Ընդունելության պահանջները
«Ընտանիքի հոգեբանություն» կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է։ Ընդունելությունն իրականացվում է բանավոր քննության հիման վրա: Ուսման վարձը՝ 800 000 ՀՀ դրամ։
Կրթական ծրագրի ղեկավար՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Ասքանազի Հարությունյան։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է նախապատրաստել ընտանեկան հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության ոլորտում տեսամեթոդաբանական և կիրառական խնդիրներով զբաղվող մասնագետներ, որոնք ունակ կլինեն գիտական տեսանկյունից ուսումնասիրելու ընտանիքի՝ որպես մեկ ամբողջության զարգացման օրինաչափությունները, կառուցվածքային բաղադրիչները, տիպերը, դերային համակարգը և այլն, ինչպես նաև կազմակերպելու հոգեբանական աջակցության ծառայություն՝ իրականացնելով ընտանեկան խնդիրների հոգեբանական խորհրդատվություն, վարքային և հուզական ոլորտների հոգեախտորոշիչ, հոգեկարգավորիչ, կանխարգելիչ և հոգեթերապևտիկ աշխատանքներ ընտանիքի անդամների, ամուսնական զույգի, ամբողջ ընտանիքի հետ:
Առավելությունները
Ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները և կարողությունները հնարավորություն են տալիս շրջանավարտներին իրականացնելու անհատական և (կամ) խմբային խորհրդատվական, հոգեախտորոշիչ և հոգեկանխարգելիչ աշխատանքներ։ Շրջանավարտները տարբեր հաստատություններում կարող են կատարել անհատական, ընտանեկան, խմբային խորհրդատվություն, ինչպես նաև իրականացնել ամուսնական հարաբերությունների, ծնող-երեխա հարաբերությունների հոգեբանական գնահատման և վերականգնողական աշխատանքներ և այլն։
Կարիերայի հնարավորությունները
«Ընտանիքի հոգեբանություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել որպես ընտանեկան հոգեբան-խորհրդատու, խմբային հոգեբան-խորհրդատու, ամուսնական հարաբերությունների հոգեբան-խորհրդատու, ծնող-երեխա միջանձնային հարաբերությունների հոգեբան-խորհրդատու, տարիքային տարբեր խմբերի անհատական խորհրդատվության մասնագետ, թրեյնինգավար, քոուչ հետևյալ հաստատություններում՝
պետական և ոչ պետական կառույցներում, որոնք ամբողջությամբ կամ մասնակի կապված են ընտանիքին հոգեբանական աջակցության՝ լայն կամ նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման հետ (հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոններ (ՏՄԱԿ), ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն, «Հույսի կամուրջ» ՀԿ, Յունիսեֆ և ՄԱԿ միջազգային կազմակերպություններ, «ՍՕՍ մանկական գյուղեր», «Օրրան» բարեգործական ՀԿ, հանրակրթական միջնակարգ և ավագ դպրոցներ, նախակրթարաններ, սահմանափակ կարողություններով երեխաների խնամքի կենտրոններ, ծերերի խնամքի կենտրոններ),
կրթական հաստատություններում, որոնք պատրաստում են ընտանեկան հոգեբանական աջակցության ոլորտի մասնագետներ (ԵՊՀ, ՀՊՄՀ, ԵՊՀ ԻՄ, «Ուրարտու» համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Վանաձորի, Գյումրիի և Գորիսի համալսարաններ), գերատեսչական տարբեր պատկանելություն ունեցող հոգեբանական խորհրդատվության կենտրոններում (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԿԳՄՍ նախարարության, առողջապահության նախարարության, արդարադատության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ներքո գործող կենտրոններ),
երեխաների և ընտանիքի աջակցման սոցիալ-բժշկական և հոգեբանական կենտրոններում («Շենգավիթ» բժշկական կենտրոն, Մոր և մանկան առողջության պահպանման գ/հ կենտրոն, Մուրացանի հիվանդանոց՝ շաքարային դիաբետ ունեցող երեխաների ընտանիքներ, Արյունաբանական կենտրոն՝ քաղցկեղով հիվանդ երեխաների կենտրոն, պալիատիվ խնամքի համակարգում),
կազմակերպություններում, որոնք մշակում և իրականացնում են սոցիալական բնույթի նախագծեր ժամանակակից ընտանիքներին օգնելու և աջակցելու նպատակով (Հոգեսոցիալական վերականգնողական կենտրոն, «Ռեքավերի» քոլեջ, Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն, Ընտանեկան բռնության կանխարգելման կենտրոն),
ընտանիքի տարաբնույթ հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտական աշխատանքներ իրականացնող հաստատություններում (ԵՊՀ անձի և մասնագիտական գործունեության գ/հ լաբորատորիա, ԵՊՀ փորձարարական հոգեբանության գ/հ լաբորատորիա, ԵՊՄՀ հոգեբանամանկավարժական գ/հ լաբորատորիաներ):
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու իրենց ուսումը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում։
Հարցաշար
1. Հոգեբանության գիտության զարգացումը, հիմնական փուլերը և ժամանակակից ուղղությունները
2. Հոգեկանի զարգացումը, կառուցվածքը, գործառույթները, հոգեկան երևույթներ և գործընթացներ, արտացոլման մեխանիզմները
3. Գիտակցության էությունը, ֆունկցիաները, բովանդակային կառուցվածքը
4. Զգայությունները՝ որպես իմացության առաջին փուլ, զգայությունների տեսակները և հիմնական հատկությունները
5. Ընկալման գործընթացը, տեսակները, հատկությունները
6. Ուշադրության ֆիզիոլոգիական մեխանիզմները, գործառույթները, տեսակները
7. Հիշողություն․ առանձնահատկությունները և գործընթացները
8. Մտածողություն․ մտածողության օպերացիաները և մտային խնդրի լուծման փուլերը
9. Խոսքի տեսակները․ ներքին խոսքի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները
10. Երևակայության տեսակները և հնարները, երևակայության զարգացման հիմնախնդիրը
11. Խառնվածքը որպես անհատական առանձնահատկություն. հիմնական եզրակացություններ (Ռուսալով, Ստրելյաու, Մեռլին, հոգեգենետիկ և լոնգիտյուդ ուսումնասիրություններ)
12. Բնավորության կառուցվածքի բաղկացուցիչները, բնավորության գծեր
13. Ընդունակությունները որպես անհատական առանձնահատկություն. տեսակները և զարգացման մակարդակները (օժտվածություն, տաղանդ, հանճար)
14. Հույզերի և հուզական վիճակների տեսակները, հույզերի դասակարգումը
15. Սթրեսի բնութագիրը, գործառույթները և մեխանիզմները
16. Կամային գործունեություն, կամային ակտի փուլեր
17. «Անձ» հասկացության մեկնաբանությունները հոգեբանական տեսություններում․ անհատ, անձ, անհատականություն հասկացությունների փոխհարաբերակցությունը
18. Հոգեբանական խորհրդատվության խնդիրները, սկզբունքները, փուլերը
19. Հոգեբանական հետազոտությանը ներկայացվող պահանջները և չափանիշները
20. Փորձարարական հետազոտության կառուցվածքը և փուլերը
21. Հոգեբանական հետազոտության բարոյագիտական պահանջները
22. Հոգեբանական թեստերի դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները
23. «Տարիք» հասկացությունը և տարիքային պարբերացման հիմնախնդիրը, չափանիշները: Տարիքային ճգնաժամերը՝ որպես անձի զարգացման գործոն
24. Սոցիալական խմբեր. ձևավորման գործոնները, տեսակները
25. Անձի սոցիալականացման գործոնները և փուլերը
26. Շփումը որպես եռակողմ գործընթաց (կոմունիկատիվ, ինտերակտիվ, պերցեպտիվ)
27. Ընտանիքի կառուցվածքն ու ֆունկցիաները
28. Ընտանիքի կենսական ցիկլի փուլերը
29. Ընտանեկան դերեր, ընտանիքում դերային փոխհարաբերություն
30. Ընտանեկան համատեղելիության ձևերը
31. Ընտանեկան հարմարում
32. Ծնողական վերաբերմունքի ձևերը, ծնողավարություն, ծնող և երեխա փոխհարաբերություններ
33. Ընտանիքի թերապիայի ժամանակակից մոտեցումները
34. Հոգեկան առողջության չափանիշները
35. Կոնֆլիկտի տեսությունները, դասակարգումը և դինամիկան: Կոնֆլիկտների հաղթահարման ռազմավարություն
36. Ինքնակարգավորման մեթոդները: Հոգեկարգավորում, ինքնաներշնչում և ինքնակառավարում
37. Հոգեբանական ներազդման տեսակները՝ համոզում, դիրքորոշում, սոցիալական և հոգեբանական ներգործություն
38. Նորածնության շրջանի և վաղ մանկության տարիքի հոգեբանությունը առանձնահատկությունները
39. Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի հոգեբանական բնութագիրը
40. Դեռահասի հոգեբանական առանձնահատկությունները: Դեռահասության տարիքի հոգեբանական նկարագիրը
41. Ինքնագիտակցության զարգացումը դեռահասության և պատանեկության տարիքում: Անձի զարգացումը և կենսագործունեության հիմնախնդիրները միջին և հասուն տարիքում
42. Դեռահասների անձի շեշտվածության ուսումնասիրությունը և տիպաբանությունը (Լիչկո)
43. Հոգեկան զարգացման հիմնախնդիրները հասունության շրջանում: Ծերերի հոգեբանություն, խնամք և սոցիալական աջակցություն
Գրականություն
1. Ավանեսյան Հ. Մ., Փորձարարական հոգեբանություն: Ուսումնական ձեռնարկ, Էդիթ Պրինտ, Երևան, 2010:
2. Հարությունյան Ն. Ա., Ընտանիքի կայունության հոգեբանական հիմքերը: Մենագրություն, Էդիթ Պրինտ, Երևան, 2018։
3. Գալստյան Ա., Ստեփանյան Ռ., Հոգեդիագնոստիկա։ Ուսումնական ձեռնարկ, ԵՊՀ հրատ., 2012, 210 էջ:
4. Алахвердов В. М., Опыт теоретической психологии. – СПб.: 1993.
5. Андреева Г. М., Социальная психология. Учебник для высших учебных заведений, М.: Аспект Пресс, 1998.
6. Вилюнас В., Психология эмоций, СПб.: Питер, 2008, 496 с.
7. Гудвин Дж., Исследование в психологии: методы и планирование. – СПб.: Питер, 2004.
8. Годфруа Ш., Что такое психология. Учебник в 2-х т. – М.: Мир, 1996.
9. Естественнонаучные основы психологии. Под ред. А. А. Смирнова, А. Р. Лурия, В. Д. Небылицина. – М.: Педагогика, 1978.
10. Ждан А. Н., История психологии. От античности до наших дней., М., Изд-во Московского уни-та, 1990․
11. Изард К. Э., Психология эмоций. – СПб.: Питер, 2002.
12. Ильин Е. П., Психология воли, СПб.: Питер, 2002, 288 с.
13. Кочюнас Р., Основы психологического консультирования, М., 1999.
14. Крайг Г., Психология развития. — СПб.: Питер, 2000.
15. Крысько В. Г., Социальная психология. М., 2001.
16. Леонтьев А. А., Психология общения. М., 1999
17. Маклаков А. Г., Общая психология. – СПб. : Питер, 2006.
18. Малкина-Пых И. Г. , Семейная психотерапия . – М.: Изд-во Эксмо, 2005. – 960 с.
19. Нартова-Бочавер С. К., Дифференциальная психология, М., 2001.
20. Обухова Л. Ф., Возрастная психология, М., 2007.
21. Парыгин Б. Д., Социальная психология. СПб, 1999.
22. Столяренко Л. Д., Основы психологии: Учебное пособие. – Ростов н/Д: Феникс, 2003.
23. Хрестоматия по психологии: Учебное пособие. – М: Просвещение, 1987.
24. Ярошевский М., История психологии, М., 1985.
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝ հ․գ․թ․, դոցենտ Նարինե Ասքանազի Հարությունյան