Մտքի լիգա
Մայիսի 16-ին` ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մտքի լիգա» ինտելեկտուալ, բովանդակալից, գիտելիքաշատ և հետաքրքիր խաղ-մրցույթը:
![1561380998](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/v0S3XS7Zr46lsr16V6ueW4pIFd.jpg?h=dec22bcf&itok=Ttoer_9d)
Խաղի հարցերն ընդհանուր առմամբ կազմված էին աշխարհագրական տրամաբանության սահմանեերում և մասնակցության համար պահանջվում էր, ինչպես աշխարհագրական հիմնարար գիտելիքներ, այնպես էլ տեղեկացվածություն: Խաղին մասնակցում էին ուսանողներ` ֆակուլտետի բոլոր բաժիններից:
Արդյունքում գիտելիքների մեծ բազայի, արագամտության և տեղեկացվածության շնորհիվ իրենց բովանդակալից և հետաքրքիր խաղով հաղթող ճանաչված թիմը պարգևատրվեց ՈՒԳԸ հոդվածների ժողովածուներով և գրենական պիտույքներով:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթները արդյունավետորեն համալրում են ուսանողների ինչպես մասնագիտական, այնպես էլ ընդհաուր գիտելիքների «զամբյուղը»:
Հեղինակ` Լիլիթ Զաքարյան