- Գլխավոր
- Նորություններ
- Ամրապնդվում են հայ-չինական գործընկերային կապերը
Սեպտեմբեր 19, 2024 | 12:00
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Ամրապնդվում են հայ-չինական գործընկերային կապերը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հրավերով ԵՊՀ-ից պարբերաբար պատվիրակություններ են մեկնում ՉԺՀ՝ ուսումնական տարբեր հաստատություններում մասնակցելու բազմաբնույթ դասընթացների, կրթագիտական հանդիպումների։
Համալսարանականները գործուղումների շրջանակում մասնակցել են տարբեր դասընթացների Պեկինի համալսարանում, Շանհայի բիզնես դպրոցում, Միջազգային տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության խթանման Շենժենի ասոցիացիայում։ Դասընթացների շրջանակում քննարկվել են Չինաստանի զարգացման մոդելի, տնտեսական ու քաղաքական գործոնների, ռազմավարական պլանավորման առանձնահատկությունները, առանձին ուսումնասիրվել են Չինաստանի պետական և մասնավոր հատվածների համագործակցության հաջողված մոդելների պատմությունը, պետության մշակած մոտեցումները։ Դասընթացներ են կազմակերպվել նաև արտակարգ իրավիճակների արձագանքման «խելացի» լուծումների, «անվտանգ քաղաքի» ձևավորման համար անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումների, տեղեկությունների հավաքագրման և վերլուծման համակարգերի վերաբերյալ։
Բացի սեմինարներից՝ պատվիրակները գործուղումների շրջանակում այցելել են նաև մի շարք առաջատար կազմակերպություններ, տեխնոլոգիական, արդյունաբերական, գիտակրթական կենտրոններ, հետազոտական ինստիտուտներ, փորձարարական կենտրոններ։ Այս ամենին զուգահեռ՝ մասնակիցները ծանոթացել են Չինաստանին և չինական մշակույթին։
Տարբեր այցերի շրջանակում համագործակցության որոշակի հեռանկարներ են հաստատվել նաև չինացի գործընկերների հետ՝ գիտակրթական ոլորտում հետագա գործընկերության համար։ Համագործակցության հեռանկարային հարթակ է նաև Երևանի պետական համալսարանը․ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 2015 թվականից ի վեր գործում է Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը, որը ոչ միայն խթանում է չինարենի ուսուցումը համալսարանում, այլև ուսանողների կրթական հետաքրքրությունն ուղղում է դեպի Չինաստանի մշակութային արժեքները: Կենտրոնը ակտիվորեն համագործակցում է նաև Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան հետ։