In collaboration with the University of Granada was opened Spanish Language and Culture Center ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի է ունեցել Գրանադայի համալսարանի (Իսպանիա) հետ համագործակցության շրջանակում ստեղծված իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Journalism: profession about people Ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումներից անմասն չի մնացել նաև աշխարհի կարևորագույն մասնագիտություններից մեկը՝ լրագրությունը։ Այն առանցքային դեր ունի հանրությանը հավաստի և ստույգ տեղեկության տրամադրման, իրադարձությունների անաչառ լուսաբանման, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերում առկա խնդիրների բարձրաձայնման տեսանկյունից։
THE RESULTS OF THE OLYMPIAD ORGANIZED AT THE YSU FACULTY OF RUSSIAN PHILOLOGY HAVE BEEN SUMMARIZED Օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ հաղթող ճանաչված վեց ուսանողներ պարգևատրվել են ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայի եռօրյա ուղեգրերով, ինչպես նաև համապատասխանաբար առաջին, երկրորդ երրորդ տեղերի պատվոգրերով: Եվս ինը ուսանողներ ստացել են գովասանագրեր:
THE CLOSING CEREMONY OF "THE SCHOOL OF STRATEGIC COMMUNICATION" WAS HELD AT YSU Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ռազմավարական հաղորդակցության դպրոց» ծրագրի՝ 2023 թ. հոսքի դասընթացի փակման արարողությունը:
CAREER OPPORTUNITIES FOR YSU STUDENTS Երևանի պետական համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ապահովելով ուսանողների և գործատուների միջև շարունակական կապը, նպաստում է ուսանողների, ինչպես նաև ԵՊՀ շրջանավարտների մասնագիտական, ինտելեկտուալ և անձնային հատկանիշների զարգացմանը, օգնում նրանց աշխատաշուկայում իրենց ուրույն տեղն ունենալու գործում:
ACADEMIC MOBILITY OF THE STUDENT. GUIDE Ակադեմիական շարժունությունը ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով բուհի ներսում մասնագիտության, ուսուցման ձևի (առկա, հեռակա) փոփոխությունը կամ այլ բուհում կրթությունը շարունակելն է:
YSU ACADEMIC COUNCIL ELECTED DEANS OF FACULTIES AND DIRECTOR OF THE INSTITUTE Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստ՝ ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի, մաթեմատիկայի և մեխանիկայի ու ժուռնալիստիկայի ֆակուլտետների դեկանների ընտրությունների օրակարգով։
YSU student is involved in the works of Armenian legislative body ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Քաղաքագիտություն» բաժնի ուսանող Լիաննա Հարությունյանը «Խորհրդարանական պրակտիկա և ֆելլոուշիփ-2023» ծրագրի հաղթողներից է: Ծրագրի շրջանակում ԵՊՀ ուսանողն աշխատում է Ազգային ժողովում՝ ակտիվ ներգրավվելով ՀՀ օրենսդիր մարմնի աշխատանքներում: Լիաննայի պատմությունն ակնառու է դարձնում նրա հաջողության գործում ԵՊՀ անգնահատելի դերը:
The delegation of the union against genocide was in YSU ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները հանդիպել են «Ցեղասպանության հակառակորդների միության»՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչների հետ։
International relations as a means of strengthening connection between states Միջպետական գործակցություն, հանրային կառավարում, ազգային անվտանգություն, դիվանագիտական հարաբերություններ և քաղաքական քննարկումներ․ միջազգային հարաբերությունների ոլորտն ընդգրկում է հասարակական կյանքի փոխկապակցված, միևնույն ժամանակ՝ շատ տարբեր բնագավառներ՝ ապահովելու հասարակության բնականոն և անխափան կյանքի ու գործունեության կազմակերպումը։ Այլ կերպ ասած՝ մասնագիտությունն առաջարկում է մարդկանց և պետությունների փոխհարաբերությունների կարգավորման հիմնական գործիքակազմը։