Հունիս 07, 2019 | 16:13
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Սեմինարի ընթացքում բանախոսները նախ բացատրեցին, թե ինչ է դեպրիվացիան, ինչ տեսակներ կան և ինչպես են արտահայտվում: Որից հետո խոսվեց մայրական դեպրիվացիա երևույթի, երեխայի հոգեկանի և զարգացման վրա ունեցող ազդեցության մակարդակի, հետևանքների մասին: Առանձին անդրադարձ կատարվեց կոգնիտիվ, հուզական և վարքային ախտահարումներին: Քննարկվեց կապվածության առաջացման միջոցների և մայրական և սոցիալական դեպրիվացիայի հետևանքների մասին: Սեմինարի ավարտին բանախոսները պատասխանեցին ուսանողների կողմից հնչացրած հարցերին:
Հեղինակ՝ Սուսաննա Շահբազյան