ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ Օրակարգային 9 հարցով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հաստատվել են կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ գիտական խորհրդի ներկայացրած առաջարկները, համալսարանի հաստիքացուցակն ու կառուցվածքը, ինչպես նաև ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը։ Բացի դրանից՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԵՊՀ 2023 թ․ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջեն) և բավարար գնահատել ռեկտորի 2021-22 ուստարվա գործունեության հաշվետվությունը։
ԿԱՅԱՑԵԼ Է ԵՊՀ ՈՒԳԸ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կիսամյակային ընդլայնված նիստի ժամանակ ամփոփվեցին ֆակուլտետների ՈՒԳԸ գործունեության արդյունքները: Կիսամյակի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած լավագույն ՈՒԳԸ-ականները պարգևատրվեցին կառույցի 75-ամյակի հոբելյանական հուշանվերներով։
CHECK-UP WITH INNOVATIVE SOLUTIONS AT YSU It is the exam period at YSU, and on the initiative of Margarita Apresyan, lecturer of the 1st group of English of the Faculty of Law, a check-up in a form of a press conference with innovative solutions was held.
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԷԱՊԵՍ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ». ՏԱԹԵՎ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Տաթև Նազարյանը նպատակ ունի գաստրոթափոնների օգտագործմամբ զգալիորեն նվազեցնելու բնական ռեսուրսների ծախսը: Տաթևի պատմությունը հնարավորություն կտա պարզելու, թե ինչպես կարելի է վերամշակող արդյունաբերությունից ստացվող արտադրանքով նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև պատկերացում կտա էկոկաշի ստանալու, այդ հարցում ԵՊՀ դերի և համալսարանում երիտասարդ գիտնականների նոր գաղափարների կյանքի կոչման մասին:
ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին։
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԵՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ ֆակուլտետի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող, հրապարակախոս Վաչագան Մանուկյանի անվան կրթամրցանակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը։ Ֆակուլտետի ուսանողները ստացան դրամական պարգևներ և այլ մրցանակներ։
YSU PROFESSOR’S MATHEMATICS MONOGRAPH WAS PUBLISHED BY THE AUTHORITATIVE “WORLD SCIENTIFIC” PUBLISHING The monograph of Dr. Sc. (Phys-Math) Professor Yuri Movsisyan, Honorary Head of the YSU Algebra and Geometry Chair and President of the Armenian Mathematical Union (AMU), entitled "Hyperidentities: Boolean and De Morgan Structures" was published in English by World Scientific Publishing.
«ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՊԻՏԱԼՈՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Դեկտեմբերի 22-ին ԵՊՀ-ում կայացավ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին նվիրված քննարկում, որի ընթացքում Սանկտ Պետերբուրգի եվրոպական համալսարանի անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի տնօրեն Սվետլանա Լավրովան ներկայացրեց ռուսաստանյան փորձի առանձնահատկությունները, իսկ ԱԺ-ում շրջանառվող օրենքի նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանը ներկայացրեց օրենքի առանձնահատկությունները և այն ակնկալիքները, որ հայաստանյան կրթական, գիտական, սպորտային, մշակութային և այլ հաստատություններ կարող են ունենալ նման հիմնադրամներից։
ԵՊՀ-Ն ԻՐ ՆԵՐՈՒԺՈՎ ՊԱՏՐԱՍՏ Է ՆՊԱՍՏԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ Պետության էկոլոգիական գործառույթի, էկոլոգիական անվտանգության, մարդու էկոլոգիական իրավունքների ամրագրման և պաշտպանության հարցերը մշտապես եղել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ուշադրության կենտրոնում։
LECTURE ON COMMUNICATION SYSTEMS OF COUNTRIES IN YSU Valentina Komleva, deputy director of the Moscow National Research Institute for the Development of Communication, Doctor of Sociological Sciences gave a lecture at the YSU Russian Center.