- Main
- Node
- «STARTUP BOOST WEEKEND VOL3». ՆՈՐԱՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԳԵՆԵՐԱՑՈՒՄ
December 03, 2018 | 17:32
Հասարակություն
«STARTUP BOOST WEEKEND VOL3». ՆՈՐԱՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԳԵՆԵՐԱՑՈՒՄ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում դեկտեմբերի 1-ին և 2-ին տեղի ունեցավ երրորդ «Startup Boost Weekend Vol3» միջոցառումը:
«Startup Boost Weekend Vol3»-ը 48-ժամյա միջոցառում է, որը միտված է ուսանողների մոտ խթանել ձեռնարկատիրական մտածելակերպի տարածումը:
Նախաձեռնության գործընկերն էին Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի ամերիկյան, Հայ-ռուսական և Հայաստանում ֆրանսիական համալսարանները:
Միջոցառման երկու օրերի ընթացքում մասնակիցներն աշխատեցին միասին, կազմավորեցին թիմեր, գեներացրին գաղափարներ և փորձեցին իրականացնել դրանք «Startup» մշակույթին ինտեգրման միջոցով: Մասնակիցները հանդիպեցին և աշխատեցին փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ:
120 մասնակիցները նախաձեռնության հետ համագործակցող համալսարանների ուսանողներն էին: ԵՊՀ ուսանողների ներգրավվածությունն այս ծրագրին, ինչպես նաև միջոցառման կազմակերպչական աշխատանքներին աջակցել էր ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնը:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, կարևորելով ուսանողների ստարտափ նախաձեռնությունները, միջոցառման արդյունքների ամփոփման ժամանակ նշեց. «Միջոցառման գրանցած արդյունքներն ընտրված աշխատանքային ձևաչափի արդյունավետության խոսուն վկաներն են, ինչը հիմք է հանդիսանում ԵՊՀ-ի կողմից ծրագրին շարունակական մասնակցություն ապահովելուն: Ուրախությամբ պետք է ավելացնեմ, որ համագործակցող կողմերի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ անգամ ծրագիրը կհյուրընկալվի Մայր բուհում»:
«Startup Boost Weekend vol3» ծրագրի հաղթող ճանաչվեց «Eventer» թիմը՝ ստանալով գրքերի փաթեթ և 600 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Eyez» թիմը՝ արժանանալով «ANEL» ինժեներական լաբորատորիայում ինկուբացիա անցնելու հնարավորություն, գրքերի փաթեթ և 400 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ: Երրորդ տեղ զբաղեցրած «PromoCar» թիմը ստացավ գրքերի փաթեթ: