Զբոսաշրջութան նորագույն տեսակները
Նոյեմբերի 22-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց սեմինար՝ «Զբոսաշրջութան նորագույն տեսակները» խորագրով: Սեմինարի բանախոսներն էին Սերվիս ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ, ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Վեներա Ատլուկյանը և ՈՒԳԸ անդամ Դիանա Թադևոսյանը:
![1543228026](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/zVaD9CjpSEgld0IGfUnRP0RkrC.jpg?h=29234840&itok=zkiMnYhe)
Սեմինարի ընթացքում քննարկվեցին զբոսաշրության այն տեսակներն, որոնք ներկայումս արագորեն զարգացում են ապրում, ինչպիսիք են՝ էքստրեմալ զբոսաշրջությունն ու դրա տարատեսակներն, ագրո և էկո զբոսաշրջությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև զբոսաշրջության վերոնշյալ տեսակների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները մեր երկրում:
Հանդիպմանը ներկա էին ոչ միայն ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներ, այլ ֆակուլտետի ուսանողներ, այլ նաև ուսանողներ տարբեր համալսարաններից: Հանդիպման ավարտին հետաքրքիր և կառուցողական քննարկում ծավալվեց մասնակիցների միջև,ինչի ընթացքում մասնակիցներն, որոնցից շատերն ոլորտի աշխատակիցներ էին, կիսվեցին իրենց փորձով և տեսակետներով:
Հեղինակ՝ Լիլիթ Զաքարյան