ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչի ժ.պ. Է. Զոհրաբյանը, ամբիոնի ասիստենտներ Ս. Սերոբյանը և Գ. Մխիթարյանը թիվ 190 ավագ դպրոցում հանդես են եկել «Տարածաշրջանային իրողությունները և աշխարհաքաղաքականությունը Կովկասում» թեմայով դասախոսությամբ։
Է. Զոհրաբյանը դասախոսության սկզբում աշակերտներին ներկայացրել է ԵՊՀ-ն, բուհի կառուցվածքն ու գործունեությունը, ապա մանրամասն խոսել «Կովկասագիտություն» կրթական ծրագրի մասին:
Դասախոսության ընթացքում ԵՊՀ դասախոսները ներկայացրել են կովկասյան տարածաշրջանային պատմությունը և ներկա զարգացումներին առնչվող բազմաբնույթ հարցեր:
Հանդիպման ավարտին հնչել են մի շարք հարցեր: Բանախոսները պատասխանել են աշակերտներին հուզող բոլոր հարցերը՝ ներկայացնելով արդի մարտահրավերները: