December 02, 2019 | 16:34
Կրթություն
Մշակույթ
Ուսանողական
Քննարկումն անցավ երկու փուլով: Առաջին փուլն անցավ թեժ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում. ուսանողները տվեցին իրենց հուզող հարցերը և ստացան փաստարկված պատասխաններ: Երկրորդ մասում ներկաները դիտեցին Ամուլսարի վերաբերյալ նկարահանված գիտահետազոտական ֆիլմ:
Չնայած այս թեման բավականաչափ ուսումնասիրվել է, այդուհանդերձ կարծում ենք, որ իրավաբան-ուսանողներին հնարավորություն չէր ընձեռվել ավելի խորությամբ և հանգամանալից ուսումնասիրել առկա իրավական խնդիրները և կարծիք հայտնել:
Շնորհակալություն ենք հայտնում կենտրոնի գիտաշխատողներ, դասախոսներ ի.գ.դ. պրոֆեսոր տիկին Աիդա Իսկոյանին, ի.գ.թ. ասիստենտ Օլիմպիա Գեղամյանին և դասախոս Տիգրան Դադունցին:
Հեղինակ՝ Գևորգ Բարսեղյան