ՓՈԽՎԵԼ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի հրամանով հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի պարտքերի մարման երկրորդ լուծարքային շրջանն ավելի ուշ է կազմակերպվելու: Բացի դրանից՝ փոփոխվել է նաև հեռակա ուսուցման ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումների ընդունման ժամկետը:
![Changes-in-the-timetable](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/efjGSmHHJsa9Y7me7IU00LuASE.jpg?h=bccd1fa5&itok=MXNlPfc-)
Ըստ առաջին հրամանի՝ հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի պարտքերի մարման երկրորդ լուծարքային շրջանը կազմակերպվելու է ապրիլի 20-27-ը:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի մեկ այլ հրամանի համաձայն՝ հեռակա ուսուցման ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումներն ընդունվելու են նաև ապրիլի 15-20-ը: Դրանք ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժին ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 23-ը:
Պատրաստեց Քնար Միսակյանը