- Main
- Node
- Տեսությունից դեպի սոցիալական արվեստ
November 25, 2019 | 15:06
Կրթություն
Ուսանողական
Տեսությունից դեպի սոցիալական արվեստ
Նոյեմբերի 20-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը և "Մայրի" բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնը համատեղ կազմակերպել էին տեղեկատվական հանդիպում՝ "Տեսությունից դեպի սոցիալական արվեստ" խորագրով։
Հանդիպման ընթացքում բանախոսները մանրամասն ներկայացրին <<Մայրի>> բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնի աշխատանքային գործունեությունը, ավելի կոնկրետ՝ ինչ խնամք է տրամադրվում կենտրոնը որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց: Կենտրոնի աշխատակցները մասնարմասն կիսվում էին իրենց փորձով, ծանոցանում էին այն հնարների, տեխնիկաների, ձևերի հետ, որոնք կիրառում են կենտրոնի մասնագետները: Աշխատակիցները նշում էին, որ բոլոր ուժերը մոբիլիզացնում են, որպեսզի կենտրոնի շահառուները կարողանան ստանալ հասարակությունում ամբողջությամբ ներգրավվելու համար անհրաժեշտ բոլոր հմտությունները: Այդ իսկ պատճառով կենտրոնի աշխատակիցները պարբերաբար կազմակերպում են ներկայացումներ, համերգներ, ցուցահանդեսներ՝ շահառուների անմիջական մասնակցությամբ:
Ամբողջ քննարկման ընթացքում սեմինարի մասնակիցներն ակտիվ հարցեր էին հղում կենտրոնի ներկայացուցիչներին ու հետաքրքրվում, թե ինչպես են կարողանում համապատասխան խնամք տրամադրել կենտրոնի շահառուներին: Հանդիպման ընթացքում կենտրոնի ներկայացուցիչները պատմեցին նաև կենտրոնի շահառուների առաջընթացի և հետագա ծրագրերի մասին: Հանդիպման հիմնական բանախոսներն էին՝ Զարուհի Մանուկյանը, Արսեն Աբրահամյան:
Հեղինակ՝ Հերմինե Մկոյան