- Main
- Node
- Կոնֆլիկտի հաղթահարման մեխանիզմները
December 09, 2019 | 15:58
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Կոնֆլիկտի հաղթահարման մեխանիզմները
Նոյեմբերի 25-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ֊- ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Կոնֆլիկտի հաղթահարման մեխանիզմները» խորագրով սեմինար-քննարկումը:
Բանախոսը մանրամասն խոսեց կոնֆլիկտի բովանդակության մասին՝ ընդգծելով, որ անկախ կոնֆլիկտի միջանձնային կամ ներանձնային լինելուց կարևոր է գտնել կոնֆլիկտի լուծման կոնստրուկտիվ եղանակներ: Սեմինարի ընթացքում խոսվեց կոնֆլիկտի լուծման 2 եղանակների մասին: Այն կոնֆլիկտները, որոնք չեն ստանում համապատասխան լուծումներ կարող են հիմք հանդիսանալ հետագա բացասական հետևանքների, ընդհուպ մինչև կարող է սպառնալ հոգեկան առողջությանը: Տեսական գիտելիքներն ամբողջանում էին տարբեր օրինակներով, որոնք վերցված էին ինչպես կենցաղից, այնպես էլ գիտական աղբյուրներից: Սեմինարի մասնակիցները տարաբնույթ հարցեր էին հղում բանախոսին ու փորձում հասկանալ կոնֆլիկտի ամբողջ էությունն ու բովանդակությունը: Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց որոշակի հնարներ, որոնք իրենցից ներկայացնում էին շփման հմտություններ: Բանախոս՝ Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս, դոցենտ Գ. Պետրոսյան:
Հեղինակ՝ Հերմինե Մկոյան