Type:
Master
Speciality:
055101.06.7 - Ֆիզիկա
Specialisation:
055101.06.7 - Մակրոմոլեկուլների ֆիզիկա
Qualification awarded:
Ֆիզիկայի մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բնագիտական որևէ մասնագիտությամբ բակալավրի դիպլոմ կամ դրան համարժեք որակավորում.
· տվյալ մասնագիտությամբ դիմորդի ընդունելությունը կատավում է մրցույթային հիմունքներով, նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերված առաջադիմության արդյունքների հիման վրա,
· այլ մասնագիտությամբ դիմորդի ընդունելությունը կատավում է մրցույթային հիմունքներով, տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա։
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կարգի համաձայն։

2. Programme Objectives
Պատրաստել կենսաֆիզիկայի և մոլեկուլային բժշկության բնագավառներում կողմնորոշված ֆիզիկոս մասնագետներ։ Ուսուցումը հիմնված է կենսաբանական մակրոմոլեկուլների /ԴՆԹ, ՌՆԹ, սպիտակուցներ, կենսաբանական թաղանթներ/ տարածական կառուցվածքի հետազոտման վրա։ Ծրագիրը հիմքում ընկած է նաև ծանոթացնել ուսանողներին կենսաբանական մակրոմոլեկուլների կառուցվածքի հետազոտման ժամանակակից տեսական և փորձարարական մեթոդներին։
3. Educational outcomes of the programme
- խոր մասնագիտական գիտելիքներ ֆիզիկայի հիմնական սկզբունքների և տեսությունների վերլուծության, փորձարարական հետազոտությունների պլանավորման, մոդելավորման և իրականացման գործընթացների առանձնահատկությունների վերաբերյալ:
- Արդի ֆիզիկայի կարևոր ուղղությունների և հանգուցային հիմնախնդիրների իմացություն:
- Հետազոտական գործունեության համար թվային մոդելավորման, պատկերների մշակման ծրագրային փաթեթների իմացություն:
- ֆիզիկայի և գիտատեխնիկական հարակից բնագավառների սահմանային խնդիրների իմացություն՝ համալիր գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով։
- ֆիզիկայում օգտագործվող հիմնական ծրագրային փաթեթների կիրառամբ մասնագիտական ծրագրեր կազմելու, ինչպես նաև առկա համակարգչային ծրագրերը փոփոխելու և նոր ծրագրեր գրելու կարողություն ։
- գիտական զեկույցի, թեզիսի, հոդվածի, հաշվետվության մշակման, պատրաստման և ներկայացման եղանակների իմացություն:
- կիրառել գիտելիքը և իմացությունը, մասնագիտական և/կամ հարակից ոլորտների հիմնարար սկզբունքները և առաջավոր մեթոդները` նոր և անծանոթ իրադրություններում տեսական ու գործնական բարդ խնդիրներ լուծելու, հետազոտական գործունեություն իրականացնելու համար:
- բացահայտել և ձևակերպել մասնագիտական հիմնախնդիրներ, ամփոփել և քննաբար վերլուծել ու գնահատել առկա տեղեկույթը և գիտական նորույթները, ձևակերպել ու առաջարկել նոր վարկածներ:
- կիրառել ՏՀՏ-ները մասնագիտական և/կամ միջմասնագիտական ոլորտներում նոր ու բարդ խնդիրներ լուծելու և հետազոտություններ կատարելու նպատակով:
- մասնագիտական գործունեության ընթացքում բազմակողմանիորեն գնահատել առաջացած խնդիրները, դրանց լուծման արդյունավետ տարբերակները և ընտրել համապատասխան միջոցները:
- կողմնորոշվել ֆիզիկայի արդի և հանգուցային նշանակություն ունեցող խնդիրներում, դրանց լուծման արդյունավետ մեթոդների ընտրության և լուծման հարցերում
- կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում գիտելիքը և հըմտությունները, դրանք կատարելագործել, մշակել նոր ձևեր և ու մեթոդներ, ստեղծել տվյալների մասնագիտական բազաներ:
- օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (համացանց, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ):
- գնահատել իր կրթական պահանջմունքներն ու մասնագիտական զարգացման կարիքները՝ ուսումնառությունը և ինքնակրթությունը տարբեր միջավայրերում շարունակելու նպատակով:
- ստեղծել ու ղեկավարել մասնագիտական կամ հետազոտական թիմ, և պատասխանատվություն ստանձնել դրա անդամների մասնագիտական առաջընթացի համար:
- հետազոտել մասնագիտական ոլորտի հիմնախնդիրները և առաջարկել նորարարական ու ստեղծագործական լուծումներ, ինչպես նաև առաջադրել ոլորտի գիտելիքի և պրակտիկայի ընդլայնմանը միտված արդիական գաղափարներ ու տեսակետներ:
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝ ա) Եզրափակիչ գնահատումով դասընթացի համար Նախատեսված են 2 ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը, առավելագույնը 4 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 2 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։ 2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Եզրափակիչ քննությունը բանավոր է, 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումների ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։ Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 2 միավոր, ըստ սանդղակի։ Մասնակցության տոկոսը (%) Հատկացվող միավորը 81-100 % 2 61-80 % 1 £ 60 % 0
բ) Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի համար
Նախատեսված են 2 ընթացիկ քննություններ՝ առավելագույնը 9 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։ 2 ընթացիկ քննությունները գրավոր են, 1-ին ընթացիկը՝ 5 միավոր առավելագույն արժեքով, 2-րդը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է համապատասխանաբար 5 և 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումների և ինքնուրույն աշխատանքի ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում։ Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 2 միավոր, ըստ սանդղակի։ գ) Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի համար Նախատեսված է 1 եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 9 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։ Եզրափակիչ քննությունը բանավոր է, 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը` 3 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումների և ինքնուրույն աշխատանքի ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։ Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 2 միավոր, ըստ սանդղակի։ դ) ստուգարքային Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցման ձևով`անցած նյութի հիման վրա:
ՀԲ ներառող դասընթացի դեպքում երկու ընթացիկ քննություններից մեկի գնահատականը համարվում է հետազոտական աշխատանքի արդյունք։

5. Graduates future career opportunities
«Մակրոմոլեկուլների ֆիզիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել այդ ոլորտում գործող ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
ա) Հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող ինստիտուտներում
· փորձարարական հետազոտություններ կատարող գիտաշխատող (կրտսեր, ավագ և այլն)
· կենսաբանական և ֆիզիկական պրոցեսների մոդելավորման ոլորտում հետազոտություններ կատարող (կրտսեր, ավագ և այլն)
· որոշակի ուղղվածությամբ հետազոտական թեմատիկ ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների գիտաշխատող
բ) Մասնագետների պատրաստման բնագավառում, նյութագիտության և կենսաֆիզիկայի ստորաբաժումներ,
· ավագ լաբորանտ
· կրտսեր գիտաշխատող
· դասախոս, ասիստենտ
· ավագ դպրոցներում՝ դասախոս մասնագիտական կողմնորոշման խորհրդատու
Ծրագրի շրջանավարտները հնարավոր աշխատավայրերն են.
· ԵՊՀ ֆիզիկայի և կենսաբանության ֆակուլտետները,
· Երևանի պետական բժշկական համալսարանի ուսումնական, գիտական ստորաբաժանումները,
· ՀՀ ԳԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը,
· ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը,
· Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոնը,
· “ՔԵՆԴԼ” սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը,
· Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանը,
· Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կազմակերպությունները,
· Դուբնայի (ՌԴ) միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (ՄԻՄՀ),
· Կենսաֆիզիկայի և պոլիմերների բնագավառում գործող մասնավոր ձեռնարկություններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ ֆիզիկայի և կենսաբանության ֆակուլտետների, ինչպես նաև ՀՀ ԳԱ համապատասխան ինստիտուտների ասպիրանտուրայում:

6. Resources and forms to support learning
Ծրագրի իրականացման համար ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը ունի անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ և համալրված է ժամանակակից անրհաժեշտ սարքավորումներով` UV/VIS-սպեկտրոֆոտոմետր Lambda 800 (Perkin Elmer), ՇԴ-սպեկտրոֆոտոմետր DSM 20 (OLIS), դիֆերենցիալ սկանավորող միկրոկալորիմետր Nano-DSC (TA instrument), Ֆլուորեսցենտային սպեկտրոմետր LS5 (Perkin-Elmer), և այլն: Բացի դրանից ամբիոնում առկա են բիոքիմիական և բիոֆիզիկական հետազոտությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումները` рН-մետրեր, էլեկտրոնային գերզգայուն կշեռքներ, ցենտրիֆուգեր, կվարցե սրվակներ, համիլտոնյան ներարկիչներ, ապակե և տեֆլոնե սպասք և այլն:
Ստացված փորձարարական արդյունքները մշակելու և զուտ տեսական հետազոտութններ կատարելու համար առկա են բավարար թվով համակարգչային տեխնիկա, որոնք համալրված են անհրաժեշտ ծրագրերով: էլեկտրոնային ռեսուրսներ:
Ստացված փորձարարական արդյունքները մշակելու և զուտ տեսական հետազոտութններ կատարելու համար առկա են բավարար թվով համակարգչային տեխնիկա, որոնք համալրված են անհրաժեշտ ծրագրերով: էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Որպես ազգային և միջազգային չափորոշիչներ տվյալ մասնագիտության համար օգտագորրծվել են
· “ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղենիշներ”, Երևան, 2016.
· Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ուսումնառության ծրագիր (Ռ Դ).
· Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի “Մոլեկուլային կենսաֆիզիկա” ուսումնառության ծրագիր (Ռ Դ).
· Հարավային Ֆեդերալ համալսարանի "Հետազոտման ֆիզիկական մեթոդներ" ուսումնառության ծրագիր (Ռ Դ).
· Մինսկի պետական համալսարանի “Կենսաֆիզիկա” ուսումնառության ծրագիր (Բելառւս).
Ծրագիրը կազմելիս օգտագործել ենք նաև Ֆլորենցիայի, Թորոնտոյի, Լայպցիգի, Թայպեյի, Բոստոնի համալսարւաններում կարդացվող առարկաներին բնորոշ սկզբունքային մոտեցումները:

8. Requirements for the academic staff
1.Ընդհանրական կարողություններ Դասավանդման/մանկավարժական · դասընթացի առարկայական ուսումնական պլանին համահունչ և արդիական ծրագրի կազմելու հմտություն · դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն, · տվյալ առարկայի առանձնահատկությամբ պայմանավորված դասավանդման մեթոդիկայի և ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն, · ուսանողների հետազոտական աշխատանքների ղեկավարման կարողություն: Հետազոտական · տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն, · մասնագիտական հետազոտությունների իրականացման հմտություն, · հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն: Հաղորդակցման · լսարանի հետ գրավոր և բանավոր հաղորդակցվելու հմտություն, · հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն, · օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1մակարդակին համապատասխան)։ · ՏՀՏ կիրառություն · բազային համակարգչային (MS Office փաթեթիազատտիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ, · ժամանակակից գիտական շտեմարաններից (web of science, Scopus և այլն) օգտվելու հմտություն, · մասնագիտական ծրագրային փաթեթներից օգտվելու հմտություն: Այլ կարողություններ · հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն · անհրաժեշտ ռեսուրսները գնահատելուև ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն, · ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն 2.Մասնագիտական կարողություններ · Գիտատեխնիկական միջազգային զարգացումների և տեղեկատվության մասնագիտական վերլուծության և գնահատման կարողություն, · հրապարակային և հանրամատչելի ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն, · մասնագիտության իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու և իրականացնելու կարողություն: · ֆիզիկայի եւ հարակից բնագավառների ձեռքբերումների համեմատական եւ քննական վերլուծություններ իրականացնելու եւ գնահատելու կարողություն, · ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողների շրջանում թիրախային խմբեր առանձնացնելու և դրանց հետ ըստ անհրաժեշտության գիտական եւ կրթական գործունեություն ծավալելու կարողություն, · ֆիզիկայի ոլորտին վերաբերող տեղեկատվական փաթեթներ, այլ համապատասխան կազմակերպչական բնույթի տեքստեր մշակելու, ստեղծարար գրագրություն իրականացնելու հմտություն, · հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների հետ համագործակցային հարաբերություններ ձևավորելու հմտություն, · մասնագիտական գիտաժողովների եւ կրթական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման ընթացքում լրատվական եւ հաղորդակցական բնույթի իրադարձություններ կառավարելու կարողություն, · մասնագիտական բնույթի հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն, · սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը՝ կոնտենտը կառավարելու և ապահովելու կարողություն, 3.Ընդհանուր պահանջներ Գիտական աստիճան · գիտական աստիճան և/կամ կոչում մասնագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ մագիստրոսի կոչում, · վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն, · վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։ Մանկավարժական և պրակտիկ փորձ · մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ, · վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների, Այլ պահանջներ · դասավանդման փաթեթ /պորտֆոլիո/ և դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն, · ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 3.0 (գործող դասախոսների համար)։
9. Additional information about the programme
Ծանոթացնել ֆիզիկոս ուսանողներին մարդու օրգանիզմի գործունեության հիմքում ընկած գործընթացների ֆիզիկական մեխանիզմների հետ, ինչպես նաև կենսաբանական կարևոր մակրոմոլեկուլներում /ԴՆԹ, ՌՆԹ, սպիտակուցներ, կենսաբանական թաղանթ/ տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների հետ։