Նոյեմբեր 26, 2018 | 14:27
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Սեմինարի ընթացքում քննարկվեցին զբոսաշրության այն տեսակներն, որոնք ներկայումս արագորեն զարգացում են ապրում, ինչպիսիք են՝ էքստրեմալ զբոսաշրջությունն ու դրա տարատեսակներն, ագրո և էկո զբոսաշրջությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև զբոսաշրջության վերոնշյալ տեսակների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները մեր երկրում:
Հանդիպմանը ներկա էին ոչ միայն ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներ, այլ ֆակուլտետի ուսանողներ, այլ նաև ուսանողներ տարբեր համալսարաններից: Հանդիպման ավարտին հետաքրքիր և կառուցողական քննարկում ծավալվեց մասնակիցների միջև,ինչի ընթացքում մասնակիցներն, որոնցից շատերն ոլորտի աշխատակիցներ էին, կիսվեցին իրենց փորձով և տեսակետներով:
Հեղինակ՝ Լիլիթ Զաքարյան