ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։
![Discussion-at-the-faculty-of-Economics-and-Management](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/7gvYqi4ns7PQMcNKtNvnMncRHZ.jpg?h=bccd1fa5&itok=bi8o0cs2)
Խորհրդակցությունն անցկացնում էր ֆակուլտետի դեկան Հ. Սարգսյանը, որին մասնակցում էին դեկանի տեղակալները, ամբիոնների վարիչները, մագիստրոսական ծրագրերի ղեկավարները և գիտխորհրդի քարտուղարը:
Ներկաները քննարկեցին հանրապետությունում արտակարգ դրության հայտարարման պատճառով ֆակուլտետում լսարանային դասերի դադարեցման և ուսուցման առցանց տարբերակին անցնելու վերաբերյալ մի շարք խնդիրներ։ Խորհրդակցության ընթացում որոշվեց.
- Մինչև արտակարգ դրության ավարտը ֆակուլտետում ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկողության պատասխանատվությունը կրելու է դեկանի տեղակալ Կ. Եղոյանը։
- Հանձնարարել Կ. Եղոյանին մշակել և ներդնել մեխանիզմ, որը թույլ կտա վերահսկել դասացուցակով նախատեսվող դասերի առցանց անցկացումը:
- Հանձնարարել ամբիոնների վարիչներին տեղեկացնել իրենց ամբիոնի դասախոսներին առցանց դասավանդման տարբեր հնարավորությունների և գործիքների վերաբերյալ:
- Հանձնարարել դեկանի տեղակալ Գ. Բարխուդարյանին ապահովել բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքի թեմայի ընտրության և գրանցման առցանց իրականացումը:
- Հանձնարարել Կ. Եղոյանին մշակել և հրապարակել բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի հանձնման ու նախապաշտպանության նոր ժամանակացույց (պաշտպանության ժամկետները չեն փոխվում):