September 19, 2024 | 12:00
Partners
International cooperation
Armenian-Chinese partnership ties get strengthened
Invited by the Ministry of Commerce of the People's Republic of China, delegations from Yerevan State University regularly travel to China to participate in multidisciplinary courses and educational meetings at various institutions.
Համալսարանականները գործուղումների շրջանակում մասնակցել են տարբեր դասընթացների Պեկինի համալսարանում, Շանհայի բիզնես դպրոցում, Միջազգային տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության խթանման Շենժենի ասոցիացիայում։ Դասընթացների շրջանակում քննարկվել են Չինաստանի զարգացման մոդելի, տնտեսական ու քաղաքական գործոնների, ռազմավարական պլանավորման առանձնահատկությունները, առանձին ուսումնասիրվել են Չինաստանի պետական և մասնավոր հատվածների համագործակցության հաջողված մոդելների պատմությունը, պետության մշակած մոտեցումները։ Դասընթացներ են կազմակերպվել նաև արտակարգ իրավիճակների արձագանքման «խելացի» լուծումների, «անվտանգ քաղաքի» ձևավորման համար անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումների, տեղեկությունների հավաքագրման և վերլուծման համակարգերի վերաբերյալ։
Բացի սեմինարներից՝ պատվիրակները գործուղումների շրջանակում այցելել են նաև մի շարք առաջատար կազմակերպություններ, տեխնոլոգիական, արդյունաբերական, գիտակրթական կենտրոններ, հետազոտական ինստիտուտներ, փորձարարական կենտրոններ։ Այս ամենին զուգահեռ՝ մասնակիցները ծանոթացել են Չինաստանին և չինական մշակույթին։
Տարբեր այցերի շրջանակում համագործակցության որոշակի հեռանկարներ են հաստատվել նաև չինացի գործընկերների հետ՝ գիտակրթական ոլորտում հետագա գործընկերության համար։ Համագործակցության հեռանկարային հարթակ է նաև Երևանի պետական համալսարանը․ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 2015 թվականից ի վեր գործում է Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը, որը ոչ միայն խթանում է չինարենի ուսուցումը համալսարանում, այլև ուսանողների կրթական հետաքրքրությունն ուղղում է դեպի Չինաստանի մշակութային արժեքները: Կենտրոնը ակտիվորեն համագործակցում է նաև Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան հետ։