ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՂ Է․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ Մայր բուհի պատմության մեջ առաջին անգամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում գիտական աստիճան ստացած շրջանավարտներին հանձնվեցին վկայագրեր։
«ԵՊՀ-Ն ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Սյուզաննա Գրիգորյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ԵՊՀ ուսանողական խորհրդին անդամակցության և այլ հարցերի շուրջ։
ԴՈՑԵՆՏ ԶՈՅԱ ՍԻԴՈՐՈՎԻՉԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԱՎ ԵՊՀ-ՈՒՄ Բելառուսի Հանրապետության «Կրթություն և երիտասարդական քաղաքականություն 2021-2025» դասախոսների որակավորման բարձրացման ծրագրի շրջանակում Գրոդնոյի պետական համալսարանի դոցենտ, բ.գ.թ. Զոյա Զիգմունդի Սիդորովիչն անցավ վերապատրաստում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի՝ ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնում:
YSU has new international partner. cooperation agreement is signed with Qatar University Today in Doha YSU Rector Hovhannes Hovhannisyan and Qatar University President Hassan bin Rashid Al-Derham signed a cooperation agreement between the two universities to establish and develop cooperation in the fields of education, science, technology and culture.
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ Է». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտ Սյուզաննա Ալեքսանյանի հետ զրուցել ենք բուհի և մասնագիտության ընտրության, դժվարությունների հաղթահարման, ուսանողական կյանքի ու ապագայի պլանների մասին:
«ՀԻՄՆԱՅԻՆ Է ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՍ, ՈՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ». ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ Կայացավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Շրջանավարտներից Վահե Զարգարյանի հետ զրուցել ենք ԵՊՀ-ում ստացած կրթության, ընձեռած հնարավորությունների և գրանցած հաջողություններում Մայր բուհի դերի մասին:
«ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՎԱՔՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԷԻՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ». ԱՐՄԻՆԵ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Արմինե Ալավերդյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում երկու անգամ կրթություն է ստացել Եվրոպայում: Արմինեի հետ զրուցել ենք Պրահայի Կարլի համալսարանում ստացած կրթության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և այլ հարցերի շուրջ:
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻՆ ԼԱՏՎԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Riga Symphony» մրցույթի շրջանակում այցելեցին Լատվիա: Մրցույթի ավարտին Մարիցա Թիլիքյանն արժանացավ ոսկե մեդալի և «Root of talent» մրցանակի:
«ՈՒԽ-Ն ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔ Է, ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐՍ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՆՔ ԱՄՈՒՐ ԿԱՊՈՎ». ՄԱՐԳԱՐԻՏԱ ՈՍԿԱՆՅԱՆ Այսօր կայացավ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» և մագիստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Այս տարվա շրջանավարտների շարքում էր նաև կենտրոնի ՈՒԽ նախագահ Մարգարիտա Ոսկանյանը, ում հետ զրուցել ենք բուհի ընտրության, համալսարանում ստացած կրթության, ԵՊՀ ուսանողական խորհրդին անդամակցության և այլ հարցերի շուրջ:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ԴՊՐՈՑ ԿԱՊԸ Հանրակրթական դպրոցների աշակերտները մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելում են ԵՊՀ ֆակուլտետներ, ծանոթանում ենթակառուցվածքային միավորներին, կրթական ծրագրերին ու առարկայացանկին: Այցերի ընթացքում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն աշակերտներին ներկայացնում են նաև տարբեր թեմաներով դասախոսություններ: