Type:
Master
Speciality:
051101.13.7 - Կենսաբանություն
Specialisation:
051101.13.7 - Կիրառական մանրէաբանություն
Qualification awarded:
Կենսաբանության մագիստրոսի
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
ԵՊՀ մագիստրատուրա մրցույթային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք։
Նույն մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են համապատասխան մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:

2. Programme Objectives
● Զարգացնել խոր մասնագիտական գիտելիքներ կիրառական մանրէաբանության և նորարարական տեխնոլոգիաների հիմնարար և կիրառական ասպարեզներում, գիտական հետազոտություններ կատարելու և գիտական արդյունքներն արտադրության մեջ փորձարկելու և ներդնելու ունակություն,
● Խթանել ուսանողների նորարարական մտածողությունը՝ մշակելու կիրառական նշանակության և հետազոտությունների արդյունքների ներդրման և առևտրայնացման նորարարական առաջարկներ, ձևակերպելու առաջադրանքի հետազոտության նպատակը և առաջադրել խնդիրներ կիրառական մանրէաբանության տարբեր ոլորտներում,
● Մշակել մասնագիտական գործունեության օբյեկտների և հետազոտման գործընթացների, ինչպես նաև դրանք իրականացնող կոլեկտիվների աշխատանքի ծրագրավորում և կազմակերպում, ընտրել նշված գործընթացների իրականացման համար կազմակերպական մեթոդներ, ինչպես նաև տեխնոլոգիական, ծրագրային և գործիքային միջոցներ,
Ծրագրավորել և կազմակերպել ստացված արդյունքների ներդրման և առևտրայնացման գործընթացը:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- նկարագրելու բնական գիտությունների գերժամանակակից նվաճումների վրա հիմնված ամբողջական պատկերացումները, ինչպես նաև օրգանական աշխարհում և դրանում մանրէների ու այլ կենդանի օրգանիզմների դերը:
- նկարագրելու անհատական և խմբակային (համալիր, նախաձեռնող և պատվիրված հետազոտությունների առանձնահատկությունները, ռեֆերատի, թեզիսի, հոդվածի, զեկուցման, հաշվետվության և այլ տիպի գիտական տեղեկատվության մշակման եղանակները, հետազոտությունների առանձնահատկությունները կենսաբանության և հարակից ոլորտներում։
- կիրառելու մանրէների արտադրական շտամների ստացման, ընտրության, պահպանման և կենսատեխնոլոգիայում, էներգետիկայում ու բնապահպանությունում օգտագործման մեթոդները և ճանապարհները, նրանց արտադրողականության և տնտեսական արդյունավետության գնահատումը:
- բացատրելու կենսաբանական երևույթները, որում ներդաշնակորեն կապված են մանրէների, նրանց կողմից իրականացվող գործընթացների, նրանց ֆիզիկաքիմիական կազմի և նյութափոխանակության ճանապարհների կարգավորման ու էվոլյուցիայի մասին պատկերացումները:
- ներկայացնելու մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների հիմնարար և կիրառական հիմնախնդիրները, սննդի, էներգիայի նոր աղբյուրների, այլընտրանքային էներգետիկայի զարգացման, տարբեր արտադրություններում Հայաստանի մանրէների կիրառման հնարավորությունները, մանրէների կիրառմամբ գյուղատնտեսական և արդյունաբերական օրգանական թափոնների վերամշակման տեխնոլոգիաների ստեղծման կամ բարելավման ու կիրառման առավելություններն ու հեռանկարայնությունը։
- ներկայացնելու կիրառական մանրէաբանության ժամանակակից մոտեցումները և կենսատեխնոլոգիական արտադրությունների հիմնահարցերը, կենսաբանական մեթոդներով ստացվող վառելիքի արտադրման հիմնական մեթոդները և դրանց առանձնահատկությունները, նկարագրելու կենսառեակտորների օգտագործման անվտանգության հարցերը, էթիկայի կաննոները, համապատասխան արտադրական ձեռնարկություններում աշխատանքային հմտությունները։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- կիրառելու ժամանակակից գիտության և հետազոտությունների ու նորարարական գործունեության մոտեցումների մեթոդոլոգիային և մեթոդական ապարատին՝ վերլուծական և քանակական, մանրէաբանական մասնագիտական գործունեության ընթացքում օգտագործվող մեթոդների և նորագույն սարքավորումների հնարավորություններն ու սահմանները, նորարարական առաջարկների ու տնտեսական հիմնավորման կազմելը համակարգչային եղանակով տեղեկատվության հավաքման, խմբագրման, մշակման, պահպանման, փոխանցման և պաշտպանության մեթոդները:
- իրականացնելու հետազոտությունների պլանավորում, հիմնավորում, պատենտա-տեղեկատվական վերլուծություն, կիրառելու մեթոդների ընտրության, դրական և բացասական ստուգիչների, ճշգրիտ տվյալների և դրանց վերարտադրության սկզբունքները, որակական և քանակական, վերլուծական և համեմատական մեթոդները, հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ պատրաստելու զեկուցումներ:
- գնահատելու կենսաբանական օբյեկտների օգտագործման հնարավորությունները, մշակելու կենսավառելիքի ստացման նոր տեխնոլոգիաներ, իրականացնելու արտոնագրման համար անհրաժեշտ գործընթացներ, արտադրական պայմաններում սննդամթերքի մանրէաբանական վերահսկողություն, կիրառելու հմտություները աշխատելու սննդի, առողջապահական, բժշկական, լաբորատորիաներում, կարճաժամկետ վերապատրաստումից հետո աշխատելու համապատասխան արտադրությունում, մշակելու կենսատեխնոլոգիայի ոլորտի բիզնես ծրագրեր, կիրառելու մանրէաբանական ճշգրիտ մեթոդներ, խմորման վերջնանյութերի հավասարակշռության վերլուծության մեթոդներ, դրսևորել աշխատանքի բարձր արդյունավետություն` և՛ որպես խմբի անդամ, և՛ որպես խմբի ղեկավար, ձևակերպելու գիտական հոդվածներ և հաղորդումներ։
- կիրառելու մանրէաբանության, մոլեկուլաբջջային կենսաբանության և այլ ուղղությունների հիմնական և վերլուծական ճշգրիտ քանակական մեթոդները, և համադրելու կիրառական կենսաբանության և մանրէների կենսատեխնոլոգիայի, ինչպես նաև գենետիկական, բջջային և նյութափոխանակային ճարտարագիտության ու կլոնավորման զարգացման հիմնախնդիրները, հայեցակարգերն ու հեռանկարները:
- վերլուծելու և գնահատելու մանրէների ուսումնասիրման կենսատեխնոլոգիական մեթոդները, կանխատեսելու և մոդելավորելու ֆերմենտների սինթեզի համակարգված և հաջորդական մակածումը, կարգավորելու մանրէների աճը և նյութափոխանակությունը տարբեր գործոններով, կիրառելու մանրէների նյութափոխանակային առանձնահատկությունները տարբեր արտադրություններում առաջադրելով հետազոտության նպատակներն և խնդիրները:
- պլանավորելու էկոլոգիական իրավիճակի բարելավման միջոցառումներ, բնության և արտադրության մեջ օրգանական թափոնների մշակման առաջարկներ, մշակելու բնության և մարդու առողջության պահպանմանն ուղղված ծրագրեր, լուսաբանելու մանրէների կենսազանգվածի ստացման նյութաէներգետիկական հաշվեկշիռը և գնահատելու մանրէների աճը ըստ ածխածնի, թթվածնի և ջրածնի, մեկնաբանելու և հիմնավորելու մանրէների կիրառմամբ բնապահպանական կենսատեխնոլոգիաների մշակման (թափոնների վերամշակում, մետաղների կենսատարրալվացում և կենսառեմեդիացիա) առավելություններն ու սահմանափակումները։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ)։
- վերլուծելու և գնահատելու առկա խնդիրները, ինչպես նաև առաջադրելու դրանց լուծման ինքնուրույն նոր խնդիրներ:
- պատրաստելու հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ զեկուցումներ:
- մշակելու և ներկայացնելու կիրառական մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտի բիզնես ծրագրեր և ստարտ-ափ նախագծեր։
- աշխատելու խմբի անդամ կամ ղեկավար, դրսևորելու աշխատանքի բարձր արդյունավետություն, նպաստելու բնության մարդու առողջության պահպանմանն ուղղված աշխատանքներ, պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը։
4. Assessment methods
Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են` 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող
դասախոսը:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են
2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն
աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր
բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ,
ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող
դասախոսը:
Ստուգարքային դասընթացը ավարտվում է ստուգարքով:

5. Graduates future career opportunities
«Կիրառական մանրէաբանություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել կիրառական կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպություններում ու ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Գիտահետազոտական լաբորատորիաներում և կենտրոններում
. գիտական աշխատողներ,
Կենսատեխնոլոգիական արտադրական լաբորատորիաներում և արտադրություններում
. գիտաարտադրական բաժինների և խմբերի աշխատակիցներ,
. տեղեկատվական և խորհրդատվական բաժինների մասնագետներ և խորհրդատուներ,
. լաբորատորիաների ղեկավարներ և մասնագետներ,
Սննդամթերքի և դեղորայքային արտադրություններում
. մանրէաբանական լաբորատորիաների վարիչներ,
. մանրէաբանական լաբորատորիաների մանրէաբաններ,
. տեղեկատվական և խորհրդատվական բաժինների մասնագետներ և խորհրդատուներ
Սննդի անվտանգության և մանրէաբանական մշտադիտարման ծառայությունների կազմակերպություններում
. Մասնագետներ և խորհրդատուներ
Այլընտրանքային էներգետիկայի ենթակառուցվածքներում
. Մասնագետներ և խորհրդատուներ
Միջազգային գիտատեխնոլոգիական, էկոլոգիական մշտադիտարման և տնտեսական զարգացման տարբեր կազմակերպություններում
. Մասնագետներ և խորհրդատուներ
Նորարարական կամ գիտատեխնոլոգիական կազմակերպություններում
. Տեխնոլոգիաների կենսաբանական փորձարկման լաբորատորիաների ինժեներներ, մասնագետներ և խորհրդատուներ
Ագրովերամշակող և գյուղատնտեսության կազմակերպություններում
. ինֆորմացիոն և խորհրդատվական բաժինների աշխատակիցներ,
ՀՀ Կրթության և գիտության նախարարության
. քոլեջներում և միջնակարգ մասնագիտական հաստատություններում ուսուցիչներ:
Հնարավոր աշխատավայրերն են. ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը, ԵՊՀ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը, ՀՀ բուհերի համապատասխան ամբիոնները կամ գիտական կենտրոնները, Կիրառական մանրէաբանություն և նորարարական տեխնոլոգիաների ու հարակից ոլորտներում գործող գիտական և գիտա-արտադրական ձեռնարկությունները, տարբեր նորարարական կենտրոնները կամ կազմակերպություները և այլ:
Ստորև ներկայացվում են ՀՀ կենսաբանության ոլորտում գործող որոշ ձեռնարկություններ և դրանց գործունեության ոլորտը.
. Բուհեր
-Համապատասխան ամբիոններ և գիտական կենտրոններ,
. Գիտահետազոտական ինստիտուտներ
-Համապատասխան գիտական և գիտատեխնոլոգիական լաբորատորիաներ,
. Սննդամթերքի արտադրություններ և դեղագործական ընկերություններ
-Համապատասխան լաբորատորիաներ և ծառայություններ,
. Նորարարական կենտրոններում
-Համապատասխան լաբորատորիաներում կամ բաժիններում
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում, ԵՊՀ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում, ինչպես նաև ասպիրանտուրայում:

6. Resources and forms to support learning
•գերժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ,
•հեռուսուցմամբ և առցանց դասախոսություններ,
•էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 7-ի N 714-Ն որոշումը ՀՀ որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին:
ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 30-ի որոշումը ՀՀ որակավորումների «Կենսաբանություն» ոլորտային շրջանակը հաստատելու մասին:
ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ, 2012 թ.:
ԵՊՀ կրթական ծրագրի մասնագրի լրացման ուղեցույց, 2016 թ.:

8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ Դասավանդման/մանկավարժական
● դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
● դասավանդման ինտերակտիվ և նորարարական մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն: Հետազոտական
● տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
● կենսաբանության և հարակից ոլորտում հետազոտությունների իրականացման հմտություն,
● ուսանողների գիտահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
● լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
● հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
● օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։ ՏՀՏ կիրառություն
● համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
● ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
● լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
● դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման եղանակներ ճիշտ ընտրելու գիտելիքներ,
● դասընթացի նյութերը արդյունավետ կազմելու կարողություն (դասընթացներ, տեղեկագրեր, ձեռնարկներ և այլն), ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ապահովելու ունակություն,
● ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն: 2. Մասնագիտական կարողությունները և գիտելիքները ըստ ոլորտների
● կենսաբանության, կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիայի և հարակից գիտությունների հիմնական դրույթների և արդի զարգացումների մասին գիտելիքներ,
● պրոկարիոտների՝ արքեյների և բակտերիաների, ինչպես նաև՝ սնկերի, ջրիմուռների, քարաքոսերի, բույսերի ձևաբանության, կարգաբանության, նույնականացման առանձնահատկությունների կիրառման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
● կենսաֆիզիկական քիմիայի ժամանակակից տեսական հիմնահարցերի, լուծման տրամաբանության և իրականացման եղանակների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
● էկոլոգիայի և կենսառեսուրսների պահպանման և վերարտադրման ոլորտներում կենսատեխնոլոգիայի ժամանակակից խնդիրների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
● կենսատեխնոլոգիական արտադրությունների մեթոդների, ուղղությունների, Հայաստանում կենսատեխնոլոգիական արտադրության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ
● բուսական օրգանիզմի գործառույթային և կենսաքիմիական առանձնահատկությունների, նյութափոխանակային ուղիների փոխկապվածության և դրանց կարգավորման մեխանիզմների, ինչպես նաև բույսերի արգասիքները տարբեր արտադրություններում կիրառելու վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
● բույսերի աճի և զարգացման, գործընթացների հիմքում ընկած օրինաչափությունների, տարբեր սթրեսային պայմաններում աճի և զարգացման կարգավորման մեխանիզմների սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ,
● կենդանի նյութի բաղադրության հիմնական առանձնահատկությունների և դրանց կառուցվածքի, ֆիզիկաքիմիական հատկությունների, կարգավորման, մեխանիզմների և փոխկապվածություն վերաբերյալ գիտելիքներ,
● կենսաբանական օքսիդացման գործընթացի մոլեկուլային հիմքերի, ածխաջրերի և լիպիդների փոխանակության առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ,
● գենի կառուցվածքի, գենետիկական վերլուծության մուտագենեզի գենային ու բջջային ճարտարագիտության սկզբունքների, կենսատեխնոլոգիայում դրա օգտագործման հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
● մանրէների կառուցվածքային և գործառական առանձնահատկությունների, նյութափոխանակության և նրա կարգավորման, ժառանգականության և փոփոխականության, բազմացման և աճի, նրանց բազմազանության և դասակարգման, էկոլոգիայի, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
● մանրէների դերի, ախտածին մանրէների, ինչպես նաև վիրուսների կազմի, կառուցվածքի և ձևի առանձնահատկությունների, հատկությունների, դասակարգման, աճի և ախտածնության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
● միկրոօրգանիզմներում ընթացող խմորման, շնչառության, ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական գործընթացների և քեմոսինթեզի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
● նուկլեինաթթուների, սպիտակուցների և բջիջների գենետիկական ապարատի կառուցվածքի, պրոկարիոտների և էուկարիոտների գենոմի վերաբերյալ գիտելիքներ,
● կենսաթաղանթների կառուցվածքային առանձնահատկությունների, կենսաթաղանթներով նյութերի տեղափոխման գործընթացների, բջջի կենսագործունեության համար տեղափոխման գործընթացների նշանակության վերաբերյալ գիտելիքներ,
● կենսաէներգետիկայի ժամանակակից տեսական հիմնահարցերի, կենսաէներգետիկական հիմնական գործընթացների, էներգիա պահեստավորող մեխանիզմների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
● կենսատեխնոլոգիական համապատասխան մեթոդների ընտրության սկզբունքների, ֆերմենտների անջատման և մաքրման, անհրաժեշտ մանրէների շտամների մեկուսացման, մանրէների և բույսերի տրանսֆորմացման վերաբերյալ գիտելիքներ,
● վարակային գործընթացների, ախտածին մանրէների թունաբանության հիմունքների, հիվանդությունների հարուցիչների ազդման գործոնների, մեխանիզմների և փոխանցման ուղիների վերաբերյալ գիտելիքներ,
● միկրոօրգանիզմների նյութափոխանակության առանձնահատկությունների, բջիջներում ընթացող անաբոլիզմի և կատաբոլիզմի հիմնական ուղիների վերաբերյալ գիտելիքներ,
● փորձարարական մեթոդների, լաբորատորիայում անվտանգ աշխատելու կանոնների իմացություն, փորձարարական աշխատանքների պլանավորման և արդյունքների վերլուծության կարողություն,
● իր ոլորտում հետազոտական ընթացիկ ծրագրերում որպես հետազոտող աշխատելու կարողություն: 3. Ընդհանուր պահանջներ Գիտական աստիճան
● գիտական աստիճան և/կամ գիտական կոչում կենսաբանական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ մագիստրոսի կոչում, ● վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
● վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։ Մանկավարժական փորձ
● մասնագիտական դասընթացների դասավանդման կազմակերպման և իրականացման առնվազն 3 տարվա փորձ,
● վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների: Պրակտիկ աշխատանքի փորձ
● առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կենսաբանական գիտություններից որևէ մի ուղղության ոլորտում՝ էկոլոգիայի և բնական ռեսուրսների կառավարման, կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության և այլն: Այլ պահանջներ
● դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
● ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Additional information about the programme
●Գերմանիայի Հալլեի, Ֆրանկֆուրտի և Կոնստանցի համալսարանների կենսաբանության/մանրէաբանության մագիստրոսական ծրագրեր,
●Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մանրէաբանության մագիստրոսական ծրագիր,
●ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի մանրէաբանության մագիստրոսական ծրագիր,
●Նիդեռլանդների Հանզեի կիրառական գիտությունների համալսարանի կենսաբանության/մանրէաբանության մագիստրոսական ծրագրեր,
● Հունաստանի Պատրասի համալսարանի կենսաբանության/մանրէաբանության մագիստրոսական ծրագիր