ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին։
![Pre-holiday-concert-at-YSU](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/sL7ZXa3cgPg9t4bW3geExP5K89.jpg?h=bccd1fa5&itok=06YPqRVx)
ԵՊՀ ուսանողները շաբաթն ամփոփեցին՝ ունկնդրելով սիրելի ու հարազատ դարձած «YSU Band»-ի և երգչախմբի երգերը, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի և աղջիկների պարային համույթի կատարումները։
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն, կրթական գործընթացներին զուգահեռ, կարևորում է ուսանողների մշակութային կյանքը: Այս համատեքստում Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը հանդես է գալիս համերգային ծրագրով։