April 08, 2024 | 16:30
Infrastructure
Education
YSU Academic Council elects deans for faculties
On April 3, 5, and 8, extraordinary sessions of the YSU Academic Council were held with the agenda of the election of deans for the faculties of Law, Philosophy and Psychology, European Languages and Communication.
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար դիմում էր ներկայացրել երկու հավակնորդ՝ ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանն ու ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իրավ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանը:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի հավակնորդն էր գործող դեկան, փիլ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Ալեքսան Բաղդասարյանը, իսկ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի պաշտոնի հավակնորդը՝ գործող դեկան, բան․ գիտ․ թեկնածու, դոցենտ Գևորգ Բարսեղյանը։
Գիտական խորհրդի արտահերթ նիստերի ժամանակ հավակնորդները ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին ներկայացրին ստորաբաժանումների զարգացման վերաբերյալ իրենց հայեցակարգերը, պատասխանեցին հարցերին ու հանդես եկան ամփոփիչ ելույթներով։
ԵՊՀ գիտական խորհրդում կայացած փակ, գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա դեկաններ ընտրվեցին Հարություն Խաչիկյանը, Ալեքսան Բաղդասարյանն ու Գևորգ Բարսեղյանը, որոնք էլ առաջիկա հինգ տարիներին կղեկավարեն կրթական վերոնշյալ ստորաբաժանումները: