February 14, 2020 | 16:08
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Սեմինարի սկզբում բանախոսը՝ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի դասընթացավար, հոգեբան Մերի Սմբատյանը, ներկայացրեց Կ. Յունգի կենսագրությունը, գիտահետազոտական գործունեությունը, մասնավորապես ներկայացվեց Յունգի տեսությունը, անդրադարձ կատարվեց «կոլեկտիվ անգիտակցական» հասկացությանը, ներկայացվեց մի քանի արխետիպերի բովանդակությունը, համապատասխան անվանումները: Բանախոսը նաև անդրադարձավ Յունգի կողմից ստեղծված, առաջարկած մի շարք տերմինների կիրառման հարցին՝ նշելով, որ հաճախ այդ տերմինները սխալ են կիրառվում ոչ մասնագետների կողմից, ինչի պատճառով էլ որոշակի անհամաձայնություններ են լինում բնագրի հետ համեմատ: Սեմինարի վերջում խոսվեց նաև Յունգի և Ֆրոյդի գիտական բանավեճերի, նրանց հայացքների տարբերությունների մասին:
Հեղինակ՝ Հերմինե Մկոյան