Դասախոսները՝ ըստ դասընթացների
Առարկայի անվանումը | Դասախոս |
Հետազոտության պլանավորում և մեթոդներ | Շուքուրյան Սամվել՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր |
Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում (Ժամանակակից բջջային հավելվածների մշակում) | Հայրապետյան Դավիթ՝ տ.գ.թ., ասիստենտ |
Օտար լեզու (Անգլերեն) | Ոսկանյան Անահիտ՝ դասախոս |
Առարկայի անվանումը | Դասախոս |
Մասնագիտության արդի հիմնախնդիրները (Տվյալների բազաների պարադիգմներ) | Մանուկյան Մանուկ՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Օբյեկտային կողմնորոշմամբ վերլուծություն և նախագծում | Կոստանյան Արմեն՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Տվյալների բազաների համակարգերի հիմնահարցեր (հետազոտական բաղադրիչով) | Մանուկյան Մանուկ՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Բնական լեզվի մշակման ներածություն | Կոստանյան Արմեն՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Ընդհանուր ֆինանսներ | Սահակյան Գնել՝ տ.գ.թ., ասիստենտ |
Մրցակցության ղեկավարման և խափանումներից հետո վերականգնման իրականացումը տվյալների բազաների համակարգերում | Վասիլյան Աշոտ՝ ֆ.մ.գ.թ., ասիստենտ |
Վեբ և մոբայլ կիրառությունների նախագծում և մշակում (հետազոտական բաղադրիչով) | Ավագյան Արթուր՝ տ.գ.թ., ասիստենտ |
Հիմնարար ալգորիթմներ (հետազոտական բաղադրիչով) | Կոստանյան Արմեն՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Օպերացիոն համակարգեր | Շուքուրյան Սամվել՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Հարությունյան Գուրգեն՝ տ.գ.դ., պրոֆեսոր |
Մարքեթինգ | Մկրտչյան Աննա՝ դասախոս |
Առարկայի անվանումը | Դասախոս |
iOS կիրառության մշակում | Ավագյան Անի` դասախոս |
Unix օպերացիոն համակարգի ղեկավարոմ | Զաքարյան Զորայր՝ դասախոս |
Միկրոտնտեսագիտություն | Փարսյան Աստղիկ՝ դասախոս |
Նախագծման շաբլոնները կորպորատիվ տեխնոլոգիաներում | Ավագյան Արթուր՝ տ.գ.թ., ասիստենտ |
Մեքենայական ուսուցում | Հակոբջանյան Վազգեն` դասախոս |
Նեյրոնային ցանցեր | Հակոբջանյան Վազգեն` դասախոս |
Թվային ֆիրմայի ղեկավարում | Թոփչյան Տիգրան՝ տ.գ.թ., ասիստենտ |
Մեծ տվյալների ղեկավարում և անալիտիկա (հետազոտական բաղադրիչով) | Մանուկյան Մանուկ՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Տվյալների հեռահաղորդակցության և ցանցերի տեխնոլոգիաներ | Եսայան Ավետիք՝ դասախոս |
Ամպային հաշվարկներ | Մալխասյան Աննա՝ դասախոս |
Դասախոսներին ներկայացվող ընդհանուր և մասնագիտական պահանջներ
«Տեղեկատվական համակարգերի կառավարում» կրթական ծրագրի շրջանակում դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմում ՏՏ ոլորտի ճանաչված փորձառու և հմուտ մասնագետներ են, որոնք, մանկավարժական գործունեությանը զուգահեռ, կատարում են գիտահետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները տպագրվում են ինֆորմատիկայի և ՏՏ բնագավառի՝ բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում և միջազգային գիտաժողովների հոդվածների ժողովածուներում, հեղինակավոր միջազգային մի շարք գիտաժողովների կոմիտեների անդամներ են, ինչպես նաև ներգրավված են հայաստանյան և արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերում։
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման (մանկավարժական)
- Դասընթացի ծրագիր կազմելու հմտություն,
- դասաժամերը արդյունավետ օգտագործելու ունակություն,
- դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն,
- ուսանողների հետ անհատական աշխատանք կազմակերպելու կարողություն։
Հետազոտական
- Դասավանդվող նյութի վերաբերյալ գիտական աղբյուրներ օգտագործելու կարողություն,
- տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հետազոտական աշխատանքի փորձ (գրախոսվող ամսագրերում, ժողովածուներում տպագրված հոդվածներ),
- հետազոտական աշխատանքներ ղեկավարելու ունակություն:
Հաղորդակցման
- Մասնագիտական վերլուծություններ, բանավեճեր, քննարկումներ, ներկայացումներ կազմակերպելու կարողություն,
- ուսումնական նյութը, հետազոտության արդյունքները պատշաճ ներկայացնելու կարողություն,
- օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
- Էլեկտրոնային կրթական ռեսուրսների օգտագործման կարողություն, մասնավորապես՝
- էլեկտրոնային նյութերի (ներկայացումներ, առաջադրանքներ և այլն) ստեղծում,
- քննությունների, քննարկումների և բանավեճերի կազմակերպում ուսուցման ղեկավարման համակարգի միջավայրում։
Այլ կարողություններ
- Մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
- բնագավառի արդի վիճակի իմացություն,
- ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
- Տեղեկատվական համակարգերի վերլուծության և նախագծման սկզբունքների իմացություն,
- տեղեկատվական համակարգերի օգտագործման կարողություն,
- տվյալների վերլուծության և ղեկավարման արդի մոտեցումների իմացություն,
- տվյալագիտության ժամանակակից պարադիգմների իմացություն,
- հեռահաղորդակցության և Web-տեխնոլոգիաների իմացություն,
- տեղեկատվական համակարգերում ֆինանսական հոսքերի ղեկավարման հիմունքների իմացություն,
- տեղեկատվական համակարգերի օգտագործմանն ու կառուցմանն առնչվող իրավական և էթիկայի նորմերի իմացություն։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
- Գիտական աստիճան տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում,
- վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 գիտական և (կամ) մեթոդական հրատարակությունների առկայություն, ինչպես նաև մասնակցություն գիտաժողովների կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
- Մասնագիտական դասընթացներ դասավանդելու առնվազն 5 տարվա փորձ,
- վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և (կամ) մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։
Այլ պահանջներ
- Դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների նյութերի առցանց 100% առկայություն,
- ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։