ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 16-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը, տեղի չի ունենալու:
![The-session-will-not-be-held-on-16-of-March](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/jFyLpCpb5F5Qjudry9yWSR8ypx.jpg?h=bccd1fa5&itok=8BRS8s0S)
Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնարարականով (դադարեցնել բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքն մինչև մարտի 23-ը) և «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային ապահովման մասին» օրենքով (9.1.2, 9.2.2 և 9.2.4 կետեր):
Հետագա զարգացումների վերաբերյալ տրվելու է հավելյալ տեղեկատվություն:
Քնար Միսակյան