Մայրական դեպրիվացիա
Ապրիլի 1-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մայրական դեպրիվացիա» թեմայով սեմինար-քննարկումը: Բանախոսներն էին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ Դ. Սարգսյանը և Ընդհանուր հոգեբանության ամբիոնի ասպիրանտ Ս. Թարջումանյանը:
Սեմինարի ընթացքում բանախոսները նախ բացատրեցին, թե ինչ է դեպրիվացիան, ինչ տեսակներ կան և ինչպես են արտահայտվում: Որից հետո խոսվեց մայրական դեպրիվացիա երևույթի, երեխայի հոգեկանի և զարգացման վրա ունեցող ազդեցության մակարդակի, հետևանքների մասին: Առանձին անդրադարձ կատարվեց կոգնիտիվ, հուզական և վարքային ախտահարումներին: Քննարկվեց կապվածության առաջացման միջոցների և մայրական և սոցիալական դեպրիվացիայի հետևանքների մասին: Սեմինարի ավարտին բանախոսները պատասխանեցին ուսանողների կողմից հնչացրած հարցերին:
Հեղինակ՝ Սուսաննա Շահբազյան