"YSU student media platform" program for students of the faculty of journalism Երևանի պետական համալսարանի մարքեթինգի բաժինը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը համատեղ իրագործում են «ԵՊՀ ուսանողական մեդիա հարթակ» ծրագիրը, որի նպատակն է ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողներին ներգրավել ԵՊՀ մեդիա հարթակներում հրապարակվող լրատվական նյութերի մշակման գործընթացում, օժանդակել նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ստեղծել ուսմանը զուգահեռ պրակտիկ գործունեություն ծավալելու հնարավորություն։
The official launch of the "Ecoserv" project has been given in YSU ԵՊՀ-ում տեղի է ունեցել «EcoServ» նախագծի պաշտոնական բացումը, որն իրականացնում են Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանը:
Student work council at YSU Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի համատեղ ջանքերով ս․թ․ մայիսի 20-ին տեղի կունենա «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողով, որին մինչև ս.թ․ ապրիլի 8-ը հայտադիմում ներկայացնելու հնարավորություն են ունեցել ՀՀ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։
YSU students continue to know of the opportunities accepted by employers ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի համագործակցության շրջանակում համալսարանում կազմակերպվել էր «Աշխատանքը ՀՀ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտում» խորագրով հանդիպում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԴԵԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություն, որի արդյունքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։ Ըստ սահմանված կարգի՝ ֆակուլտետում կնշանակվի դեկանի պաշտոնակատար։
The national holiday of syria was celebrated at YSU ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել Սիրիայի ազգային տոնին՝ Անկախության 77-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր արաբագիտության ամբիոնը:
YSU strengthens cooperation with Tbilisi state university ԵՊՀ տրամադրած դրամաշնորհի շրջանակում համալսարանի քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական քիմիայի և կոլոիդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շիրազ Մարգարյանը, ներքին դրամաշնորհի ղեկավար, դոցենտ Հեղինե Ղազոյանը, դոցենտներ Հասմիկ Սարգսյանը և Գևորգ Գրիգորյանը մասնակցել են Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում կազմակերպված գիտաժողովին:
How to apply to the "Erasmus+" exchange program? Guidelines for YSU employees «Էրազմուս+» փոխանակման ծրագրով արտասահմանում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար հնարավորություն ունեն դիմելու ԵՊՀ դասախոսները և վարչական աշխատողները:
The ambassador of Georgia to RA was at YSU ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդես է եկել «Խորհրդային լեզվական քաղաքականությունը և Վրաստանի ժամանակակից պատմությունը» թեմայով դասախոսությամբ:
Republican conference dedicated to the memory of Hovhannes Tumanyan at YSU ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին և հիշատակման ոգեկոչմանը նվիրված հանրապետական եռօրյա գիտաժողովի երկրորդ նիստը: