաէներգիայի և կենսազագնվածի ստացում։ Escherichia coli BW25113-ի օրինակով կենսաջրածնի ստացում և այդ կենսագործընթացի բարելավում։ Տարբեր կլոստրիդիումների օրինակով կենսաբութանոլի ստացում և կենսաբութանոլի ստացման մեխանիզմների պարզաբանում։
|
||
0709 | Էնզիմոլոգիա և արդյունաբերական մանրէաբանություն | 6 |
2-րդ
4 ժամ/շաբ.
դաս. 2,13 ժամ/ շաբ., լաբ. 1,87 ժամ/ շաբ.
MANDATORY
0709/Մ13
1. Purpose of the Course
● հաղորդելու ուսանողներին հիմնարար և համակարգված գիտելիքներ ֆերմենտներով և մանրէներով ընթացող կենսատեխնոլոգիական արտադրությունների ֆերմենտային կատալիզի հիմնական առանձնահատկությունների, մանրէների աճեցման առանձնահատկությունների, դրանց պահպանման եղանակների մասին
● ծանոթացնելու ժամանակակից արտադրություններում մանրէների կիրառման հիմնական մեթոդների և կիրառման արդյունավետության և հեռանկարների հետ, ինչպես նաև մասնագիտական պատկերացում ձևավորել արտադրություններում մանրէական կուլտուրայի մաքրության և պահպանման մասին: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● նկարագրելու ֆերմենտների կարևորությունը կենսաբանական համակարգերում և արտադրությունում ● լուսաբանելու ýýֆիզիկական կամ քիմիական գործոնների ազդեցությունը արտադրության նպատականյութի ստացման վրա ● համեմատելու ֆերմենտային պատրաստուկներով ընթացող արտադրության արդյունավոտությունը մանրէաբանական սինթեզի հետ: բ. գործնական մասնագիտական կարողություններ ● կիրառելու մանրէների աճեցաման բոլոր եղանակները ● վերահսկելու ստացված արտադրանքի որակը ● կարգավորելու արտադրության ճիշտ ընթացքը, ազդելով մանրէների աճի և դրանց ֆերմենտային ակտիվության վրա գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● պլանավորելու արտադրության ուղին ● վերլուծելու ստացված արդյունքները ● կատարելու լաբորատոր փորձի անհատական հանձնարարականներ 3. Description
● հաղորդելու ուսանողներին հիմնարար և համակարգված գիտելիքներ ֆերմենտներով և մանրէներով ընթացող կենսատեխնոլոգիական արտադրությունների ֆերմենտային կատալիզի հիմնական առանձնահատկությունների, մանրէների աճեցման առանձնահատկությունների, դրանց պահպանման եղանակների մասին
● ծանոթացնելու ժամանակակից արտադրություններում մանրէների կիրառման հիմնական մեթոդների և կիրառման արդյունավետության և հեռանկարների հետ, ինչպես նաև մասնագիտական պատկերացում ձևավորել արտադրություններում մանրէական կուլտուրայի մաքրության և պահպանման մասին: 4. Teaching and Learning Styles and Methods
● Ինտերակտիվ և դասական ոճի դասախոսություններ՝ հարց պատասխան մեթոդի կիրառմամբ
● Տեսաֆիլմերի դիտում ● Ինքնուրույն, զույգերով և խմբակային հանձնարարականների կատարում լաբորատոր պարապմունքների ընթացքում ● Ինքնուրույն աշխատանքի հիման վրա պատրաստված զեկուցում ● Սեմինարների ընթացքում անհասկանալի և բարդ հիմնահարցերի քննարկում 5. Evaluation Methods and Criteria
● 1-ին ընթացիկ քննություն - գրավոր՝ 4 միավոր առավելագույն արժեքով,
● 2-րդ ընթացիկ քննություն - գրավոր՝ հետազոտական բաղադրիչով 5 միավոր առավելագույն արժեքով: ● Ընթացիկ ստուգում - գրավոր՝ 6 միավոր առավելագույն արժեքով։ ● Ինքնուրույն աշխատանք՝ 5 միավոր առավելագույն արժեքով։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ֆերմենտային և մանրէաբանական սինթեզ՝ ներածություն, պատմական ակնարկ, նպատակն ու խնդիրները: Էնզիմները, որպես կատարյալ կենսակատալիզատորներ. դասակարգումը, կառուցվածքը և սինթեզը, մաքրման եղանակները: Ֆերմենտների կիրառությունը հեղուկներում. լուծելի ֆերմենտներ և ֆերմենտային համակարգեր: Կենսակատալիզատորների և մանրէական բջիջների պահպանումը ակտիվ վիճակում: Կենսակատալիզատորների կիրառությունը: Ամբողջական բջիջները որպես կենսակատալիզատորներ: Կենսառեակտորներ. տեսակները, կառոքւցվածք, աշխատանքի առանձնահատկությունները: Արտադրությունում կիրառվող մանրէները, աճեցման սննդամիջավայրերը: Կենսավառելիք և կենսաբանական ակտիվ միացություններ: Առողջությանը նպաստող սննդամթերք: Խմորմամբ պատրաստվող սննդամթերքներ և խմիչքներ: Սննդային հավելումներ: Մանրէական կենսազանգվածի
|
||
0709 | Նորարարություն. Բիզնես մոդելավորում և սկզբնավորում («start up») | 3 |
4-րդ
2 ժամ/շաբ.
դաս. 1,07 ժամ/ շաբ., լաբ. 0,93 ժամ/ շաբ.
MANDATORY
0709/Մ14
1. Purpose of the Course
● ձևավորելու արդի մոտեցումների և նորարարական կենսատեխնոլոգիաների մշակման և հեռանկարային կիրառման համապարփակ գիտելիքներ,
● ներկայացնելու կենսատեխնոլոգիական նորարարական լուծումներով մանրէաբանական արտադրությունների բարելավմանն ուղղված մասնագիտական պատշաճ գիտելիքներ։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● լուսաբանելու ավանդական կենսատեխնոլոգիաների արդիականացման, նոր լուծումներով կենսատեխնոլոգիաների մշակման, և դրանց հնարավոր ներդրման հիմնախնդիրները, ● Նկարագրելու կենսակատալիզի և իմմոբիլիզացված մոդելներով մանրէաբանական արտադրությունների արդիականացման հնարավոր մոդելները ● գիտակցելու նորարարական կենսատեխնոլոգիաների կիրառմամբ անթափոն, բնապահպանական տեսանկյունից կնեսաանվտանգ և տնտեսապես արդյունավետ տեխնոլոգիաների կարևորությունը։ բ. գործնական մասնագիտական կարողություններ ● գնահատելու մանէային հիմքով արտադրություններում նորարարական կենսատեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, ● կիրառելու ժամանակակից գիտության ձեռքբերումները արտադրության բարելավման, անթափոն արտադրության կազմակերպման, նոր և արդյունավետ մոդելների (ստարտապների) մշակման համար գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● վերլուծելու տեսական գիտելիքի և փորձնական պայմաններում նախագծերի իրացման արդյունքների համադրելիությունն ու հակասությունները՝ գիտության և արտադրության կապը իրատեսորեն ներկայացնելու համար, ● վերլուծաբար ներկայացնելու տեսական նյութը, հետազոտական արդյունքները կիրառելով ժամանակակից զեկուցումների տեսքով ● ակտիվորեն մասնակցելու և վարելու մասնագիտական ոլորտում գիտահեն բանավեճեր և հանրայնորեն հասանելի լուսբանալու ոլորտին առնչվող մոտեցումները, հիմնախնդիրնեը և դրանց հնրավաոր լուծումները: 3. Description
● ձևավորելու արդի մոտեցումների և նորարարական կենսատեխնոլոգիաների մշակման և հեռանկարային կիրառման համապարփակ գիտելիքներ,
● ներկայացնելու կենսատեխնոլոգիական նորարարական լուծումներով մանրէաբանական արտադրությունների բարելավմանն ուղղված մասնագիտական պատշաճ գիտելիքներ։ 4. Teaching and Learning Styles and Methods
● Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
● Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց ● Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ● Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ● Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր (91-100%` 3, 81- 90%` 2, 71-80%` 0 ),
Ինքնուրույն աշխատանք առավելագույնը 8 միավոր Եզրափակիչ քննություն (բանավոր հարցում) առավելագույնը 9 միավոր Գարդ՝ առավելագույնը 20 միավոր 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մանրէաբանական արտադրությունների զարգացման պատմական ակնարկ, արդի իրավիճակը և մարտահրավերները: Գենետիկական ճարտարագիտությամբ արժեքավոր շտամ արտադրիչների ստացումը և դրանց հիմքով արտադրության կազմակերպման տենոլոգիական լուծումները: Բակտերիաֆագերը մանրէաբանական արտադրություններում: Արտադրական պայմաններում ֆագոլիզիսի կանխարգելումը: Իմմոբիլիզացումը որպես մանրէաբանական արտադրության բարելավման տեխնոլոգիա: Կենսակատալիզը որպես կենսատեխնոլոգիական արտադրություններում բարձրագույն տեխնոլոգիական մոդել: Մանրէների հիմքով սպիտակուցների («միաբջիջ» սպիտակուցների) ստացման արդի տեխնոլոգիաները նոր կամ ոչ ավանդական հումքի կրառամամբ: Մանրէների հիմքով կենսապարարտանյութերի ստացումը և կիառումը օրգանական գյուղատնտեսությունում: Գյուղտնտեսական վնասատուների դեմ պայքարի մանրէաբանական պատրաստուկների ստացման նորագույն լուծումները: Կենսաօբյեկտների կիրառմամաբ գազային և հեղուկ վառելանյութի ստացման տեխնոլոգիական մշակումները և դրանց հեռանկարայնությունը: Մանրէների հիմքով մետաղների կենսաերկրատեխնոլոգիաները և դրանց կիրարքման արդիական մոդելները:
|
Chair code | Name of the elective course | Credits |
---|---|---|
0709 | Ագրոկենսատեխնոլոգիա և սննդի մանրէաբանություն | 6 |
3-րդ
4 ժամ/շաբ.
դաս. 1,6 ժամ/ շաբ., լաբ. 1,2 ժամ/ շաբ., սեմ. 1,2 ժամ/ շաբ.
OPTIONAL
0709/Մ16
1. Purpose of the Course
· ներկայացնելու ագրոկենսատեխնոլոգիա և սննդային մանրէաբանություն առարկայի հիմնական ուղղությունները և կապը այլ առարկաների հետ:
· ցուցադրելու ագրոկենսատեխնոլոգիայի և սննդային մանրէաբանության դերը հանրային առողջության եւ շրջակա միջավայրի պահպանության, երկրի տնտեսական ներուժի բարձրացման գործում: · ներկայացնելու միկրոօրգանիզմների դերը գյուղատնտեսական բույսերի և կենդանիների պաշտպանության համար կենսապրեպառատների ստեղծման, հողի բերրիության բարձրացման և երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● ներկայացնելու մանրէների օգտագործման և նրանց դերի մասին հողերի և ջրամբարների աղտոտվածության մաքրման գործընթացներում, ● նկարագրելու կենսաթեստավորման և կենսաինդիկացիայի հիմունքներին և առանձնահատկություններին: ● լուսաբանելու գենային ճարտարագիտության և սելեկցիայի դերի մասին ագրոկենսատոխնոլոգիայի զարգացման մեջ: ● գնահատելու միկրոօրգանիզմների հիմնական խմբերը, որոնք ապահովում են բուսական և կենդանական ծագման սննդամթերքի որակի և անվտանգության ապահովումը։ բ. գործնական մասնագիտական կարողություններ ● օգտագործելու գյուղատնտեսությունում կենսատեխնոլոգիական արտադրանքի օգտագործման գիտելիքներ և գործնական հմտություններ ● վերլուծելու և գնահատելու մեխանիզմներ գյուղատնտեսությունում բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցները: ● իրականացնելու պրեպառատների կենսաթեստավորման փորձնական աշխատանքներ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● աշխատելու տարբեր մշտադիտարկման կենտրոննեում և կազմակերպություններում ● փորձնական արդյունքների և տեսական նյութի համակողմանի վերլուծության ունակություն։ 3. Description
· ներկայացնելու ագրոկենսատեխնոլոգիա և սննդային մանրէաբանություն առարկայի հիմնական ուղղությունները և կապը այլ առարկաների հետ:
· ցուցադրելու ագրոկենսատեխնոլոգիայի և սննդային մանրէաբանության դերը հանրային առողջության եւ շրջակա միջավայրի պահպանության, երկրի տնտեսական ներուժի բարձրացման գործում: · ներկայացնելու միկրոօրգանիզմների դերը գյուղատնտեսական բույսերի և կենդանիների պաշտպանության համար կենսապրեպառատների ստեղծման, հողի բերրիության բարձրացման և երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում: 4. Teaching and Learning Styles and Methods
● Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
● Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, ● Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ● Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ● Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
● 1-ին ընթացիկ քննություն - կազմակերպվում է գրավոր, առավելագույնը 3 միավոր: Գնահատման քայլը` 0.5միավոր:
● 2-րդ ընթացիկ քննություն - կազմակերպվում է բանավոր, առավելագույնը՝ 4 միավոր: Գնահատման քայլը` 0.5միավոր: ● Ինքնուրույն աշխատանք - 5 միավոր։ ● Մասանակցություն - 1 միավոր։ >50% ● Եզրափակիչ քննություն - կազմակերպվում է բանավոր, առավելագույնը՝ 7 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ագրոկենսատեխնոլոգիա և սննդային մանրէաբանություն առարկայի ներածություն: Ագրոկենսատեխնոլոգիան և սննդի անվտանգությունը: Բարձր որակի, էկոլոգիապես մաքուր սննդամթերքների ստացումը: Գյուղատնտեսական բույսերի և կենդանիների նոր սորտերի ստացումը ժամանակակից պոստգենոմային և կենսատեխնոլոգիական մեթոդներով: Սիմբիոնտ միկրոօրգանիզմներ՝գոյատևումը սթրեսային պայմաններում, պաթոգենների կենսահսկումը, հողերի մաքրումը: Բուսաբուծության համար կենսապրեպարատների արտադրությունը՝ կերային հավելանյութերի ստացումը գյուղանտնտեսական կենդանիների համար, անասնաբուժականա կենսապրեպառատների արտադրությունը: Արդյունաբերական նշանակության կենսապրեպառատներ: Միկրոօրգանիզմների հիման վրա պեստիցիդների և պարարտանյութերի արտադրությունը: Կենսապրոցեսի տեխնոլոգիական հիմունքները: Կենդանի կենսառեակտորներ: Օրգանական գյուղատնտեսության սկզբունքները: Միջազգային օրենսդրություն: Մանրէաբանական ինսեկտիցիդներ սպորառաջացնող բակտերիաների՝ Bacillius thuringiensis, Bacillius popiliae, Bacillius sphaercus հիման վրա: Մանրէաբանական ֆունգիցիդներ: Trichodermа տեսակի սնկի հիման վրա պրեպարատների ստացումը: Գենային ինժիներիան բույսերի պաշտպանության համար կենսապրեպառատների բարելավման հարցում: Սննդի արդյունաբերության համար միկրոօրգանիզմների արդիական և տնտեսապես կարևոր խմբերը: Կենսունակության վրա ազդող շրջակա միջավայրի և արտադրական միջավայրի հիմնական գործոնները: Սննդի որակը և անվտանգությունը որոշող միկրոօրգանիզմներ: Պաթոգեն միկրոօրգանիզմների հիմնական խմբերը, որոնք սպեցիֆիկ են սննդի արտադրության տարբեր ճյուղերի համար: Սննդի հումքի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաները, նրանց օգտագործման հիմնական նպատակները: Սննդի փաթեթավորման ժամանակակից տեխնոլոգիաները: Սննդային ծագման հիվանդությունների կարճ նկարագիրը: Սննդի մանրէաբանության ISO ստանդարտները:
|
||
0709 | Բնապահպանական մանրէաբանություն | 6 |
3-րդ
4 ժամ/շաբ
դաս. 2 ժամ/ շաբ., գործ. 0,53 ժամ/ շաբ., լաբ. 1,47 ժամ/ շաբ.
OPTIONAL
0709/Մ16
1. Purpose of the Course
● ներկայացնելու տարրերի կենսաերկրաքիմիական շրջանառության մեջ մանրէների դերի, մանրէների էկոլոգիայի կիրառական ասպեկտներին, մասնավորապես կենսաքայքայման, կենսառեմեդիացիայի, կենսակոռոզիայի սկզբունքները,
● ձևավորելու կենսաերկրատեխնոլոգիային առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● նկարագրելու կենսաերկարցենոզներում կենսածին տարրերի կենսաերկրաքիմիական շրջապտույտները և թվարկել դրանք իրականացնող մանրէների հիմնական խմբերը ու դրանց գործառույթները ● հիմնավորելու մանրէների հիմքով կենսաքայքայման, կենսառեմեդիացիայի, կենսակոռոզիայի, օրգանական թափոնների իրացման և կենսաերկրատեխնոլոգիաների մշակումը ● ներկայացնելու մանրէների կիրառմամբ էկոլգիապես մաքուր կենսատեխնոլոգիաների մշակման և ներդրման կարևորությունը և դրանց հեռանկարայնությունը բ. գործնական մասնագիտական կարողություններ ● գնահատելու որոշակի էկոհամակարգերում տարրերի կենսերկրաքիմիական շրջապտույտում մանրէների ներգրավածությունը և սահմանել մանրէների առանձին խմբերի գործառույթը ● կանխատեսելու և մոդելավորելու միջավայրի տարբեր գործոնների փոփոխության պայմաններում ջրային և հողային էկոհամակարգերում մանրէային համակեցությունների կազմի և գործառույթի հնարավոր փոփոխությունները ● մեկնաբանելու և հիմնավորելու մանրէների կիրառմամբ բնապահպանական կենսատեխնոլոգիաների մշակման առավելություններն ու սահմանափակումները գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● արժևորելու մանրէների դերը բնության մեջ և դրանց նշանակությունը բնապահպանական տեխնոլոգիաների մշակման մեջ ● վերլուծելու փորձնական արդյունքները և տեսական նյութը ● պատրաստելու զեկուցումներ հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ և վարելու գիտական բանավեճեր 3. Description
● ներկայացնելու տարրերի կենսաերկրաքիմիական շրջանառության մեջ մանրէների դերի, մանրէների էկոլոգիայի կիրառական ասպեկտներին, մասնավորապես կենսաքայքայման, կենսառեմեդիացիայի, կենսակոռոզիայի սկզբունքները,
● ձևավորելու կենսաերկրատեխնոլոգիային առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում 4. Teaching and Learning Styles and Methods
● Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր)
● Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում ● Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց ● Աջակցվող ինքնուրույն ուսում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում ● Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում 5. Evaluation Methods and Criteria
● 1-ին ընթացիկ քննություն - գրավոր՝ 4 միավոր առավելագույն արժեքով,
● 2-րդ ընթացիկ քննություն - բանավոր՝ 4 միավոր առավելագույն արժեքով: ● Ինքնուրույն աշխատանք՝ 4 միավոր առավելագույն արժեքով։ ● Եզրափակիչ քննություն - բանավոր՝ 8 միավոր առավելագույն արժեքով։ Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը 2 միավոր։ Միավորների քայլը 0.5 է։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մանրէների դերը տարրերի կենսաերկրաքիմիական շրջանառությունում, դրանցում ներգրավված մանրէների հիմնական խմբերը: Ջրային էկոհամակարգերի բնապահպանության մանրէաբանական հիմունքները: Հողային և օդային էկոհամակարգերի բնապահպանության մանրէաբանական հիմունքները: Կենսաքայքայում: Քսենոբիոտիկներ: Օրգանական թափոնների վերամշակում: Հոսքաջրերի աերոբ և անաերոբ մաքրման տեխոնոլիգաներ: Պինդ թափոնների մշակումը, կոմպոստացում: Աղտոտված (կոնտամինացված) ջրային և հողային աղտոտված էկոհամակարգերի կենսառեմեդիացիա: Կենսակոռոզիա: Ծանր մետաղների կենսասորբցիայի տեխնոլոգիաներ: Մետաղների կենսաերկրատեխնոլոգիաներ: Մանրէների դերը ապարների կենսատարրալվացման մեջ:
|
||
0709 | Քրոմատոգրական մեթոդներ | 6 |
3-րդ
4 ժամ/ շաբ.
դաս. 1,6 ժամ/ շաբ., լաբ. 1,87 ժամ/ շաբ., սեմ. 0,53 ժամ/ շաբ.
OPTIONAL
0709/Մ16
1. Purpose of the Course
● Ծանոթացնելու ուսանողներին քրոմատագրման հիմունքներին և մեխանիզմներին
● ներկայացնել քրոմատագրման տարբեր մոդուլների առանձնահատկությունները, առավելությունները և կիրառումը, հեղուկային քրոմատագրման կանոնների ● ներկայացնելու քրոմատագրման աշտարակների առանձնահատկությունները և ընտրման սկզբունքները ● ձևավորելու մակրոմոլեկուլների բաժանման առանձնահատկությունների ու ստուգման թեստերի մասնագիտական պատշաճ գիտելիքներ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● նկարագրելու քրոմատագրման մեթոդներով տարբեր կենսաբանական մոլեկուլները ● լուսաբանելու քրոմատագրման աշխատանքի մեխանիզմները և անհրաժեշտ պահանջները բ. գործնական մասնագիտական կարողություններ ● իրականացնելու քրոմատագրման աշխատանքներ` բաժանել միակոմպոնենտ և բազմակոմպոնենտ միացություններ ● մշակելու և բարելավելու տարբեր մակրոմոլեկուլների բաժանման քրոմատագրման ծրագրային մեթոդներ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● նախապատրաստելու և ներկայացնելու բանավոր զեկույցներ հետազոտությունների արդյունքների հիման վրա ● օգտագործելու մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքները տարբեր խնդիրներ լուծելու համար 3. Description
● Ծանոթացնելու ուսանողներին քրոմատագրման հիմունքներին և մեխանիզմներին
● ներկայացնել քրոմատագրման տարբեր մոդուլների առանձնահատկությունները, առավելությունները և կիրառումը, հեղուկային քրոմատագրման կանոնների ● ներկայացնելու քրոմատագրման աշտարակների առանձնահատկությունները և ընտրման սկզբունքները ● ձևավորելու մակրոմոլեկուլների բաժանման առանձնահատկությունների ու ստուգման թեստերի մասնագիտական պատշաճ գիտելիքներ: 4. Teaching and Learning Styles and Methods
● Դասախոսություններ
● Լաբորատոր աշխատանքներ ● Գործնական աշխատանքներ ● անհատական և խմբային աշխատանք ● ինքնուրույն աշխատանք 5. Evaluation Methods and Criteria
● 1-ին ընթացիկ քննությունը գրավոր է, հարցատոմսը պարունակումում է 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
● 2-րդ ընթացիկ քննությունը բանավոր է` 4 միավոր առավելագույն արժեքով: ● Մասնակցություն՝ 3 միավոր: ● Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն։ Քրոմատագրման հիմնարար հասկացությունները։ Քրոմատագրման շարժունությունը։ Քրոմատագրման համար անհրաժեշտ սարքերի ընտրությունը։ Քրոմատագարման մեթոդների մշակումը։ Ադսորբցիայի հիմնական սկզբունքները։ Քրոմատագրման տեսակները։ Հեղուկային քրոմատագրման դետեկտորները։ Գազային քրոմատագրում։ Պրեպարատիվ քրոմատագրում։ Քրոմատագրման կիրառությունը մանրէաբանական հետազոտություններում։ Քրոմատագրման կիրառությունը կենսատեխնոլոգիական արտադրություններում։ Հեղուկային քրոմատագրում զանգվածային սպեկտրոմետրիա։
|
||
0709 | Կենսանվտանգության հիմունքներ | 6 |
3-րդ
4 ժամ/շաբ.
դաս.- 1,6 ժամ/շաբ., լաբ.- 1.87 ժամ/շաբ., սեմ. – 0.53 ժամ/շաբ.
OPTIONAL
0709/Մ16
1. Purpose of the Course
● հաղորդել գիտելիքներ կենսաանվտանգության խնդրի հիմնական ուղղությունների մասին,
● ձևավորելու շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման մեջ կենսաանվտանգության, ինչպես նաև սննդամթերքների կենսաղտոտիչներից պաշտպանման հարցերի և կենսաանվտանգության գործոնների հիմնական հասկացությունները 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● նկարագրելու սննդի արդյունաբերությունների համար վտանգ ներկայացնող պաթոգեն բակտերիաների հիմնական տեսակները, ● լուսաբանելու ախտածին միկրոօրգանիզմների, նոր զարգացող ախտածինների և նրանց տոքսինների նշանակությունը բնակչության կենսաանվտանգության ապահովման հարցում, ● ներկայացնելու «Վտանգների վերլուծություն հիմնված կրիտիկական կետերի վրա» (ՎՎՀԿԿ) համակարգի դերը որպես հիմնական գործիք, որն ապահովում է սննդամթերքի կենսաանվտանգությունը արտադրության գործընթացում: բ. գործնական մասնագիտական կարողություններ ● վերլուծելու և գնահատելու սննդամթերքի մշակման և արտադրության տարբեր փուլերում որակի որոշման մեթոդները, ● օգտագործելու մանրէների տարբեր տեսակների նույնականացման մեթոդները, ● հիմնավորելու սննդամթերքի արտադրության փուլերի մանրէաբանական ուսումնասիրության սխեմաները , գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● աշխատելու թիմում: 3. Description
● հաղորդել գիտելիքներ կենսաանվտանգության խնդրի հիմնական ուղղությունների մասին,
● ձևավորելու շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման մեջ կենսաանվտանգության, ինչպես նաև սննդամթերքների կենսաղտոտիչներից պաշտպանման հարցերի և կենսաանվտանգության գործոնների հիմնական հասկացությունները 4. Teaching and Learning Styles and Methods
● Ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, զրույց, սլայդների և տեսաֆիլմերի ցուցադրում
● Ուսուցանող (ռեֆերատների և նախագծերի պատրաստում, նախադեպային իրավիճակների վերլուծություն (անհատական և թիմային աշխատանք ) ● Լաբորատոր աշխատանքների կատարում ● Ինքնուրույն աշխատանքների կատարում, սեմինարներ, բանավեճեր ● Անհատական խորհրդատվություն 5. Evaluation Methods and Criteria
● Ընթացիկ ստուգումներ - 4 միավոր,
● Ինքնուրույն աշխատանք - 4 միավոր, ● Մասնակցություն - 3 միավոր, ● Եզրափակիչ քննություն- 9 միավոր։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն: Սննդամթերքների անվտանգության խնդիրները։ Սննդի արդյունաբերությունների համար վտանգ ներկայացնող հիվանդածին բակտերիաների հիմնական տեսակները։ Միցելիալ սնկերը և միկոտոքսինները, որպես սննդային հումքի և սննդամթերքի աղտոտիչներ։ Սննդամթերքի արտադրությունների հիգիենիկ սերտիֆիկացումը ըստ ՎՎՀԿԿ։ Հիմնական գործոնները, որոնք նպաստում են հիվանդածին բակտերիաների տարածմանը սննդի արտադրություններում։ Բույսերի և կենդանիների բնական տոքսիններ։ Գենետիկորեն ձևափոխված աղբյուրների սննդի անվտանգությունը։
|
||
0709 | Այլընտրանքային և վերականգնվող էներգետիկա ու էներգիական անվտանգություն | 3 |
3-րդ
2 ժամ/շաբ.
դաս.- 1,33 ժամ/շաբ., լաբ.- 0,67 ժամ/շաբ.
OPTIONAL
0709/Մ15
1. Purpose of the Course
● ներկայացնելու վերականգնվող էներգիայի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, ներառյալ արևային, հողմային, ջրային, կենսազանգվածի, կենսագազի և վառելիքային էներգիան, ինչպես նաև Հայաստանում կիրառվող և կիրառելի տեխնոլոգիաների առանձնահատկությունները
● ձևավորելու մասնագիտական գիտելիքներ վերականգնվող էներգիայի կիրառման վերաբերյալ, ներառյալ ինտեգրացված վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների առանձնահատկությունները արևային ջրատաքացուցիչների, արևային տնային համակարգերի, ներառումը առկա շենքերում և նոր նախագծերում։ ● լուսաբանելու վերականգնվող էներգետիկայի գլոբալ զարգացումը, մասնավորապես վերականգնվող էներգիայի միջազգայնորեն ընդունված սահմանումները, մոտեցումները և դրանց կիրառումը Հայաստանում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● նկարագրելու վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները, դրանց կիրառությունն ու ռեսուրսները Հայաստանում ● քննարկելու միջազգայնորեն ընդունված գործողությունները՝ ուղղված վերականգնվող էներգիայի զարգացմանն ու խթանմանը ● ներկայացնելու ռազմավարական և օրենսդրական խթանները, ● ձևակերպելու յուրաքանչյուր վերականգնվող էներգետիկ ծրագրի բնապահպանական և սոցիալական ռիսկերը և օգուտները, բ. գործնական մասնագիտական կարողություններ ● գնահատելու ռազմավարական և օրենսդրական խթանները, առաջարկելու նոր մեխանիզմներ վերականգնվող էներգիայի զարգացման համար ● գնահատելու վերականգնվող էներգիայի ներդրումների հնարավորությունն ու գրավչությունը նմանատիպ ծրագրերի համար ● դիտարկելու յուրաքանչյուր վերականգնվող էներգետիկ ծրագրի բնապահպանական և սոցիալական ռիսկերը և օգուտները, առաջարկելու մեղմման միջոցառումներ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● պատրաստելու վերլուծություններ վերականգնվող էներգիայի վերաբերյալ ● ներկայացնելու վերականգնվող էներգիայի ծրագրերի արդյունքները, ● պատրաստելու և ներկայացնելու գիտական և ուսումնական նյութերը 3. Description
● ներկայացնելու վերականգնվող էներգիայի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, ներառյալ արևային, հողմային, ջրային, կենսազանգվածի, կենսագազի և վառելիքային էներգիան, ինչպես նաև Հայաստանում կիրառվող և կիրառելի տեխնոլոգիաների առանձնահատկությունները
● ձևավորելու մասնագիտական գիտելիքներ վերականգնվող էներգիայի կիրառման վերաբերյալ, ներառյալ ինտեգրացված վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների առանձնահատկությունները արևային ջրատաքացուցիչների, արևային տնային համակարգերի, ներառումը առկա շենքերում և նոր նախագծերում։ ● լուսաբանելու վերականգնվող էներգետիկայի գլոբալ զարգացումը, մասնավորապես վերականգնվող էներգիայի միջազգայնորեն ընդունված սահմանումները, մոտեցումները և դրանց կիրառումը Հայաստանում։ 4. Teaching and Learning Styles and Methods
● Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
● Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց ● Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ● Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ● Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
● Ընթացիկ ստուգում՝ 4 միավոր,
● Ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր, ● Մասնակցություն՝ 2 միավոր, ● Եզրափակիչ քննություն-՝ 8 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Հայաստանի էներգետիկ անվտանգության հիմնախնդիրները և առանձնահատկությունները։ Վերականգնվող էներգիայի հասկացությունը։ Վերականգնվող էներգիա էլեկտրաէներգիայիի, ջերմային և վառելիքային էներգիայի ստացման համար։ Ինտեգրացված վերականգնվող էներգետիկ համակարգեր։ Վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաներ։ Արևային, հողմային, հիդրո, կենսազանգվածի, կենսագազի և այլ տեխնոլոգիաների նկարագրություն և առանձնահատկություններ։ Վերականգնվող էներգետիկայի զարգացման խթանները միջազգային և Հայաստանի օրինակով։ Վերականգնվող էներգետիկ ծրագրերի տեխնիկական, ֆինանսական, բնապահպանական և սոցիալական գնահատումը, օգուտների և ռիսկերի որոշումը։
|
||
0709 | Արդի կիրառական մանրէաբանություն | 3 |
3-րդ
2 ժամ/շաբ.
դաս.- 1,6 ժամ/շաբ., լաբ.- 0,4 ժամ/շաբ.
OPTIONAL
0709/Մ15
1. Purpose of the Course
● ներկայացնելու հօգուտ մարդկությանը մանրէների և նրանց համակեցությունների կիրառման և վերահսկման մանրէաբանական և կենսատեխնոլոգիական հիմնարար սկզբունքները,
● ձևավորելու հմտություններ՝ մանրէների կիրառությունն ուսումնասիրելու և նորարարական մոտեցումների միջոցով կատարելագործելու նպատակով։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● ընդհանրացնելու և բացատրելու արդյունաբերական և սննդի պատրասման գործընթացներում մանրէների դերը և նշանակությունը, ● կապակցելու ավանդական մանրէաբանական մեթոդները մանրէների կիրառման և վերահսկման նպատակով, ● լուսաբանելու մանրէների կիրառությունը կենսատեխնոլոգիայում որպես գործիքներ, արտադրիչներ, ● նկարագրելու մանրէների նյութափոխանակության այն ուղիները, որոնք կապված արդյունաբերական կարևոր գործընթացների հետ։ բ. գործնական մասնագիտական կարողություններ ● կիրառելու ավանդական մանրէաբանական մեթոդները մանրէների կիրառման, վերահսկման և նորարարական մոտեցումների առաջարկման նպատակով, ● ընտրելու մոլեկուլային կենսաբանության և ավանդական մանրէաբանության համապատսխան մեթոդները մեկուսացված մանրէների ուսումնասիրման և բնութագրման համար, ● օգտագործելու արտադրության մեջ մանրէների և նրանց սննդամիջավայրերի կիրառման, ինչպես նաև անվտանգ և արդյունավետ նմուշառման ասեպտիկ տեխնիկան: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● ընտրելու համապատասխան վիճակագրական և մաթեմատիկական մեթոդներ փորձնական արդյունքների և արտադրական տվյալների համակողմանի վերլուծության համար, ● պլանավորելու, վերլուծելու և մեկնաբանելու գիտափորձ մանրէաբանության մեջ և հարակից ոլորտներում կիրառելիության տեսանկյունից ● պատրաստելու զեկուցումներ հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ և վարելու գիտական բանավեճեր: 3. Description
● ներկայացնելու հօգուտ մարդկությանը մանրէների և նրանց համակեցությունների կիրառման և վերահսկման մանրէաբանական և կենսատեխնոլոգիական հիմնարար սկզբունքները,
● ձևավորելու հմտություններ՝ մանրէների կիրառությունն ուսումնասիրելու և նորարարական մոտեցումների միջոցով կատարելագործելու նպատակով։ 4. Teaching and Learning Styles and Methods
● Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
● Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց ● Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ● Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ● Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
● Ընթացիկ ստուգում՝ 4 միավոր,
● Ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր, ● Մասնակցություն՝ 2 միավոր, ● Եզրափակիչ քննություն-՝ 8 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածական մաս, պատմական ակնարկ: Մանրէների բազմազանություն, ֆիզիոլոգիա և էկոլոգիա, արտադրական մանրէներ: Մանրէների նույնականացում, կուլտուրաների կոլեկցիաներ: Մանրէների աճը և սնուցումը, միջավայրի պայմանները: Մանրէների աճի կինետիկան, չափումներ: Մանրէազերծման ֆիզիկական, քիմիական մեթոդներ: կաթնաթթվային խմորում, կաթի խմորման արդյուքում ստացված կաթնամթերք: Խմորասնկեր և խմորում, անաերոբ մետաբոլիզմ, ալկոհոլ: Ալկոհոլային խմորումներ, խմիչքներ, գարեջուր, գինի: Տարբեր նյութափոխանակային արտադրիչների արտադրություն: Հակաբիոտիկներ: Ֆերմենտներ. նյութափոխանակություն: Սանիտարական միջոցառումներ. ջրի որակի տեստավորում, ջրի վերամշակում: Մանրէների աերոզոլներ, հիվանդության ներշնչման սինդրոմ։ Շրջակա միջավայրի կենսատեխնոլոգիա. ջրի թափոնների վերամշակման տեխնոլոգիաներ, միջավայրի կենսավերականգնում, հանքային տեխնոլոգիաներ: Մանրէների տարբեր համակեցությունների կիրառությունը:
|
||
0709 | Մանրէները որպես կենսացուցանշիչներ | 3 |
3-րդ
2 ժամ/շաբ.
դաս.- 1,6 ժամ/շաբ., լաբ.- 0,4 ժամ/շաբ.
OPTIONAL
0709/Մ15
1. Purpose of the Course
● Փոխանցել կենսացուցիչ հանդիսացող մանրէների ֆիզիոլոգիական խմբերի, դրանց տարածվածության շրջակա միջավայրում դերի վերաբերյալ մասնագիտական գիտելիք,
● Հաղորդել շրջակա միջավայրում օրգանական և անօրգանական նյութերի կազմի փոփոխության հայտնաբերման, մանրէների կազմի, քանակի և ֆիզիոլոգիական հատկանիշների որոշման մեթոդական հմտություններ, ● Հաղորդել տվյալ ֆիզիոլոգիական խմբին պատկանող մանրէների հայտաբերմաբ շրջակա միջավայրի աղտոտվածության որոշման հմտություններ։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● Ներկայացնել կենսացուցիչ հանդիսացող մանրէների տարբեր ֆիզիոլոգիական խմբերի տարածվածությունը շրջակա միջավակրի տարբեր էկոխորշերում և ցույց տալու տարբեր նյութերի շրջապտույտում դրանց դերը, ● Նկարագրել տվյալ կենսամիջավայում օրգանական և անօրգանական նյութերի կազմը շրջակա միջավայրում հայտնաբերված տվյալ ֆիզիոլոգիական խմբին պատկանող մանրէների միջոցով, ● Գնահատել շրջակա միջավայրի աղտոտվածությունը օրգանական, անօրգանական (ծանր մետաղներ, թույներ և այլ), կենսաբանական (պաթոգեն մանրէներ) աղտոտիչներով, ինչպես նաև ճառագայթման մակարդակը կոնկրետ ֆիզիոլոգիական խմբին պատկանող մանրէնրի հայտնաբերմամբ։ բ. գործնական մասնագիտական կարողություններ ● Մեկուսացնել շրջակա միջավայրից տարբեր ֆիզիոլոգիական խմբերին պատկանող մանրէներ՝ օգտագործելով սելեկտիվ և/կամ խրոմոգեն սննդամիջավյարեր, ● Որոշել շրջակա միջավայրի աղտոտրավծությունը տվյալ մանրէների հայտնաբերմամբ: ● Կիրառել մոլեկուլային մանրէաբանական մեթոդները կենսացուցիչ մանրէների հայտնաբերման համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● Վերլուծել տեսական նյութը և փորձնական արդյունքները, ● Ամփոփել հետազոտությունների արդյունքները և ներկայացնել զեկուցումների տեսքով: 3. Description
● Փոխանցել կենսացուցիչ հանդիսացող մանրէների ֆիզիոլոգիական խմբերի, դրանց տարածվածության շրջակա միջավայրում դերի վերաբերյալ մասնագիտական գիտելիք,
● Հաղորդել շրջակա միջավայրում օրգանական և անօրգանական նյութերի կազմի փոփոխության հայտնաբերման, մանրէների կազմի, քանակի և ֆիզիոլոգիական հատկանիշների որոշման մեթոդական հմտություններ, ● Հաղորդել տվյալ ֆիզիոլոգիական խմբին պատկանող մանրէների հայտաբերմաբ շրջակա միջավայրի աղտոտվածության որոշման հմտություններ։ 4. Teaching and Learning Styles and Methods
● Ուսուցանող (բաց հարցերով քննարկում. ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
● Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց ● Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ● 4.Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ● Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
● Առանց ընթացիկ քննությունների գնահատում։
● Ինքնուրույն աշխատանք (առավելագույնը 8 միավոր), ● Մասնակցություն (առավելագույնը 3 միավոր), ● Եզրափակիչ քննություն (առավելագույնը 9 միավոր), բանավոր հարցում, հարցատոմսը պարունակում է 4 հարց (2+2+2+1 միավոր արժեքներով, միավորների քայլը 0.5 է): ● Ինքնուրույն աշխատանք. ներկայացվում է բանավոր զեկույց։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն՝ կենսացուցիչ հանդիսացող մանրէների մասին ընդհանուր ակնարկ և դրանց դերը: Մանրէների, որպես կենսացուցիրների հիմնական խմբերը: Շրջակա միջավայրում մանրէների տարածվածությունը և դերը։ Բաց ջրամբարների աղտոտվածության գնահատումը բակտերիական և վիրուսային կենսացուցիչների կիրառմամբ: Բաց ջրամբարների աղտոտվածության կենսացուցիչ հանդիսացող մանրէների հայտնաբերման մեթոդները: Հողային էկոհամակարգերի մանրէային կեսացուցիչներ: Մանրէային ֆերմենտները, որպես հողային էկոհամակարգերի աղտոտվածության կարևոր կենսացուցիչներ: Օդային ավազանի աղտոտվածության որոշումը մանրէների միջոցով: Քարաքոսերը որպես կենսացուցիչներ: Մանրէների որպես ծանր մետաղների կենսացուցիչներ: Սննդամթերքների աղտոտվածության գնահատումը մանրէների միջոցով:
|
||
0709 | Սնկերի կենսատեխնոլոգիա | 3 |
3-րդ
2 ժամ/շաբ.
Դաս. – 1.33 ժամ/շաբ., լաբ. 0.67 ժամ/շաբ.
OPTIONAL
0709/Մ15
1. Purpose of the Course
· ստեղծել պատկերացում սնկերի կենսատեխնոլոգիայի ժամանակակից վիճակի, խնդիրների, զարգացման և հեռանկարների մասին,
· ծանոթանալ սնկերի կենսաբանական առանձնահատկությունների հետ, որպես կենսատեխնոլոգիական ուսումնասիրությունների օբյեկտ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· ներկայացնել սնկերի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը և հակաբիոտիկները, · նկարագրել սնկերի դերը սննդի, խմիչքների, դեղամիջոցների արտադրության գործընթացում, բ. գործնական մասնագիտական կարողություններ · գնահատել սնկերը՝ որպես կենսատեխնոլոգիայում կիրառվող օբյեկտներ, · կիրառել տարբեր մեթոդներ սնկերի միջոցով արտադրական խնդրներ լուծելու նպատակով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · օգտագործել մասնագիտական գիտելիքները գործունեության տարբեր բնագավառներում, · իրականացնել սնկերի կիրառման վերաբերյալ հետազոտական աշխատանքներ: 3. Description
· ստեղծել պատկերացում սնկերի կենսատեխնոլոգիայի ժամանակակից վիճակի, խնդիրների, զարգացման և հեռանկարների մասին,
· ծանոթանալ սնկերի կենսաբանական առանձնահատկությունների հետ, որպես կենսատեխնոլոգիական ուսումնասիրությունների օբյեկտ: 4. Teaching and Learning Styles and Methods
· դասախոսություններ,
· լաբորատոր աշխատանքներ, · բանավոր հարցում, · ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
· 1-ին ընթացիկ քննություն բանավոր՝ 4 միավոր առավելագույն արժեքով:
· 2-րդ ընթացիկ քննություն բանավոր՝ 5 միավոր առավելագույն արժեքով: · Ընթացիկ ստուգումներ` 5 միավոր առավելագույն արժեքով: · Ինքնուրույն աշխատանք` 6 միավոր առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Սնկերի կենսատեխնոլոգիայի հիմնական ուղղությունները: Սնկերի կենսաբանական առանձնահատկությունները: Սնկերի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը: Սնկերի հակաբիոտիկները: Միկոտոքսիններ: Միկրոմիցետների կիրառումը տարբեր բնագավառներում: Միկրոսկոպիկ սնկերի դեղաբանական նշանակությունը: Սնկերի աճեցման համար սննդարար միջավայրերը: Սնկերի օգտագործումը բժշկական և գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայում: Սնկերի արդյունաբերական կիրառում, ներառյալ սննդի, գինու, գարեջրի արտադրությունը, հացաթխումը: Կենսաքայքայում: Սնկերի կիրառումը արտադրական թափոնների մշակման գործընթացում: Կենսատեխնոլոգիա և պաթոգեն սնկերի վերահսկում:
|
||
0709 | Նորարարական տեխնոլոգիաները մանրէաբանական արտադրության մեջ | 3 |
4-րդ
2 ժամ/շաբ.
դաս. 1,07 ժամ/ շաբ., լաբ. 0,93 ժամ/ շաբ.
OPTIONAL
0709/Մ17
1. Purpose of the Course
● ձևավորելու արդի մոտեցումների և նորարարական կենսատեխնոլոգիաների մշակման և հեռանկարային կիրառման համապարփակ գիտելիքներ,
● ներկայացնելու կենսատեխնոլոգիական նորարարական լուծումներով մանրէաբանական արտադրությունների բարելավմանն ուղղված մասնագիտական պատշաճ գիտելիքներ։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● լուսաբանելու ավանդական կենսատեխնոլոգիաների արդիականացման, նոր լուծումներով կենսատեխնոլոգիաների մշակման, և դրանց հնարավոր ներդրման հիմնախնդիրները, ● նկարագրելու կենսակատալիզի և իմմոբիլիզացված մոդելներով մանրէաբանական արտադրությունների արդիականացման հնարավոր մոդելները ● ներկայացնելու նորարարական կենսատեխնոլոգիաների կիրառմամբ անթափոն, բնապահպանական տեսանկյունից կնեսաանվտանգ և տնտեսապես արդյունավետ տեխնոլոգիաների կարևորությունը։ բ. գործնական մասնագիտական կարողություններ ● գնահատելու մանէային հիմքով արտադրություններում նորարարական կենսատեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, ● կիրառելու ժամանակակից գիտության ձեռքբերումները արտադրության բարելավման, անթափոն արտադրության կազմակերպման, նոր և արդյունավետ մոդելների (ստարտապների) մշակման համար գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● վերլուծելու տեսական գիտելիքի և փորձնական պայմաններում նախագծերի իրացման արդյունքների համադրելիությունն ու հակասությունները՝ գիտության և արտադրության կապը իրատեսորեն ներկայացնելու համար, ● վերլուծաբար ներկայացնելու տեսական նյութը, հետազոտական արդյունքները կիրառելով ժամանակակից զեկուցումների տեսքով ● ակտիվորեն մասնակցելու և վարելու մասնագիտական ոլորտում գիտահեն բանավեճեր և հանրայնորեն հասանելի լուսբանալու ոլորտին առնչվող մոտեցումները, հիմնախնդիրնեը և դրանց հնրավաոր լուծումները: 3. Description
● ձևավորելու արդի մոտեցումների և նորարարական կենսատեխնոլոգիաների մշակման և հեռանկարային կիրառման համապարփակ գիտելիքներ,
● ներկայացնելու կենսատեխնոլոգիական նորարարական լուծումներով մանրէաբանական արտադրությունների բարելավմանն ուղղված մասնագիտական պատշաճ գիտելիքներ։ 4. Teaching and Learning Styles and Methods
● Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
● Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց ● Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ● Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ● Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր (91-100%` 3, 81- 90%` 2, 71-80%` 0 ),
Ինքնուրույն աշխատանք առավելագույնը 8 միավոր Եզրափակիչ քննություն (բանավոր հարցում) առավելագույնը 9 միավոր Գարդ՝ առավելագույնը 20 միավոր 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մանրէաբանական արտադրությունների զարգացման պատմական ակնարկ, արդի իրավիճակը և մարտահրավերները: Գենետիկական ճարտարագիտությամբ արժեքավոր շտամ արտադրիչների ստացումը և դրանց հիմքով արտադրության կազմակերպման տենոլոգիական լուծումները: Բակտերիաֆագերը մանրէաբանական արտադրություններում: Արտադրական պայմաններում ֆագոլիզիսի կանխարգելումը: Իմմոբիլիզացումը որպես մանրէաբանական արտադրության բարելավման տեխնոլոգիա: Կենսակատալիզը որպես կենսատեխնոլոգիական արտադրություններում բարձրագույն տեխնոլոգիական մոդել: Մանրէների հիմքով սպիտակուցների («միաբջիջ» սպիտակուցների) ստացման արդի տեխնոլոգիաները նոր կամ ոչ ավանդական հումքի կրառամամբ: Մանրէների հիմքով կենսապարարտանյութերի ստացումը և կիառումը օրգանական գյուղատնտեսությունում: Գյուղտնտեսական վնասատուների դեմ պայքարի մանրէաբանական պատրաստուկների ստացման նորագույն լուծումները: Կենսաօբյեկտների կիրառմամաբ գազային և հեղուկ վառելանյութի ստացման տեխնոլոգիական մշակումները և դրանց հեռանկարայնությունը: Մանրէների հիմքով մետաղների կենսաերկրատեխնոլոգիաները և դրանց կիրարքման արդիական մոդելները:
|
||
0709 | Կենսակուտակում և կենսաքայքայում | 3 |
4-րդ
2 ժամ/շաբ.
Դաս. – 1.33 ժամ/շաբ., լաբ. 0.67 ժամ/շաբ.
OPTIONAL
0709/Մ17
1. Purpose of the Course
· ձևավորել մանրէների և դրանց առանձին բաղադրիչների միջոցով շրջակա միջավայրում պոտենցիալ թունավոր և համեմատաբար նոր միացությունների կենսավերականգնման մասին պատշաճ պատկերացումներ:
· փոխանցել մանրէների միջոցով շրջակա միջավայրի աղտոտիչների կենսաքայքայման գործընթաց իրականացնելու հմտություն։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· ներկայացնել համեմատաբար նոր վտանգավոր տարրերի, այդ թվում արդյունաբերական թափոնների, ջերմոցային գազերի, պոլիէթիլենային թափոնների և այլն, վտանգավորությունը և կենսավերականգնման մեթոդները։ · նկարագրել մանրէաբանական կենսավերականգնման նոր մոտեցումներ, ներառյալ գենետիկական ճարտարագիտության, մետագենոմիկ, կենսասուրֆակտանտների և կենսաշերտեր։ · բացատրել մանրէների տարբեր խմբերի կողմից թունավոր տարբեր միացությունների կենսավերականգնման և կենսաքայքայման գործընթացները և կիրառման կարևորությունը։ բ. գործնական մասնագիտական կարողություններ · գնահատել շրջակա միջավարի և մարդու համար թունավոր միացությունները: · մշակել շրջակա միջավայրում թունավոր աղտոտիչների մանրէաբանական կենսավերականգնման և կենսաքայքայման նոր մեթոդներ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · կիրառել ստացված գիտելիքները շրջակա միջավայրի պահպանության և առողջապահության ոլորտներում։ 3. Description
· ձևավորել մանրէների և դրանց առանձին բաղադրիչների միջոցով շրջակա միջավայրում պոտենցիալ թունավոր և համեմատաբար նոր միացությունների կենսավերականգնման մասին պատշաճ պատկերացումներ:
· փոխանցել մանրէների միջոցով շրջակա միջավայրի աղտոտիչների կենսաքայքայման գործընթաց իրականացնելու հմտություն։ 4. Teaching and Learning Styles and Methods
· Ինտերակտիվ դասախոսություններ՝ հարց պատասխան մեթոդի կիրառմամբ
· Համացանցային տեղեկատվությունների բազայի օգտագործում · Մասնագիտական ժամանակակից գրականության ընթերցում և վերլուծում · Ինքնուրույն աշխատանքի հիման վրա պատրաստված բանավոր զեկուցում 5. Evaluation Methods and Criteria
Առանց ընթացիկ քննությունների գնահատում։ Իր մեջ ներառում է. Ինքնուրույն աշխատանք (առավելագույնը 8 միավոր), Մասնակցություն (առավելագույնը 3 միավոր), Եզրափակիչ քննություն (առավելագույնը 9 միավոր)։ Ինքնուրույն հետազոտական աշխատանք. ներկայացվում է բանավոր զեկույց։ Եզրափակիչ քննություն. բանավոր հարցում, հարցատոմսը պարունակում է 4 հարց (2+2+2+1 միավոր արժեքներով, միավորների քայլը 0.5 է):
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մանրէաբանական կենսավերականգնում` հեռանկարային միջոց աղտոտված տարածքների վերականգնման համար։ Ծանր մետաղների և ածխաջրածնային պոլիմերների բացասական հետևանքներ և թունավորության մեխանիզմները։ Նանոտոքսիններ։ Սնդիկի աղտոտում և կենսավերականգնում։ Կենսասուրֆակտանտի հիմքով թունավոր մետաղների կենսավերականգնում։ Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների կենսավերականգնում։ Ածխաջրածինների անաէրոբ կենսաքայքայումը։ Կենսավերականգնում էքստրեմոֆիլների կիրառմամբ։ Ակտինոբակտերիաների դերը կենսավերականգնման գործում։ Բակտերիաների, սնկերի և միկրոջիրիմուռների միջոցով կենսավերականգնման։ Արդյունաբերական թափոնների մանրէաբանական կենսավերականգնում։ Օրգանական աղտոտիչների կենսամատչելիություն և կենսաքայքայում։ Թունաքիմիկատների կենսավերականգնում։ Ստերոիդային էստրոգենների կենսավերականգնում:
|
Other educational modules
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0709 | Գիտական սեմինար | 3 |
1 -ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ
2 ժամ/շաբ.
սեմ. 2 ժամ/ շաբ.
MANDATORY
0709/Մ18/Մ19/Մ21/Մ22
1. Purpose of the Course
● Ձևավորել կիրառական մանրէաբանության աշխատաշուկայի, Հայաստանում մանրէաբանության զարգացման հեռանկարների, վերաբերյալ պատշաճ և մասնագիտական պատկերացում, Հայաստանի տաք աղբյուրների ծայրահեղասեր մանրէների բազմազանության և դրանց կենսատեխնոլոգիական ներուժի գնահատման վերաբերյալ պատշաճ և մասնագիտական պատկերացում
● Ներկայացնել Հայաստանի տարբեր սննդամթերքների կաթնաթթվային մանրէների (բակտերիաների) և կենսատեխնոլոգիայում (կաթնամթերքի արտադրության) նրանց կիրառման նոր ուղիների, վերաբերյալ համակարգված մասնագիտական պատկերացում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● նկարագրելու Հայաստանում կիրառական մանրէաբանության զարգացման հեռանկարները ● ներկայացնելու կենսատեխնոլոգիական արտադրությունների և ծառայությունների առանձնահատկությունները ● արժևորելու մանրէաբանական հետազոտություններում կիրառվող ճշգրիտ մեթոդները, ● ձևակերպելու մանրէների կիրառմամբ օրգանական թափոնների վերամշակման հեռանկարայնությունը, ● լուսաբանելու մանրէների նույնականացման նոր մեթոդները, ● նկարագրելու կաթնամթերքի կենսատեխնոլոգիայում կաթնաթթվային բակտերիաների կիրառման նոր ուղիները և կաթնաթթվային բակտերիաների նոր հատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ● կիրառելու մանրէաբանական ճշգրիտ մեթոդներ ● գնահատելու մանրէների կիրառման առանձնահատկությունները ● կիրառելու խմորման վերջնանյութերի հավասարակշռության վերլուծության մեթոդներ, ● գնահատելու որոշակի էկոհամակարգերում մանրէների կազմը և սահմանելու մանրէների առանձին խմբերի գործառույթը, ● կիրառելու սննդամթերքի պահպանման մեթոդներ և գնահատելու սննդամթերքով տարածվող ախտածին մանրէների վտանգը գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● վերլուծելու փորձնական արդյունքները և տեսական նյութը ● օգտագործելու ժամանակը և ռեսուրսները արդյունավետ, ● պատրաստելու զեկուցումներ հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ և վարելու գիտական բանավեճեր։ ● օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ): 3. Description
● Ձևավորել կիրառական մանրէաբանության աշխատաշուկայի, Հայաստանում մանրէաբանության զարգացման հեռանկարների, վերաբերյալ պատշաճ և մասնագիտական պատկերացում, Հայաստանի տաք աղբյուրների ծայրահեղասեր մանրէների բազմազանության և դրանց կենսատեխնոլոգիական ներուժի գնահատման վերաբերյալ պատշաճ և մասնագիտական պատկերացում
● Ներկայացնել Հայաստանի տարբեր սննդամթերքների կաթնաթթվային մանրէների (բակտերիաների) և կենսատեխնոլոգիայում (կաթնամթերքի արտադրության) նրանց կիրառման նոր ուղիների, վերաբերյալ համակարգված մասնագիտական պատկերացում։ 4. Teaching and Learning Styles and Methods
· Ուսուցանող (բաց հարցերով քննարկում, ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ /էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ/ և միավորային գնահատում,
· Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, · Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, · Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում։ 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարք՝ բանավոր։
6. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
0709 | Մասնագիտական պրակտիկա | 6 |
4-րդ
4 շաբաթ
45 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Մ20
1. Purpose of the Course
Ծանոթացնել մանրէաբանական և կենսատեխնոլոգիական մեթոդներին, տեսական հիմքերին և ձևավորել գործնական հմտություններ:
2. Educational Outcomes
բ. գործնական մասնագիտական կարողություններ
· կիրառել մանրէաբանական մեթոդները՝ օգտագործելով ժամանակակից սարքեր, · կիրառել մեթոդներ մանրէաբանական և կենսատեխնոլոգիական գործընթացները ուսումնասիրելու համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · իրականացնել աշխատանքի անվտանգության գրագետ վերլուծություն, միկրոօրգանիզմների և այլ կենդանի օրգանիզմների հետ աշխատելու առանձնահատկությունները, . ընդհանրացնել ստացված տվյալները և կատարել եզրակացություններ: 3. Description
Ծանոթացնել մանրէաբանական և կենսատեխնոլոգիական մեթոդներին, տեսական հիմքերին և ձևավորել գործնական հմտություններ:
4. Teaching and Learning Styles and Methods
· ուսուցանող (բաց հարցերով քննարկում, ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/նախագծերի պատրաստում) և միավորային գնահատում (բանավոր հարցում),
· գիտական գրականության վերլուծություն՝ օգտագործելով ինտերնետային ռեսուրսները, · բանավեճեր, ինտերակտիվ քննարկումներ, · շնորհանդեսների ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Մասնագիտական պրակտիկան գնահատվում է ստուգարքով:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Անվտանգության կանոններ բժշկական և հետազոտական լաբորատորիաներում: Գիտական գրականության հետ աշխատելու հիմնական սկզբունքները: Ծանոթացում մանրէաբանական լաբորատորիաներում և գիտահետազոտական կենտրոններում առկա հետազոտական աշխատանքներին և ժամանակակից սարքավորումներին:
|
||
0709 | Մագիստրոսական թեզ | 24 |
4-րդ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ 27 ժամ
MANDATORY
0709/Մ23
1. Purpose of the Course
· Ուսանողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ հետազոտություններ իրականացնելու և լաբորատոր մեթոդներ կիրառելու համար,
· Ստեղծել անհրաժեշտ հիմքեր մասնագիտական գործնական հետազոտություններ իրականացնելու և կենսաբանական մեթոդների և սարքերի միջոցով ստացված արդյունքները վերլուծելու համար: 2. Educational Outcomes
բ. գործնական մասնագիտական կարողություններ
· կիրառել կոնկրետ մանրէաբանական և կենսատեխնոլոգիական տերմինաբանություն և օգտագործել գիտական գրականություն · զարգացնել ուսումնական-ճանաչողական և գիտահետազոտական գործունեությունը` կատարելով ինքնուրույն արտալաբորատոր աշխատանքներ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · կատարել աշխատանք տեքստի, գրաֆիկական պատկերների, աղյուսակների հետ, · կատարել հաշվարկներ, կազմել գրաֆիկներ, · կատարել հաշվարկներ, արդյունքների գրական և վիճակագրական վերլուծություն, զեկույցների համար սահիկաշարերի պատրաստում): 3. Description
· Ուսանողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ հետազոտություններ իրականացնելու և լաբորատոր մեթոդներ կիրառելու համար,
· Ստեղծել անհրաժեշտ հիմքեր մասնագիտական գործնական հետազոտություններ իրականացնելու և կենսաբանական մեթոդների և սարքերի միջոցով ստացված արդյունքները վերլուծելու համար: 4. Evaluation Methods and Criteria
մագիստրոսական թեզը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով՝ համաձայն ԵՊՀ-ում ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգերի:
5. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |