A cooperation agreement was signed for the new perspectives for the development of the field of chemistry
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը և «Խաչատրյան Մոբիլսերվիս» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության համաձայնագիր՝ միավորելու ջանքերը կենցաղային քիմիայի, քիմիայի և այլ ոլորտներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու և կրթական ծրագրեր իրականացնելու համար։

Համագործակցության հաստատմամբ երկու կառույցներն իրագործելու են ծրագրեր՝ միտված ուսանողների մասնագիտական գիտելիքների, գործնական ու լաբորատոր հմտությունների և կարողությունների զարգացմանը, համատեղ կազմակերպելու են պրակտիկաներ, լաբորատոր պարապմունքներ։
Օգտագործելով ուսումնալաբորատոր սարքավորումներ և տեխնիկական միջոցներ՝ կողմերը համատեղ կազմակերպելու են որակավորման բարձրացման պարապմունքներ աշխատողների համար, կազմակերպելու են վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև քննարկումներ, խորհրդատվություններ, գիտաժողովներ ու այլ միջոցառումներ։
Այսօր տեղի ունեցած հանդիպմանը կողմերը քննարկեցին նաև ոլորտի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև կրթության ու հետազոտության միջոցով դրանք հաղթահարելու ուղիները։