- Main
- Node
- ԼՂ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ՝ ԸՍՏ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
November 29, 2019 | 16:24
Հասարակություն
ԼՂ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ՝ ԸՍՏ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում այսօր մեկնարկել է «Արցախյան հակամարտության խրոնիկան» թեմայով դասախոսությունների շարքը:
Դասախոսությունների շարքը նախաձեռնել է ԵՊՀ ՈՒԽ մարտական պատրաստության ակումբը:
Ներկաների համար դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Աբրահամ Գասպարյանը:
Առաջին դասախոսությունը կրում էր «ԼՂ հակամարտության թեմատիկան արևմտյան ուղեղային կենտրոններում» խորագիրը:
Դասախոսության ընթացքում Աբրահամ Գասպարյանը նախ անդրադաձավ ամբողջ աշխարհում գործող ուղեղային կենտրոններին, դրանց գործունեությանն ու կատարած աշխատանքի նշանակությանը:
Այնուհետև բանախոսը պարզաբանեց «Think tank»-ի գաղափարը:
««Think tank»-ը գաղափարների պահեստ է,- ասաց Աբրահամ Գասպարյանը,- այն իրականացնում է տարբեր գործառույթներ՝ սկսած կարևոր տեղեկատվության տրամադրումից, վերջացրած քաղաքական կանխատեսումներով»:
Աշխարհում ամենահայտնի «գաղափարների պահեստներից» է Բրուկինգի ինստիտուտը, որտեղ հնչեցվում են քննադատական գնահատականներ, տրամադրվում է կարևորագույն տեղեկատվություն, կատարվում է ուսումնասիրության առարկայի մանրամասն վերլուծություն, ինչպես նաև քաղաքական կանխատեսում:
«Աշխարհում գոյություն ունի 7.815 ուղեղային կենտրոն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հավաստիության և թափանցիկության որոշակի ցուցանիշը, ինչը պետք է հաշվի առնել դրանց կողմից տրամադրված տեղեկատվությունը վերլուծելիս»,- փաստեց Աբրահամ Գասպարյանը:
Անդրադառնալով արևմտյան ուղեղային կենտրոնների՝ ԼՂ հակամարտության զարգացմանը վերաբերող սցենարներին՝վերջինս նշեց, որ դրանք հինգն են, և հայկական բնակչության մեջ անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ ՀՀ բնակչության 30 %-ը կողմնակից է սցենար 1-ին՝ ԼՂ-ի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն=«Status Quo» կարգավիճակին. «Բնակչության 25.4 %-ը կողմ է նաև արևմտյան ուղեղային կենտրոնների առաջարկած սցենարի 5-րդ տարբերակին, որը ենթադրում է խնդրի երկարաձգում»:
Անի Պողոսյան