Type:
Master
Speciality:
051202.01.7 - Կենսաֆիզիկա
Specialisation:
051202.01.7 - Կենսաֆիզիկա
Qualification awarded:
Կենսաբանության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
ԵՊՀ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք:
2. Programme Objectives
Ծրագիրը նպատակ ունի նախապատրաստել բժշկակենսաբանական բնագավառում փորձնական և տեսական գիտելիքների օգտագործմանը պատրաստ մասնագետներ:
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Հիմնավորել հետազոտության ընթացքն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ընտրել մեթոդներ ստացված տվյալները վերլուծելու համար:
- Ճանաչել կենսամոլեկուլների ուսումնասիրության սպեկտրոսկոպիկ եղանակները և ֆիզիկաքիմիական մեթոդները, որոնք թույլ կտան խնդիրը դիտարկել որակապես նոր լույսի ներքո :
- Հիմնավորել մոլեկուլային և բջջային կենսաբանության ժամանակակից հիմնահարցերը:Լուսաբանել միջբջջային և ներբջջային հաղորդակցման ուղիները:
- Որոշել նուկլեինաթթուների կենսաֆիզիկայի և ընդհանուր առմամբ կենսամակրոմոլեկուլների ստերեոդինամիկ առանձնահատկությունները:
- Հիմնավորել բժշկական և ճառագայթային ախտահարման կենսաֆիզիկայի հիմնահարցերը:
- Ներկայացնել հավասարակշռության պայմաններում մակրոմոլեկուլների հետ լիգանդների միացման հիմնահարցերը և փոխազդեցության եղանակները:
- Դասակարգել թաղանթային պրոցեսների կենսաֆիզիկայի հիմնախնդիրները, լուսաբանել թաղանթում կատարվող բազմաբնույթ երևույթները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Գնահատել մաթեմատիկական մեթոդների կիրառման հնարավորությունները կենսաբանական համակարգերում, ճանաչելու պատկերների մաթեմատիկական մոդելները:
- Բացահայտել կենսաբանական ցանկացած գործընթացի և փոխազդեցությունների բարդ մեխանիզմները՝ կենսաֆիզիկայի տեսանկյունից:
- Ընտրել օպտիմալ մեթոդը որևէ կենսաֆիզիկական խնդրի լուծման ժամանակ՝ մակրոմոլեկուլների տարբեր ֆիզիկական գործոնների ազդեցության և ճառագայթային ախտահարման հետազոտությունների ժամանակ:
- Բացահայտել բարդ համակարգերի կենսաֆիզիկական առանձնահատկություններին:
- Բացատրել ֆոտոկենսաբանական պրոցեսների կենսաֆիզիկական կողմը: Նկարագրել կենսաբանական համակարգերում ընթացող ֆոտոկենսաբանական պրոցեսների առանձնահատկությունները:
- Լուծել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր՝ օգտագործելով ստացած գիտելիքները:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Առաջարկել լուծումներ, որոնք կբերեն մասնագիտական տվյալ ոլորտի աշխատանքների արդյունավետությունը բարձրացմանը:
- Պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր:
- Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը: Դրսևորել աշխատանքի բարձր արդյունավետություն` և որպես խմբի անդամ, և որպես խմբի ղեկավար:
4. Assessment methods
Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները.
· դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում (2 ընթացիկ քննություն),
· դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ,
· կրթական ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում (ինքնուրույն աշխատանք),
· կրթական ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
· դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
· ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
· եզրափակիչ գնահատումով,
· առանց եզրափակիչ գնահատման,
· առանց ընթացիկ քննությունների գնահատման,
· ստուգարքային:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները (արտահայտված տոկոսներով) ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դասընթացի դասավանդման, ուսումնառության ձևերից ու ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում:

5. Graduates future career opportunities
«Կենսաֆիզիկա» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել կենսաբանության ոլորտում գործող ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Բուհեր
§ ադմինիստրացիոն աշխատանք և ղեկավար պաշտոններ,
§ լաբորատորիայի ղեկավար, գիտաշխատողներ և դասախոսներ,
§ գիտական և ուսումնա-օժանդակ լաբորանտներ։
Գիտահետազոտական ինստիտուտներ

§ լաբորատորիայի ղեկավար և գիտաշխատողներ,
§ ինժեներ-հետազոտողներ:
Դպրոցներ
§ կենսաբանության ուսուցիչներ:
Հիվանդանոցներ

§ բժիշկ-կենսաֆիզիկոսներ,
§ բժիշկ-կիբերնետիկներ:
Դեղագործական ընկերություններ

§ լաբորատորիայի ղեկավար,
§ համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ տարբեր պաշտոններ:
Սննդամթերքի արտադրության ընկերություններ

Արտասահմանյան գիտական հաստատություններ
§ գիտաշխատողներ և հետազոտողներ
§ գիտահետազոտական և գիտա-արտադրական ոլորտի աշխատակիցներ:
Հնարավոր աշխատավայրերն են. ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնը, պետական բուհերի համապատասխան ամբիոնները, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտները, կենսաբանության ոլորտի հետ առնչություն ունեցող ձեռնարկությունները, գիտա-արտադրական հաստատությունները: Ստորև ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում կենսաբանության ոլորտում գործող որոշ ձեռնարկություններ և դրանց գործունեության ոլորտը.
· Բուհեր
- Երևանի պետական բժշկական համալսարանի համապատասխան ամբիոններ,
- Երևանի պետական մանկավարժական համալսարանի համապատասխան ամբիոններ,
- Հայաստանի պետական ագրարային համալսարանի համապատասխան ամբիոններ,
· Գիտահետազոտական ինստիտուտներ
- ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական քիմիայի ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտ,
· Դեղագործական ընկերություններ
- Համապատասխան ուղղվածությամբ լաբորատորիաներ,
· Սննդամթերքի արտադրության ընկերություններ
Համապատասխան ուղղվածությամբ լաբորատորիաներ։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի կամ այլ բնագիտական հետազոտական ինստիտուտների ասպիրանտուրայում:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ,
· հեռուսուցմամբ և առցանց դասախոսություններ,
էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
· Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց, ԵՊՀ, Որակի ապահովման ուղեցույց, 2016:
· ԵՊՀ առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգեր:
· Պետական կրթական չափորոշիչ “Կենսաֆիզիկա” մասնագիտությամբ:
· ՀՀ կրթական որակավորումների ազգային շրջանակ:

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· կենսաբանության ոլորտում հետազոտությունների իրականացման հմտություն,
· ուսանողների գիտահետազոտական խումբ ղեկավարել կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
· դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման եղանակներ ճիշտ ընտրելու գիտելիքներ,
· դասընթացի նյութերը արդյունավետ կազմելու կարողություն (դասընթացներ, տեղեկագրեր, ձեռնարկներ և այլն), ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ապահովելու ունակություն,
· ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողությունները և գիտելիքները ըստ ոլորտների
· ընդհանուր կենսաֆիզիկայի ժամանակակից տեսական հիմնախնդիրների, դրանց պարզաբանման տրամաբանությունը և իրականացման եղանակների վերաբերյալ գիտելիքներ,
· բույսերի, սնկերի, ջրիմուռների, քարաքոսերի, ձևաբանության, կարգաբանության, իդենտիֆիկացիայի առանձնահատկությունների կիրառման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանիների կառուցվածքի, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, վարքագծի առանձնահատկությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մարդու և կենդանիների ֆիզիոլոգիական գործառույթների ասպեկտների, հոմեոստազի համակարգային մեխանիզմների և ֆունկցիաների նյարդահումորալ կարգավորման վերաբերյալ գիտելիքներ,
· ռացիոնալ բնօգտագործման և կառավարման, կենդանիների և բույսերի էկոլոգիայի, էկոհամակարգի, կենսացենոզի և նոոսֆերայի ուսմունքների, մարդկության կայուն զարգացման սկզբունքների մասին գիտելիքներ,
· գենի կառուցվածքի, գենետիկական վերլուծության մուտագենեզի գենային ու բջջային ճարտարագիտության սկզբունքների, կենսատեխնոլոգիայում դրա օգտագործման հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· նուկլեինաթթուների, սպիտակուցների և բջիջների գենետիկական ապարատի կառուցվածքի, պրոկարիոտների և էուկարիոտների գենոմի վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաթաղանթների կառուցվածքային առանձնահատկությունների, կենսաթաղանթներով նյութերի տեղափոխման գործընթացների, բջջի կենսագործունեության համար տեղափոխման գործընթացների նշանակության վերաբերյալ գիտելիքներ,
· սպիտակուցների, ածխաջրերի և լիպիդների դասակարգման սկզբունքների, նրանց կառուցվածքային և ֆիզիկաքիմիական առանձնահատկությունների, սպիտակուց-ների և ամինաթթուների փոխանակության հիմնական մեխանիզմների վերաբերյալ գիտելիքներ,
· մոլեկուլային և բջջային կենսաբանության ժամանակակից տեսական հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ,
· կենսապոլիմերների կառուցվածքի ուսումնասիրման ժամանակակից մեթոդների, կենսաթերմոդինամիկայի ժամանակակից տեսական պատկերացումների վերաբերյալ գիտելիքներ,
· իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթների տեսակների ու ձևերի, կենսաբանական համակարգերի հետ դրանց փոխազդեցության մեխանիզմների, հետճառագայթային փոփոխությունների լայն սպեկտրի, բժշկական կենսաֆիզիկայի հիմունքների վերաբերյալ գիտելիքներ,
· փորձարարական մեթոդների, լաբորատորիայում անվտանգ աշխատելու կանոնների իմացություն, փորձարարական աշխատանքների պլանավորման և արդյունքների վերլուծության կարողություն,
· իր ոլորտում հետազոտական ընթացիկ ծրագրերում որպես հետազոտող աշխատելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում կենսաբանական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման կազմակերպման և իրականացման առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կենսաբանական գիտություններից որևէ մի ուղղության ոլորտում՝ կենսաֆիզիկայի, մոլեկուլային կենսաբանության, կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության, գենետիկայի, բուսաբանության և սնկաբանության, կենդանաբանության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի և այլն:
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)

9. Additional information about the programme
Ներկայացվող մագիստրոսի ծրագիրը կազմելու համար նախօրոք ուսումնասիրվել են Մոսկվայի պետական համալսարանի, Սանկ-Պետերբուրգի պետական համալսարանի և ՌԴ-ի այլ բուհերի մագիստրոսի ծրագրերը: